Ելք դեպի լույս 35
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 108-112-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 108 -րդ այան:
أَمْ تُرِيدُونَ أَنْ تَسْئَلُوا رَسُولَكُمْ كَمَا سُئِلَ مُوسَى مِنْ قَبْلُ وَمَنْ يَتَبَدَّلِ الكُفْرَ بِالإيمَنِ فَقَدْ ضَلَّ سَوَآءَ الْسَّبِيلِ
Այս այայում, Աստված, դիմելով մուսուլմաններին, ասում է. <Արդյոք ցանկանում եք, որ մարգարեն իրականացնի՞ ձեր անտեղի պահանջները, այնպես, ինչպես Մովսեսը ավելի վաղ հարցման ենթարկվեց Իսրայելի ժողովրդի կողմից: Իմացեք, որ նա, ով փորձում է այսպիսի պատրվակներով հեռու մնալ հավատքից և անհավատությունը հավատքի հետ փոխել, անշուշտ շեղվել է ճշմարիտ ճանապարհից>:
Այն մուսուլմանները, որոնց հավատքը այնքան էլ զորեղ չէր, իրենց մարգարեից անընդհատ հրաշքներ էին պահանջում: Օրինակ, նրանք Մարգարեին ասում էին, որ Աստծո անունից մի նամակ բերի իրենց, ինչպես Իրսրայելի ժողովուրդը պահանջեց Մովսեսից, որպեսզի սեփական աչքերով տեսնեն ու հավատան Աստծուն:
Ընդհանրապես, հրաշքը օգտագործվում է ճշմարտությունը փաստելու համար: Սակայն մարգարեն պարտավոր չէ կատարել մարդկանցից յուրաքանչյուրի ցանկութունները: Ինչպես որ ճարտարապետը իր մասնագիտական հմտությունը ապացուցելու համար ներկայացնում է նախկինում իր կողմից կառուցված մի քանի շենքեր և ոչ թե յուրաքանչյուր ցանկացողի համար մի տուն է կառուցում:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 109-րդ այան:
وَدَّ كَثِيرٌ مِنْ أَهْلِ الْكِتَبِ لَوْ يَرُدُّونَكُمْ مِّنْ بَعْدِ إيمَنِكُمْ كُفَّاراً حَسَداً مِّنْ عِنْدِ أَنْفُسِهِمْ مِّنْ بَعْدِ مَا تَبَيَّنَ لَهُمُ الحَقُّ فاَعْفُواْ وَاصْفَحُواْ حَتَّى يَأْتِيَ اللَّهُ بِأَمْرِهِ إِنَّ اللَّهَ عَلَى كُلِّ شَيءٍ قَدِيرٌ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Գրքի հետևորդներից շատերը ոչ միայն իրենք չեն հավատում իսլամին, այլ իրենց ներսում եղած նախանձի պատճառով ցանկանում են ձեզ հավատքից դեպի անհավատություն վերադարձնել: Եվ դա այն դեպքում, երբ նրանք շատ լավ գիտեն ճշմարտության մասին: Սակայն դուք ներեք նրանց և անցեք նրանցից, որպեսզի Աստված ձեզ իր պատվիրաններն ուղարկի, քանի որ նա ամենակարող է>:
Մադինայում բնակվող հրեաները մշտապես փորձում էին մուսուլմաններին անհավատ դարձնել կամ թուլացնել նրանց հավատը: Ղուրանը մուսուլմաններին ասում է. <Մի կարծեք, որ նրանք այդպես են անում արդարությունից ելնելով: Նրանք ընկալել են իսլամի և Ղուրանի ճշմարտացիությունը և նախանձի ու թշնամանքի պատճառով են նման քայլի դիմում>:
Քանի որ մուսուլմանների ուժը այն ժամանակ շատ չնչին էր, Աստված պատվիրում է թշնամու ճնշումներին դիմակայելու համար օգտվել ներելու զենքից և զբաղվել ինքնակառուցմամբ, մինչև այն ժամանակ, երբ Աստծո հրամանը իջնի` անհավատների դեմ ջիհադ անելու վերաբերյալ:
Այս այան ցույց է տալիս, որ թշնամու դեմ բռնություն ցուցաբերելը առաջին քայլը չէ: Իսլամը պահանջում է, որ մարդը լինի ներող և ներելով փորձի ուղղել թշնամիներին և հակառակ դեպքում նոր դիմի ուրիշ միջոցների:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 110-րդ այան:
وَأَقِيمُواْ الْصَّلوةَ وَءَاتُواْ الزَّكَوةَ وَمَا تُقَدِّمُواْ لأَنْفُسِكُمْ مِّنْ خَيْرٍ تَجِدُوهُ عِنْدَ اللَّهِ إِنَّ اللَّهَ بِمَا تَعْمَلُونَ بَصِيرٌ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ աղոթեք և զաքաթ մուծեք և իմացեք,որ ձեր արած յուրաքանչյուր բարությունը կհատուցվի հանդերձյալ կյանքում Աստծո կողմից: Որովհետև Աստված տեսնում է այն ամենն ինչ անում եք>:
Երբ թշնամին ցանկանում էր թուլացնել մուսուլմանների հավատքը, Աստված պատվիրում է, որ նրանք իրենց հավատքը Աստծո հետ նամազի միջոցով պահպանեն և այլ մուսուլմանններին, հատկապես` ընչազուրկներին զաքաթ մուծելով, հզորացնեն:
Ընդհանրապես, նամազի և զաքաթի հրամանը, որը առկա է Ղուրանում, այն պատճառով է, որ Աստծուն պաշտելը միայն նրա արարածներին օգնելով բավական չէ: Եվ մյուս կողմից, եթե ընչազուրկներին օգնելը չլինի Աստծուն պաշտելու հետ միասին, կհանգեցնի եսամոլության և գոռոզամտության:
Մարդը միշտ մտահոգվում է, որ ուրիշները իր նեղությունների և ծառայությունների դիմաց արժանին չմատուցեն և չգնահատեն իր արածները: Ուրեմն նա մինչև վերջ չի կատարում իր բարությունը: Այս այան ասում է. <Մի մտահոգվեք, որովհետև Աստված տեսնում է այն, ինչ կատարվում է և Աստված է, որ գնահատում է ձեզ>:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 111 և 112-րդ այաները:
وَقَالُواْ لَنْ يَدْخُلَ الْجَنَّةَ إِلّا مَنْ كَانَ هُوداً أَوْ نَصَرَى تِلْكَ أَمَانِيُّهُمْ قُلْ هَاتُواْ بُرْهَنَكُمْ إِنْ كُنْتُمْ صَدِقِينَ
بَلَى مَنْ أَسْلَمَ وَجْهَهُ لِلَّهِ وَهُوَ مُحْسِنٌ فَلَهُ أَجْرُهُ عِنْدَ رَبِّهِ وَلاَ خَوْفٌ عَلَيْهِمْ وَلا َ هُمْ يَحْزَنُونَ
Այս երկու այաների թարգմանությունը հետևյալն է. Նախ` <Եվ ասացին. երբեք ոչ ոք չի մտնի դրախտ, եթե չլինի հրեա կամ քրիստոնյա: Սա նրանց փափագն է: Նրանց ասա, եթե ճշմարիտ եք, ներկայացրեք ձեր պատճառները> և հաջորդը. <Նա, ով իրեն հանձնի Աստծուն, եթե բարեգործ է, Աստված կպարգևատրի նրան: Ուրեմն թող այդ պատճառով չվախենան և չտխրեն>:
Մուսուլմաններին թուլացնելու միջոցներից էր նաև այն միտքը, որ դրախտը միայն որոշ կրոնների սեփականությունն է : եթե ուզում եք դրախտ մտնել պետք է վերադարձնեք հրեական կամ քրիստոնեության կրոնին: Ղուրանը ի պատասխան ասում է. <Ձեր այս խոսքը միայն փափագ է և ենթադրոյթյուն: Այն որևէ հիմք չունի: Դրախտը ոչ մի ցեղի ու ազգության սեփականությունը չէ: Գոյություն ունի որոշակի չափանիշ և նրանք, ովքեր օժտված են այդ չափանիշով, կմտնեն դրախտ>:
Դրախտ մտնելու բանալին Աստծո կամքին ենթարկվելն է: Երբ մարդը դիմում է Աստծուն, հետևում է նրան և հանուն նրա բարի գործ է անում:
Ընդհանրապես, ցեղապաշտությունը և մենաշնորհը չեն համընկնում աստվածային հրամաններին ենթարկվելուն և նրանք, ովքեր իսլամի ճշմարտությունը ընկալել են սակայն կարծրամտության պատճառով պատրաստ չեն հավատքի գալ, դրախտ չեն գնա, թեև սուրբ գրքի հետևորդներ են: Այս այան վերջում ասում է. <Նա, ով միայն ենթարկվեց Աստծո կամքին, ոչ մեկից և ոչնչից չի վախենում և միշտ Աստծուն զգում է իր կողքին և նրան է ապավինում>:
Այս այաներից սովորում ենք`.
1. Որոշ պահանջներն ու ցանկությունները, որ մարդիկ ունեն իրենց մարգարեներից, անհավատություն են սերմանում: Որովհետև երբ Մարգարեները չեն կատարում անտեղի պահանջները , որոշ մարդկանց հավատքը թուլանում է:
2. Ներելը և բարություն անելը գերադասելի են բռնությունից անհավատների նկատմամբ: Ներումը թուլության նշան չէ: Այն նպաստում է նրանց ուղղելուն և գրավելուն:
3. Ծառայենք մարդկանց, եթե նույնիսկ նրանք դա չեն գնահատում: Աստված տեսնում է մեր բարությունը և հանդերձյալ կյանքում այն գնահատվելու է:
4. Սխալ է այն կարծիքը, թե դրախտը որոշակի ազգի մենաշնորհն է: Պետք է իմանանք, որ հավատքը և բարի գործը դրախտ մտնելու չափանիշն է:
5. Իսկական խաղաղությունը աշխարհիկ և հանդերձյալ կյանքում կլինի միայն հավատքի և առաքինության ու բարի գործ անելու շնորհիվ: Նա, ով ենթարկվում է Աստծո կամքին, նրանից բացի ոչ մեկից չի վախենում և միշտ ապավինում է նրան:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 35-րդ համարը կարդաց