Ելք դեպի լույս 12
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 12-րդ հաղորդումը:
Նախ լսենք Բաղարա սուրայի 23-րդ այան մասին:
وَإِنْ كُنْتُمْ فِى رَيْبٍ مِّمَّا نَزَّلْنَا عَلَى عَبْدِنَا فَأْتُواْ بِسُورَةٍ مِّنْ مِّثْلِهِ وَادْعُواْ شُهَدَآءَكُمْ مِّن دُونِ اللَّهِ إِنْ كُنْتُمْ صَدِقِينَ
«Եթե կասկածում եք այն ամենին, ինչ Ղուրանի միջոցով մարդկանց ենք ուղարկել, ուրեմն դուք այդպիսի մի սուրա ներկայացրեք եւ հրավիրեք ձեր վկաներին, Աստծուց բացի, որպեսզի հաստատեն դա,եթե դուք ճշմարիտ եք»:
Յուրաքանչյուր մարգարե հրաշքների միջոցով է իր մարգարեությունը հաստատել: Իսկ իսլամի մարգարեի հրաշքը Ղուրանն էր:
Աստված բազմիցս իսլամի հակառակորդներին կոչ է արել, որ եթե Ղուրանը աստվածային գիրք չեն համարում եւ կարծում են, որ այն մարդու ձեռքով գրված գիրք է, ներկայացնեն Ղուրանին համարժեք գիրք, որպեսզի իսլամի ձայնը լռի:
Ղուրանն իսլամի հակառակորդներին նույնիսկ առաջարկում է գոնե մի սուրա ներկայացնել, եթե կարող են, ավելացնելով. «Հրավիրեք ձեր բոլոր ընկերներին ու համախոհներին աշխարհի չորս կողմերից, բայց իմացեք, որ անկարող եք նման բան կատարել»:
Իսլամի մարգարեի հրաշքի՝Ղուրանի առանձնահատկությունները բազմաթիվ են, սակայն այստեղ կանդրադառնանաք դրանցից չորսին:
Առաջին առանձնահատկություն. Ղուրանը խոսուն վկա է:
Այսինքն, Ղուրանը կարիք չունի, որ մեկը այն ներկայացնի: Այն ինքն իր հակառակորդներին պայքարի կոչ է անում և դատապարտում նրանց: Ղուրանը և' օրենք է և' օրենքի վավերագիր:
Երկրորդ առանձնահատկություն. Հավերժական լինելը:
Ղուրանը որպես հրաշք, չի պատկանում որոշակի ժամանակաշրջանի: Այն համարվում է հրաշք, պատմության ողջ ընթացքում: Ժամանակի ընթացքը ոչ միան չի արժեզրկում Ղուրանը, այլ ավելի է նպաստում դրա տարածմանը:
Երրորդ առանձնահատկությունը. Ղուրանի համաշխարհային լինելն է:
Ինչպես որ Ղուրանը չի պատկանում որոշակի ժամանակաշրջանի, չի պատկանում նաև որոշակի տեղի կամ աշխարհագրության: Ղուրանը դիմում է ոչ միան արաբալեզու ժողովուրդներին, այլ բոլոր ազգերին, ինչ ցեղից ու ազգությունից էլ որ նրանք լինեն: Ղուրանը դիմում է ոչ թե որևէ ազգության, այլ Աստծո բոլոր արարածներին:
Չորորդ առանձնահատկությունը.հոգևոր լինելը.
Սովորաբար այլ մարգարեների հրաշքները, նյութական և ֆիզիկական բնույթ են կրում զարմացնում է մարդուն:
Ղուրանի հիմքը խոսքն է, սակայն այդ խոսքը այնպես է ներթափանցում մարդու էության մեջ, որ գրավում է նրա հոգին ու միտքը;
Իսկ ի՞նչ ենք սովորում այս այայից:
1. Մարգարեներն ստացան Աստծո պատգամը, այն պատճառով, որ նրանք միայն Աստծո ծառան էին և ենթարկվում էին նրա կամքին:
2. Ղուրանը բանականության գիրք է և կասկածելու որևէ առիթ չի տալիս:
3. Ղուրանը աստվածային հավերժական հրաշք է, որ բոլոր ժամանակներում և բոլոր մարդկանց պայքարի կոչ է անում;
4. Իսլամը հավերժական և համաշխարհային կրոն է , որովհետև նրա հրաշքը, այսինքն` Ղուրանը, նույնպես այդպիսին է և չի պատկանում որոշակի սերնդի և ժամանակաշրջանի:
5. Չպետք է ոչ մի կասկած թույլ տանք մեր կրոնի սկզբունքների նկատմամբ: Եթե կասկածում ենք, պետք է այդ կասկածը անմիջապես վերացնենք, որպեսզի մեր հավատքը չթուլանա:
6. Մարդու ամենալավ դատավորն իր խիղճն է:
7. Ղուրանի ճշմարտացիությունը անկասկածելի է: Որովհետև Ղուրանում ասվում է. «Եթե հակառակորդները Ղուրանի սուրաների նման նույնիսկ մեկ սուրա ներկայացնեն, մենք դա կընդունենք ամբողջ Ղուրանի փոխարեն»:
Իսկ այժմ խոսենք Բաղարա սուրայի 24-րդ այայի մասին
فَإِن لَّمْ تَفْعَلُواْ وَلَن تَفْعَلُواْ فَاتَّقُواْ النَّارَ الَّتِى وَقُودُهَا النَّاسُ وَالْحِجَارَةُ أُعِدَّتْ لِلْكَفِرينَ
24-րդ այայի իմաստը հետևյալն է.
«Եթե այդպես չարեցիք ու երբեք չեք կարող անել, խուսափեք այն կրակից, որի վառելափայտը մարդիկ են ու քարերը, և այն պատրաստվել է անհավատների համար»:
Սա նախորդ այայի շարունակությունն է, որտեղ հակառակորդներին առաջարկվում է ներկայացնել Ղուրանի սուրաների նման մի սուրա:
Այս այան ասում է. «Բայց իմացեք, որ երբեք նման բան հնարավոր չէ: Ո'չ դուք, որ Աստծո մարգարեի ժամանակաշրջանում եք ապրում և ծանոթ եք նրա լեզվի ու խոսքի հետ, կարող եք Ղուրանի նման մի գիրք ներկայացնել, ո'չ էլ ապագայում որևէ մեկը; Որովհետև Աստծո խոսքը, ինչպես ինքը, չի կարելի համեմատել մարդու և նրա խոսքի հետ»:
Այնուհետև Ղուրանը թշնամիներին զգուշացնում է դժոխքի կրակի մասին և ասում. «Դժոխքի կրակը մեղավորների մարմիններից է, որոնց հետ վառվում են քարերը»:
Այս այան քարեր ասելով թերեւս նկատի ունի քարածուխը, որից է դժոխքի կրակը, կամ քարե կուռքերն են, որ պաշտում են իսլամի թշնամիները:
Ղուրանի 98-րդ այայում ասվում է. «Այսինքն դուք և այն, ինչ պաշտում եք Աստծուց բացի, դժոխքի կրակ է»:
Իսկ ի՞նչ ենք սովորում այս այաից:
1. Ձեր կրոնի ճշմարտացիության վերաբերյալ կտրականապես խոսեք հակառակորդների հետ և հավատացեք ձեր կրոնին:
2. Անհավատությունը մարդուն հավասարեցնում է քարին: Այսինքն այս այայում ասվում է. «Դժոխքի կրակը մարդուց է և քարից»:
3. Այն սիրտը, որ քարի պես է և ոչ մի բան նրա վրա չի ազդում և չի ընկալում Ղուրանը, հանդերձյալ կյանքում կհավասարվի քարի հետ:
4. Ղուրանի հրաշքը Մարգարեի ժամանակաշրջանին չի վերաբերում: Այն հրաշք է բոլոր ժամանակներում:
5. Դժոխքի կրակը այնքան ուժեղ է և հրկիզվող, որ նույնիսկ քարն է վառում ինչպես չոր փայտ:
Հարգելի բարկամներ,Հուսով ենք, որ այս ծրագիրը կարժանանա ձեր ուշադրությանը և հավանությանը:
Մինչ նոր հանդիպում, Աստված Ձեզ հետ:
Մնաք բարով: