Ելք դեպի լույս 37
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 118-123-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 118 և 119- րդ այաները:
وَقَالَ الَّذِينَ لاَ يَعْلَمُونَ لَوْلاَ يُكَلِمُنَا اللَّهُ أَوْ تَأتِينَا آيَةٌ كَذَ لِكَ قَالَ الَّذِينَ مِنْ قَبْلِهِمْ مِّثْلَ قَوْلِهِمْ تَشَبَهَتْ قُلُوبُهُمْ قَدْ بَيَّنَّا الأَيَتِ لِقَوْمٍ يُوقِنُونَ
إِنَّآ أَرْسَلْنَكَ بِالْحَقِّ بَشِيراً وَنَذِيراً وَلاَ تُسْئَلُ عَنْ أَصْحَبِ الْجَحِيمِ
Այս երկու այաներում Աստված ասում է. <Նրանք, ովքեր չգիտեն և չեն ցանկանում ընդունել ու ճանաչել ճշմարտությունը, ասում են. <Ինչո՞ւ Աստված մեզ հետ ուղղակի չի խոսում և որևէ այա ու նշան մեզ ցույց չի տալիս>: Նրանցից առաջ, ուրիշ խմբեր նույնն էին ասում: Նրանց ընկալումը նույնն է: Մենք այաներն ու նշանները բավականաչափ պարզել են նրանց համար, ովքեր ուզում են հավատալ և ճշմարտություն են փնտրում>:
Եվ հաջորդը` <Ով մարգարե, մենք քեզ ուղարկեցինք, որ ավետաբեր լինես և սարսափեցնող: Դու մեղավորների շեղվելու և նրանց դժոխք գնալու պատասխանատուն չես>:
Պատրվակներից մեկը, որ անտեղյակ մարդիկ բերում էին, դիմելով իսլամի մարգարեին այն էր թե ինչո՞ւ է Աստված իսլամի մարգարեներին իր և մեր միջև միջնորդ նշանակել: Ինչո±ւ ուղիղ չի խոսում մեզ հետ և այաները հենց մեզ ցույց չի տալիս: Այդ դեպքում մենք հաստատ կընդունեինք Աստծո խոսքերը:
Ի պատասխան, մխիթարելով Աստծո մարգարեին և բոլոր մուսուլմաններին Ղուրանն ասում է, որ դրանք միայն պատճառներ են և նոր խոսքեր չեն: Դրանցից առաջ էլ հնչել են նման խոսքեր, որովհետև այդ մարդկանց սրտերը հիվանդ են և դեմ են ճշմարտությանը: Այս մարդիկ չունեն աստվածային այաները ստանալու արժանիքը: Եվ եթե նույնիսկ աստվածային այաները ուղարկվեին նրանց, նրանք չէին ընդունի, որովհետև պատրվակներ են փնտրում, ոչ թե ճշմարտություն: Հակառակ դեպքում մարդը պետք է ընդունի ճշմարտությունը, եթե նույնիսկ այն հնչում է ուրիշի շուրթերից:
Ճշմարտության չափանիշն այն չէ, որ ես ասեմ կամ ես հասկանամ: Այսինքն` եթե աստվածային այաները ինձ չեն ուղարկվել, ուրեմն ես չեմ ընդունի դրանք: Պարզվում է, որ այստեղ կարևոր է ոչ թե ճշմարտությունը, այլ մարդու եսը:
Պարզ է, որ մարգարեների պարտականությունն է տարածել աստվածային այաները, խրատել մարդկանց և նրանց ճիշտ ուղին ցույց տալ: Նրանք իրենց պարտականություններն են կատարում և արդյունքի համար որևէ երաշխիք չեն տալիս ու մարդկանց չեն ստիպում անպայման ընդունել ճշմարտությունը: Նրանք, ովքեր շեղվել են ճիշտ ճանապարհից և դժոխք են գնում, դա նրանց ընտրությունն է և մարգարեները դրա համար պատասխանատու չեն:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 120-րդ այան:
وَلَنْ تَرْضَى عَنْكَ الْيَهُودَ وَلاَ النَّصَرى حَتَّى تَتَّبِعَ مِلَّتَهُمْ قُلْ إنَّ هُدَى اللَّهِ هُوَ الهُدَى وَلَئِنْ اتَّبَعْتَ أَهْوَآءَهُمْ بَعْدَ الَّذِي جَآءَكَ مِنَ الْعِلْمِ مَالَكَ مِنَ اللَّهِ مِنْ وَلِيّ وَلاَ نَصِيرٍ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, երբեք հրեաները և քրիստոնյաները քեզնից գոհ չեն լինի, մինչև այն ժամանակ, որ ենթարկվես նրանց ցանկություններին և հետևես նրանց ուսմունքներին: Ասա՛. Առաջնորդությունը միայն աստվածային է և իմացիր, եթե հետևես նրանց ցանկասիրությանը, երբ քեզ հայտնվել է գիտությունը և ճշմարտությունը, ոչ մի հովանավոր և կարեկցող Աստծո կողմից քեզ համար չի լինելու>:
Ուղության փոփոխության դպքից հետու , հրեաները մուսոլմաններից ավելի տխրանան և մուսոլմաններից ոմանքը ցանկանում էին ուղությունը Երոսաղեմ լինի որը կարողանան Մադինայի հրեաների հետ բարեկամությամբ ապրեն:
բայց ուղղության փոփոխությունը հրեաների պատրվակ եր մահմեդականներին ընդդիմանալու համար, եւ նրանք ոչ միայն պատրաստ չէին ընդունել իսլամը, այլ ուզում էին մահմեդականները լքել իրենց կրոնը եւ հրեաներ դառնան:
Սա այան բացատրում է ընդհանուր սկզբունքը, որ եթե մուսուլմանները իրենց իրավունքի դիրքերը թշնամու առաջարկում է անհավատություն մեջ: որեմեն մի փոխզիջեք կրոնի թշնամիների հետ:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 121-րդ այան:
الَّذِينَ ءَاتَيْنَهُمُ الْكِتَبَ يَتْلُونَهُ حَقَّ تِلاوَتِهِ أُولَئِكَ يُؤْمِنُونَ بِهِ وَمَنْ يَكْفُرْ بِهِ فَأُولئِكَ هُمُ الْخَسِرُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Նրանց, ում աստվածային գիրք ենք տվել, այնպես ինչպես արժանի են, այն ընթերցում են: Նրանք, ովքեր հավատում են Ղուրանին և իսլամի մարգարեին և նրանք, ովքեր անհավատ են վնասատուներ են>:
Քանի որ Ղուրանը մշտապես արդար է հակառակորդների նկատմամբ, ուստի այս այայում ասվում է. <Թեև այլ սուրբ գրքերի հետևորդները չընդունեցին իսլամը, այդուհանդերձ, նրանք, ովքեր աստվածային գրքերը ճշմարտացիորեն են ընթերցում, հավատում են մարգարեին և Ղուրանին>:
Այս այան ցույց է տալիս, որ Ղուրանի ընթերցանությունը նույնիսկ հաճելի ձայնով, բավական չէ: Այն, ինչը երջանկացնում է մարդուն, Ղուրանի իմաստի ընկալումն է:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 122-րդ և 123-րդ այաները:
يَبَنِى إِسْرَءِيلَ اذْكُرُوا نِعْمَتِىَ الّتِى أَنْعَمَتُ عَلَيْكُمْ وَأَنّىِ فَضَّلْتُكُمْ عَلَى الْعَلَمِينَ
وَاتَّقُواْ يَوْماً لاَّ تَجْزى نَفْسٌ عَنْ نَفْسٍ شَيْئاً وَلاَ يُقْبَلُ مِنْهَا عَدْلٌ وَلاَ تَنْفَعُهَا شَفَعَةٌ وَلاَ هُمْ يُنْصَرُونَ
Այս այայում ասվում է. <Ով Իսրայելի ժողովուրդ, հիշեք այն բարիքներն, որ ձեզ եմ նվիրել և այն, որ ձեզ համար արտոնություններ եմ սահմանել>:
<Եվ վախեցեք այն օրվանից, երբ ոչ ոչ չի կարող չեզոքացնել Աստծո պատիժը և ոչ մի խնդրանք նրանց չի օգնի և նրանց օգուտ չի բերի>:
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ բաղարա սուրայի 122-րդ և 123-րդ այաները նման են նույն սուրայի 47 և 48-րդ այաներին և այստեղ մենք չենք բացադրում:
Այս այաներից սովորում ենք՝.
1. Ճշմարտությունն ընդունենք, եթե նույնիսկ այն ասվում է մեկ ուրիշի կողմից: Չկարծենք, թե ճշմարտացի է միայն այն, ինչ մենք կամ մեր խումբն է ասում, իսկ ուրիշների ասածները սխալ են: Ընդհանրապես, պետք է ճշմարտությունն ու սխալը ընդունենք որպես չափանիշ և ոչ թե մարդկանց:
2. Աստվածային մարգարեները եկել են խրատելու և ավետիս տալու, ոչ թե նրանց ստիպելու, որ հավատան: Ուստի նրանք, ովքեր շեղվել են ճիշտ ճանապարհից, պատասխանատու են իրենց արարքի դիմաց, որովհետև իրենց կամքով են որոշել այդ ճանապարհը:
3. Ուրիշներին հավատքի հրավիրելը չպետք է պատճառ դառնա, որ որոշ ուսմունքներ անտեսվեն, որովհետև պետք է մտածել ուրիշներին ճիշտ ճանապարհ ցույց տալու մասին, և ոչ թե ենթարկվելու նրանց կամքին:
4 .Արդարությունը պետք է հարգվի մշտապես, նույնիսկ հակառակորդների նկատմամբ: Ուստի այն այաներում, որտեղ քննադատվում է հրեա ժողովուրդը, օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպես` քասիր, որ նշանակում է մեծ մասամբ և ֆարիղ, որ նշանակում է խումբ, որպեսզի առաքինիների իրավունքները չոտնահարվեն:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 37-րդ համարը կարդաց Թ.Խ : Աստված Ձեզ պահապան