Օգոստոս 11, 2016 10:30 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս բաժնում կանդրադառնանք Բաղարա սուրայի 38-րդ և 39-րդ այաներին:

 Նախ կլսենք Բաղարա սուրայի 38-րդ այան:

      قُلْنَا اهْبِطُواْ مِنْهَا جَمِيعاً فَإِمَّا يَأتِيَنَّكُم مِّنِّى هُدىً فَمَن تَبِعَ هُدَاىَ فَلَا خَوْفٌ عَلَيْهِمْ وَلَا هُمْ يَحْزَنُونَ‏

Այս աայի թարգմանությունը հետևյալն է.

«Ասացի, բոլորդ դրախտից իջեք: Այնուհետ, երբ իմ կողմից ձեզ առաջնորդություն կգա, նրանք ովքեր կհետևեն դրան, ոչ կվախենան և ոչ էլ կտխրեն»:

Երբ Ադամը զղջաց և դա ընդունվեց բարեգութ Աստծո կողմից, մեկ անգամ ևս մի պատվիրան(վտարվեք)առաքվեց, որպեսզի չենթադրվի, որ զղջումը դրախտանման այգի վերադառնալու հնարավորություն կընձեռի:

Աստծո ներումը  վերացնում է պատիժը, սակայն Աստվածային ներմամբ, մեղքի հետևանքը չի վերանում:

Դա նշանակում է, Ադամի հեռացումը դրախտից հետևանքն է արգելված բույսը ուտելու, որը զղջումով չվերացավ: Այնուամենայնիվ Ադամը և իր կինը պետք է դրախտից հեռանային եւ հաստատվեին երկրի այլ կետեր, որտեղ չկար նման հնարավորություն:

Քանի որ  Ադամի  հեռացումը  պատճառ կդառնար, որ նրա սերունդը մշտապես զրկվեր դրախտից, ուստի հնչեց “Հաբութի“ (վտարվելու)հրամանը` ուղղված բոլոր մարդկանց, որը նշանակում է տեղափոխվել դրախտից եւ հաստատվել մի այլ վայր:  Սակայն դրանից հետո հնչեց մի այլ պատվիրան մարդկությանը  առաջնորդելու վերաբերյալ, որտեղ Աստված ասում է. «Ես կուղարկեմ ձեզ առաջնորդվելու հնարավորությունը, առաջնորդվելու գիրքը և առաջնորդող մարգարեին»:

Սակայն մարդիկ բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը հավատաց այս խոսքերին, իսկ մյուս խումբը դարձավ անհավատ:

Արարչագործության հենց առաջին իսկ օրից, Աստված Ադամին սովորեցրեց կենդանիների անունները և կյանքի  ճշմարտությունները և նրան տվեց նաև սովորելու և գիտելիք ձեռք բերելու ունակություն: Հենց այդ գիտելիքը պատճառ դարձավ, որ նա ավելի վեր դասվի հրեշտակներից: Սակայն այդ մտավոր կարողությունը նրան չփրկեց սատանայի գայթակղություններից և Ադամը  խաբվեց ու շեղվեց ճշմարիտ ճանապարհից: 

Աստված ընդունելով Ադամի  զղջումը  և նրան տեղավորելով երկրում, ստեղծեց առաջնորդվելու հնարավորություն, որպեսզի նա կարողանա ճիշտը սխալից  և բարին չարից զանազանել ու չշեղվել:

Աստծո կողմից մարդուն տված գիտակցությունը Աստվածային երկրորդ բարիքնէ: Սակայն այս ամենը կախված է մարդու ընտրությունից, քանի որ Աստվածային առաջնորդությունը պարտադրական չէ և Աստված բոլոր մարդկանց չի ստիպում հետևել իրեն:

Մարդը ազատ է իր ճանապարհը ընտրելու հարցում: Նա կարող է հետևել աստվածային առաջնորդությանը կամ չհետևել դրան:

Մարդու ամենակարևոր մտահոգություններից մեկը վերաբերում է ապագային՝ ե'ւ այս ե'ւ հանդերձյալ աշխարհում:

Սակայն նա, ով կընդունի Աստվածային առաջնորդությունը, Աստված  կերաշխավորի նրա ապագան:

Իսկ՞ինչ ենք սովորում այս այայից:

1. Երբեմն մի սխալ արարքի հետևանքը կարող է ազդել մի ողջ սերունդի և ցեղի վրա: Ադամը մի սխալ կատարեց և հենց այդ սխալը պատճառ դարձավ, որ նա և իր սերունդները վտարվեն դրախտից:

2. Աստված միշտ բարեգութ է մարդկանց նկատմամբ: Չնայած որ Ադամը վտարվեց դրախտից, սակայն Աստված նրա համար զղջալու ճանապարհը բաց թողեց և ստեղծեց նրան դեպի ճիշտ ճանապարհ հրավիրելու հնարավորություն:

3. Աստվածային առաջնորդությունը սկսեց այն ժամանակվանից, երբ մարդը հաստատվեց երկրում: Իսկական առաջնորդությունը միայն Աստծո կողմից է:

4. Ընտրությունը մարդու առանձնահատկություններից է, որովհետև մարդիկ պարտավոր չեն ընդունել այն: Այդ իսկ պատճառով, մարդկանց մի մասը հավատացյալ է, իսկ մյուս մասը անհավատ:

5. Նրանք, ովքեր հետևել են Աստվածային առաջնորդությանը, խաղաղ են ապրում և հեռու են մտահոգություններից ու տագնապներից:

Այժ եթերում է 39-րդ այան:

     وَالَّذِينَ كَفَرُواْ وَكَذَّبُواْ بِايَتِنَآ أُولَئِكَ أَصْحَبُ النَّارِ هُمْ فِيهَا خَلِدوُنَ‏

Այս այայի թարգմանությունը հետևյալն է՝

«Նրանք, ովքեր անհավատ դառնան և մերժեն մեր այաները, նրանց տեղը դժոխքում է»:

Կան մարդիկ, ովքեր ընդունում են Աստվածային առաջնորդությունը իրենց կամքով և նրանց վերջը բարի է լինում: Սակայն կան նաև մարդիկ, որ թշնամանքի և անհավատության հիման վրա չեն ընդունում Աստվածային այաները:

Աստծո առաջնորդության հնարավորություններից են լուսավոր և պարզ այաները: Սակայն նրանք, ովքեր անարդար լինեն և անհավատ, ոչ միայն չեն ընունելու այդ այաների ճշմարտությունը, այլ մերժելու են դրանք և համարելու են սուտ:

 Այս մարդկանց վերջը դժոխքի կրակն է և նրանց թշնամանքը այս այաների նկատմամբ, այն դժոխքն է, որտեղ կապրեն միշտ:

Այս այայից սովորում ենք՝

Աստված նույնիսկ անհավատների համար է ստեղծել առաջնորդության հնարավորություն, սակայն նրանք հրաժարվել են դրանից և նախընտրել  դժոխքի կրակը:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 19-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան