Հուլիս 16, 2016 06:36 Asia/Yerevan

Բաղարա Սուրա 17-19-րդ այաներ Հանուն գթառատ և ողորմած Աստծո

17-րդ այան  թարգմանվում է հետևյալ կերպ.

مَثَلُهُمْ كَمَثَلِ الَّذِى اسْتَوْقَدَ نَاراً فَلَمَّآ أَضَآءَتْ مَا حَوْلَهُ ذَهَبَ اللَّهُ بِنُورِهِمْ وَتَرَكَهُمْ فِى ظُلُمَتٍ لَّا يُبْصِرُونَ‏

 “Սրանց ճակատագիրը նման է այն մարդու ճակատագրին, որը կրակ վառեց ոտքի առաջը լուսավորելու համար, բայց երբ լուսավորեց շուրջը, Աստված խլեց այդ լույսը, թողնելով նրան խավարի մեջ, որպեսզի չկարողանա տեսնել”:

Նախորդ այաները վերաբերում էին կեղծավորների վարքին և խոսքին:

Այս այան կեղծավորներին նմանեցնում է   մարդկանց, ովքեր մութ անպատում կրակ են վառել. “Կեղծավորների հավատքի լույսը  թույլ ու անկայուն է ինչպես կրակի լույսը: Կրակ, որն իր հետ  բերում է ծուխ, մոխիր:

Արտաքուստ  նրանց հավատքը նման է լույսի, սակայն ներքուստ դա անհավատության կրակ է:

Այս աղոտ լույսը այն անաղարտ էության լույսն է, որ Աստված նրանց  մեջ դրել է: Ժամանակի ընթացքում նրանք պնդում են  իրենցը և լույսը այնքան է թուլանում, մինչև խավարի ու տգիտության վարագույրը ծածկում է նրանց, իսկ անհավատության խավարը` կլանում: Ընտրելով կեղծիքի ուղին, այս մարդիկ, մտածում են, որ կարող են գոհացնել և` անհավատներին և` հավատացյալներին: Նրանք կարծում են, թե կարող են օգուտ քաղել և` անհավատներից և` հավատացյալներից:

 Ղուրանը կեղծավորներին նմանեցնում է այն մարդուն, ով կրակը վառելով, ցանկություն ունի  լույսը և հուրը միասին ունենալ և միաժամանակ երկուսից օգուտ քաղել: Սակայն կյանքը նման է մութ անապատի և այնտեղից անցնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ լուսավոր և կայուն լույս, քանի որ կյանքի փոթորիկները մարում են  թույլ բոցը, մարդկանց մատնելով խավարի:

Այս այայից սովորում ենք .

1.  Կեղծավորի լույսը, ինչպես կրակինը, թույլ է և անկայուն

2. Կեղծավորը նպաստում է խաբեությանը և թշնամությանը

3. Լույսին հասնելու համար, կեղծավորը օգտվում է հուրից, որն իր հետ բերում է ծուխ, մոխիր և հրկիզում

4. Ի վերջո, Աստված խայտառակում է  կեղծավորին խլելով նրանից նույնիսկ երևացող լույսը

5. Կեղծավորի ապագան մութ է և նրա համար  փրկության որևէ հույս գոյություն չունի

6. Կեղծավորությունն ու երկերեսանիությունը Աստծո առջև, ոչ թե ճարպկության  և խելացիության նշան է, այլ խավարամտության և  ոչնչացման:

 

Բաղարա սուրայի 18-րդ այա.

صُمٌّ بُكْمٌ عُمْىٌ فَهُمْ لَا يَرْجِعُونَ

Այս այայի թարգմանությունն այսպիսին է. “Նրանք խուլ են, երբ լսում են արդարության մասին,  համր, երբ պետք է խոսել արդարության մասին և կույր, երբ տեսնում են ճշմարտությունը”:

Նրանք չեն հրաժարվում անհավատությունից և չեն վերադառնում դեպի արդարություն: Թեև կեղծավորը, ինչպես և այլ մարդիկ, ունի աչք, ականջ և լեզու, սակայն նրա աչքը չի կարող տեսնել և ընկալել ճշմարտությունը, նրա ականջը պատրաստ չէ լսել արդարության խոսքը իսկ լեզուն չի կարող խոստովանել ճշմարտությունը: Ուստի Ղուրանը նրանց նմանեցնում է մի մարդու, ով չունի այդ երեք զգայարանները:

Անհավատներին կուրորեն հետևելը, մարդուն մատնում է խավարի:

Կեղծավորի ներքին անհավատությունը փակում է նրա աչքեը, ականջն ու լեզուն: Նա կարող է տեսնել ճշմարտությունը, սակայն  ինչպես ահավատները, ճշմարտությունը սխալ է տեսնում և չի կարողանում արդարը անարդարից առանձնանցնել:

Նախորդ այայում ասվում է որ երբ մթությունը այնպես է նրանց պարուրում, որ այլևս չեն կարողանում ոչինչ տեսնել, իսկ այս այայում Ղուրանն ասում, է, որ նրանք ոչ միայն չեն կարողանում տեսնել, այլ նաև դադարում են լսելուց և խոսելուց: Եվ այս շարժման արդյունքում նրանք նետվում են խավարի ու մթության մեջ և ոչնչանում:

Բաղարա սուրայի 19-րդ այա.

أَوْ كَصَيّبٍ مِّنَ السَّمَآءِ فِيهِ ظُلُمَتٌ وَرَعْدٌ وَبَرْقٌ يَجْعَلُونَ أَصَبِعَهُمْ فِى ءَاذَانِهِم مِّنَ الصَّو عِقِ حَذَرَ الْمَوْتِ وَاللَّهُ مُحِيطٌ بِالْكَفِرِينَ 

Այս այայի թարգմանությունը  հետևյալն է . “Նրանք նման են այն մարդկանց, ովքեր մնացել են հորդ անձրևի տակ, մթության մեջ և չեն կարողանում փրկվել սարսափելի կայծակներից: Կայծակի ձայնի վախից նրանք  ձեռքերով փակել են  ականջները: Սակայն Աստված ճանաչում է անհավատներին”:

17-րդ այայում Աստված կեղծավորին նմանեցնում է մի մարդու, ով անելանելի վիճակում է հայտնվել և կորցրել է իր լույսը, մոլորվել է մթության մեջ ու ետդարձի ճանապարհ չունի: Իսկ այս այայում Աստված ասում է . “Նա նման է մի մարդու, ով մնացել է ցեխի ու տիղմի մեջ: Նրան պարուրել է հորդ անձրևը, գիշերվա մթությունը, կայծակի ականջ խլացնող ձայնը,  աչք կուրացնող լույսը և մահվան վախն ու սարսափը: Սակայն նա անձրևից փրկվելու համար  չունի ապաստարան, մթության դեմ չունի լույս իսկ  սարսափելի կայծակներից պաշտպանվելու`խաղաղ հոգի” :

Այս այայից սովորում ենք .

1. Կեղծավորները խորտակվել են իրենց մտահոգությունների ու խնդիրների մեջ  և այս աշխարհում տագնապը մշտապես ուղեկցում է նրանց

2 . Կեղծավորներին մշտապես ուղեկցում է վախը մահից, որը նրանցից խլում է հոգու անդորրը

3. Աստված հսկում է կեղծավորներին և բացահայտում նրանց սադրանքներն ու գաղտնիքները

4. Կեղծավորությունը վերջապես հանգոմ է անհավատության

5. Կեղծավորի բաժինը ամպերրի գոռոցն ու սարսափելի կայծակներն են: Ղուրանը աստվածային բարության աղբյուրն է, սակայն նույն Ղուրանը կեղծավորների խայտառակվելու և նվաստանալու պատճառ կդառնա: