Հուլիս 16, 2016 06:11 Asia/Yerevan

Բաղարա սուրա 14-16-րդ այաներ Հանուն գթառատ և ողորմած Աստծո

Բաղարա սուրայի 14 - րդ այաի  թարգմանությունը հետևյալն է.

وَإِذَا لَقُواْ الَّذِينَ ءَامَنُواْ قَالُواْ ءَامَنَّا وَإِذَا خَلَوْاْ إِلَى‏ شَيَطِينِهِمْ قَالُواْ إِنَّا مَعَكُمْ إِنَّمَا نَحْنُ مُسْتَهْزِءُونَ

         “Երբ կեղծավորները հանդիպում են հավատացյալներին, ասում են. “Մենք էլ Ձեզ նման հավատում ենք”: Իսկ երբ առանձնանում են, իրենց սատանայակերպ համախոհներին ասում .”Մենք ձեզ հետ ենք  և միայն ծաղրում ենք հավատացյալներին”:

Կեղծավորության մյուս նշանն այն է, որ կեղծավորը չունի  անկախ և հաստատուն  ինքնություն, յուրաքանչյուր միջավայրում ընդունում է այդ միջավայրի գույնը և հարմարվում է այդ միջավայրին:

Հավտացյալների հավաքում կեղծավորը խոսում է հավատքից, իսկ երբ գտնվում է կրոնի, հավատացյալ ժողովրդի ու նրա առաջնորդի թշնամիների միջավայրում, ծաղրում է հավատացյալներին` անհավատների  ուշադրությունը գրավելու համար:

Այս այաները մեզ զգուշացնում են, որ մարդկանց արտաքինով չխաբվենք և չբավարարվենք հավատքի մասին նրանց խոսքերով: Ուշադիր եղեք և տեսեք, թե նա, ով իրեն հավատացյալ է համարում, ում հետ է շփվում և ովքեր են նրա ընկերները: Չի կարելի, որ մեկը իրեն համարի հավատացյալ, սակայն ընկերակցի կրոնի և հոգևոր  առաջնորդի թշնամիներին: Հավատքը անհամատեղելի է կրոնի թշնամիների հետ մտերմության հետ: Հավատքի համար առաջին հերթին անհրաժեշտ է թշնամություն` Աստծո թշնամիների հետ:

Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը .

1.  Նա, ով մարդկանց շեղում է ճշմարիտ ճանապարհից սատանա է: Պետք է խուսափել նրանից:

2. Արդար  իշխանության դեմ թաքուն ժողովներ կազմելը վախկոտության նշան է: Կեղծավորները, ովքեր նվասատացնում կամ ծաղրում են հավատքի մարդկանց,  վախկոտ են և կամազուրկ:

3. Կեղծավորները աշխատում են հասարակության մեջ, որպես միջոց` թշնամիների համար ասելով. “Մենք Ձեզ հետ ենք, ոչ թե հավատացյալների”:

Բաղարա սուրայի 15-րդ այա.  

اللَّهُ يَسْتَهْزِى‏ءُ بِهِمْ وَيَمُدُّهُمْ فِى طُغْينِهِمْ يَعْمَهُونَ

Այս այայի իմաստը հետևյալն է. “Աստված ծաղրում է նրանց, թույլ տալով, որ նրանց  ըմբոստանալ, որպեսզի մոլորվեն”:

**Իմամ Ալին   ասում է. “Աստված ոչ ծաղրող է ոչ էլ խաբեբա, սակայն թշնամիների խաբեության և ծաղրանքի պատասխանը տալու է”:

Իսկապես, գոյությոն ունի՞ կեղծավորներին մոլորության և  խավարամտության ենթարկելուց ավելի մեծ պատիժ: Աստված մեղավորներին և չարագործներին հնարավորություն է տալիս: Սակայն այդ հնարավորությունը նրա համար է, որ մարդը ուշադրություն դարձնի դրան և զղջա իր արածի համար: Հակառակ դեպքում նա կխորտակվի իր մեղքերի մեջ և կոչնչանա:

** Աստծո պատիժը կեղծավորների համար  այն է, երբ նրանք մնում են իրենք իրենց հույսին  և ենթարկվելով մոլորության, ոչ նպատակ ունեն,  ոչ էլ խաղաղություն և ինքնավստահություն:

Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը.

1. Աստծո պատիժը համապատասխանում է մարդու մեղքերին: Ծաղրանքի պատիժը հենց ծաղրանք է:

2.  Պետք է ուշադիր լինենք աստվածային հնարավարություններին և գթառատությանը:

3. Աստված հավատացյալների պաշտպանն է: Եթե կեղծավորները հավատացյաներին ծաղրեն, Աստված կպատժի ու կծաղրի նրանց:

 

Բաղարա սուրայի  16-րդ այա.

أُوْلَئِكَ الَّذِينَ اشْتَرَوُاْ الضَّلَلَةَ بِالْهُدَى فَمَا رَبِحَت تِّجرَتُهُمْ وَمَا كَانُواْ مُهْتَدِينَ

Այս այայի իմաստը հետևյալն է. ”Նրանք ընտրեցին մոլորությունը, առաջնորդությունը կորցնելու գնով: Սակայն այս առևտրի մեջ նրանք չշահեցին ու չառաջնորդվեցին”:

**Այն աշխարհը, որում մենք ապրում ենք, շուկա է: Մենք բոլորս նման ենք  առևտրականների, ովքեր ներդրում են իրենց կապիտալը: Դա կարող է լինել կյանքի երիտասարդության կապիտալը, բանականության, ուժի և բոլոր աստվածային ունակությունների կապիտալը: Այս շուկայում որոշները օգուտ են ստանում, իսկ մյուս մասը սնականում է և կորցնում իր ողջ կարողությունը: Պատկերացրեք մարդ, ով վաճառում է սառույց: Եթե նա իր ապրանքը ժամանակին չվաճառի, շահույթ չի ունենա, որովհետև նրա ամբողջ կապիտալը կհալվի  և կոչնչանա:

**Ղուրանը տարբեր տեղերոմ մարդկանց լավ ու վատ արարքները առևտրի է նմանեցրել: Որպես օրինակ, Ղուրանը հավատքը և ջիհադը նմանեցրել է   շահավետ առևտրի, ասելով. “Ով հավատացյալներ. եթե ձեզ առաջարկեն մի առևտուր, որը  ձեզ կփրկի ցավալի տանջանքից, ուրեմն հավատացեք Աստծուն, նրա մարգարեին ու նրա ճանապարհին, սրբազան պատերազմ մղեք ողջ հոգով ու սրտով:

**Այս այայում կեղծավորները նման են վաճառողների, ովքեր վաճառել են առաջնորդությունը և գնել են մոլորություն:

Թերևս այս այայի իմաստն այն է, որ մարդը կարող է կորցնել այն բոլոր աստվածային հնարավորությունները, որոնք կարող են նրան ուղորդել դեպի ճշմարիտ ճանապարհ: Որովհետև կեղծավորները ի սկզբանե չեն ունեցել առաջնորդություն, որպեսզի դա վաճառեն և փոխարենը գնեն մոլորություն:

Ինչևէ, նրանք այս առևտրի մեջ ոչ միայն օգուտ չեն քաղել, ալյև չեն իրականացրել իրենց մութ նպատակները, որովհետև իսլամը օրեցոր զարգացավ և նրանք ավելի ու ավելի խայտառակվեցին:

Այս այայից սովորում ենք հետևյալ դասերը.

1.  Միայն չմտածել օգուտի մասին առևտուր անելիս , այլ մտածել նաև, թե ինչի դիմաց ենք վաճառում մեր սիրտն ու հոգին և այս առևտրի արդյունքը երջանկություն է բարօրություն, թե՞ մոլորություն;

2. Առաջնորդություն թե  մոլորություն. սա մեր գործի արդյունքն է և դա չի կարելի անվանել ոչ  աստվածային կամք և ոչ էլ ճակատագիր: Այստեղ  մենք ենք որոշում, թե դրանցից որ մեկն ենք ցանկանում ունենալ:

3. Կեղծավարությունը ի վերջո հագնեցնում է մեծ վնասների, հակառակ հավատքի, որը մարդուն երջանկացնում է: