Հուլիս 20, 2016 16:22 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևոր լուրերի քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

ԻԻՀ նախագահն ասաց, որ երկրի խնդիրների կարգավորման համար տնտեսական ծաղկումից ու դիմադրողական տնտեսության քաղաքականությունների շտապ գործադրումից բացի այլ լուծում չկա և անհրաժեշտ է, որ հող նախապատրաստենք տնտեսական աշխատանքների համար:

Ռահանին հավելեց, որ 11-րդ կառավարությունը հենց այնպես որ կարողացավ ինֆլյացիան միանիշ դարձնել կարող է տնտեսական ծաղկումը վերականգնել ժողովրդի կյանքում:

Մեր հաղորդումը կսկսենք այդ մասին մի զրույցով:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Քերմանշահ նահանգի բնակիչների մեծ հավաքում մատնանշելով, որ Իրանի մեծ ժողովուրդը հզորության բազմաթիվ հատկություններ ունի, ասաց, որ Իրանի ժողովուրդն ունի նաև որոշ թերություննր: Նա նշեց. «Այսօր Իրանի ժողովուրդը տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին զուգահեռ դիմագրավում է ջրի, շրջակա միջավայրի, գործազրկության, լճացման, բիզնեսի անհարմար միջավայր ու նաև փոխադրության հետ կապված խնդիրներ»:

«Դժբախտաբար այսօր Իրանը կանգնած է այն երկրների կողքին, որոնք դեռ կարծում են, թե հեղաշրջման միջոցով հնարավոր է իշխանափոխություն կատարել և գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ոմանք ենթադրում են, թե տանկերի, թնդանոթների ու ուղղաթիռների միջոցով կարող են կործանել ժողովրդային իշխանությունները»,-հավելեց ԻԻՀ նախագահը:

Նա մատնանշելով, որ հեղաշրջումների և թնդանոթներով ու տանկերով ժողովրդին թելադրանքներ կատարելու ժամանակն անցել է ասաց. «Այսօր այն ժամանակներն են, երբ միայն քվեատուփերն են կարող  կարգավորել տարածաշրջանի երկրների, այդ թվում Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի ու Եմենի խնդիրները»:

ԻԻՀ նախագահն անդրադառնալով տարածաշրջանի բնապահպանական հարցերին, ասաց.-« Բնապահպանական, ինչպես նաև ավազափոշիների հարցի կարգավորման համար տեղական քայլերի ու տարածաշրջանային լուծումների կարիք ունենք»:

Ռոհանին ասել է, որ ավազափոշիների գլխավոր աղբյուրը հարևան երկրներում է և այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է տարածաշրջանային ու միջազգային քայլեր ձեռնարկել:

Ռոհանին իր ելույթի մի այլ բաժնում անդրադարձավ որոշ պատասխանատուներին ու տնօրեններին կատարված անսովոր վճարումներին, որոնք մի առ ժամանակ է ինչ հայտնվել են դատական իշխանության ու խորհրդարանի ուշադրության կենտրոնում և քննադատության են ենթարկվում: Ռոհանին ընդգծելով այդ խնդրի կարգավորման անհրաժեշտությունն ու այդ կապակցությամբ 11-րդ կառավարության տարած ջանքերին, ասաց. «Թեև վերահսկողական տարբեր կառույցներ գոյություն ունեն, սակայն այս հարցում շատերը թերացել են իրենց պարտականություններում և անհրաժեշտ է, որ այս ուղղությամբ առավել ուշադրություն ցուցաբերվի»:

Նա ասաց, որ կառավարությունն այս կապակցությամբ օրինագծեր կառաջարկի խորհրդարանին, իսկ խնդրի կարգավորման հիմնական լուծումը թափանցիկությունը, օրենքի ճշգրիտ գործադրումը և հավաքական քայլն է:

-------------------------

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարեց, թե իր երկիրն ուսումնասիրում է Հայաստանի ու Վրաստանի ճամբով Իրանից գազ ներկրելու հնարավորությունը:

Բուլղարիան Իրանից գազ գնելու ցանկություն հայտնելուց հետո Իրանին առաջարկել է իրանական գազը ստանալ  Թուրքիայի ճանապարհով, իսկ ներկրումները կատարել Վրաստանի ճանապարհով, և գազը գնել Էլ Էն Ջի-ի  տարբերակով:

Իրանի գազի նոր հաճախորդը Բուլղարիան է, որի վարչապետն ավելի վաղ ներկայացրել էր Իրանից գազ գնելու առաջարկը և նույնիսկ հստակեցրել գործարքի մեթոդները:

Իրանի նավթի նախարարությունը հղում անելով «Պանարմենիան» լրատվական կայքին հաղորդել է, որ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում հայտարարել է, թե իր երիրը քննարկում է Հայաստանի ու Վրաստանի ճանապարհով Իրանից գազ գնելու հնարավորությունը:

Բուլղարիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն, առաջիկա օրերին այդ երկրի մայրաքաղաք Սոֆիայում կհանդիպեն Իրանի, Բուլղարիայի, Հայաստանի ու Վրաստանի փորձագետները, ովքեր կքննարկեն Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ  նոր ուղու ստեղծման տարբերակը:

Իրանը տարեկան 30 միլիարդ խմ գազ Եվրոպա արտահանելու հնարավորություն ունենալով, նպատակ ունի իր բաժինն ունենալ այդ մայրցամաքի էներգիայի շուկայում:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի առ ժամանակ առաջ Թեհրանում Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպման ժամանակ ակնարկելով էներգիայի բնագավառում Թեհրան-Սոֆիա համագործակցությունների ընդլայնման ենթակառույցները նախապատրաստելու կապակցությամբ Բուլղարիայի վարչապետի հայտարարությանը նշել էր, որ Բուլղարիան որպես բարեկամ երկիր կարող է բոլոր բնագավառներում Իրանը եվրոպական երկրներին կապող կամուրջն ու դարպասը լինել:

Այս պահին Իրանը շուրջ մեկ միլիոն խմ գազ է արտահանում Հայաստան: Նկատի առնելով նոր էլեկտրակայանների ու էլեկտրաէներգիայի փոխանցման գծերի կառուցմանը Հայաստանը ցանկություն է հայտնել մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալները:

---------------------------

Միջին Արևելքի հաստատությունը հայտարարել է, որ պայմանագրեր ստորագրելու նպատակով արտասահմանյան պատվիրակությունների ուղևորությունն Իրան սատարում է այդ երկրի տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Այս հաստատությունն իր ինտերնետային կայքում գրել է. «Միջուկային համաձայնության ստորագրումից և միջազգային շրջափակումների չեղարկումից մեկ տարի անց տնտեսական խոշոր պայմանագրեր ստորագրելու նպատակով Թեհրան են ուղևորվում եվրոպական երկրների պատվիրակությունները:

                 ------------------------------

Վերջերս Թեհրան այցելեցին Բուլղարիայի վարչապետն ու Իտալիայի առևտրական 150-հոգանոց պատվիրակությունը: Այդուհանդերձ պիտի հաստատել, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների վախից Իրանի հետ պայմանագրեր կնքելու հարցում համաշխարհային բանկերի ցանկության բացակայությունը չի կարող կանխիչ ազդակ չլինել այս ոլորտում: Այս պահին Իրանի հետ գործակցության հետ կապված բազմաթիվ խնդիրներ գոյություն ունեն միջազգային բանկային համակարգում, որոնք պետք է վերացվեն արտասահմանցի ներդրողների վստահությունը շահելու համար :

Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրմանը հետևող շտաբի իրանցի պաշտոնատար և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչին կիրակի օրը Համատեղ ակտի համապարփակ ծրագրի առաջին ամյակի կապակցությամբ Թեհրանում հայտարարեց. «Իրանի համար չափազանց կարևոր էին շրջափակումների չեղարկումն ու անկասկած համարվում էին բանակցության նպատակներից մեկը»:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը քննադատելով շրջափակումների չեղարկման ուղղությամբ 5+1 խմբի ակտիվությունն, ասաց, որ դիմացի կողմը որոշ շրջափակումները չեղարկել է միայն թղթի վրա:

Նա մատնանշելով, որ Իրանը չի հրաժարվելու արևմուտքից ունեցած պահանջներից, ավելացրեց. «Վերջին մեկ տարում Արևմուտքը դրշեց իր որոշ որոշ խոստումները»:

Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրմանը հետևող շտաբի նախագահն ակնարկելով միջուկային իրավունքների ամրագրմանն, ասաց, որ Իրանի ժողովուրդը երկար ժամանակ ձգտում էր այս իրավունքի ամրագրմանը, իսկ հիմա միջուկային էներգիայի ոլորտում իրավունքի ամրագրումն այլևս գերակայություն չի համարվում, սակայն դա չի արգելում պահանջել մյուս պայմանավորվածությունների գործադրումը:

--------------------------

Գերմանիայի արդյունաբերության ու առևտրի պալատը տեղեկացրեց այս տարվա առաջին չորս ամիսներին Իրանի ու Գերմանիայի միջև առևտրաշրջանառության ծավալի մեծացման մասին:

Գերմանիայի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հունվարից ապրիլ ամիսների կտրվածքով Իրանի ու Գերմանիայի միջև առևտրաշրջանառության արժեքը 7 տոկոս հավելում կրելով հասել է 807 միլիոն եվրոյի:

Գերմանիան հույսով է, որ միջուկային համաձայնությամբ առաջիկա տարիներում կկարողանա 5 միլիարդ եվրոյի հասցնել Իրան կատարվող իր արտահանումների արժեքը և հավանական է, որ առաջիկա տարիներում դա բարձրանա մինչև 10 միլիարդ եվրոյի:

Սա այն իմաստով է, որ Իրանը դառնալու է Գերմանիայի արտահանումային 25 գլխավոր շուկաներից մեկը:

«Հերմես» արտահանումային ապահովագրության ընկերության տնտեսական վերլուծաբան Լյուդվիք Սոբրանի համոզմամբ չնայած բանկային խնդիրներին, Իրանը երկարատևում գրավիչ շուկա կարող է դառնալ գերմանացի արտահանողների համար:

Նա բանկային խնդիրների կապակցությամբ ասել է, որ դրանց լուծումը գտնվում է ամերիկացիների մոտ և նրանք պիտի առաջին քայլը վերցնեն: