Օգոստոս 13, 2016 20:06 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այժմ կանդրադառնանք Բաղարա սուրայի 44-47-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 44-րդ այան:

أَتَأْمُرُونَ النَّاسَ بِالْبِرِّ وَتَنْسَوْنَ أَنفُسَكُمْ وَأَنتُمْ تَتْلُونَ الْكِتَبَ أَفَلاَ تَعْقِلُونَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է.

«Արդյոք մարդկանց հրավիրո±ւմ եք բարության, սակայն ինքներդ մոռանում եք բարություն անել, այն դեպքում, երբ ընթերցում եք աստվածային գիրքը: Արդյոք չե±ք խորհում»:

Անցած ծրագրերում ներկայացրեցինք մի շարք այաներ, որտեղ Աստված, դիմելով հրեա գիտնականներին, ասում է. «Ինչո±ւ եք ճշմարտությունը ծածկում մարդկանցից և թույլ չեք տալիս, որ նրանք իմանան այն»: Այս այան նույնպես, դիմելով նրանց, ասում է. «Դուք, որ իսլամի Մարգարեի հայտնվելուց առաջ մարդկանց պատգամել էիք այս մասին և նրանց թելադրել էիք հավատալ մարգարեին, ինչո±ւ ինքներդ չհավատացիք, երբ ծանոթ եք Թորային»:

Թեև այս այաները վերաբերում են Իսրայելի ժողովրդին ու նրա գիտնականներին, սակայն դրանց իմաստն ավելի ընդգրկուն է և ներառում է բոլոր կրոնների ու հավատքների քարոզիչներին:

 Իմամ Ջաֆար Սադեղը, շիաների իմամներից և մարգարեի Ահլ ալ-Բայթից՝շարավիղներից , այս մասին ասում է. «Մարդկանց ձեր գործով հրավիրեք բարության և ոչ թե խոսքով »: Իսկ իմամ  Ալին ասում է. «Ով մարդիկ, Աստված վկա, ես ձեզ չեմ հորդորելու հետևել որևէ հավատքի, եթե ինքս չեմ անում դա և ձեզ չեմ հրավիրելու խուսափել որևէ սխալից, եթե առաջինը ինքս չեմ խուսափում դրանից»:

Ջումա սուրայի հինգերորդ այայում,  այն գիտնականները, որոնք միայն խոսում են նմանվում են մի էշի, որը կրում է գրքի բեռը: Ուրիշները օգտվում են այդ գրքերից, սակայն  նրան, բացի բեռի ծանրությունից , ոչ մի օգուտ չկա:

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 45-րդ այայն:

وَاسْتَعِينُواْ بِالصَّبْرِ وَالصَّلَو ةِ وَإِنَّهَا لَكَبِيرَةٌ إِلَّا عَلَى‏ الْخَشِعِينَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. «Ապավինեք համբերությանը և նամազին: Սա դժվար է բոլորի համար, բացի աստվածավախերից ու առաքինիներից»:

Արտաքին դժվարություններին և ներքին ցանկասիրությանը դիմագրավելը շատ մեծ դեր ունի մարդու կյանքում և նրան ուժ է տալիս, որպեսզի համեստորեն դիմի Աստծուն և ենթարկվի նրա ցանկություններին:

Այստեղ հարկ է նշել, որ համբերությունը լայն հասկացություն է, իսկ պահքը այդ համբերության դրսևորումներից մեկն է: Ինչպես որ ասում են, վկայակոչելով իսլամի մարգարեին,  համբերությունը լինում է երեք տեսակ:

  1. Համբերություն դժբախտության դեմ:
  2. Համբերություն մեղքի դեմ:
  3. Համբերություն աստվածային պատվիրանները կատարելու գործում:

Իմամ Սադեղը ասում է. «Երբ վիշտը պատում է ձեզ, նամազեք և քանի որ Աստված պատվիրել է, ապավինեք նամազին»:

Իհարկե, նամազը առաքինի մարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի, սակայն նրանց համար, ովքեր աստվածավախ չեն, նամազը ծանր բեռ է և դրան ուշադրություն դարձնելու փոխարեն, նրանք փախնում են դրանից:

Այժմ եթերում է բաղարա սուրայի 46-րդ այան:

الَّذِينَ يَظُنُّونَ أَنَّهُمْ مُّلَقُواْ رَبِّهِمْ وَأَنَّهُمْ إِلَيْهِ رَ جِعُونَ  

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. «Առաքինի մարդիկ նրանք, են, ովքեր հավատում են, որ կհանդիպեն Աստծուն և կվերադառնան դեպի նա»:

Աստծուն հանդիպելու և հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատքը պատճառ է դանում, որ մարդը լինի համեստ, աստվածավախ և պատասխանատու իր արարքների համար:

Խոսքը պարզապես Աստծուն տեսնելու մասին չէ, քանի որ Աստված իր չէ, որպեսզի նրան աչքով տեսնենք: Մենք Աստծուն զգում  ենք շփվելով նրա արարչագործությունների հետ:

Աստեղ խոսքը այն մասին է, որ մարդը Աստծուն տեսնում է սրտով և ներքին զգացողությամբ: Այսինքն մարդը Աստծուն տեսնում է սրտի աչքերով և դրան չի կասկածում:

Երբ իմամ Ալիի բարեկամներից մեկին հարցնում են, արդյոք տեսե±լ է արարչին: իմամը պատասխանում է. «Ինչպես կարող էի չտեսնել ու հավատալ նրան»: Եվ   ավելացնում. «Ես Աստծուն  իրական աչքերով չեմ տեսել, սակայն զգացել եմ նրան իմ հավատքի լույսով»:

 Այժմ կլսենք Բաղարա սուրայի 47-րդ այայն:

يَبَنِى إِسْرَ ءِيلَ اذْكُرُواْ نِعْمَتِى الَّتِى أَنْعَمْتُ عَلَيْكُمْ وَأَنِّى فَضَّلْتُكُمْ عَلَى‏ الْعَلَمِينَ‏

Այս այայում ասվում է. «Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեք այն բարիքները, որ տվեցի ձեզ: Ես ձեզ թույլ տվեցի գերազանց լինել այլոց նկատմամբ»:

Հրեա ժողովրդի նկատմամբ աստվածային բարության հետևանքով, այդ ժողովուրդը զրկվեց փարավոնի իշխանությունից և օժտվեց բազմաթիվ նյութական բարիքներով:

Այս այայում նույնպես խոսվում է այն մասին, որ Իսրայելի ժողովուրդը չպետք է մոռանա այն բարիքները, որ ստացավ Մովսես  մարգարեի ղեկավարման շնորհիվ և դա պետք է հիշի որպես աստվածային բարիք ու փառք տա Աստծուն:

Իսկ ի±նչ ենք սովորում այս այաներից՝

1.Մարդկանց պետք է բարության հրավիրել գործով:  Այսինքն, մարդ նախ պետք է ինքը բարություն անի, հետո ուրիշներին խրախուսի նույնն անել:

2.Դժվարությունները հաղթահարելու համար նախ պետք է ունենալ համբերություն, տոկունություն և ապավինել Աստծուն ու նամազին:

3.Հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատքը, պատճառ է դառնում, որ մարդը մեղք չգործի և պատասխանատու լինի իր արարքների համար:

4.Հետևելով աստվածային մարգարեներին, մարդը ապահովում է իր տեղը դրախտում և օժտվում է նյութական բարիքներով:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 21-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան: