Հուլիս 16, 2016 06:02 Asia/Yerevan

Բաղարա Սուրա Հանուն գթած եւ ողորմած Աստծո

Բաղարա սուրայի 11-րդ  եւ 12-րդ այաները թարգմանաբար.

وَإِذَا قِيلَ لَهُمْ لا تُفْسِدُواْ فِى الْأَرْضِ قَالُواْ إِنَّمَا نَحْنُ مُصْلِحُونَ أَلَا  إِنَّهُمْ هُمُ الْمِفْسِدُونَ وَلَكِن لَّا يَشْعُرُونَ

Երբ կեղծավորներին ասվում է  մի կատարեք անաբարո արարք,նրանք պատասխանում են  թե իրենք միայն բարեփոխիչներ են:

Իմացեք, որ նրանք անբարո են, բայց դա չեն հասկանում:

Կեղծավորությունը համաճարակային հիվանդություն է, որ եթե չկանխվի կտարածվի եւ կհիվանդացնի հասարակության շատ մարդկանց, որի հետեւանքով երկերեսանիությունը, սուտը, ցուցամոլությունը եւ կեղծիքը կկործանի մարդկային հասարակությունը:

Քանի որ կեղծավորը չի հետեւում կրոնական ուսումնքներին, ցանկանում է ուրիշներին էլ իր նման դարձնել: Ուստի Աստծո հրամանները ծաղր ու ծանակի ենթարկելով փոձում է մարդկանց մեջ տարածի անփութություն եւ անուշադրություն  իրենց պարտականությունների նկատմամբ:

Ղուրանը կեղծավորների այս վարքագծին անդրադարձել է նաեւ այլ սուրաներում , թե ինչպես էին իսլամի թշնամիների դեմ սրբազան պատերազմի ժամանակ լքել  ռազմաճակատը թուլացնելով մուջահեդների մարտական հոգին:  Երբ հավատացյալները նյութական օժանադկություն էին ցուցաբերում մարտիկներին  նրանց ծաղրում ու ասում էին այսքան քիչ գումար  ու՞մ է պետք:

Այո, կեղծավորությունը ամեն տեսակի անբարոյականության ակունքն է, բայց կեղծավորը, որ աչք է փակել ճշմարտության առաջ  իր անբարոյականությունը բարեփոխություն է անվանում, որովհտեւ նրա կարծիքով թշնամու հետ հաշտություն կնքելը  հասարակության օգտին է,  ուրեմն պետք է կանխել պատերազմը եւ նրա հետեւանքները, թեկուզ դա լինի կրոնի եւ հավատացյալների թուլանալու պատճառ :

Այս երկու այաի  պատգամներն են.

Կեղծավորության հետեւանքները անհատական չեն  եւ հասարակությունը նույնպես անմասն չի մնում  դրանցից:

Կեղծավորության դրսեւորումներից են ինքնագոհությունն ու գերագնահատումը: Նրանք ասում են միայն մենք ենք հասարակության բարեփոխության ու բարօրության կողմնակիցը :

Կեղծավորությունը եթե մարդու սիրտ թափանցի բացասաբար կազդի նրա  գիտակցության վրա եւ նա այլեւս  չի կարողանալու ճշմարտությունը տեսնել կամ լսել:

Հավատացյաները պետք է  կեղծավորների գեղեցիկ  բայց դատարակ կոչերի մասին տեղյակ լինեն, որպեսզի չխաբվեն դրանց:

Խորամանկությունն  ու ճարպկությունը  եթե արդարության ամրապնդմանն ու հասարակության բարօրությանը  չնպաստի միայն տգիտություն է:

Բաղարա սուրայի 13-րդ այա.

وَإِذَا قِيلَ لَهُمْ ءَامِنُواْ كَمَآ ءَامَنَ النَّاسُ قَالُواْ أَنُؤْمِنُ كَمَآ ءَامَنَ السُّفَهَآءُ أَلَا  إِنَّهُمْ هُمُ السُّفَهآءُ وَلَكِن لَّا يَعْلَمُونَ

 Թարգմանությունը այսպիսին է.

«Եւ երբ կեղծավորներին ասվի թե դուք ուրիշ մարդկանց պես հավատաքի եկեք,  պարծենկոտ հայացքով կպատասխանեն արդյոք մենք հավատքի գա՞նք , այնպես ինչպես պարզամիտներն ու կարճամիտները: Իմացեք, որ նրանք են կարճամիտ ու թեթեւաբարո բայց դա չգիտեն»:

 

Ինքնագերագնահատում եւ  ինքանգովություն ու ուրիշներին ծաղրելը կեղծավորության ձեւերից են:

Նրանք իրենց խելոք, ուշիմ ու ճարպիկ են համարում եւ հավատացյալներին պարզամիտ ու մակերեսային: Ուստի երբ նրանց ասվում է ինչու՞ ձեզ առանձնացրեցիք մարդկանց շարքերից եւ նրանց պես չեք հավատի գալիս, նրանք ի պատասախան ՝այն  մարդկանց ,ովքեր մշտապես եղել են իրենց առաջնորդի կողքը եւ ամրապնդել իրենց հավատքը անավանել են հիմար եւ իրենց չարությունն ու երկերեսանիությունը համարել են խելացիություն:

Ղուրանը ի պատասխան նրանց ասում է, դուք որ հավատացյալներին հիմար  եք անվանում ինքներդ հիմարության մեջ խարխափում եք : Սակայն խնդիրը նրանում է ,որ նրանք անտեղյակ են իրենց հիմարության մասին ,իսկ տգիտությունից ավելի վատը սեփական տգիտության մասին անտեղյակ լինելն  է, երբ մարդուն թվում է թե ամեն ինչ հասկանում է  եւ ուրիշները ոչինչ չեն հասկանում:

Այս այաից սովորում ենք.

Հավատացյաներին ծաղրելը կեղծավորների ձեւն է, քանի որ նրանք իրենց ուրիշներից ավելի բարձր են գնահատում:

Գոռոզի հետ պետք է իր պես վարվել: Նա, ով հավատացյալ մարդկանց նսեմացնում  է պետք է նսեմացվի հասարակության մեջ, որպեսզի փշրվի նրա գոռոզամտությունը:

Ուրիշներին ծաղրելն ու նսեմացնելը տգիտության նշան է: Գիտակից մարդը խոսում է տրամաբանական եւ հիմարը ծաղրանքով:

Աստված կեղծավորներին հենց այս աշխարհում է խայտառակում եւ ցույց տալիս նրանց իսկական  դեմքը: