Օգոստոս 06, 2016 16:30 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս համարն ինչպես միշտ հատկացված է լինելու այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնց գլխավորում էին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները:

Հայաստանի հազարավոր քաղաքացիներ մայրաքաղաք Երևանում ցույցեր անցկացնելով կրկին անգամ երկրի նախագահ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում:

Չնայած Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման դեպքի հանգուցալուծմանը Երևանում շարունակվեցին գիշերային հանրահավաքներն ու երթերը, որի ընթացքում բողոքարարները պահանջում են ՀՀ նախագահի ու կառավարության հրաժարականը:

Դա ի տես այն բանի, որ անցնող  տարիների ընթացքում Հայաստանի ընդդիմությունը չի կարողացել նախագահի պաշտոնին հավակնող ու ընդդիմությանը գլխավորող ընդդիմադիր առաջնորդի երևան հանել:

Հայաստանյան հարցերի շատ փորձագետների կարծիքով արտասահմանյան ներդրումներ կատարելու մեջ Սերժ Սարգսյանի կառավարության ձախողումը և ներքին ու տարածաշրջանային նախագծերի մեծ մասի շահագործման չհանձնվելը և Ղարաբաղյան տարածքի սեփականատիրության շուրջ Ադրբեջանի հետ կայացած վերջին համաձայնությունները Երևանի կառավարության թույլ կետերն են համարվում:

----

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի համոզմամբ, օգոստոսի 10-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգում դրված բանակցային թեման պետք է փոխվի հատկապես վերջին շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակից հետո։ Այդ մասին նա հայտնել է «Ազատության» հետ զրույցում:

----

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարների հադիպումն ու զրույցը:

Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում հանդիպելով Վրաստանի ԱԳ նախարար  Միխեիլ Զանելիձեին քննարկել է ԼՂ-ի հակամարտության հարցն ու դրա խաղաղ կարգավորման ուղիները: Հանդիպման ժամանակ կողմերը նաև մտքերի փոխանակում են կատարել առևտրական, տնտեսական, ու մշակութային,  նաև էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում երկու երկրի համագործակցությունների շուրջ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Վրաստան կատարած չսպասված այցը կարևորում է մի քանի դիտանկյունից: Նախ այն որ այս ուղևորությունը տեղի ունեցավ Երևանում ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո: Բացի այդ թվում է, որ ՀՀ իշխանությունները ձգտում են տարածաշրջանի երկրներին ներգրավել ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում: Հայաստանում տիրող ներկա իրավիճակում Ադրբեջանի հետ նոր պատերազմի համար անհրաժեշտ պայմաններ գոյություն չունեն:

Դա ի տես այն բանի, որ Բաքվի իշխանությունները սպառնացել են, որ հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը,  ստատուս քվոն չի կարող երկար ժամանակ գոյատևել:

---

Ղրղզստանի վարչապետն անցած շաբաթ ասաց, որ այդ երկրի տնտեսությունը բացասական աճ է ունեցել և դրան դիմակայելու համարելու համար անհրաժեշտ է դիվերսիֆիկացումը:

Սարանբայ Ժեէնբեյկովը անցած շաբաթ այդ երկրի կառավարության դռնբաց նիստում հայտարարեց, որ վիճակագրական տվյալնելի և տնտեսական ցուցանիշների համաձայն Ղրղզստանի տնտեսությունը դիվերսֆիկացման կարիք ունի:

Ղրղզստանի վարչապետն ընդգծել է, որ ընթացիկ տարվա սկզբից այդ երկրի ՀՆԱ-ն ավելի քան 176 միլիարդ սում կամ ավելի քան 2.5 միլիարդ դոլար է եղել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 2.3 տոկոս նվազել է:

Նա նաև ավելացրել է, որ ընթացքում տարում միայն գյուղատնտեսության բնագավառում 2.9 տոկոս, ծառայողական բաժնում՝ 2.1 տոկոս և շինարարության բաժնում 3.6 տոկոս աճ է արձանագրվել:

Ժենբեյկովն ասել է. «Տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ Ղրղզստանում տնտեսական աճը շարունակում է նվազել ու թեև բացասական աճը մինուս 10.7 տոկոսից իջել է 2.3 տոկոսի, սակայն բոլոր ցուցանիշները վկայում են, որ այդ երկրի տնտեսությունը լուրջ դիվերսիֆիկացման կարիք ունի:

---

Ղրղզստանի նախագահն անցած շաբաթ անիմաստ ու անհեթեթ համարեց այն հավակնությունը, թե Գյուլենի դպրոցների աշխատանքն այդ երկրում հանգեցնելու է անհանդարտության:

Ալմազբեյկ Աթամբայևն ասաց. «Ղրղզստանում ղրղզական-թրքական դպրոցներն աշխատում են այդ երկրի ուսումնա-դաստիարակչության նախարարության վերահսկողության ներքո և որևէ խնդիր ծագելու դեպքում նրանց հանդեպ օրինական քայլեր կձեռնարկվեն»:

Նա հաստատելով այն կետը որ ժամանակին Թուրքիան որոշ ծախսերի վճարման հարցում օժանդակել է Ղրղզստանին, հավելեց. «Թեև որոշ ժամանակահատվածում Բիշկեկը դիմագրավում էր տնտեսական լուրջ խնդիրներ և այդ ժամանակ Անկարան մեծ օգնություններ կատարեց, սակայն եթե այդ երկրի օժանդակությունները պիտի պայմանավորված լինեն, մենք դրանց չենք ընդունելու»:

Աթամբայևն ասել է, որ Ղրղզստանն անկախ երկիր է և երկրի ապագայի մասին որոշում են կայացնում Ղրղզստանի իշխանությունները:

---

Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովը քաղաքական մի պատվիրակություն գլխավորելով անցած շաբաթ ուղևորվեց Վաշինգտոն:

Այս ուղևորության ընթացքում նա Վաշինգտոնում մասնակցեց C5+1-ի շրջագծում Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղար նիստին:

Անցած շաբաթ նույն նպատակով Վաշինգտոն ուղևորվեց նաև Տաջիկստանի ԱԳ նախարար Սերաջեդդին Ասլովը: 

Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ԱԳ նախարարներն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը C5+1-ի շրջանակներում քննարկեցին փոխադարձ համագործակցությունների հետ կապված հարցեր:

Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էր նաև տարածաշրջանային բարդությունների ու մարտահրավերների քննարկումը:

Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների և ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումն այն պայմաններում կայացավ, երբ անցած աշնանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում գումարված առաջին նիստում մտքերի փոխանակում կատարվեց տնտեսության, կլիմայական փոփոխությունների, անվտանգության և մարդու իրավունքների չորս բնագավառների շուրջ:

---

Ղազախստանի տեղեկատվության ու կապի նախարարության խոսնակն անցած շաբաթ տեղեկացրեց այդ երկրում ծայրահեղականություն քարոզող ավելի քան 26 հազար կայքերի արգելափակման մասին:

Արսեն Բիքթասովը Աստանայում կազմակերպված մամլո ասուլիսում ասաց, որ ընթացիկ տարվա սկզբից երկրի պատասխանատու պաշտոնատարների միջոցով փակվել են ինտերնետային 26 հազար 266 կայքեր:

Նրա ընդգծմամբ այդ կայքերից 2384-ը ծայրահեղականություն, իսկ 21 հազար 690-ը անբարոյականություն, ազգամիջյան տարաձայնություններ, բրտարարքներ ու մահապարտական գործողություններ են քարոզելիս եղել:

Բիքթասովը նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում այդ երկրի տեղեկատվության ու կապի նախարարության ինտերնետային կայքում էջ է բացվելու, որտեղ քաղաքացիները կարող են զեկուցել տարբեր կայքերի միջոցով երկրի օրենքները ոտնահարվելու պարագաների մասին:

Ղազախստանի իշխանությունները մի առ ժամանակ առաջ առաջարկել էին այդ երկրում ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով սահմանափակել ինտերնետին պատանիների ու աշակերտության հասանելիությունը:

---

Տաջիկստանի կապի վարչությունն էլ անցած շաբաթ տեղեկացրեց այդ երկրում ԻԼԻՊ-ի անդամներին պատկանող 30 կայքերի արգելափակման մասին:

Տաջիկստանի կապի վարչության ներկայացուցիչ Ջանիբեկ Դադամաթովը լրատվական որոշ կայքերի, այդ թվում «Ազատության ձայն»-ը, «Ասիա պլյուս»-ը և «Ազադեգան»-ը փակվելու մասին տարածված լուրերին ասաց, որ Տաջիկստանի կապի վարչությունը որևէ պաշտոնական լրատվական կայք չի փակել:

Այս պահին Կենտրոնական Ասիայի շուրջ վեց հազար քաղաքացիներ Իրաքում ու Սիրիայում կռվում են այդ երկրների իշխանությունների դեմ, որոնց ներգրավման միջոցներից մեկը սոցիալական ցանցերում ու ինտերնետային կայքերում տարվող քարոզչությունն է համարվում: