Օգոստոս 16, 2016 13:15 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 108-112-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 108 -րդ այան:

أَمْ تُرِيدُونَ أَنْ تَسْئَلُوا رَسُولَكُمْ كَمَا سُئِلَ مُوسَى‏ مِنْ قَبْلُ وَمَنْ يَتَبَدَّلِ الكُفْرَ بِالإيمَنِ فَقَدْ ضَلَّ سَوَآءَ الْسَّبِيلِ

Այս այայում, Աստված, դիմելով մուսուլմաններին, ասում է. <Արդյոք ցանկանում եք, որ մարգարեն իրականացնի՞ ձեր անտեղի պահանջները, այնպես, ինչպես Մովսեսը ավելի վաղ հարցման ենթարկվեց Իսրայելի ժողովրդի կողմից: Իմացեք, որ նա, ով փորձում է այսպիսի պատրվակներով հեռու մնալ հավատքից և անհավատությունը հավատքի հետ փոխել, անշուշտ շեղվել է ճշմարիտ ճանապարհից>:

Այն մուսուլմանները, որոնց հավատքը այնքան էլ զորեղ չէր, իրենց մարգարեից անընդհատ հրաշքներ էին պահանջում: Օրինակ, նրանք Մարգարեին ասում էին, որ Աստծո անունից մի նամակ բերի իրենց, ինչպես Իրսրայելի ժողովուրդը պահանջեց Մովսեսից, որպեսզի սեփական աչքերով տեսնեն ու հավատան Աստծուն:

Ընդհանրապես, հրաշքը օգտագործվում է ճշմարտությունը փաստելու համար: Սակայն մարգարեն պարտավոր չէ կատարել մարդկանցից յուրաքանչյուրի ցանկութունները: Ինչպես  որ ճարտարապետը իր մասնագիտական հմտությունը ապացուցելու համար ներկայացնում է նախկինում իր կողմից կառուցված մի քանի շենքեր և ոչ թե յուրաքանչյուր ցանկացողի համար մի տուն է կառուցում:

 Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 109-րդ այան:

وَدَّ كَثِيرٌ مِنْ أَهْلِ الْكِتَبِ لَوْ يَرُدُّونَكُمْ مِّنْ بَعْدِ إيمَنِكُمْ كُفَّاراً حَسَداً مِّنْ عِنْدِ أَنْفُسِهِمْ مِّنْ بَعْدِ مَا تَبَيَّنَ لَهُمُ الحَقُّ فاَعْفُواْ وَاصْفَحُواْ حَتَّى‏ يَأْتِيَ اللَّهُ بِأَمْرِهِ إِنَّ اللَّهَ عَلَى‏ كُلِّ شَي‏ءٍ قَدِيرٌ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Գրքի հետևորդներից շատերը ոչ միայն իրենք չեն հավատում իսլամին, այլ իրենց ներսում եղած նախանձի պատճառով ցանկանում են ձեզ հավատքից դեպի անհավատություն վերադարձնել: Եվ դա այն դեպքում, երբ նրանք շատ լավ գիտեն ճշմարտության մասին: Սակայն դուք ներեք նրանց և անցեք նրանցից, որպեսզի Աստված ձեզ իր պատվիրաններն ուղարկի, քանի որ նա ամենակարող է>:

Մադինայում բնակվող հրեաները մշտապես փորձում էին մուսուլմաններին անհավատ դարձնել կամ թուլացնել նրանց հավատը: Ղուրանը մուսուլմաններին ասում է. <Մի կարծեք, որ նրանք այդպես են անում արդարությունից ելնելով: Նրանք ընկալել են իսլամի և Ղուրանի ճշմարտացիությունը և նախանձի ու թշնամանքի պատճառով են նման քայլի դիմում>:

Քանի որ մուսուլմանների ուժը այն ժամանակ շատ չնչին էր, Աստված պատվիրում է թշնամու ճնշումներին դիմակայելու համար օգտվել ներելու զենքից և զբաղվել ինքնակառուցմամբ, մինչև այն ժամանակ, երբ Աստծո հրամանը իջնի` անհավատների դեմ ջիհադ անելու վերաբերյալ:

Այս այան ցույց է տալիս, որ թշնամու դեմ բռնություն ցուցաբերելը  առաջին քայլը չէ: Իսլամը պահանջում է, որ մարդը լինի ներող և ներելով փորձի ուղղել թշնամիներին և հակառակ դեպքում նոր դիմի ուրիշ միջոցների:

 Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 110-րդ այան:

وَأَقِيمُواْ الْصَّلوةَ وَءَاتُواْ الزَّكَوةَ وَمَا تُقَدِّمُواْ لأَنْفُسِكُمْ مِّنْ خَيْرٍ تَجِدُوهُ عِنْدَ اللَّهِ إِنَّ اللَّهَ بِمَا تَعْمَلُونَ بَصِيرٌ  

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ աղոթեք և զաքաթ մուծեք և իմացեք,որ ձեր  արած յուրաքանչյուր բարությունը կհատուցվի հանդերձյալ կյանքում Աստծո կողմից: Որովհետև Աստված տեսնում է այն ամենն ինչ անում եք>:

Երբ թշնամին ցանկանում էր թուլացնել մուսուլմանների հավատքը, Աստված պատվիրում է, որ նրանք իրենց հավատքը Աստծո հետ նամազի միջոցով պահպանեն և այլ մուսուլմանններին, հատկապես` ընչազուրկներին զաքաթ մուծելով, հզորացնեն:

Ընդհանրապես, նամազի և զաքաթի հրամանը, որը առկա է Ղուրանում, այն պատճառով է, որ Աստծուն պաշտելը միայն նրա արարածներին օգնելով բավական չէ: Եվ մյուս կողմից, եթե ընչազուրկներին օգնելը չլինի Աստծուն պաշտելու հետ միասին, կհանգեցնի եսամոլության և գոռոզամտության:

Մարդը միշտ մտահոգվում է, որ ուրիշները իր նեղությունների և ծառայությունների դիմաց արժանին չմատուցեն և չգնահատեն իր արածները: Ուրեմն նա մինչև վերջ չի կատարում իր բարությունը: Այս այան ասում է. <Մի մտահոգվեք, որովհետև Աստված տեսնում է այն, ինչ կատարվում է և Աստված է, որ գնահատում է ձեզ>:

 Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 111 և 112-րդ այաները:

وَقَالُواْ لَنْ يَدْخُلَ الْجَنَّةَ إِلّا مَنْ كَانَ هُوداً أَوْ نَصَرَى‏ تِلْكَ أَمَانِيُّهُمْ قُلْ هَاتُواْ بُرْهَنَكُمْ إِنْ كُنْتُمْ صَدِقِينَ‏

بَلَى‏ مَنْ أَسْلَمَ وَجْهَهُ لِلَّهِ وَهُوَ مُحْسِنٌ فَلَهُ أَجْرُهُ عِنْدَ رَبِّهِ وَلاَ خَوْفٌ عَلَيْهِمْ وَلا َ هُمْ يَحْزَنُونَ‏

Այս երկու այաների թարգմանությունը հետևյալն է. Նախ` <Եվ ասացին. երբեք ոչ ոք չի մտնի դրախտ, եթե չլինի հրեա կամ քրիստոնյա: Սա նրանց փափագն է: Նրանց ասա, եթե ճշմարիտ եք, ներկայացրեք ձեր պատճառները> և հաջորդը. <Նա, ով իրեն հանձնի Աստծուն, եթե բարեգործ է, Աստված կպարգևատրի նրան: Ուրեմն թող այդ պատճառով չվախենան և չտխրեն>:

Մուսուլմաններին թուլացնելու միջոցներից էր նաև այն միտքը, որ դրախտը միայն որոշ կրոնների սեփականությունն է : եթե ուզում եք դրախտ  մտնել պետք է վերադարձնեք հրեական կամ քրիստոնեության կրոնին: Ղուրանը ի պատասխան ասում է. <Ձեր այս խոսքը միայն փափագ է և ենթադրոյթյուն: Այն որևէ հիմք չունի: Դրախտը ոչ մի ցեղի ու ազգության սեփականությունը չէ: Գոյություն ունի որոշակի չափանիշ և նրանք, ովքեր օժտված են այդ չափանիշով, կմտնեն դրախտ>:

Դրախտ մտնելու բանալին Աստծո կամքին ենթարկվելն է: Երբ մարդը դիմում է Աստծուն, հետևում է նրան և հանուն նրա բարի գործ է անում:

Ընդհանրապես, ցեղապաշտությունը և մենաշնորհը չեն համընկնում աստվածային հրամաններին ենթարկվելուն և նրանք, ովքեր իսլամի ճշմարտությունը ընկալել են սակայն կարծրամտության պատճառով պատրաստ չեն հավատքի գալ, դրախտ չեն գնա, թեև սուրբ գրքի հետևորդներ են: Այս այան վերջում ասում է. <Նա, ով միայն ենթարկվեց Աստծո կամքին, ոչ մեկից և ոչնչից չի վախենում և միշտ Աստծուն զգում է իր կողքին և նրան է ապավինում>:

Այս այաներից սովորում ենք`.

1. Որոշ պահանջներն ու ցանկությունները, որ մարդիկ ունեն իրենց մարգարեներից, անհավատություն են սերմանում: Որովհետև երբ Մարգարեները չեն կատարում անտեղի պահանջները , որոշ մարդկանց հավատքը թուլանում է:

2. Ներելը և բարություն անելը գերադասելի են բռնությունից անհավատների նկատմամբ: Ներումը թուլության նշան չէ: Այն նպաստում է նրանց ուղղելուն և գրավելուն:

3. Ծառայենք մարդկանց, եթե նույնիսկ նրանք դա չեն գնահատում: Աստված տեսնում է մեր բարությունը և հանդերձյալ կյանքում այն գնահատվելու է:

4. Սխալ է այն կարծիքը, թե դրախտը որոշակի ազգի մենաշնորհն է: Պետք է իմանանք, որ հավատքը և բարի գործը դրախտ մտնելու չափանիշն է:

5. Իսկական խաղաղությունը աշխարհիկ և հանդերձյալ կյանքում կլինի միայն հավատքի և առաքինության ու բարի գործ անելու շնորհիվ: Նա, ով ենթարկվում է Աստծո կամքին, նրանից բացի ոչ մեկից չի վախենում և միշտ ապավինում է նրան:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 35-րդ համարը կարդաց