Ելք դեպի լույս - 10
Բաղարա Սուրա 17-19-րդ այաներ Հանուն գթառատ և ողորմած Աստծո
17-րդ այան թարգմանվում է հետևյալ կերպ.
مَثَلُهُمْ كَمَثَلِ الَّذِى اسْتَوْقَدَ نَاراً فَلَمَّآ أَضَآءَتْ مَا حَوْلَهُ ذَهَبَ اللَّهُ بِنُورِهِمْ وَتَرَكَهُمْ فِى ظُلُمَتٍ لَّا يُبْصِرُونَ
“Սրանց ճակատագիրը նման է այն մարդու ճակատագրին, որը կրակ վառեց ոտքի առաջը լուսավորելու համար, բայց երբ լուսավորեց շուրջը, Աստված խլեց այդ լույսը, թողնելով նրան խավարի մեջ, որպեսզի չկարողանա տեսնել”:
Նախորդ այաները վերաբերում էին կեղծավորների վարքին և խոսքին:
Այս այան կեղծավորներին նմանեցնում է մարդկանց, ովքեր մութ անպատում կրակ են վառել. “Կեղծավորների հավատքի լույսը թույլ ու անկայուն է ինչպես կրակի լույսը: Կրակ, որն իր հետ բերում է ծուխ, մոխիր:
Արտաքուստ նրանց հավատքը նման է լույսի, սակայն ներքուստ դա անհավատության կրակ է:
Այս աղոտ լույսը այն անաղարտ էության լույսն է, որ Աստված նրանց մեջ դրել է: Ժամանակի ընթացքում նրանք պնդում են իրենցը և լույսը այնքան է թուլանում, մինչև խավարի ու տգիտության վարագույրը ծածկում է նրանց, իսկ անհավատության խավարը` կլանում: Ընտրելով կեղծիքի ուղին, այս մարդիկ, մտածում են, որ կարող են գոհացնել և` անհավատներին և` հավատացյալներին: Նրանք կարծում են, թե կարող են օգուտ քաղել և` անհավատներից և` հավատացյալներից:
Ղուրանը կեղծավորներին նմանեցնում է այն մարդուն, ով կրակը վառելով, ցանկություն ունի լույսը և հուրը միասին ունենալ և միաժամանակ երկուսից օգուտ քաղել: Սակայն կյանքը նման է մութ անապատի և այնտեղից անցնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ լուսավոր և կայուն լույս, քանի որ կյանքի փոթորիկները մարում են թույլ բոցը, մարդկանց մատնելով խավարի:
Այս այայից սովորում ենք .
1. Կեղծավորի լույսը, ինչպես կրակինը, թույլ է և անկայուն
2. Կեղծավորը նպաստում է խաբեությանը և թշնամությանը
3. Լույսին հասնելու համար, կեղծավորը օգտվում է հուրից, որն իր հետ բերում է ծուխ, մոխիր և հրկիզում
4. Ի վերջո, Աստված խայտառակում է կեղծավորին խլելով նրանից նույնիսկ երևացող լույսը
5. Կեղծավորի ապագան մութ է և նրա համար փրկության որևէ հույս գոյություն չունի
6. Կեղծավորությունն ու երկերեսանիությունը Աստծո առջև, ոչ թե ճարպկության և խելացիության նշան է, այլ խավարամտության և ոչնչացման:
Բաղարա սուրայի 18-րդ այա.
صُمٌّ بُكْمٌ عُمْىٌ فَهُمْ لَا يَرْجِعُونَ
Այս այայի թարգմանությունն այսպիսին է. “Նրանք խուլ են, երբ լսում են արդարության մասին, համր, երբ պետք է խոսել արդարության մասին և կույր, երբ տեսնում են ճշմարտությունը”:
Նրանք չեն հրաժարվում անհավատությունից և չեն վերադառնում դեպի արդարություն: Թեև կեղծավորը, ինչպես և այլ մարդիկ, ունի աչք, ականջ և լեզու, սակայն նրա աչքը չի կարող տեսնել և ընկալել ճշմարտությունը, նրա ականջը պատրաստ չէ լսել արդարության խոսքը իսկ լեզուն չի կարող խոստովանել ճշմարտությունը: Ուստի Ղուրանը նրանց նմանեցնում է մի մարդու, ով չունի այդ երեք զգայարանները:
Անհավատներին կուրորեն հետևելը, մարդուն մատնում է խավարի:
Կեղծավորի ներքին անհավատությունը փակում է նրա աչքեը, ականջն ու լեզուն: Նա կարող է տեսնել ճշմարտությունը, սակայն ինչպես ահավատները, ճշմարտությունը սխալ է տեսնում և չի կարողանում արդարը անարդարից առանձնանցնել:
Նախորդ այայում ասվում է որ երբ մթությունը այնպես է նրանց պարուրում, որ այլևս չեն կարողանում ոչինչ տեսնել, իսկ այս այայում Ղուրանն ասում, է, որ նրանք ոչ միայն չեն կարողանում տեսնել, այլ նաև դադարում են լսելուց և խոսելուց: Եվ այս շարժման արդյունքում նրանք նետվում են խավարի ու մթության մեջ և ոչնչանում:
Բաղարա սուրայի 19-րդ այա.
أَوْ كَصَيّبٍ مِّنَ السَّمَآءِ فِيهِ ظُلُمَتٌ وَرَعْدٌ وَبَرْقٌ يَجْعَلُونَ أَصَبِعَهُمْ فِى ءَاذَانِهِم مِّنَ الصَّو عِقِ حَذَرَ الْمَوْتِ وَاللَّهُ مُحِيطٌ بِالْكَفِرِينَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է . “Նրանք նման են այն մարդկանց, ովքեր մնացել են հորդ անձրևի տակ, մթության մեջ և չեն կարողանում փրկվել սարսափելի կայծակներից: Կայծակի ձայնի վախից նրանք ձեռքերով փակել են ականջները: Սակայն Աստված ճանաչում է անհավատներին”:
17-րդ այայում Աստված կեղծավորին նմանեցնում է մի մարդու, ով անելանելի վիճակում է հայտնվել և կորցրել է իր լույսը, մոլորվել է մթության մեջ ու ետդարձի ճանապարհ չունի: Իսկ այս այայում Աստված ասում է . “Նա նման է մի մարդու, ով մնացել է ցեխի ու տիղմի մեջ: Նրան պարուրել է հորդ անձրևը, գիշերվա մթությունը, կայծակի ականջ խլացնող ձայնը, աչք կուրացնող լույսը և մահվան վախն ու սարսափը: Սակայն նա անձրևից փրկվելու համար չունի ապաստարան, մթության դեմ չունի լույս իսկ սարսափելի կայծակներից պաշտպանվելու`խաղաղ հոգի” :
Այս այայից սովորում ենք .
1. Կեղծավորները խորտակվել են իրենց մտահոգությունների ու խնդիրների մեջ և այս աշխարհում տագնապը մշտապես ուղեկցում է նրանց
2 . Կեղծավորներին մշտապես ուղեկցում է վախը մահից, որը նրանցից խլում է հոգու անդորրը
3. Աստված հսկում է կեղծավորներին և բացահայտում նրանց սադրանքներն ու գաղտնիքները
4. Կեղծավորությունը վերջապես հանգոմ է անհավատության
5. Կեղծավորի բաժինը ամպերրի գոռոցն ու սարսափելի կայծակներն են: Ղուրանը աստվածային բարության աղբյուրն է, սակայն նույն Ղուրանը կեղծավորների խայտառակվելու և նվաստանալու պատճառ կդառնա: