Ճանաչենք իսլամը (96)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Շարունակելով «Ճանաչեք իսլամը» հաղորդաշարը, այս շաբաթ կրկին մեր զրույցի թեման իսլամի մեծ մարգարեի հավերժական հրաշք՝ Ղուրանն է:
Առաջին իսկ օրվանից երբ իսլամի մեծ մարգարեն իր կրոնը, որը աշխարհատարած վարդապետություն ներկայացրեց մարդկությանը նա իր ելույթներում ու արտահայտություններում մեջբերում էր կատարում Ղուրանի գեղեցիկ այաներից: Այն օրերին, երբ անհավատության, բռնության ու խավարամտության մութ ամպերը կուտակվել էին մարդկային կյանքի երկնակամարում ու փակուղի էին տարել մարդկությանը, Ղուրանի երկնային այաների ցոլքը մթության միջից ճանապարհ բացեց մարդկության համար: Իսլամի մեծ մարգարեն ասում է. «Ղուրանի ու մարդկանց հարաբերությունը նման է անձրևին ու հողին: Երբ հողը մեռած ու ցամաքած է լինում Աստված անձրև է տեղացնում....Հետո հովիտներից մեկը մյուսի հետևից գետեր են հոսում, որպեսզի հողի վրա բույսեր ծլեն: Ղուրանն էլ նույնն է անում իրեն ընդունող մարդկանց նկատմամբ»:
Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Ղուրանի քերականական հրաշքին ու ակնարկեցինք այս աստվածային գրքի նախադասությունների ու պարբերությունների գեղեցկությանը: Այսօր կշարունակենք այդ զրույցը:
Ղուրանի բառերի ու նախադասությունների երաժշտական արժեքը վաղուց հայտնվել է բանասերների ու Ղուրանի փորձագետների ուշադրության կենտրոնում: Աստվածային այս գիրքն ունի յուրահատուկ երաժշտականություն, ինչը կարելի է Ղուրանի ներքին երաժշտություն անվանել: Ղուրանի ներքին երաժշտությունն այդ գրքի ամենախոր գաղտնիքներից է ու թաքնված է դրա էության մեջ: Իրականության մեջ Ղուրանի այաները եզակի կառույց ունեն և իրար համապատասխանող բառերի հաջորդականությունը նման գեղեցիկ մեղեդի է առաջացրել:
Հավատուրացները մարգարեի առաքելությունը մերժելու համար հավակնում էին, որ Ղուրանը բանաստեղծության գիրք, իսկ մարգարեն բանաստեղծ է: Դա այն պատճառով էր, որ հնարավոր չէր մերժել Ղուրանի բառերի ու իմաստի գեղեցկությունն ու այդտեղ թաքնված ճարտասանությունը: Նույնիսկ իրենք՝ հավատուրացները, այնպես էին գերվում Ղուրանի բառերի գեղեցիկ երաժշտությամբ, որ երբեմն գիշերվա պահին թաքուն գալիս էին մարգարեի մոտ լսելու, թե նա ինչպես է արտասանում Ղուրանի այաները: Ու շատերն էլ միայն մի քանի այաներ ունկնդրելով հիանում էին ու մուսուլման էին դառնում:
Վալիդ Իբն Մողիրեն Մեքքայի անհավատներից էր: Նա հարուստ մարդ էր և Ղորայշի անհավատների մեջ ճանաչված էր իր գիտությամբ ու փորձով: Հետևաբար շատ արաբներ իրենց խնդիրները կարգավորելու համար դիմում էին նրան: Այն օրը երբ իսլամի մեծ մարգարեին է փոխանցվում «Ղաֆեր» սուրան մարգարեն այդ սուրան կարդում է հնչեղ ու գրավիչ ձայնով: Պատահաբար այդ մերձակայքում էր գտնվում Վալիդը: Նա լսում է այն այան որն ասում է. «Այս գիրքն ուղարկվել է Աստծո կողմից, որ գիտուն է, ներում է մեղքերն ու ընդունում է ապաշխարությունը, ծանր պատիժ է սահմանում ու անսահման բարիքներ շնորհում, նրանից բացի ուրիշ Արարիչ չկա: Բոլորը վերադառնում են դեպի նա: Բացի անհավատներից ուրիշ մեկը չի վիճում Աստծո այաների շուրջ: Ով դու մարգարե չխաբվես քաղաքում նրանց տեղաշարժով»: Այս այաները ցնցում են Վալիդին: Երբ նրան շրջապատում են «Բանի Մախզում» ցեղախմբի անդամները նաև նրանից ուզում են դատել Ղուրանի մասին, նա այսպես է մեծարում Ղուրանը. «Մոհամմեդի բերած խոսքը յուրահատուկ քաղցրություն ու գեղեցկություն ունի: Նրա ճյուղերը մրգաշատ են ու արմատները բարիքներով լցված: Դա ուշագրավ խոսք է և դրանից ավելի ուշագրավ խոսք չկա»: Վալիդն այս նախադասություններն արտասանեց ու բռնեց իր ճամփան: Այս արտահայտությամբ Ղորայշի անհավատները գիտակցեցին, որ նա խիստ ազդվել է Ղուրանի այաներից: Չնայած նրան որ Վալիդն ըմբռնեց Ղուրանի մեծությունն ու գեղեցկությունը, սակայն իր կամակորության ու համառության պատճառով իսլամ չընդունեց:
Թեև անհավատների պարագլուխները մարգարեին բանաստեղծություն հորինելու մեջ էին մեղադրում, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն, սակայն դա ինչ-որ կերպով նրանց խոստովանությունն էր Ղուրանի արտակարգ հզորության և մարդկանց հոգին ներթափանցելու հատկության մասին: Աստված պախարակում է նրանց, ովքեր Ղուրանը բանաստեղծություն, իսկ մարգարեին բանաստեղծ են անվանում. «Մենք երբևէ մարգարեին բանաստեղծություն չսովորեցրինք, քանզի դա վայել չէր նրան: Այս երկնային գիրքը աղոթք ու լուսավոր Ղուրան է»:
Ինչպես ասացինք Ղուրանը ոչ բանաստեղծություն է և ոչ էլ արձակ: Բանաստեղծություն չէ, քանի որ բանաստեղծության մեջ ընդհանրացած հանգ ու չափ չկա: Միևնույն ժամանակ բանաստեղծությունն ինչ-որ կերպով կապ ունի բանաստեղծական երազանքի հետ, մինչդեռ Ղուրանի լուսավոր այաներն ուղարկված են Աստծո կողմից ու այդտեղ բանաստեղծական երազանքները որևէ տեղ չունեն: Բանաստեղծությունը բխում է մարդկային զգացմունքից ու շարունակ փոփոխվում է, մինչդեռ Ղուրանի ուսուցումները թելադրում են անփոփոխ մի ճշմարտություն: Բանաստեղծության գեղեցկությունը շատ դեպքերում չափազանցությունների, շաղակրատության ու երևակայական փոխաբերությունների արդյունք է լինում, մինչդեռ Ղուրանում ճշմարտությունից ու իրականությունից բացի այլ հիշատակում չկա: Միևնույն ժամանակ Ղուրանը պարզ արձակ էլ չէ, քանի որ ինչ-որ երաժշտականություն ունի, որ արձակ մյուս գրվածքներում դա չի կարելի նկատել:
Աստծո այաների քաղցրությունն ու գրավչությունը արաբ ժողովրդի հոգին լցրեց զգացմունքներով ու նրանց ուշադրությունը գրավեց այս աստվածային պարգևի ու անմրցելի ստեղծագործության վրա: Նրանք ովքեր ծանոթ էին ճարտասանության արվեստին ու դրա մանրուքներին գիտեին, որ Ղուրանի ճարտասանությունը վեր է մարդկային կարողություններից, հետևաբար անհնարին է, որ մարդ դրան ունկնդրի ու դրանով չհմայվի:
Մուսուլմանները շարունակ Ղուրանն ընթերցում են երաժշտությամբ, որ հատուկ է հենց Ղուրանին: Կրոնական ուսուցումներում հանձնարարվել է Ղուրանն ընթերցել գեղեցիկ ձայնով: Մարգարեի սերնդից համարվող իմամներն այնպես հաճելի ու հմայիչ էին ընթերցում Ղուրանը, որ փողոցով անցնվող մարդիկ իրենց կամքից անկախ կանգ էին առնում, որպեսզի լսեն Ղուրանի այաները: Ղուրանի այաներից ինչ-որ երաժշտականություն է բխում, որը համապատասխանում է հոգևոր աշխարհին ու հարմար չէ խնջույքին կամ հանդեսին: Ղուրանի գեղեցկությունը ժամանակի սահմանների մեջ չի տեղավորվում: Ամենագեղեցիկ արտահայտությունները կարող են հուզել և ոգևորել մի ժամանակաշրջանի մարդկանց, սակայն չհամապատասխանել մի այլ ժամանակաշրջանի ճաշակներին, սակայն Ղուրանի գեղեցկությունը մի ժամանակաշրջանով չի սահմանափակվում ու չի պատկանում որևէ հատուկ ցեղի, ժողովրդի կամ մշակույթի: Ցանկացած ժողովուրդ, որ ծանոթացել է Ղուրանի լեզվին, դրան հաշտ է գտել իր ճաշակին: Անկասկած ժամանակի ընթացքում, ինչքան ավելի շատ ժողովուրդներ են ծանոթացել Ղուրանի ուսուցումների հետ նույնքան էլ այդ գրքի հմայքը մեծացել է:
Զարմանալին այն է, որ մարգարեի խոսքը տարբերվում է Ղուրանից: Մարգարեից հիշատակ են մնացել բազմաթիվ քարոզներ, աղոթքներ, աֆորիզմներ ու հադիսներ: Թեև մարգարեի խոսքն էլ չափազանց ճարտար ու սահուն է, այդուհանդերձ նրա խոսքերի մեջ էլ ակի նման փայլում են Ղուրանի այաները: Ղուրանում բառերի հնչեղությունը եզակի է: Ղուրանը նման է գեղեցիկ մի ապարանքի, որի բաղադրիչ տարրերը ոչ ոք չի կարող փոխել ու նաև որևէ մեկը չի կարող դրա նմանը կամ դրանից ավելի լավը ստեղծել: Ղուրանի ոճը նախընթաց չի ունեցել: Որևէ մեկն այդ ոճով չի արտահայտվել ու նաև չի կարողացել դրա հետ մրցել կամ դրա նմանը ստեղծել: Ղուրանի անհաղթահարելիությունը հավերժ պահպանվելու է: Ղուրանի այաներն ունկնդրելիս դրա բառերի կարգն ու մեղեդայնությունը եզակի է: Այս համակարգում բառերի կարգն այնպես է, որ դրանց արտաբերելիս հաճելի ձայն է լսվում ու հոգին ալեկոծվում է:
Այս այաները պարզ արձակ չեն ու հագեցած են ներքին ռիթմով: Սա Ղուրանի գաղտնիքներից է ու որևէ գրական կառույց չի կարող դրա հետ մրցել:
Պատմության մեջ նկատում ենք, որ Ղուրանի բառերի հանգավորումը, նախադասությունների կառույցը, ճարտար խոսքը և մարդկանց հոգու և մտքի վրա արտակարգ ներազդեցությունը հիացմունք են պատճառել արաբ գրականագետներին և նույնիսկ մարգարեի ամենահամառ թշնամիները, այդ թվում Վալիդը, հաստատել են Ղուրանի մեղեդայնության գերբնական լինելը: Նման խոստովանություն են կատարում նաև ներկա դարաշրջանի ոչ-արաբ մտավորականները և արևելքի ու արևմուտքի թարգմանիչները: Ղուրանն անգլերենի թարգմանած Արբերին գրում է. «Ղուրանը հաճելի մեղեդի ու երաժշտություն է պարունակում, որին արաբները մինչ այդ ծանոթ չեն եղել: Ղուրանից բազմաթիվ գեղեցիկ թարգմանություններ են կատարվել ու դրանք որոշ ժամանակ անց հնացել են, սակայն Ղուրանը պահպանել է իր թարմությունը: Միթե դա չի կարող աստվածային լինելու ապացույց համարվել»: