Հուլիս 13, 2016 17:16 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է լինելու անցած շաբաթվա տնտեսական կարևոր լուրերի քննարկմանը: Ընկերակցեք մեզ: -------------------

Անցած շաբաթ գլխավորելով քաղաքական, առևտրական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն Թեհրան ժամանեց Բուլղարիայի վարչապետը:

ԻԻՀ-ի և Բուլղարիայի պաշտոնատարները կապի ու տեխնոլոգիայի, ինչպես նաև փոքր ու միջակ ձեռնարկություններում ներդրման համար համագործակցության մի քանի փոխհուշագիր ստորագրեցին:

Մեր հաղորդման առաջին զրույցը խոսում է այս այցի նպատակների մասին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը՝ Թեհրանում, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպման ժամանակ, նշեց. «Համակողմանի համագործակցությունների ընդլայնման համար Իրանի ու Բուլղարիայի ժողովուրդներիկողմից ցուցաբերվող ցանկությունը հող է նախապատրաստում այս ուղղությամբ պետայրերի կրկնակի ջանքերի համար»:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ռոհանին ակնարկելով հատկապես էներգետիկայի ոլորտում Թեհրան-Սուֆիա համագործակցությունների համար ենթակառույցներ ստեղծելու մասին Բուլղարիայի վարչապետի ներկայացրած բացատրություններին, հավելեց. «Բուլղարիան, որպես բարեկամ երկիր կարող է բոլոր բնագավառներում Իրանը եվրոպական այլ երկրներին կապող կամուրջն ու դարպասը լինել»:

Բուլղարիայի վարչապետն էլ այս հանդիպման ժամանակ ասաց. «Բուլղարիան կարող է Իրանի մուտքի դարպասը լինել դեպի Եվրոպայի 550 միլիոն հոգանոց շուկան և երկու երկրի տնտեսական համագործակցությունների ընդլայնման համար բոլոր հնարավորությունները պատրաստ են»:

Բուլղարիայի վարչապետը նաև տեղեկացրեց իրանական արտադրանքները հեշտությամբ եվրոպական շուկաներ հասցնելու համար տարածաշրջանում նոր միջանցք ստեղծելու ուղղությամբ այդ երկրի ջանքերի մասին:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն բանակցեցին կողմերին հետաքրքրող և հատկապես նավթի ու գազի, պետրոքիմիայի, փոխադրության, արդյունաբերության ու գյուղատնտեսության բնագավառներում համագործակցությունների ընդլնման հնարավորությունների շուրջ:

Բուլղարիայի վարչապետն ակնարկելով Վրաստան, Հայաստան և Իրան տրանսպորտային միջանցքի կառուցմանն ասաց, որ «Թրաքիա»-ի ու «Մաթրիսա»-ի մայրուղիների, ինչպես նաև դեպի Բուրգազի ու Ստամբուլի նավահանգիստները ճեպընթաց գնացքի գծերի կառուցմամբ Բուլղարիան նույնպես կրող է Իրանի, Հայաստանի ու Վրաստանի կողքին մասնակցել տրանսպորտային այս միջանցքին:

-----------------

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրեց առաջիկա երկու տարիների ընթացքում Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները մեծանալու մասին: Մեր հաղորդումը շարունակում ենք այդ մասին պատմող լուրով:

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին ակնարկելով, որ օրական մեկ միլիոն խմ գազ է արտահանվում Իրանից Հայաստան, ասաց. «Նկատի առնելով էլեկտրաէներգիայի փոխադրման գծերի նոր կառույցների ստեղծումն և նոր էլետրակայանների կառուցումը, Հայաստանը Իրանից ներկրվող գազի ծավալների մեծացման դիմում է ներկայացրել»:

Իրանի ու Հայաստանի միջև գազ էլեկտրէներգիայի դիմաց պայմանագիրը 2004 թվականին 20-ամյա ժամկետով ստորագրվեց Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և Երևանի ՋԷԿ-ի միջև:

Հայաստան գազ արտահանելու պայմանագիրը քառակողմ է և կնքվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության, «Թավանիր» ընկերության, Երևանի ՋԷԿ-ի ու Հայաստանի էլեկտրաէներգիայի ընկերության միջև:

Այս պայմանագրի գործադրումը սկսվել է 2008 թվականից Հայաստանից ստացված էլեկտրականությամբ: Հայաստանից Իրանի էլեկտրաէներգիայի ներկրումը, որ սկսվել էր 3.3 կիլովատժամով 2019 թվականին հասնելու է 6.9 միլիարդ կիլովատժամի:

Իրանից գազը Հայաստան արտահանելու համար կառուցվել է 30 ինչ տրամագծով 113 կմ երկարությամբ խողովակագիծ:

------------------------------

Այս շաբաթ ԻԻՀ նախագահի հաստատումը ստանալով գործադրման հանձնվեցին բանկային համակարգում ու ֆինանսական բաժիններում բարեփոխումների նախագծի, ինչպես նաև այդ բարեփոխումներին թափ հաղորդող քայլերը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կառավարության տնտեսական շտաբի նիստում արտադրական գործակալություններին վարկեր տրամադրելու նպատակով բանկերի հզորացումը բանկային համակարգում բարեփոխումների հիմնական նպատակը համարեց և ավելացրեց. «Կապալառուներին կառավարության պարտքերը արժեթղթերի միջոցով մարելը երաշխավորելու է տնտեսական ծաղկումը:

Ռոհանին բանկային համակարգի բարեփոխումը արժութային կարգապահության, կառավարության ֆինանսական հաշվետվության թափանցիկության նաև կառավարության պարտքերի կարգավորման կարևոր գործընթացի նախաբանն է համարել:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի ընդգծմամբ կառավարությունը նպատակ ունի այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք կվերականգնեն տնտեսության բնագավառում հավասարակշռությունը ու նաև կհվասարակշռեն բանկային տոսոկադրույքի չափերը:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆը կառավարության տնտեսական շտաբի նիստին առընթեր լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարելով, ասաց. «Անցյալում որոշ արգելքների գոյության պատճառով Իրանի բանկային համակարգը չեր կարողացել իր ֆինանսական հզորությունն օգտագործել դյուրություններ ստեղծելու ուղղությամբ»: Նրա ընդգծմամբ այս արգելքներն առաջացել էին երեք գլխավոր ազդակների պատճառով, որոնք են բանկային համակարգում առկախ մնացած պարտքերը, բանկային համակարգին կառավարության պարտքերն ու նաև ոչ-ֆինանսական ունեցվածքը, որոնք բանկերի հաշվեկշիռների 45-ից 50 տոկոսն են կազմում:

Սեյֆն ասել է, որ այս մարտահրավերը դիմագրավելու համար կառավարության հիմնական ծրագիրը իսլամական արժեթղթերի հրապարակման միջոցով առկախ մնացած պարտքերի մարելն է:

Այս արժեթղթերը կարող են փոխանցվել կապիտալի շուկա և այնտեղ վաճառվելովապահովել անհրաժեշտ արժույթը : Ակնկալվում է, որ այս քայլերի ընդհանրությունը կստեղծի այնպիսի մթնոլորտ, որը ապագայում ընդլայնելով բանկային համակարգի գործունակությունը նաև կհանգեցնի ֆինանսական կարգապահության ու թափանցիկության ընդլայնմանը:

-------------------------

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարն ասել է, որ տնտեսության ոլորտում 8 տոկոսանոց աճի արձանագրման համար արդյունաբերության ու հանքերի բաժնում 11-ից 12 տոկոս աճ պիտի արձանագրվի ու այդ նպատակի իրագործման համար տարեկան 25 միլիարդ դոլար ներդրման պահանջ է զգացվում:

Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:

Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն խորհրդարանի պատգամավորների, արդյունաբերողների և մասնավոր ու պետական բաժինների տնօրենների մասնակցությամբ կայացած արդյունաբերության ու հանքերի ազգային օրվա հանդիսության ժամանակ ասաց, որ արդյունաբերության ու հանքերի բաժնում մեկ տոկս աճ արձանագրելու համար տարեկան երկու միլիարդ դոլար ներդրման կարիք է զգացվում:

Արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարը քննադատելով անօրինական ու աննախընթաց ներկրումները, դա արդյունաբերության դիմաց ծառացած մարտահրավեր համարեց և ասաց, որ ցանկացած ներդրում պիտի կատարվի արտահանման նպատակով և արտադրությունների առնված 30 տոկոսն արտասահմանցի ներդրողների պատասխանատվությամբ պիտի այլ շուկաներ արտահանվեն:

---------------------

Անցած շաբաթ Իրանի պետրոքիմիայի արդյունաբերությունը գլխավորեց լրատվական խորագրերը: Առաջին լուրը վերաբերում էր «Բու Ալի» պետրոքիմիական համալիրում բռնկված հրդեհին, որը լայն արձագանք գտավ:

Անցած չորեքշաբթի օրը Մահշահրի տնտեսական մասավոր գոտում գտնվող «Բու Ալի Սինա» պետրոքիմիական համալիրի պահեստներից մեկում տեխնիկական պատճառներով հրդեհ բռնկվեց, որը հնարավոր եղավ մարել չորս օր անց:

Դեպքը մարդկային զոհեր չունեցավ, սակայն գնահատումների համաձայն Մահշահրի «Բու Ալի Սինա» պետրոքիմիական համալիրն այդ հրդեհի հետևանքով շուրջ 60 միլիոն եվրո վնաս կրեց:

Իսկ երկրորդ լուրը վերաբերում է «Քավիան» պետրոքիմիական ընկերության 2-րդ ֆազի շահագործմանը, որը տարեկան մեկ միլիոն տոննա էթիլեն արտադրելու թողունակություն ունի:

«Քավիան» պետրոքիմիական ընկերության գործադիր տնօրեն Ռամազան Օլադին երկուշաբթի օրն այս նախագծի գործադրումը մեծ հաջողություն և անմոռանալի օր համարեց երկրի պետրոքիմիական արդյունաբերության համար: