Օգոստոս 14, 2016 20:12 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 94-98-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 94 և 95-րդ այանները:

قُلْ إِنْ كَانَت لَكُمْ الدَّارُ الأَخِرَةُ عِنْدَ اللَّهِ خَالِصَةً مِّن دُونِ النَّاسِ فَتَمَنَّواْ الْمَوْتَ إِنْ كُنْتُمْ صَدِقينَ إِنْ كُنْتُمْ صَدِقينَ

وَلَنْ يَتَمَنَّوْهُ أَبَداً بِمَا قَدَّمَتْ أَيْدِيهُمْ وَاللَّهُ عَلِيمٌ بِالظَّلِمِينَ

94-րդ այայում, Աստված դիմելով մարգարեին, ասում է. <Հրեաներին ասա, որ եթե հանդերձյալ կյանքը Աստված միայն ձեզ համար է նախատեսել և ոչ ուրիշ ժողովրդի, ուրեմն փափագեք որ մեռնեք, եթե ճշմարիտ եք ասում>:

95-րդ այայում ասվում է. <Սակայն նրանք իրենց վատ արարքների պատճառով չցանկացան մահանալ, քանի որ Աստված նրանց գործերից տեղյակ էր>:

Պատմության ընթացքում, հրեաները միշտ իրենց արտոնյալ են համարել և համոզված են եղել, որ դրախտը արարվել է միայն իրենց համար և դժոխքի կրակը իրենց հետ որևէ առընչություն չունի, իսկ իրենք Աստծո որդիներն ու բարեկամներն են:

Այս սխալ կարծիքը պատճառ է դարձել, որ մի կողմից ինչքան որ ցանկանում են մեղք գործեն, իսկ մյուս կողմից գոռոզանան ու իրենց ուրիշներից ավելի բարձր դասեն: Այս այան նրանց ասում է. <Եթե իսկապես ինչպես որ դուք եք ասում, դրախտը միայն ձեզ համար է ստեղծվել, ինչ՞ու չեք ցանկանում շուտ մահանալ, որպեսզի դրախտ գնաք: Ինչ՞ու եք վախենում մահից և փախչում դրանից>:

Մահից վախը նման է ճանապարհ գնացող վարորդի վախին: Այն վարորդն է վախենում, ով չգիտի ճանապարհը, չունի վառելիք, սխալներ է գործում, տեղափոխում է անօրինական ապրանք կամ էլ  իր ուղևորության ընթացքում բնակվելու տեղ չունի: Դա այն դեպքում, երբ իսկական հավատացյալն իր բարի գործով պատրաստել է ճանապարհի վառելիքը, իր սխալները զղջումով է փոխարինել և չի տեղափոխում որևէ անօրինական ապրանք, որը այս դեպքում մեղքն է և հանդերձյալ կյանքում ապահովել է իր տեղը դրախտում:

Շատ մարդիկ վախենում են մահից երկու պատճառով: Նախ` նրանք մահը համարում են ոչնչացում և բնականաբար, յուրաքանչյուր էակ, սարսափում է իր ոչնչացումից: Իսկ երկրորդ դեպքում չեն հավատում աշխարհիկ կյանքին, սակայն վախենում են իրենց սխալ արարքի համար, որովհետև նրանք համարում են, որ մահը պատժի սկիզբն է ուստի ցանկանում են, որ այն հնարավորինս շատ հետաձվի:

Իսկ Աստծո մարգարեները մի կողմից մահը ոչնչացում չեն համարում, այլ նոր կյանքի սկիզբ: Մյուս կողմից, նրանց արարքը եղել է մաքուր և նրանք եղել են առաքինի: Ուրեմն նրանք ոչ միայն չեն վախենում մահից, այլ ձգտում են նրան: Ինչպես որ Շիայի իմամներից Ալին իր մասին այսպես է ասում. <Երդվում եմ Աստծո անունով, որ իմ ցանկությունը դեպի մահ ավելի շատ է, քան նորածնի ցանկությունը` իր մոր կրծքին>:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 96-րդ այան:

وَلَتَجِدَنَّهُمْ أَحْرَصَ النَّاسِ عَلَى‏ حَيَوةٍ وَمِنَ الَّذِينَ أَشْرَكُواْ يَوَدُّ أَحَدُهُمْ لَوْ يُعَمَّرُ أَلْفَ سَنَةٍ وَمَا هُوَ بِمُزَحْزِحِه مِنَ العَذَابِ أَنْ يُعَمَّرَ وَاللَّهُ بَصِيرٌ بِمَا يَعْمَلُونَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, դու ի դեմս հրեաների կգտնես ամենաագահ մարդկանց և նույնիսկ անհավատներից ավելի ագահ: Նրանց մեջ կգտնես մարդկանց, ովքեր ուզում են ապրել հազար տարի: Սակայն ինչքան էլ որ նրանց կյանքը երկար տևի, նրանք չեն խուսափելու պատժից և Աստված տեղյակ է նրանց արարքների մասին>:

Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. այն հրեաները, ովքեր ասում են, որ դրախտը միայն իրենցն է, ոչ միայն չեն ցանկանում շուտ մահանալ, որպեսզի դրախտ գնան,այլ ուրիշ ժողովրդի և նույնիսկ անհավատների պես, ովքեր հանդերձյալ կյանքին չեն հավատում, մահը համարում են իրենց կյանքի ավարտը, դրա համար չափազանց ագահ են աշխարհիկ կյանքի  նկատմամբ: Նրանք այնքան են կապվել աշխարհիկ կյանքին, որ ցանկանում են ապրել հազար տարի և շարունակեն ապրել ամենաստոր, թեկուզ և դժբախտ կյանքով, որպեսզի խուսափեն աստվածային պատժից և հարստություն կուտակեն: Սակայն Աստված ասում է. թեկուզ նրանք հազար տարի կյանք ունենան, չեն փրկվելու աստվածային պատժից, որովհետև Աստված հսկում է նրանց բոլոր արարքները:                                                                           

Նախ կլսենք Բաղարա սուրայի 97 և 98-րդ այանները:

قُلْ مَنْ كَانَ عَدُوّاً لِّجِبْرِيْلَ فإِنَّهُ نَزَّلَهُ عَلَى‏ قَلْبِكَ بِإِذْنِ اللَّهِ مُصَدِقاً لِّمَا بَيْنَ يَدَيْهِ وَهُدىً وَبُشْرى‏ لِلْمُؤمِنينَ

مَنْ كَانَ عَدُوّاً لِلَّهِ وَمَلئِكَتِهِ وَرُسُلِهِ وَجِبْرِيلَ وَمِيكَلَ فَإِنَّ اللَّهَ عَدُوٌّ لِلكَفِرِينَ‏

Այս այաները հետևյալ կերպ են թարգմանվում: Նախ առաջինը. <Ով մարգարե, նրանց, ովքեր ասում են, որ Գաբրիելն է քեզ ներշնչում և մենք քեզ չենք հավատում, որովհետև Գաբրիելի հետ թշնամի ենք, ասա, որ նա, ով Գաբրիելի թշնամին է, Աստծո թշնամին է: Որովհետև նա Աստծո հրամանով Ղուրանը քեզ ներշնչեց: Ղուրանը, որ հաստատում է նախորդ երկնային գրքերը և հավատացյալների համար ավետիսի աղբյուր է>:

Եվ երկրորդ այայն այսպես է թարգմանվում. <Նա, ով Աստծո մարգարեների` Գաբրիելի և Միքայելի թշնամին է, պետք է իմանա, որ Աստված անհավատների թշնամին է>:

Երբ իսլամի մարգարեն Մադինե մտավ, հրեաներից մի խումբ, իրենց գիտնականների հետ նրա մոտ գնացին և հարցեր տվեցին: Հարցերից մեկն այն էր թե ո՞ր  հրեշտակն է  նրան ներշնչել: Մարգարեն պատասխանեց .<Գաբրիելը>: Նրանք պատասխանեցին. <Եթե պատասխանը Միքայել լիներ, մենք քեզ կհավատայինք, որովհետև Գաբրիելը մեր թշնամին է>: Նրանք ասացին, որ Գաբրիելը դժվար պատվիրաններ է առաջարկում, ինչպես` ջիհադը:

Երբ մարդը չի ցանկանում ընդունել արդարությունը, տարբեր պատրվակներ է բերում և նույնիսկ ասում է, որ աստվածային հրեշտակներից մեկը անտեղի պահանջներ է ներկայացնում:  Ընդհանրապես, աստվածային հրեշտակները, լինի դա Գաբրիելը, թե Միքայելը, իրենց կողմից որևէ բան չեն բերում, ինչը կարող է թշնամության կամ բարեկամության առիթ հանդիսանալ: Նրանք կատարում են Աստծո հրամանը և միջնորդ են Աստծո և մարգարեների միջև: Ուրեմն, հրեաների խոսքը միայն պատրվակ էր և ոչ թե տրամաբանություն:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդը պետք է այնպես ապրի, որ ամեն վայրկյան պատրաստ լինի մահվան: Նա պետք է իր պարտականությունները ճիշտ կատարի և զղջա իր սխալ արարքների ու մեղքերի համար: Այդ դեպքում նա մահից չի վախենա:

 2 .Կարևորը երկար կյանքը չէ: Կարևորը կյանքի բովանդակությունն է, որ արժեվորվում է Աստծո լույսով: Ինչպես իմամ Սաջջադը ասում է. <Աստված իմ, եթե կյանքը միջոց է, որ քեզ ավելի երկար պաշտեմ, երկարացրու այն: Եթե դա լինի սատանայի արոտավայր, վերջ տուր դրան>:

3 .Կրոնը ընդհանուր կառույց է: Չի կարելի ասել. ես հավատում եմ Աստծուն, սակայն հրեշտակին կամ որևէ մարգարեի չեմ հավատում: Իրական հավատացյալը հավատում է և' Աստծուն, և' նրա մարգարեներին ու հրեշտակներին:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտում ենք <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 32-րդ համարը և միչև հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան