Օգոստոս 14, 2016 19:32 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 75-79-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 75-րդ այան:

       أَفَتَطْمَعُونَ أَنْ يُؤْمِنُواْ لَكُمْ وَقَدْ كَانَ فَرِيقٌ مِنْهُمْ يَسْمَعُونَ كَلَمَ اللَّهِ ثُمَّ يُحَرِّفُونَهُ مِنْ بَعْدِ مَا عَقَلُوهُ وَهُمْ يَعْلَمُونَ

Այս այայում, Աստված  Իսրայելի ժողովրդի հետ տեղի ունեցած դեպքից հետո, դիմելով մուսուլմաններին, ասում է. «Արդյոք հույս ունե±ք, որ հրեաները կհավատան ձեր ուսմունքին, այն դեպքում, երբ նրանց մի խումբը լսելով Աստծո խոսքը և հասկանալով այն, խեղաթյուրում էր դա: Իսկ նրանք գիտության մարդիկ էինք»:

Իսլամի ի հայտ գալու սկզբում, սպասվում էր, որ հրեա ժողովուրդը կընդունի այս կրոնը, որովհետև նրանք ունեին սուրբ գիրք, որում տեսել էին իսլամի մարգարեի նշանները: Սակայն գործնականում նրանք հայտնվեցին մուսուլմանների դեմ և անհավատների կողքին:

Այս այան իսլամի  մարգարեին և մուսուլմաններին մխիթարում է, ասելով . «Եթե տեսնում եք, որ հրեաները չհավատացին իսլամին և չենթարկվեցին Ղուրանի այաներին ու նրա հրաշքներին, չմտահոգվեք ու չկասկածեք ձեր  ուսմունքին և ընդհանրապես նրանցից նման սպասելիք չունենաք: Նրանք հենց այն մարդկանց զավակներն են, որ Մովսես մարգարեի հետ գնացին Սինա լեռը, լսեցին Աստծո խոսքը, հասկացան Աստծո պատվիրանները, սակայն խեղաթյուրեցին դրանք և հավտարիմ չմնացին նույնիսկ իրենց կրոնին»:

Այս այան ցույց է տալիս  այն վտանգներից մեկը,  որ սպառնում է յուրաքանչյուր ժողովրդի գիտնականներին ու մտավորականներին ճշմարտության խեղաթյուրումն է: Նրանով հանդերձ, որ նրանք գիտեն ու հասկանում են ճշմարտությունը, սակայն խեղաթյուրում են այն:

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 76 և 77-րդ այանները:

        وَإِذَا لَقُواْ الَّذِينَ ءَامَنُواْ قَالُواْ ءَامَنَّا وَإِذَا خَلَا بَعْضُهُمْ إِلَى‏ بَعْضٍ قَالُوا أَتُحَدِّثُونَهُمْ بِمَا فَتَحَ اللَّهُ عَلَيْكُمْ لِيُحَآجُّوكُمْ بِهِ عِنْدَ رَبِّكُمْ أَفَلَا تَعْقِلُونَ

        أَوَلَا يَعْلَمُونَ أَنَّ اللَّهَ يَعْلَمُ مَا يُسِرُّونَ وَمَا يُعْلِنُونَ

76-րդ այան թարգմանվում է հետևյալ կերպ. «Երբ հրեաների մի խումբը հանդիպում է հավատացյալներին, ասում է. <Հավատում ենք, հավատքի եկանք>: Սակայն երբ հեռանում են նրանցից, միմյանց միջև վիճում են, ասելով . <Ինչու եք մուսուլմանների հետ խոսում  իսլամի մարգարեի նշանների մասին  որ ասել է Աստված: Նրանք ահեղ դատաստանի օրը Աստծո առջև ձեր դեմ վկայություն են տալու: Արդյոք չե±ք մտածում այդ մասին»:

 Իսկ 77-րդ այայում, ի պատասխան նրանց ասվում է .«Արդյոք նրանք չգիտե±ն, որ Աստված գիտի այն ամենն ինչ իրենք թաքցնում են և բացահայտ են պահում»:

Իսլամի առաջին ժամանակաշրջանում, երբ որոշ հրեաներ հանդիպում էին մուսուլմաններին, ասում էին. <Որովհետև ձեր մարգարեի նշանների մասին խոսվում է Թորայում, մենք էլ հավատում ենք Ձեր Աստծուն>: Բայց նույն մարդիկ,  հանդիպելիս  նախատում էին իրար, ասելով. <Ինչո±ւ եք մուսուլմաններին հանդիպելիս խոսում Մոհամմեդի  նշանների մասին: Նրանք այս խնդիրը ձեր դեմ կօգտագործեն ահեղ դատաստանի օրը»:

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 78-րդ այան:

        وَمِنْهُمْ أُمِّيُّونَ لَا يَعْلَمُونَ الْكِتَبَ إِلَّا  أَمَانِىَّ وَإِنْ هُمْ إِلَّا يَظُنُّونَ‏

Այս այայի թարգմանությունը հետևյալն է.«Հրեաներից ոմանք պարզ և անկիրթ մարդիկ են, որոնք Աստծո գիրքը համարում են միայն ցանկություններ ու երազանքներ և հիմնվում են միայն իրենց ենթադրությունների վրա: Նրանք բացի այս ենթադրություններից ուրիշ բան չունեն»:

Այս այան ներկայացնում է հրեա ժողովրդի մեկ այլ խմբին: Հակառակ գիտնականների ու մտավորակայնների, ովքեր խեղաթյուրում էին Թորայի ճշմարտությունները, վերջիններս հասարակ մարդիկ են և  գաղափար չունեն այդ ճշմարտությունների մասին: Նրանք ապրում են իրենց երազներով: Այս մարդիկ կարծում են, որ Թորայում հրեա ժողովուրդը արտոնյալ ցեղ է համարվում, սիրված է Աստծո կողմից  և ահեղ դատաստանի օրը փրկվելու է դժոխքից; Եվ եթե նույնիսկ նրանց համար պատիժ է սահմանված, ապա այն կարճ ժամկետ ունի:

Հնարավոր է որ այսպիսի ենթադրություններ գոյություն ունեն նաև մյուս աստվածային կրոններում, սակայն պետք է ասել, որ այս ամենը Աստծո գրքի վերաբերյալ անգրագիտության արդյունք է, որովհետև ոչ մի աստվածային գրքում նման խնդիր չի արծարծվել:

Այժմ միասին կլսենք Բաղարա սուրայի 79-րդ այան:

       فَوَيْلٌ لِّلَّذِينَ يَكْتُبُونَ الْكِتَبَ بِأَيْدِيهِمْ ثُمَّ يَقُولُونَ هَذَا مِنْ عِندِ اللَّهِ لِيَشْتَرُواْ بِهِ ثَمَناً قَلِيلاً فَوَيْلٌ لَّهُمْ مِّمَّا كَتَبَتْ أَيْدِيهِمْ وَوْيْلٌ لَهُمْ مِّمَّا يَكْسِبُونَ‏

Այն թարգմանվում է հետևյալ կերպ .«Ուրեմն վայ այն գիտնականներին, ովքեր իրենց ձեռքով են գրում գրություններ և դրանք ներկայացնում են որպես Աստծո կողմից գրված, որպեսզի էժան գնով վաճառեն:  Ուրեմն վայ նրանց և այն ինչ գրեց նրանց ձեռքն ու ինչ որ ձեռք բերեցին»:

Պատմության ընթացքում մշտապես եղե են գիտնականներ, ովքեր կրոնը որպես միջոց են օգտագործել՝ աշխարհիկ կյանքի վայելքի համար: Այն նյութապաշտների պես, որ կրոնի հագուստ են հագել և կրոն են վաճառում, ոպեսզի փող վաստակեն:

՞ինչ ենք սովորում այս այաներից՝

1. Լավ է որ սպասենք այն օրվան, երբ բոլոր մարդիկ հավատքի կգան: Սակայն պետք է իմանանք, որ մարդկանցից շատերը ճշմարտությունը չեն ընդունում: Ուրեմն նրանց անհավատությունը չպետք է կասկածի տակ դնի մեր հավատքը:

2. Ամենամեծ դավաճանությունը մշակութային դավաճանությունն է, ճշմարտությունը շեղելն ու խեղաթյուրելը, այն դավաճանությունը, որ ապագա սերունդներին զրկում է ճշմարտությունը ընկալումից և հասարակությունը շեղում է դեպի սխալ ճանապարհ: 

3. Կրոն սարքելը  և կրոն վաճառելը վտանգ է, որ տեղի է ունենում անբարո գիտնականների կողմից մարդկանց դեմ: Ուրեմն, մարդիկ պետք է զգույշ լինեն և չընդունեն ցանկացած խոսք, եթե նույնիսկ խոսողը կրոնական հագուստ է կրում:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 28-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան