Հուլիս 16, 2016 05:45 Asia/Yerevan

Բաղարա սուրա Լույսի մեկնաբանության հիման վրա 5-7-րդ այաներ Հանուն գթառատ և ողորմած Աստծո

Բաղարա սուրայի հինգերորդ այա.

 

أُوْلَئِكَ عَلَى هُدىً مِّن رَّبِّهِمْ وَأُوْلَئِكَ هُمُ الْمُفْلِحُونَ 

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. “Այն հավատացյալները , որոնք իրենց Արարչի կողմից առաջնորդվում են, ուրեմն նրանք փրկվածներ են:

Այս այաում ասվում է, որ բոլոր առաքինի մարդիկ փրկվում են: Իսկ այս փրկությունը հնարավոր է միայն Աստծո առաջնորդությունը ընդունելով: Փրկություն, այսինքն` երբ մարդն ազատվում է գայթակղություններից և նրա մեջ ծլարձակում է բարոյական արժեքները:

Արաբերենում հողագործին ֆալլահ են անվանել, որովհետև հողագործի աշխատանքն ի վերջո հանգում էր այն բանին, որ հատիկը ծիլ էր տալիս, իսկ ֆալլահը բառացիորեն նշանակում է փրկվել  տառապանքներից եւ հասնել նպատակին: 

Փրկությունը մարդու ամենաբարձր կատարելագործման փուլն է, որովհետև Ղուրանի այաների համաձայն, կյանքը ստեղծվել է մարդու համար, որովհետև մարդը պաշտամունքի  իսկ պաշտամունքը` առաքինության հասնելու համար է: Այս այան պատգամում  է, որ առաքինիները փրկվում են:

Այս այան մեզ սովորեցնում է

1 Երջանկությանը հասնելու համար պետք է ընդունել Աստծո առաջնորդությունը

2 Փրկության համար պետք է ջանք թափել: Փրկությունը և՛ գիտելիք է պահանջում, և՛ հավատք և՛ արժանի արարք:

Բաղարա սուրայի վեցերորդ այա.

 

إِنَّ الَّذِينَ كَفَرُواْ سَوآءٌ عَلَيْهِمْ ءَأَنذَرْتَهُمْ أَمْ لَمْ تُنذِرْهُمْ لَا يُؤْمِنُونَ‏

Այս այաի թարգմանությունը այսպիսին է ''Անհավատներին զգուշացնես Աստծո չարչարանքից  կամ չզգուշացնես, միևնույն է: Նրանք չեն հավատալու'':

Ուրեմն, առաքինիներին ներկայացնելուց հետո, այս այաները ներկայացնում են անհավատներին, որոնց միտքն ու հոգին լցված է քենով ու նրանց վրա ոչ մի արդար խոսք չի կարող ազդել և   անկարող են  հավատալ:

Անհավատությունը կամ արաբերենով քոֆր  նշանակում է ծածկել, անտեսել: Իսկ   Քուֆրանե նեմաթ  նշանակում է անտեսել բարիքները և գոհ չլինել”: Ուերմն քաֆարը կամ անհավատը նա է, ով անտեսում և ժխտում է արդարությունը:

Եթե Աստված ցանկանար, բոլոր մարդիկ պարտավոր կլինեին հավատալ, սակայն պարտադիր հավատքը ոչ մի արժեք չունի և Աստված ցանկացել է, որ մարդն ինքնակամ հավատա: Ուրեմն, մենք նույնպես չպետք է սպասենք, որ բոլոր մարդիկ հավատացյալ և առաքինի լինեն:

Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը

1 Անհավատությունը մարդուն չորցնում  է ինչպես քարը և փայտը, որոնց վրա ոչ մի ազդեցություն չի թողնում խրատը և ճշմարիտ խոսքը:

2 Եթե մարդիկ չհավատան արդարությանը, մարգարեների հրավերը առ աստված, չի կարող տեղ հասնել: Մարգարեների հրավերը նման է այն անձրևին, որ եթե մաղվի պարարտ հողին, ծաղիկ կաճի և եթե ոչ՝ տատասկ և փուշ կբուսնի:

3 Թեև անհավատացյալները չեն հավատում, բայց մեր պարտականությունն է նրանց զգուշացնել:

Բաղարա սուրայի յոթերորդ այա

 

خَتَمَ اللَّهُ عَلَى‏ قُلُوبِهِمْ وَعَلَى سَمْعِهِمْ وَعَلَى‏  أَبْصَرِهِمْ غِشَوَةٌ وَلَهُمْ عَذَابٌ عَظِيمٌ 

Այս այաի թարգմանությունը հետևյալն է “Աստված նրանց սրտերին ու ականջին կնիք է դրել, փակել նրանց աչքերը վարագույրով, և նրանց  սպասում է մեծ տանջանք”:

Անհավատացյալները միտք ու աչք ու ականջ ունեն, սակայն  նրանց սխալ արարքները և  համառությունը պատճառ են դարձել, որ նրանց առջև մի վարագույր ձգվի, որի պատճառով, նրանք չեն կարողանում լսել և տեսնել ճշմարտությունը: Սա այն պատիժն է, որ նրանց համար սահմանվել է հանդերձյալ աշխարհում:

Այստեղ հարց է ծագում, որ եթե Աստված նրանց սրտերին ու ականջներին փականք է դրել, ուրեմն նրանք մեղավոր չեն իրենց անհավատության համար, որովհետև նրանք ուրիշ ելք չունեն անհավատ դառնալուց բացի:

Այս հարցին Ղուրանը պատասխանում է 35-րդ սուրայում, որը կոչվում է “Սուրեյե մոմեն” կամ “Հավատացյալի սուրա”:

 Պատասխանը այսպես է հնչում.

كَذلِكَ يَطْبَعُ اللّهُ عَلى كُلِّ قَلْبِ مُتَكَبِّرٍّ جَبَّار  

Այսիքն, “Աստված չարագործ սրտերին է փականք դնում, կամ 155-րդ “Նեսա” սուրայում ասվում է.

«بَلْ طَبَعَ اللّهُ عَلَيْها بِكُفْرِهِم»

 “Աստված անհավատության պատճառով է նրանց սրտերին փականք դրել«:

Այստեղ ասվում է, որ եթե մարդը լինի գոռոզամիտ ու չհնազանդվի ճշմարտությանը, Աստված նրանից խլելու է  ճիշտն ու սխալը զանազանելու կարողությունը, որի հետևանքով  մարդն ի վիճակի չի լինելու ճիշտ ընկալել ճշմարտությունը: Ուստի նրանց ոչ այս, ոչ հանդերձյալ աշխարհում,  լավ ճակատագիր չի սպասվում:

Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը

1 Այն մարդը, ով հասկացավ ճշմարտությունը, բայց թաքցրեց դա, Աստված էլ նրա սրտին է փականք դնելու և սա Աստծո պատիժն է:

2 Մարդու առավելությունը կենդանու նկատմամբ, նրա միտքն ու ընկալելու հնարավորությունն է, իսկ անահավատությունը մարդուց խլում է այս արտոնությունը: