Ելք դեպի լույս 16
Բաղարա սուրա Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ:
Այժմ եթերում են Բաղարա սուրայի 31-րդ և 32-րդ այաները:
وَعَلَّمَ ءَادَمَ الْأَسْمَآءَ كُلَّهَا ثُمَّ عَرَضَهُمْ عَلَى الْمَلَئِكَةِ فَقَالَ أَنبِئُونِى بِأَسْمَآءِ هَؤُلَا ءِ إِن كُنْتُمْ صَدِقِينَ
قَالُواْ سُبْحَنَكَ لَا عِلْمَ لَنَآ إِلَّا مَا عَلَّمْتَنَآ إِنَّكَ أَنْتَ الْعَلِيمُ الْحَكِيمُ
Այս այաների թարգմանությունը հետևյալն է.«Եվ Աստված ողջ տիեզերքի անունները Ադամն սովորեցրեց, ապա դրանք ներկայացրեց հրեշտակներին ու պատվիրեց. “Եթե ճշմարիտ եք, այս անունների մասին ինձ ասեք”: Ի պատասխան, հրեշտակներն ասացին. “Տեր Աստված, դու հեռու ես բոլոր սխալներից ու թերություններից: Դու բացարձակ ճշմարտություն ես: Մենք գիտենք միայն այն, ինչ սովորեցրել ես մեզ, քանի որ դու ես ամենագետը և իմաստունը»:
Որպեսզի հրեշտակներին ապացուցի մարդու արժանիքները, Աստված, երկու խմբերին քննության ենթարկեց: Նա երկուսին էլ որոշակի գիտելիքներ տվեց և նրանցից այդ մասին բացատրություն պահանջեց:
Ղուրանը շատ բան չի ասում այն մասին, թե ինչ գիտելիքներ են եղել դրանք, սակայն որոշ գիտնականներ կարծում են, որ Աստված տիեզերքը և բնությունը արարչագործության առաջին իսկ օրից մարդուն ծանոթացրեց և սովորեցրեց նրանց վերաբերող անունները: Դա իրերը ճանաչելու ընդունակությունն ու կարողությունն է, որն առկա է մարդկանց էության մեջ:
Քանի որ հրեշտակները ենթադրում էին, որ իրենք Աստծուն երգրպագելու համար նախընտրելի են մարդուց, ուստի Աստված նախ նրանց քննեց, այնուհետև ասաց.«Եթե դուք ճշմարիտ եք, ասեք այն ճշմարտությունների անունները, որոնք Ձեզ սովորեցրել եմ»:
Սակայն հրեշտակները, զգալով իրենց սխալը, հասկացան, որ միայն աղոթքն ու պաշտամունքը Աստծո կողմից նշանակվելու չափանիշներ չեն և աստվածային ժառանգորդը պետք է նաև իմաստուն և խելացի լինի: Նրանք Աստծուն ասացին. “Տեր Աստված, դու բացարձակ ճշմարիտ ես: Քո ոչ մի գործը առանց պատճառի չէ: Անշուշտ, եթե մարդուն ես նշանակել երկիր մոլորակի վրա քո ժառանգորդը, ուրեմն դրա մեջ կա մի մեծ իմաստ, որի պատճառով էլ դու ստեղծել ես մարդուն : Քո պատճառը ավելի կարևոր է քան, այն սխալը, որ գոյություն ունի որոշ մարդկանց մեջ:
Տեր Աստված, մենք գիտենք միայն այն, ինչ դու մեզ սովորցրել ես: Մեր հարցը անտեղյակ լինելուց էր, քանի որ չգիտեինք, թե մարդը ինչպիսի արտոնություն ունի և օժտված Է ինչպիսի կարողությամբ ու ընդունակությամբ: Տեր Աստված, դու ես միայն, որ տեղյակ ես ամեն ինչից և այն, ինչ կատարում ես, հաստատ իմաստության և նպատակահարմարության հիման վրա է:
Իսկ ՞ինչ ենք սովորում այս այայից:
1. Մարդու առաջին ուսուցիչը Աստված է եղել, որը մարդուն տվել է ճանաչելու և ճշմարտությունը ընկալելու ուժը: Հենց այդ ուժի հիման վրա էլ զարգացավ մարդկային գիտությունը:
2. Մարդը , տիեզերքը ընկալելու և հասկանալու ընդունակությամբ է օժտված, նրանով հանդերձ, որ դեռևս ճանապարհի սկզբին է և շատ հարցեր են մնացել անպատասխան:
3. Մարդու առավելությունը ողջ տիեզերքի այլ էակների, ինչպես նաև հրեշտակների նկատմամբ, նրա մտածելու կարողությունն է, ինչպես նաև այն գիտությունը, որը տրված է նրան:
4. Աստվածային ժառանգորդը և իսլամական առաջնորդը նախքան երկրպագելը պետք է օժտված լինեն գիտությամբ: Ուստի, որպեսզի Աստված ապացուցի մարդու առավելությունը այլ էակների նկատմամբ, նրան տվեց մի զենք, որն է գիտելիքը:
5. Իսկական ուսուցիչը Աստված է: Իսկ ուսուցիչն ու գիրքը սովորելու և կրթվելու միջոցներ են:
6. Սխալի համար ներողություն խնդրելը Աստծո կողմից ընդուված վարքագիծ է: Հենց որ հրեշտակները հասկացան, որ սխալ են գործել, անիջապես ներողություն խնդրեցին:
7. Երբեք չամաչենք “Չգիտեմ” բառից, քանի որ հրեշտակները խոստովանեցին իրենց անտեղյակությունը:
8. Ներողություն խնդրելը և զղջումը մարդու փրկության հիմքն են: Երբ հրեշտակները իմացան ճշմարտությունը, ներողություն խնդրեցին և Աստված ընդունեց դա: Սակայն սատանան, որ ստեղծվել էր կրակից եւ կրակը համարում էր մարդուց առավել հզոր և պատրաստ չէր ընդունել իր սխալը, մերժվեց Աստծո կողմից:
այժմ կխեոսենք Բաղարա սուրայի 33-րդ այայի մասին:
قَالَ يَادَمُ أَنْبِئْهُمِ بِأَسْمَآئِهِمْ فَلَمَّآ أَنبَأَهُمِ بِأَسْمَآئِهِمْ قَالَ أَلَمْ أَقُل لَّكُمْ إِنِّى أَعْلَمُ غَيْبَ السَّمَوَ تِ وَالْأَرْضِ وَأَعْلَمُ مَا تُبْدُونَ وَمَا كُنتُمْ تَكْتُمُونَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ:
“Ապա աստված պատվիրեց. «Ով Ադամ, հրեշտակներին տեղեկացրու ճշմարտությունների և անունների մասին: Եվ երբ այդպես եղավ, Աստված հրեշտակներին ասաց “Արդյոք ձեզ չասացի՞, որ գիտեմ երկրի ու երկնքի ողջ ճշմարտությունը և գիտեմ այն ամենի մասին, ինչ թաքնված էր և ի հայտ է եկել և այն, ինչ թաքուն է»:
Այս քննության մեջ Ադամը հպարտացավ և տիեզերքի գաղտնիքներն ու անունները ներակայացրեց հրեշտակներին: Եվ նրանք հասկացան , որ Աստված մարդուն օժտել է սովորելու հատկությամբ, ինչից իրենք զրկված են:
Այս քննությունից հետո, Աստված դիմելով հրեշտակներին ասաց.
“Դուք կարծում էիք, որ ավելի արժանի էիք աստվածային ժառանգորդությանը, սակայն այդ մասին պարզապես չէիք արտահայտվում: Իմացեք, որ Աստված գիտի եւ' ձեր արտաքինի և' ձեր ներքինի մասին, ինչպես որ գիտի ողջ տիեզերքի ներքինը և թաքնված ճշմարտությունը: Ամեն ինչ նրա հսկողության տակ է:
Այս այայի իմաստը հետևյալն է. « Դուք, որ չգիտեք տիեզերքի գաղտնիքների մասին և տեսնում եք միայն արտաքուստը, անտեղի մի քննադատեք Աստծո գործերը, որոնք բոլորը հիմնված են Աստծո և գիտության վրա: Եթե տիեզերական համակարգից ինչ որ մի բան ձեզ սխալ է թվում, դա ապացուցում է ձեր տգիտությունը և ոչ թե այն, որ ինչ որ բան սխալ է:
Իսկ ի՞նչ ենք սովորում այս այայից:
1. Մարդու առավելությունը հրեշտակներից, իր գիտելիքն է և սովորելու ընդունակությունը; Դրա համար էլ, մարդը տեղյակ է այն ամենի մասին, ինչից անտեղյակ էին հրեշտակները:
2. Առավեությունը ապացուցելու համար անհրաժշետ չէ քննության ենթարկվել: Նրանով հանդերձ, որ Աստված գիտեր մարդու առավելությունը հրեշտակների նկատմամբ, դա ապացուցելու համար քննեց երկու խմբերին էլ:
3. Հրեշտակները չունեն անհայտ աշխարհը հասկանալու գիտություն: Նախորդ այաներում Աստված պատվիրել է. “Ես գիտեմ, թե ինչի մասին դուք չգիտեք: Իսկ այս այայում ասում է. “Ես գիտեմ երկնքի ու երկրի անհայտի մասին”:
4. Ընդունակութունները զարգացնելու համար պետք է հնարավորություն ստեղծել: Աստված կազմակերպելով քննություն, ի ցույց դրեց մարդու թաքնված ընդունակությունները, որպեսզի մարդը հասկանա իր արժանիքները և ուրիշները նույնպես տեղյակ լինեն, թե ինչ առավելություններով է օժտված նա:
Այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 16-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան