Օգոստոս 14, 2016 18:32 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 61-64-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 61-րդ այան:

        وَإِذْ قُلْتُمْ يَمُوسَى‏ لَنْ نَّصْبِرَ عَلَى‏ طَعَامٍ وَحِدٍ فَادْعُ لَنَا رَبَّكَ يُخْرِجُ لَنَا مِمَّا تُنْبِتُ الْأَرْضُ مِنْ بَقْلِهَا وَقِثَّآئِهَا وَفُومِهَا وَعَدَسِهَا وَبَصَلِهَا قَالَ أَتَسْتَبْدِلُونَ الَّذِى هُوَ أَدْنَى‏ بِالَّذِى هُوَ خَيْرٌ اهْبِطُوا مِصْراً فَإِنَّ لَكُم مَّا سَأَلْتُمْ وَضُرِبَتْ عَلَيْهِمُ الذِّلَّةُ وَالْمَسْكَنَةُ وَبَآءُو بِغَضَبٍ مِّنَ اللَّهِ ذَ لِكَ بِأَنَّهُمْ كَانُواْ يَكْفُرُونَ بَايَتِ اللَّهِ وَيَقْتُلُونَ النَّبِيِّينَ بِغَيْرِ الْحَقِّ ذَ لِكَ بِمَا عَصَواْ وَّكَانُواْ يَعْتَدُونَ‏

Այս այայի թարգմանությունը հետևյալն է.

«Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեցեք այն ժամանակը, երբ ասացիք .<Մովսես, մենք երբեք մի ճաշով չենք բավարարվելու: Քո Աստծուց ուզիր, որ մեզ համար բանջարեղեն, վարունգ, սխտոր, սոխ ու ոսպ աճեցնի>: Մովսեսն ասաց. <Դուք նախընտրում եք ավելի վատ բան, քան այն ինչ ընտրել ե±ք>: Այժմ, երբ նման ցանկություն ունեք, փորձեք դուրս գալ անապատից: Եվ մտեք  քաղաք, որտեղ կգտնեք այն ամենն ինչ ցանկանում եք>:

Այս ցանկությունների պատճառով, Իսրայելի ժողովուրդը կարիքի, չքավորության ու տանջանքի մեջ ընկավ ու Աստծո զայրույթին արժանացավ: Նրանք անհավատ էին դառնում Աստծո այաների նկատմամբ, անարդարացիորեն սպանում էին մարգարեներին; Այս սարսափելի արարքները կատարում էին այն պատճառով, որովհետև այդ մարդիկ ապստամբներ էին» :

Թեև Աստված տաք անապատում ապահովեց Իսրայելի ժողովրդի ջուրը և սնունդը, սակայն այդ ցեղի երախտամոռությունը մի կողմից և ընչաքաղցությունն ու եսասիրությունը մյուս կողմից, պատճառ դարձան, որ նրանք Մովսեսից այլ ուտելիք պահանջեն:

 Մովսեսը նրանց պատասխանեց.«Դուք երկնային ճաշը թողնելով ընտրում եք այն ինչ կա երկրի վրա և ավելի ցածրորակ ± է: Եթե այլ տեսակի սնունդ եք ուզում, պետք է կռվեք ձեր թշնամիների դեմ, մտնեք քաղաք և վերցնեք այն կերակուրը, որ ուզում եք»:

Դուք մի կողմից պատերազմելու և ջիհադ անելու տրամադրություն չունեք, իսկ մյուս կողմից ցանկանում եք ստանալ քաղաքի բոլոր արտոնությունները: Այս որկրամոլությունը Ձեզ ստորացրել է և աստվածային պատժի  է ենթարկել: Դուք ձեր անհարկի պահանջներով անտեսեցիք աստվածային այաները և նույնիսկ պատրաստ եղաք ձեր նյութական և աշխարհիկ ցանկությունների համար սպանել մարգարեներին:

Այս այան ցույց է տալիս, որ որկրամոլությունը և փառամոլությունն ու եսասիրությունը խորտակում ու ոչնչացնում են մարդկանց և պետք է հրաժարվել ծուլությունից, որը պատճառ է դառնում, որ մարդը ստորանա:

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 62-րդ այան:

       إِنَّ الَّذِينَ ءَامَنُواْ وَالَّذِينَ هَادُواْ وَالنَّصَرَى‏ وَالصَّبِئِينَ مَنْ ءَامَنَ بِاللَّهِ وَالْيَوْمِ الْأَخِرِ وَعَمِلَ صَلِحاً فَلَهُمْ أَجْرُهُمْ عِندَ رَبِّهِمْ وَلاَ خَوْفٌ عَلَيْهِمْ وَلَا هُمْ يَحْزَنُونَ‏

Այս այայում ասվում է. «Նրանք, ովքեր հավատացին իսլամի մարգարեին, ինչպես նաև հրեաներն, սաբեիներն ու քրիստոնյաները, նրանք, ովքեր հավատացին Աստծուն և առաքինի գործ կատարեցին, Աստծո կողմից պարգև ստացան: Եվ նրանք չեն վախենում»:

Երկնային բոլոր կրոններում աստվածային պարգևը ձեռք է բերվում հավատքի և բարի գործերի համար, հավատալով Աստծուն և ահեղ դատաստանի օրվան  ու  հետևելով Աստծո պատվիրաններին:

Եվ այս օրենքի մեջ մուսուլմանների, քրիստոնյաների, հրեաների եւ մյուս աստվածային կրոնների միջև տարբերություն չկա:

Այս այան ցույց է տալիս, որ երկնային բոլոր կրոնները միաստվածության և վերադարձության հարցում նույն կերպ են մտածում և փրկությունը հավատքի ու Աստծո պատվիրանները կիրառելու մեջ են տեսնում և ոչ թե անհարկի ցանկությունների: 

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 63-րդ այան:

        وَإِذْ أَخَذْنَا مِيثَقَكُمْ وَرَفَعْنَا فَوْقَكُمْ الطُّورَ خُذُواْ مَآ ءَاتَيْنَكُم بِقُوَّةٍ وَاذْكُرُواْ مَا فِيهِ لَعَلَّكُمْ تَتَّقُونَ

Այս այայի թարգմանությունը հետևյան է. «Հիշեք այն ժամանակ, երբ ձեզ հետ պայման կապեցինք և Սինայի լեռը ձեր գլխավերևում  դրեցինք: Այնուհետև ասացինք. <Այն, ինչ Թորայի մատյաններոմ ձեզ ենք տվել, ամուր պահեք և միշտ հիշեք ու իրագործեք այն, ինչ գրված է այդ մատյաններում և գուցե դրանով առաքինի դառնաք»:

Երբ Թորան հանձնվեց Մովսեսին, Աստված Իսրայելի ժողովրդի հետ պայման կապեց, որ իրագործեն դրա պայմանները և ծուլությունից հրաժարվեն, որպեսզի առաքինի դառնան: Աստված իսրայելի ժողովրդին ևս մի հրաշք ներկայացրեց, որպեսզի նրանք հաստատակամ մնան իրենց պայմանի հետ: Դա Սինա  լեռը բարձրացնելն էր նրանց գլխավերևում, որպեսզի Իսրայելի ժողովուրդը տեսնի Աստծո ուժը  և սարսափի աստվածային պատվիրաններին հակառակվելուց:

Այս այան ցույց է տալիս, որ հավատացյալ մարդիկ պետք է լուրջ վերաբերվեն իրենց կրոնական սկզբունքներին  և կրոնական պատվիրանները կատակի չվերածեն:

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 64-րդ այան:

       ثُمَّ تَوَلَّيْتُمْ مِّنْ بَعْدِ ذَ لِكَ فَلَوْلَا فَضْلُ اللَّهِ عَلَيْكُمْ وَرَحْمَتُهُ لَكُنتُمْ مِّنَ الْخَسِرِينَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է.«Այս ամենից հետո դուք երես թեքեցիք և եթե Աստծո բարությունը չլիներ, հիմա կլինեիք թշնամիների շարքում»:

Թեև Աստված ամուր պայման կապեց Իսրայելի ժողովրդի հետ, սակայն այս ապստամբ ցեղը անտեսեց աստվածային պայմանը, երես թեքելով դրանից: Սակայն Աստված նորից բարի եղավ  ու չլքեց նրանց:

՞ինչ ենք սովորում այս այաներից:

1.  Որկրամոլությունն ու անտեղի պահանջները խաթարում են մարդու արժանապատվությունը, ստորացնում են նրան, ինչի արդյունքում մարդը պատրաստ է անտեսել Աստծո կրոնը՝ հանուն իր նյութական ցանկությունների:

2. Մեղքը և Աստծուն չհետևելը, մարդուն անհավատ են դարձնում,նրա մեջ սերմանում են արդարությանը հակառակվելու հոգեբանություն և մարդը այդ վիճակում արդեն պատրաստ չէ ոչ մի արդար խոսք ընդունել:

3. Իրական խաղաղությունը ձեռք է բերվում միայն Աստծուն հավատալով և հենց այդ խաղաղությունն է լուսավորում հավատացյալների ապագան:

4. Աստված մարդկանց հետ պայման է կապել, որպեսզի միայն արդարության և բարության ուղղությամբ քայլեն և այդ մասին մտածեն հրաժարվելով վատ արարքներից ու չար մտքերից:

 

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 25-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան