Օգոստոս 16, 2016 13:43 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 124-127-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 124-րդ այան:

وَإِذِ ابْتَلى‏ إِبْرَهِيمَ رَبُّهُ بِكَلِمَتٍ فَأَتَمَّهُنَّ قَالَ إِنِّي جَاعِلُكَ لِلنَّاسِ إِمَاماً قَالَ وَمِنْ ذُرِّيَّتي قَالَ لاَ يَنَالُ عَهْدِى الظَّلِمِينَ 

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ այն ժամանակ, երբ Արարիչը Աբրահամին տարբեր փորձությունների ենթարկեց և նա այդ բոլորը հաղթահարեց, Աստված հրամայեց. Ես քեզ որպես իմամ և  ժողովրդի առաջնորդ եմ նշանակում: Աբրահամը պատասխանեց. Ով Աստված, իմ սերնդից իմամներ նշնակիր: Աստված ասաց. Ես պայման չեմ կապելու բռնատերերի հետ>:

Աբրահամը մարգարեների մեջ շատ հատուկ դիրք է զբաղեցնում: Նրա անունը Ղուրանում 69 անգամ և 25 սուրայում մեջբերվել է և նա ներկայացվել է որպես օրինակ, ինչպես  իսլամի մարգարեն:

Այս սուրայից հետո նույնպես խոսվում է աստվածային այդ մեծ մարգարեի մասին, որը կարելի է ասել միաստվածության հերոսն էր՝ Մեքքայի կառույցի ճարտարապետը: Նա կարողացավ աստվածային տարբեր փորձություններից անցնելով, ստանալ առաջնորդի դիրքը: Փորձությունը աստվածային ավանդույթներից է և նախատեսված է բոլոր մարդկանց համար: Իհարկե, աստվածային փորձությունները նման չեն մարդկային փորձություններին, որովհետև Աստված ամեն ինչ գիտի: Այս փորձությունները նրա համար են, որպեսզի պարզվեն մարդկանց լավ ու վատ ընդունակությունները: Որպեսզի ճշտվի թե յուրաքանչյուր ոք ինչ ճանապարհ կընտրի այն հնարավորություններով, որ աստված իրեն տվել է, որպեսզի ըստ այդմ պարզվի նրա պատիժը կամ պարգևը: Այս այան խոսում է այն ծանր պարտականությունների մասին, որ Աստված դրել էր Աբրահամի ուսերին և նա ընդունեց դրանք:

Աբրահամը իր բարեկամների և ցեղի մեջ միակն էր, որ միաստված էր: Նա պայքարում էր կռապաշտության դեմ: Նա միայնակ մտավ կռապաշտարան և ոչնչացրեց բոլոր կուռքերը: Թեև կռապաշտները փորձեցին հրկիզել նրան, սակայն Աբրահամը սառնասրտորեն և հավատքով մտավ այդ կրակի մեջ: Աստծո հրամանով կրակը մարեց և Աբրահամին վտանգ չսպառնաց:

Աբրահամը երկար տարիներ զավակ չուներ: Բայց ծեր ժամանակ Աստված նրան որդի պարգևեց: Սակայն աստվածային հրամանով Աբրահամը իր որդի Իսմայիլին տարավ զոհաբերելու:

Աբրահամը առաջնորդության այդ պաշտոնը ուզեց նաև իր սերնդի համար: Սակայն Աստված պատասխանեց այդ պաշտոնը ժառանգական չէ: Այն ստանում է նա, ով արժանի է:

Առաջնորդությունը ավելի բարձր է առաքելության պաշտոնից: Մարգարեն աստվածային հրամաններն է տարածում և ավետում մարդկանց: Իսկ առաջնորդը պատասխանատու է այդ պատվիրաններն իրականացնելու և հասարակական արդարությունը իրացնելու համար:

Այս այան ցույց է տալիս, որ առաջնորդությունը կամ իմամությունը աստվածային պայման է, որից բաժին չունեն մեղավորները: Ուստի շիաները համոզված են, որ իմամը, ինչպես և մարգարեն պետք է անմեղ լինի և նա, ով մեղք է գործել, չի կարող իմամության արժանի լինել:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 125-րդ այան:

وَإِذْ جَعَلْنَا الْبَيْتَ مَثَابةً لِلنَّاسِ وَأَمْناً وَاتَّخِذُواْ مِن مَّقَامِ إِبْرَهيمَ مُصَلّىً وَعَهِدْنَا إلَى‏ إِبْرَهِيمَ وَإِسْمَعِيلَ أَنْ طَهِّرَا بَيْتِىَ لِلطَّآئِفِينَ وَالْعَكِفِينَ وَالرُّكَّعِ السُّجُودِ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ հիշեք այն ժամանակ, երբ Քաաբեն որոշեցինք որպես դիմելու և համախմբվելու վայր և ապահով կենտրոն: Եվ ասացինք. Աբրահամի պաշտոնից մի տեղ որոշեք աղոթելու համար և մենք Աբրահամի և Իսմայիլի հետ պայման  կապեցինք, որ իմ տունը մաքրեն նրանց համար, ովքեր կատարում են աղոթքի ծեսերը>:

Նախորդ այան Աբրահամի վեհ պաշտոնի մասին էր ու իմամության: Այս այան խոսում է Աբրահամի մեծ հիշատակի, այսինքն Քաաբեյի մասին: Այստեղ ասվում է , որ այս տունը մարդկանց տունն է և աստվածապաշտների  հանդիպավայրը: Հանդիպավայր, որը ապահով է և աղոթելու վայր է: Նրանք, ովքեր գնում են Մեքքա և կոչվում են հաջի, երբ պտտվում են Քաաբեի շուրջ, պետք է երկու ռաքաթ նամազ անեն: Աստված Աբրահամի նեղությունները գնահատելու համար մի քար է դրել հաջիների առջև, որը խորհրդանշում է այն քարը որի վրա Քաաբեի պատը  բարձրացնելու համար կանգնում էր Աբրահամը: Այս քարը նման է աղոթելու խորանի, որպեսզի մարդիկ նամազի պահին չկանգնեն Աբրահամից առաջ:

Աբրահամը և Իսմայիլը ոչ միայն Քաբեի ճարտարապետներն են ու դրա ծառաները, նրանք Աստծո հրամանով Ալհարամ մզկիթը նամազ անողների համար մաքրում էին ամեն տեսակ չարիքից ու աղտոտությունից: Ընդհանրապես, մզկիթը Աստծո տունն է, և նրա ծառաները նույնպես պետք է լինեն մաքուր մարդիկ: Ամեն մարդ իրավունք չունի զբաղվել մզկիթի հարցերով:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 126-րդ այան:

وَإِذْ قَالَ إِبْرَهِيمُ رَبِّ اجْعَلْ هَذَا بَلَداً ءَامِناً وَارْزُقْ أَهْلَهُ مِنَ الَّثمَرَتِ مَنْ ءَامَنَ مِنْهُمْ بِاللَّهِ وَالْيَوْمِ الْأَخِرِ قَالَ وَمَنْ كَفَرَ فَأُمَتِّعُهُ قَلِيلاً ثُمَّ أضْطَرُّهُ إِلَى‏ عَذَابِ النَّارِ وَبِئْسَ الْمَصِيرُ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ հիշեք այն ժամանակ, երբ Աբրահամը ասաց. Ով աստված, այս տարածքը դարձրու ապահով քաղաք և նրա բնակիչներին, որոնք հավատում են քեզ, ահեղ դատաստանի օրը տարբեր բարիքներից  բաժին տուր: Աստված պատասխանեց. Իհարկե, ես անհավատներին ավելի պակաս բարիք եմ տալու, սակայն նրանց իրենց պատժի համար դեպի տանջանքի կրակն եմ ուղղորդելու, ինչպիսի ավարտ է լինելու>:

Աբրահամը, որը Քաաբեն հիմնեց և այն պատրաստեց աղոթելու համար, Աստծուց խնդրեց, որ Մեքքա քաղաքի բնակիչների համար այդ տեղը լինի խաղաղ և ապահով, որպեսզի այնտեղ լինի բարքով վիճակ և մարդիկ ապահով լինեն: Իհարկե Աբրահամը այս աղոթքները անում էր միայն հավատացյալների համար, սակայն Աստված պատասխանեց. <Ես նյութական բարիքները տալիս եմ և հավատացյալներին և անհավատներին: Եվ անհավատներին չեմ զրկում աշխարհիկ բարիքներից: Սակայն նրանք ահեղ դատաստանի օրը իրենց արարքների համար գնալու են դժոխք>:

Այս այան ցույց է տալիս, որ ընդունելի է, որ անհավատները օգտվեն նյութական բարիքներից և Աբրահամը այդ մասին խնդրում է Աստծուց: Իսկ եթե անհավատները օգտվում են նյութական բարիքներից, դա չի նշանակում, որ նրանք ճիշտ են: Այլ ցույց է տալիս, որ աշխարհիկ կյանքի բարիքները Աստծո մոտ արժեք չունեն:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 127-րդ այան:

وَإذْ يَرْفَعُ إِبْرَهِيمُ القَوَاعِدَ مِنَ البَيْتِ وَإِسْمَعِيلُ رَبَّنَا تَقَبَّلْ مِنَّآ إِنّكَ أَنْتَ السَّمِيعُ العَلِيمُ‏

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Եվ հիշեք այն ժամանակ, երբ Աբրահամը Իսմայիլի հետ միասին դրեցին Քաաբեի հիմքերը և բարձրացրեցին այն: Եվ այսպես էին աղոթում. Ով աստված, այս գործը ընդունիր, քանզի դու լսող ես և ամենագետ ես>:

Քաաբեի տունը Ադամի ժամանակից եղել է, սակայն վերակագնվել է Աբրահամի ժամանակ: Պատճառն այն է, որ երբ Աբրահամը իր կնոջ և երեխայի հետ բնակվում էր Մեքքայում, ասում է. Ով Աստված, ես իմ գերդաստանին այս չոր ու անմշակ տարածքում քո տան կողքին բնակեցրի:

Երբ Աբրահամը մտնում էր Մեքքա, աստծո տունը, այսինքն Քաաբեն եղել է: Բացի այդ, Ալ Օմրան սուրայի 96-րդ այայում, Աստված Քաաբեն ներկայացնում է որպես մարդկանց առաջին տունը: Այս այան ասում է, որ եթե մի գործ Աստծո համար է, կարելի է նույնիսկ դրա համար բանվորություն անել և ծառայել և դա նման է աղոթքի: Եվ ընդհանրապես աշխատանքի ձևը կարևոր չէ, կարևոր է, որ այն ընդունվի Աստծո կողմից: Նույնիսկ եթե Քաաբե կառուցենք և այն չընդունվի Աստծո կողմից, ուրեմն ոչ մի արժեք չունի:

Այս այաներից սովորում ենք՝.

1. Աստված բարոյական պաշտոնները տալիս է մարդկանց արժանի լինելու հիման վրա: Աստված փորձությունները նշանակում է, որպեսզի մարդիկ ցույց տան իրենց կարողությունները և արժանի լինելը:

2. Իմամությունը և ժողովրդին ղեկավարելը աստվածային պաշտոն է և ոչ թե աշխարհիկ: Ուրեմն ամեն մարդ չի կարող իսլամական համայնքը ղեկավարել: Դա պետք է լինի Աստծո կողմից:

3. Մզկիթները Աստծունն են, ուրեմն պետք է դրանց սրբության և մաքրության նկատմամբ հատուկ ուշադրություն դարձնել և մզկիթի պատասխանատուները պետք է լինեն մաքուր մարդիկ:

4. Մեքքան իսլամական օրինակելի քաղաք է, աղոթավայր և ապահով վայր: Ընդհանրապես, աղոթքը և Աստծո պաշտամունքը ապահովության և անվտանգության հովանու ներքո է լինում, որովհետև կրոնը աշխարհից հեռու չէ:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 38-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան