Ելք դեպի լույս 39
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 128-133-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 128-րդ այան:
رَبَّنَا وَاجْعَلْنَا مُسْلِمَيْنِ لَكَ وَمِنْ ذُرِّيَّتِنَآ أُمَّةً مُّسْلِمَةً لَّكَ وَأَرِنَا مَنَاسِكَنَا وَتُبْ عَلَيْنَآ إِنَّكَ أَنْتَ التَّوَّابُ الرَّحِيمُ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Աբրահամը և Իսմայիլը ասացին. <Ով Աստված, թող մենք ենթարկվենք քո հրամաններին և մեր սերնդից ստեղծիր մի ժողովուրդ, որ քեզ հետևեն: Ցույց տուր մեզ երկրպագելու ճանապարհն ու ձևը, և ներիր մեզ, քանզի դու բարի ես և ընդունում ես մեր մեղքերի խոստովանությունը>>:
Աբրահամի հաջողությունը բոլոր փորձություններում այն էր, որ նա ենթարկվում էր Աստծո բոլոր հրամաններին; Իսկ այդ հավատքի ամենամեծ օրինակն այն էր, որ նա որոշեց իր որդի Իսմայիլին զոհաբերել հանուն Աստծո: Աբրահամը Արարչից խնդրում էր ոչ միայն Իսմայիլին, այլ իր ողջ սերնդին դարձնել Աստծուն ենթարկվող մարդիկ, որովհետև նա հավատում էր, որ կատարյալ մարդը նա է, ով իրեն Աստծո արարած է համարում և պաշտում է միակ Աստծուն: Իհարկե, այդ պաշտամունքը չպետք է որոշակի կաղապարի ու ձևի մեջ լինի, որպեսզի հեռու մնա սնոտիապաշտությունից: Ուստի Աբրահամը Աստծուն խնդրում է պաշտելու այնպիսի ճանապարհ ու ձև ցույց տա իրեն, որ մարդիկ պաշտեն այնպես, ինչպես Աստված է ցանկանում:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 129-րդ այան:
رَبَّنَا وَابْعَثْ فِيهِمْ رَسُولاً مِّنْهُمْ يَتْلُواْ عَلَيْهِمْ ءَايَتِكَ وَيُعَلِّمُهُمُ الْكِتَبَ وَالْحِكْمَةَ وَيُزَكِّيهِمْ إِنَّكَ أَنْتَ الْعَزِيزُ الْحَكِيمُ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով աստված, նրանց համար մի Մարգարե ուղարկիր հենց իրենցից, որպեսզի քո այաները ընթերցի նրանց համար, քո իմաստությունը սովորեցնի նրանց և նրանց զերծ
պահի մեղքից ու արատից, քանզի դու ես ամենակարող իմաստունը>:
Աբրահամը մի կողմից խորհում էր իր սենդի և գերդաստանի մասին, իսկ մյուս կողմից նրա սրտցավությունն ու հեռատեսությունը պատճառ էին դարձել, որ աղոթելիս, նախքան իր համար մի բան խնդրելը, նա ապագա սերունդների համար երջանկություն և ճիշտ ճանապարհ էր խնդրում: Քանի որ մարդու երջանկությունը առանց աստվածային առաջնորդության հնարավոր չէ, ուստի Աբրահամը Աստծուց խնդրում է մարդկանց համար մի մարգարե ուղարկել, որը կընդունի նրանց դաստիարակությունը, կավելացնի մարդկանց գիտելիքներն ու կլայնացնի նրանց մտահորիզոնը:
այժմ կլսենք Բաղարա սուրայի 130 և131 -րդ այանեը:
وَمَنْ يَرْغَبُ عَنْ مِّلَّةِ إِبْرَهِيمَ إلَّا مَنْ سَفِهَ نَفْسَهُ وَلَقَدِ اصْطَفَيْنَهُ فِى الدُّنْيَا وَإِنَّهُ فِى الْأَخِرَةِ لَمِنَ الصَّلِحِينَ
إِذْ قَالَ لَهُ رَبُّهُ أَسْلِمْ قَالَ أَسْلَمْتُ لِرَبِّ الْعَلَمِينَ
Այս երկու այաները թարգմանվում են հետևյալ կերպ: Նախ՝ . <Ով է նա, որ Աբրահամի ուսմունքից երես է թեքում, եթե ոչ՝ մի մարդ, որ տգետ է և անխելք: Քանզի մենք Աբրահամին ընտրեցինք աշխարում և հանդերձյալ կյանքում նա անշուտ լինելու է առաքինիներից >: Եվ. <Հիշեք այն ժամանակ, երբ Աբրահամի Աստվածը նրան ասաց. Հանձնվիր և նա պատասխանեց. Հանձնվեցի արարծների արարչին>:
Այս այաներում Աբրահամը ներկայանում է որպես օրինակելի մարդ և ընտրյալ: Իսկ նրա ուսմունքները կարող են որպես աստվածային ուսմունք, օրինակելի լինել ուրիշների համար:
Արդյոք տգիտություն չէ՞, երբ մարդը մի կողմ է դնում մաքուր ու չքնաղ ուսմունքները և գնում է դեպի անհավատություն ու սխալ ուղի: Այնպիսի ուսմունք, որը համապատասխանում է մարդկային էությանն ու բանականությանը:
Աբրահամի ուսմունքն այնքան արժեքավոր է, որ իսլամի մարգարեն հպարտանում է, որ իր ճանապարհը Աբրահամի ճանպարհն է: Նա, ով բանականությամբ շշմեցնում է անհավատ մարդուն և իր խիզախությամբ, միայնակ ոչնչացնում է բոլոր կուռքերին: Նա այնքան է հանձնվում Աստծուն, որ իր կնոջ ու երեխաներին թողնում է Մեքքայի շոգ անապատում, իր որդուն որոշում է մատաղ անել, որպեսզի ցույց տա, որ իր սիրտը կապված է ոչ թե կնոջ ու երեխային, այլ՝ Աստծուն:
Պարզ է, որ Աստված նման արժանիքներով օժտված մարդուն ընտրում է և՛ որպես մարգարե և՛ որպես իմամ, նրան օրինակ է դարձնում ուրիշների համար, իսկ նրանց, ովքեր չեն հավատում նրան, համարում է տգետներ:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 132-րդ այան:
وَوَصَّى بِهَآ إِبرهيمُ بَنِيهِ وَيَعْقُوبُ يَبَنِىَّ إِنَّ اللَّهَ اصْطَفَى لَكُمْ الدِّينَ فَلاَ تَمُوتُنَّ إِلاَّ وَأَنْتُمْ مُّسْلِمُونَ
Այս այայի թարգմանությունն այսպիսին է. <Աբրահամն ու Հակոբը իրենց որդիներին պատվիրեցին հետևել միաստվածության և ասացին. Ով զավակներ, Աստված ձեզ համար նշանակել է միաստվածության կրոնը, ուրեմն մինչև ձեր կյանքի վերջը հետևեք դրան և եթե մահանում եք, միայն նրան հետևելով և նրան հանձնվելով>:
Սրտացավ ու բարի հայրը նա չէ, ով մտածում է իր երեխայի նյութական կարիքների մասին; Հոր համար պետք է կարևոր լինի նաև երեխայի մտավոր կարողությունը, որպեսզի նա չշեղվի ճիշտ ճանապարհից: Աստծո ընտրյալները մշտապես իրենց երեխաներին դեպի Աստված են հրավիրել: Իսկ նրանց կտակը մահվան ժամանակ եղել է ոչ միայն իրենց հարստության վերաբերյալ: Նրանք հորդորել են իրենց զավակներին հետևել միաստվածության և մշտապես հավատալ Աստծուն:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 133-րդ այան:
أَمْ كُنْتُمْ شُهَدَآءَ إِذْ حَضَرَ يَعْقُوبَ الْمَوْتُإِذْ قَالَ لِبَنِيهِ مَا تَعْبُدُونَ مِنْ بَعْدِى قَالُواْ نَعْبُدُ إِلَهَكَ وَإِلهَ ءَابَآئِكَ إِبْرَهِيمَ وَإِسْمَعِيلَ وَإِسْحَقَ إِلَهاً وَحِداً وَنَحْنُ لَهُ مُسْلِمُونَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Արդյոք դուք, հրեաներդ ներկա էի՞ք, երբ Հակոբի մահը վրա հասավ : Այն ժամանակ, երբ իր որդիներին ասաց. Ինձանից հետո, ո՞ւմ եք պաշտելու: Եվ նրանք պատասխանեցին. Քո աստծուն և քո հայրերի՝ Աբրահամի, Իսմայիլի և Իսահակի Աստծուն, որը միակն է և մենք ենթարկվում ենք նրան >:
Հրեաներից ոմանք համոզված էին, որ Հակոբը մահվան մահճում իր որդիներին հորդորել էր հետևել հրեաների կրոնին: Աստված մերժում է այս հավակնությունը և ասում. <Միթե՞ դուք Հակոբի մահվան ժամանակ ներկա էիք և այդպես եք ասում: Մահանալիս նա իր որդիներին ասաց, որ պաշտեն միակ Աստծուն և որդիները խոստացան, որ կհետևեն նրա հորդորին>:
Ինչպես նշվեց նախորդ այայում, հայրերը պետք է իրենց զավակների մտածելակերպի համար պատասխանատու լինեն և պատեհ առիթներով ցուցաբերեն այդ պատասխանատվությունը: Միաստվածության հիմքերից մեկը հենց այն է, որ բոլոր մարգարեները խոսել են միակ Աստծո մասին: Աբրահամի, Իսմայիլի ու Իսահակի Աստվածը նույնն է եղել: Իսկ եթե լիներ այլ Աստված, նա պետք է իր մարգարեներին ուղարկեր, որպեսզի նրանք իրեն ներկայացնեին մարդկանց:
Իսկ ի՞նչ ենք սովորում այս այաներից
1.Միայն հետևենք Աստծուն, որովհետև հաջողության բանալին աստվածային փորձություններում նրան հետևելն ու նրա պատվիրանները կատարելն է:
2. Աղոթելիս միայն նյութական կարիքների մասին չմտածենք: Աղոթենք նաև երեխաների ու ապագա սերունդների բարօրության մասին;
3. Տգետը նա չէ, ով ունակ չէ մտածելու: Տգետը նա է, ով ունենալով ուղեղ և խելք, սխալ ճանապարհ է ընտրում և այդպիսով շեղում է ինքն իրեն և իր ընտանիքին:
4. Մարդ պետք է մինչև մահը շարունակի հավատալ: Որովհետև եղել են մարդիկ, ովքեր ծնվել են մուսուլման, բայց մահանալիս մուսուլման չեն եղել: Ուրեմն մտածենք մեր և մեր երեխաների հավատքի մասին:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 39-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան