Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա համարում քննարկելու ենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները:
Չնայած Երևանում ոստիկանության կենտրոնի գրավման դեպքի հանգուցալուծմանն անցած շաբաթ Երևանում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի դեմ ուղղված ընդդիմության բողոքներն ու հանրահավաքները:
Հանրահավաքները կազմակերպվում են Երևանի Ազատության հրապարակում:
Որոշ դիտորդներ Հայաստանի տարբեր քաղաքներում հանրահավաքների վերսկսումը Հայաստանի հասարակության քաղաքական ու հասարակական անբարեկարգ վիճակի արդյունքն են համարում և դա է ապացուցում ՀՀ իշխանություններից ընդդիմության պահանջները:
Այս կապակցությամբ խորհելու արժանի է համարվում բողոքների հանդեպ Երևանի իշխանությունների պահած լռությունը:
Հիշեցնենք, որ Երևանում ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո հազարավոր երևանցիներ փողոց դուրս գալով իշխանությունների հրաժարականը պահանջեցին:
Սա ի տես այն բանի, որ Ադրբեջանի իշխանությունները Երևանում ընթացող հանրահավաքների պատճառը Սարգսյանի վարած քաղաքականությունն են համարում կապված Ռուսաստանի միջնորդությամբ Բաքվի ու Երևանի ղեկավարների միջև կայացած վերջին համաձայնության:
----
Անցած չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացավ ՀՀ-ի և ՌԴ-ի նախագահների հանդիպումը, որին արձագանքել է ռուսաստանյան մամուլը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:
---
Անցած շաբաթ Բաքուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հյուրընկալեցին ԻԻՀ-ի և Ռուսաստանի նախագահներին:
Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ նիստն իր տեսակով առաջինն է համարվում,որը Կասպյան տարածաշրջանում, ինչու չէ նաև Կովկասում ռազմավարական հարաբերությունների ընդլայնման առումով մեծ նշանակություն ունի: Նիստի օրակարգում ներառված թեմաները վերաբերում են տնտեսական համագործակցություններին և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ընդլայնման քննարկմանը:
Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտի միջանցքի վերաբերյալ համաձայնագիրն ավելի քան մեկ տասնամյակ անցյալ ունի: 2000 թվականին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Իրանի , Հնդկաստանի ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն ստորագրեցին այդ համաձայնագիրը: Միջանցքը կոչվեց Հյուսիս-հարավ:
Այս միջանցքը Հնդկական օվկիանոսի, Պարսից ծոցի ու հարավ-ասիական երկրների հետ հյուսիսային Եվրոպայի երկրների և ՌԴ-ի տրանսպորտային հաղորդակցությունն իրականացնելու է Իրանի ու Կասպից ծովի միջոցով:
Ներկայումս Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը փորձում են թափ հաղորդել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ամբողջացմանը,որի իրագործմամբ Կասպից լճի արևմտյան հատվածը Ադրբեջանի տարածքով կմիանա Իրանին:
Իրանի տնտեսական խոշոր շուկայի անվտանգությունն ու կայունությունը և Օմանի ծովում ու Պարսից ծոցում միջազգային ազատ ջրերին հասանելիությունը այն առավելություններն են, որոնց շնորհիվ Իրանը դարձել է տարածաշրջանի երկրները կապող օղակը:
Ուստի Իրանի նախագահի Բաքու կատարած այցը և Իրանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը պատմական առիթ է, որը կարող է խթանել շրջակա միջավայրի պահպանման , ահաբեկչության դեմ պայքարի և հավաքական սպառնալիքների դիմակայման նման հարցերում բազմակողմ համագործակցությունների ամրապնդումը:
----
Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն անցած շաբաթ Թուրքիա կատարած ուղևորությամբ փաստորեն դարձավ Թուրքիայում չստացված հեղաշրջումից հետո այդ երկիր այցելած արտասահմանյան մի երկրի առաջին ղեկավարը:
Նազարբայևն իր թուրք պաշտոնակից Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ զրուցեց տարածաշրջանային որոշ հարցերի, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Ղազախստանում Գյուլենի շարժմանը պատկանող դպրոցները փակելու հարցերի շուրջ:
Այսպես կոչված թրքախոս երկրների համագործակցության խորհրդի աշխատանքները և ռազմավարական համագործակցությունների ընդլայնումը Ղազախստանի ու Թուրքիայի նախագահների բանակցության առանցքներից են եղել:
Ղազախստանի նախագահն այս ուղևորության ընթացքում Անկարային հիշեց, որպես Աստանայի քաղաքական ու տնտեսական գլխավոր գործընկերներից մեկը և ակնարկելով Էրդողանի հետ իր բանակցությանն ասաց, որ Թուրքիան վստահելի երկիր և Աստանայի քաղաքական ու տնտեսական ամենամոտիկ գործընկերներից է համարվում:
Ղազախստանի նախագահը նաև ասաց, որ Թուրքիայի կառավարության համար սպառնալիք համարվող ցանկացած անձ անկասկած որևէ տեղ չի կարող ունենալ Ղազախստանում և Աստանան նման անձանց չի հովանավորելու:
Նորսոլթան Նազարբայևը նաև խոստացավ քննարկել Ղազախստանում թուրքական-ղազախական բոլոր այն դպրոցների գործունեությունը, որոնց Անկարան մեղադրում է Ֆեթոլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան է փոխանցել Գյուլենի հետ կապված 33 դպրոցների անվանացանկը, որոնց գործունեության հետ կապված Թուրքիան որոշ մտահոգություններ ունի:
Հուլիսի 16-ին Թուրքիայում չստացված հեղաշրջումից հետո այդ երկրի իշխանությունները Ղազախստանից ու Ղրղզստանի կառավարություններից պահանջել են փակել այդ երկրներում Գյուլենին կապված դպրոցները:
----
Ղրղզստանի խորհրդարանի 120 պատգամավորներից 87-ն իրենց համաձայնությունը հայտնեցին այդ երկրի Սահմանադրության մեջ բարեփոխումներին:
Ղրղզստանի նախագահության աշխատակազմի ղեկավարն այս կապակցությամբ նշել է, որ մի քանի ամիս տևած հանրային քննարկումներից հետո սահմանադրական բարեփոխումների մասին օրինագիծը փոխանցվել է խորհրդարանին:
Քոթոշիևի ընդգծմամբ խորհրդարանի պատգամավորներից շատերը կողմ են սահմանադրական բարեփոխումներին, իսկ որոշ պատգամավորներ ամառային արձակուրդի մեջ լինելով մինչև այսօր այդ մասին հստակ կարծիք չեն հայտնել:
Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների նամակում ասված է. «Այսօր Ղրղզստանի Սահմանադրության մեջ բարեփոխումների կարիք ունենք, որպեսզի պահպանելով Սահմանադրության ընդհանուր ոգին, առանց խորհրդարանական ժողովրդավարության էության մեջ փոփոխություն մտնելու, ինչպես նաև հակազդելով նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին սրբագրենք որոշ հոդվածներում նկատվող բացահայտ հակասությունները»:
Օրենսդիր իշխանության հետ կառավարության հարաբերությունը և տեղական կառավարման մարմինների ղեկավարների նշանակման ձևը սահմանադրական բարեփոխման համար ներկայացված առաջարկներից են համարվում:
-----
«Ջրին ու առողջապահությանը հանրային հասանելիություն» խորագրող համաժողովն անցած շաբաթ աշխարհի տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից ավելի քան 700 հրավիրյալների ներկայությամբ իր աշխատանքն սկսեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում:
Համաժողովի ընթացքում Տաջիկստանի նախագահն ընդգծելով ջրի հարցի նշանակությունն, ասաց. «Ջրի հարցի կարգավորման հետ կապված միջազգային ջանքերի շրջանակում Տաջիկստանն անցած ապրիլին ներկայացրեց «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով միջազգային նոր համաժողով գումարելու առաջարկը, ինչը հուսով ենք կընդառաջվի այս համաժողովի մասնակիցների կողմից»:
Ռահմանն ասաց. «Ջրին ու առողջապահությանը հանրային հասանելիության ծրագրի» իրագործման համար երկրները հատուկ ուշադրություն պիտի ցուցաբերեն ջրի պաշարների վրա կլիմայական պայմանների փոփոխման ազդեցությանը, որը խոչընդոտում է կայուն զարգացման հասնելու համար երկրների ջանքերին»: