Օգոստոս 09, 2016 10:19 Asia/Yerevan

Ելք դեպի լույս Բաղարա սուրայի 36-րդ և 37-րդ այաներ Հանուն գթած եւ ողորմած Աստծո

Բաղարա սուրայի 36-րդ այա.

فَأَزَلَّهُمَا الشَّيْطَنُ عَنْهَا فَأَخْرَجَهُمَا مِمَّا كَانا فِيهِ وَقُلْنَا اهْبِطُواْ بَعْضُكُمْ لِبَعْضٍ عَدُوٌّ وَلَكُمْ فِى الْأَرْضِ مُسْتَقَرٌّ وَمَتَعٌ إِلَى‏ حِينٍ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ.

Այսպիսով, սատանան, Ադամին ու իր կողակցին շեղեց,  և նրանք վտարվեցին այն դրախտից, որտեղ ապրում էին: Այդ ժամանակ, նրանց ասացինք Իջեք, քանի որ թշնամանալու եք իրար նկատմամբ և ձեզ համար երկիր մոլորակի վրա տեղ է հատկացված, որոշակի ժամանակահատվածով”:

Անցած ծրագրերի ընթացքում խոսեցինք մարդու՝ Ադամի արարման և խալիֆայության մասին:

Ասվեց, որ Աստված Ադամին ու իր կողակցին հրավիրեց դրախտանման մի վայր և նրանց համար ստեղծեց ամեն տեսակի ուտելիքներ, զգուշացնելով նրանց չմոտենալ մի բույսի, որը կարող էր վնասակար լինել նրանց համար:  Միևնույն ժամանակ, սատանան, հրաժարվելով Աստծո պատվիրանից` խոնարհվել մարդու առջև, վտարվել էր Աստծո շեմքից:

Սատանան որոշեց իր վրեժը լուծել Ադամից և մտադրվեց նրան հեռացնել իր խաղաղ տեղավայրից: Ուստի, տարբեր գայթակղություններով ու իրեն բարի ցույց տալով այնքան գովեց այդ պտուղը, որ Ադամն ու իր կինը համտեսեցին այն:

Նրանք չէին ուզում հրաժարվել Աստծո հրամանից, սակայն երեխայի պես, որը չունի ստի ու խաբվելու վերաբերյալ փորձ և ուրիշներին իր նման է համարում, երբ սատանան նրանց առջև երդվեց, որ այդ բույսը շատ օգուտներ ունի, նրանք հավատացին և խաբվեցին:

Աստծո խոսքից հրաժարվելու արդյունքն այն եղավ, որ Ադամն ու իր կինը վտարվեցին դրախտից, որից հետո Աստծո կողմից այսպիսի հրաման արձակվեց “Իջեք աստվածային շեմքից, քանի որ թշնամության սերմը տարածվել է ձեր մեջ և այդ թշնամանքի  արդյունը դուք կտեսնեք մինչև որոշակի ժամանակ:

Երբ Աստված մարդուն ստեղծեց, նրա նպատակն էր վերջինիս դարձնել խալիֆա երկրի վրա: Մարդը պետք է բնակվեր երկրի վրա: Սակայն Աստված , սկզբում նրան առաջարկեց շատ հանգիստ և խնդիրներից հեռու տեղավայր, որպեսզի մարդը այնտեղ ծանոթանա կյանքի պայմաններին և ճանաչի իր իրական թշնամուն` սատանային:

Այս այայից սովորում ենք.

1. Ենթարկվել սատանային, այսինքն հեռանալ Աստծուց և կորցնել իրական հանգիստը և տառապել:

Այնպես, ինչպես Ադամը և իր կինը բարիքների դրախտից վտարվեցին երկիր, որտեղ պիտի շփվեին դժվարությունների և խնդիրների հետ:   

2. Սատանայի թշնամությունը մարդու հետ  եղել է արարչագործության առաջին իսկ  օրից:

3. Երկիրը  մարդու կյանքի համար ժամանակավոր վայր է: Մարդը պետք է մտածի իր հավերժական բնակավայրի մասին, որը աստվածային դրախտն է:

4. Յուրաքանչյուր մարդ, իր ընդունակությունների և արժանիքների պատճառով, որը նրան շնորհել է Աստված, դրախտային է, սակայն Աստծուն չենթարկվելը կործանում է մարդուն:

5. Մեղքը մշտապես սպառնում է բոլոր մարդկանց: Մարդը, որը կարող էր դառնալ Աստծո խալիֆան երկրի վրա և նրան էին ենթարկվում բոլոր հրեշտակները, մի պահ սխալ կատարելով, վտարվեց դրախտից:

Բաղարա սուրայի 37-րդ այա.

فَتَلَقَّى‏ ءَادَمُ مِن رَّبِّهِ كَلِمَتٍ فَتَابَ عَلَيْهِ إِنَّهُ هُوَ التَّوَّابُ الرَّحِيمُ

 Այս այան թարգմանվում է այսպես.

«Այնուհետև Ադամն իր Աստծո կողմից բառեր ստացավ և նրանցով զղջաց: Աստված ընդունեց նրա զղջումը, քանի որ նա բարի է և ընդունում է զղջումը»:

Երբ Ադամը վտարվեց այդ խաղաղ  բարիքներով լի վայրից, անմիջապես հասկացավ իր սխալը և հասկացավ, որ սատանան իրեն խաբել է, ուստի  զղջաց: Սակայն ինչպե՞ս զղջալ,որ Աստծո կողմից դա ընդունվի:Այստեղ Աստված Ադամին չլքեց և նրան սովորեցրեց որոշ բառեր և նախադասություններ, որոնցով նա կարտահայտեր իր ներքին զղջումի մասին: Այս բառերը ներկայացված են Էրաֆի սուրայի 23-րդ այայոմ.«Ասացին  Տեր Աստված, մենք անողոք եղանք ինքներս մեր նկատմամբ: Եվ եթե դու մեզ չներես ու չխղճաս, կդառնանք վնասատու”:

Իհակե, այստեղ զղջումը  նշանակում է վերադառնալ: Զղջում բառը, որը Ղուրանում  հնչում է որպես «Թոբե», նշանակում է վերադարձ: Եվ երբ դա վերաբերում է մարդուն, դա նշանակում է վերադարձ մեղքերից, իսկ երբ դա վերագրվում է Աստծուն, նշանակում է աստվածային գթության վերադարձը, այն գթությունը, որը Աստված մարդուն զրկել է դրանից, վերադարձնում է նրան, եթե մարդը վերադառնում է իր մեղքից: Քանի որ Ղուրանում ասվում է  Աստված սիրում է նրանց, ովքեր զղջում են:

Ղուրանում ասվում է  մարդ չպետք է հուսահատվի աստվածային բարությունից, այլ մշտապես պետք է զղջա իր մեղքերի համար, որպեսզի չզրկվի Աստծո ողորմությունից;

Այս այայից սովորում ենք.

1.Զղջման ընդունումը Աստծո գործն է, ուրեմն պետք է այդ զղջման ձևը և ճանարապարհը Աստծուց ստանանք: Ինչպես Ղուրանում  ասվում է Աստված մեղանչելու և զղջալու բառերը  նրան սովորեցրեց:

2. Եթե մարդու զղջումը իրական լինի, Աստված կընդունի դա:

3. Աստված բարությամբ և գթությամբ է ընդունոմ մարդու զղջումը և ոչ թե նախատինքով կամ մարդուն տանջելով: