Հուլիս 20, 2016 03:43 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այսոր կխոսենք Բաղարա սուրայի 34-րդ և 35-րդ այաների մասին:

Նախ լսենք Բաղարա սուրայի 34-րդ այան:

        وَإِذْ قُلْنَا لِلْمَلَئِكَةِ اسْجُدُواْ لاِدَمَ فَسَجَدُواْ إِلَّا إِبْلِيسَ أَبَى‏ وَاسْتَكْبَرَ وَكَانَ مِنَ الْكَفِرين

Այս այայի թարգմանությունը հետևյալն է.

«Երբ հրեշտակներին ասացին, որ խոնարհվեն Ադամի առջև, բոլորը խոնարվեցին, բացի սատանայից, որը անհնազանդ եղավ և դասվեց անհավատների շարքին»:

Նախորդ այաների հիմա վրա, որտեղ ասվում է, որ Աստված մարդուն նյութական և բարոյական բարիքների արժանացրեց և աստվածային ժառանգորդությունը վստահեց նրան, այս այան մարդու վերաբերյալ մի այլ առաքինություն որոշեց և դա այն էր, որ հրեշտաները պետք է խոնարհվեին մարդուն:

Ինչպես որ Հեջր և Սադ սուրաներում ասվում է, Աստված մարդուն ստտեղծելիս, դիմելով հրեշտակներին, ասաց «Երբ լրացրեցի և ավարտեցի մարդուն արարելու գործը և իմ շունչը փչեցի նրա մեջ, խոնարհվեք նրա առջեւ»:

Ուրմեն այս խոնարհումը մարդու արարչագործության և ոչ թե նրա ժառանգորդության պատճառով էր և երկիր մոլորակի վրա մարդու ժառանգորդության և հրեշտակներին քննելու խնդիրը այս փուլից հետո է տեղի ոնեցել:

Իհարկե, ասյտեղ սատանան, որը ջինաների տոհմից էր, հրաժարվեց Աստծո այս հրամանից և գոռոզացավ ու մտածեց, որ արաչագործության մեջ մարդուց ավելի գերազանց է և մարդը պետք է նրա առջև խոնարհվի, և ոչ թե հակառակը: Նա ոչ միայն մեղք գործեց, այլ աստծո հրամանը անարդար ու անիմաստ համարեց, ու դարձավ անհավատ` կորցնելով իր հավատքը:

 

 

Ուրեմն  հրեշտակների խոնարհումը մարդու առջեւ իրականում պետք է ընկալել որպես աստվածապաշտության դրսեւորում,քանզի մարդը Աստծո արարչագործության պսակն է:

Իսկ ՞ինչ է մեզ սվորեցնում այս այան:

 

1.  Իսկական պաշտամունքը այն է, երբ մարդ աստծո պատվիրաններին հետևելով ինչ որ գործ կատարի և ոչ թե այն, ինչ իր ցանկությամբ է : Սատանան պատրաստ էր  ենթարկվել Աստծուն  և պաշտել նրան, սակայն պատրաստ չէր պաշտել մարդուն:

2. Արդար չի լինի, եթե բոլոր հրեշտակները խոնարհվեն և պաշտեն մարդուն, սակայն մարդը պատրաստ չլինի պաշտել Աստծուն:

3. Գոռոզամտությունը մարդուն կարող է կործանել և անհավատ դարձնել

4. Եթե Աստված հրամայում է իրենից բացի մեկ այլ էակի պաշտել, դա ոչ միայն անավատություն չէ, այլև ամբողջությամբ հավատքի դրսևորում է:

5. Արժանավորությունը տարիք չի ճանաչում: Հին հրեշտակները պարտավոր էին նորաստեղծ մարդուն պաշտել:

6. Պաշտամունքը վերաբերում էր ամբողջ մարդկությանը, ուստի Էըրաֆ սուրայի11-րդ այայում ասվում է. «Ով ժողովուրդ, մենք ձեզ ստեղծեցինք, այնուհետև հրեշտակներին պատվիրեցինք, որ Ձեզ խոնարհվեն»:

Այժմ կխոսենք Բաղարա սուրայի 35-րդ այաի մասին:

 

        وَقُلْنَا يََادَمُ اسْكُنْ أَنتَ وَزَوْجُكَ الْجَنَّةَ وَكُلَا مِنْهَا رَغَداً حَيْثُ شِئْتَُما وَلَا تَقْرَبَا هَذِهِ الشَّجَرَة فَتَكُونَا مِنَ الظَّلِمِينَ

Այս այայն թարգմանվում է հետևյալ կերպ:

«Եվ ասացինք ով Ադամ, դու քո կնոջ հետ այս այգեստանում բնակվիր և որքան ցանկանում եք օգտվեք այս առատ մրգերից: սակայն այս ծառին չմոտենաք, որը Ձեզ շեղելու է ճշմարիտ ճանապարհից»:

 

Աստված, որ մարդուն ստեղծել էր հողից և երկիր մոլորակում ժառանգորդության համար, նրան, նախ տվեց կողակից, հենց իր որակի, որպեսզի և' նրա կողքին լինի, և' դառնա նրա ընկերը, եւ դա  ժառանգությունը շարունակելու նպատակով: Ապա դրախտի նման երկու այգի ստեղծեց, որպեսզի նրանք այնտեղ բնակվեն ու սնվեն այգու բարիքներով:

 

Այսպիսով, Աստված Ադամին տվեց և' բարիքներ  և' կողակից և' բնակավայր և' սնունդ, որպեսզի դրանց օգնությամբ նրանք սովորեն թե ինչպես կարելի է երկիր մոլորակի բարիքներից օգուտ քաղել:

Սակայն դա չի նշանակում, որ ամեն ուտելիք կարող է օգուտ բերել մարդու մարմնին: Եվ Աստված արգելեց նրանց օգտվել մի ծառից, որը նրանց կբերեր դժբախտություն և երկրային  դրախտից վտարվելու պատճառ էր հանդիսանալու:

Այս խոսքից պարզ է դառնում, որ այն դրախտում, որտեղ մարդը բնակվում էր, հավերժական դրախտը չէր, քանի որ հավերժական դրախտը նվեր է մարդուն, ուստի նա չէր կարող մտնել այնտեղ, քանի դեռ չէր կատարել բարի գործ, դրախտ մտնելուն արժանանալու համար:

Դրանից բացի, երբ մեկը մտնում է հավերժական դրախտ, այլևս այնտեղից դուրս չի գալիս:  Իսկ հավերժակնա դրախտում չկա արգելված ծառ, որ Աստված դրախտի բնակչին արգելի դրանից ուտել, քանի որ դրախտում ամեն ինչ հալալ է:

Բացի դրանից, Աստված աշխարհի կանաչապատ այգիներն ու դաշտերը անվանել է ջաննաթ, ինչը նշանակում է դրախտ: Ուստի, դա չի կարող վերաբերել միայն հավերժական դրախտին:

 

Ղալամ սորայի 17-րդ այայում ասվում է. “Ով Մարգարե, մենք գոռոզամիտ չարաշահողներին և հարստություն դիզողներին այն այգու տերերի պես քննեցինք և քննության ենթարկեցինք:

Իսկ ՞ինչ է մեզ սվորեցնում այս այան՝

1.  Կողակից, բնակարան, սնունդ, այն բարիքներն են, որ Աստված ստեղծել է երկիր մոլորակի վրա մարդու բարօրության համար:

2. Կինը բնակարանում ենթարկվում է տղամարդուն: Այլ այաներում Աստված մարդուն և նրա կնոջը դիմում է միաժամանակ: Իսկ բնակարանի հարցում դիմում է միայն Ադամին, ասելով. «Դու քո կնոջ հետ այդ այգում բնակվեք»:

3.   Մարդը կարիք ունի սննդի, ուստի Աստված Ադամին և նրա կնոջ համար ստեղծեց այն ուտելիքները, որ կարելի էր ուտել և նրանց արգելեց ուտել մի հատուկ բույս:

4. Մեղքը այնքան վտանգավոր է, որ նույնսիկ չպետք է մոտենալ նրան, իսկ մեղք գործելը կրկնակի վտանգավոր , ուտի աստված չասաց. «Այս բույսից չուտեք», այլ միայն պատվիրեց չմոտենալ դրան:

5. Այն ինչ արգելում է Աստված, մարդն է դրանից օգուտ քաղում: Աստվածային պատվիրաները խախտելով, մարդ նախ ինքն է տուժում և արդյունքը միայն աստվածային բարիքներից զրկվել է լինում:

6. Ուտելու հարցում մարդը չպետք է կենադիների նման հանձնվի իր ստամոքսին, այլ պետք է ենթարկվի Աստծուն և ուտի միայն այն, ինչ Աստված է իր համար որոշել է և հրաժարվի այն ամենից, ինչ աստված թույլ չի տվել ուտել:

 

 

Այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 17-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան