Ելք դեպի լույս 40
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 134-138-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 134 -րդ այան:
تِلْكَ أُمَّةٌ قَدْ خَلَتْ لَهَا مَا كَسَبَتْ وَلَكُمْ مَا كَسَبَتُمْ وَلاَ تُسئَلونَ عَمَّا كَانُواْ يَعْمَلُونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Նրանք այն ժողովուրդն էին, որ անցան: Այն ինչ ձեռք բերեցին լավ ու վատ արարքներից իրենց համար է և այն, ինչ դուք ձեռք բերեցիք, ձեզ համար է: Եվ դուք չեք հարցաքննվելու այն բանի համար, ինչ կատարել են նրանք>:
Իսրայելի ժողովուրդը միշտ հպարտացել է իր նախնիներով և միշտ մտածել է, որ ինչքան էլ սխալ լինեն, հանուն իրենց նախնիների, կներվեն: Ուստի սեփական սխալը ճշտելու փոխարեն, նրանք մշտապես խոսել են իրենց նախնիների գործերի մասին: Այս այան նրանց, ինչպես նաև այլ մարդկանց ու մուսուլմաններին զգուշացնում է, որ ամեն մարդ պատասխանատու է իր գործերի համար և ահեղ դատաստանի օրը հայրական, որդիական ու բարեկամական կապերը որևէ դեր չեն կատարելու: Ուրեմն մի կարծեք, որ ձեր նախնիների բարի գործերը կարող են ձեր համար փրկություն դառնալ:
Իմամ Ալին ասում է. <Մարդու արժանապատվությունը նրա վեհությունից է և ոչ թե իր նախնիների փթած ոսկորներից>:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 135-րդ այան:
وَقَالُواْ كُونُواْ هُوداً أَوْ نَصَرَى تَهْتَدُواْ قُلْ بَلْ مِلَّةَ إِبْرَهِيمَ حَنِيفاً وَمَا كَانَ مِنَ الْمُشْرِكِينَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Սուրբ գրքերի հետևորդներից յուրաքանչյուրը ասաց. Հրեա կամ քրիստոնյա եղեք, որպեսզի ճիշտ ճանապարհով գնաք: Ասա. Այդպես չէ: Եվ Աբրահամի ուսմունքին հետևելը, որը արդարացի է, հենց առաջնորդության հիմքն է: Նա անհավատ չէր>:
Ղուրանը ասում է, որ առաջնորդվելու համար պետք է լինել արդարամիտ, ոչ թե հատվածապաշտ: Այդ արդարամտությունը պետք է սովորել Աբրահամից, որովհետև նա երբեք եսամոլ չեղավ, երբեք իր հավատքը չուրացավ:
Այս այան մեզ սովորեցնում է, որ կարևորը ոչ թե պաշտոնն է, այլ հավատքը և բարի գործը, քանզի այն ինչ կարևոր է, միաստվածությունն է և միակ Աստծուն հավատալը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 136-րդ այան:
قُولُواْ ءَامَنَّا بِاللَّهِ وَمَآ أُنْزِلَ إِلَيْنَا وَمَا أُنْزِلَ إلَى إِبْرَهِيمَ وَإِسْمَعِيلَ وَإِسْحَقَ وَيَعْقُوبَ وَالأَسْبَاطِ وَمَا أُوتِىَ مُوسى وَعِيسى وَمَآ أُوتِىَ النَّبِيُّونَ مِنْ رَّبِّهِمْ لا نُفَرِقُ بَيْنَ أَحَدٍ مِنْهُمْ وَنَحْنُ لَهُ مُسْلِمُونَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով սուրբ գրքերի հետևորդներ: Իրար մերժելու փոխարեն ասացեք. Մենք հավատում ենք Աստծուն, նրան ինչ ուղարկվել է Աբրահամին, Իսմայիլին, Իսահակին Հակոբին ու նրանց սերունդների մարգարեներին: Հավատում ենք նաև նրան, ինչ Քրիստոսին ու Մովսեին է ուղարկվել, և մյուս մարգարեներին`իրենց արարչի կողմից: Նրանցից ոչ մեկին չենք առանձնացնում և միայն ենթարկվում ենք Աստծո կամքին>:
Այս այան բոլոր կրոնների հետրոդներին ասում է, որ աստվածային մարգարեների միջև տարբերություն չկա, որովհետև նրանք բոլորը եկել են մի Աստծո կողմից: Այն, ինչ նրանց ներշնչվել և ուղարկվել է, եղել է մի Աստծո կողմից; Ուրեմն ամեն աստվածապաշտ պետք է հավատա բոլոր աստվածային մարգարեներին և այն ամենին, ինչ ներշնչվել է նրանց և ոչ թե հավատա միայն իր մարգարեին և այլ մարգարեներին ու նրանց գրքերը մերժի: Աստվածային մարգարեները նման են նույն դպրոցի ուսուցիչներին: Նրանցից յուրաքանչյուրը մի որոշակի ժամանակահատվածում առաջնորդել և դաստիարակել է մարդկանց մի խմբի:
Եվ պատմության ընթացքում, Աստված մարդկանց համար ավելի կատարյալ գրքեր է ուղարկել:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 137-րդ այան:
فَإِنْ ءَامَنُواْ بِمِثْلِ مَآ ءَامَنْتُمْ بِهِ فَقَدِ اهْتَدُواْ وَّإِنْ تَوَلَّواْ فَإِنَّمَا هُمْ فِى شِقَاقٍ فَسَيَكْفِيكَهُمُ اللَّهُ وَهُوَ السَّمِيعُ الْعَلِيمُ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եթե սուրբ գրքերի հետևորդները հավատան այնպես ինչպես մուսուլմաններն են հավատում, անպայման կառաջնորդվեն: Իսկ եթե չհնազանդվեն, ուրեմն պայքարի մեջ են ձեր դեմ: Բայց Աստված ձեզ կպաշտպանի նրանցից, որովհետև նա իմաստուն լսող է>:
Այս այան դիմելով մուսուլմաններին, ասում է, որ եթե գրքի հետևորդները ձեր նման հավատային բոլոր մարգարեներին և սուրբ գրքերին, կառաջնորդվեին: Բայց եթե նրանք միայն իրենց են ճիշտ համարում, իսկ այլ կրոնների հետևորդներին սխալ, նշանակում է պայքարում են ճշմարտության դեմ և բաժանվում են այն խմբից, որը ճշմարտություն է փնտրում:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 138-րդ այան:
صِبْغَةَ اللَّهِ وَمَنْ أَحْسَنُ مِنَ اللَّهِ صِبْغَةً وَنَحْنُ لَهُ عَبِدُونَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Այսպիսին է աստվածային գունավորումը: Եվ ով է ավելի
հմուտ գունավորող և նկարիչ: Մենք միայն նրան ենք պաշտում
Աստված առաջին նկարիչն է աշխարհում: Նա արարչագործության սկզբում մարդու հոգին գունավորեց մաքուր էությամբ, սակայն մարդիկ աստվածային գույնի վրա ներկեցին իրենց ցանկասիրության ներկը և մաքրեցին իրենց աստվածային էության գույնը:
Կարծրամատությունն ու հատվածապաշտությունը այն գույներն են, որոնց պատճառով մարդկանց միջև առաջացել են տարաձայնություններ: Բոլոր ազգերի ու ցեղերի գույները աստվածային գույների մի մասն են:
Բոլոր գույները ժամանակի ընթացքում խամրում են: Եվ միայն աստվածային գույնն է, որ իսկական է: Բոլոր գույները տարաձայնություն են սերմանում, բացի աստվածային գույնից, որ միասնության ու եղբայրության գույնն է, և դա Աստծուն հավատալու լույսի ներքո:
Ընդհանրապես մարդիկ ընդունում են տարբեր գույներ: Երբ նրանք որևէ խումբ են մտնում, անմիջապես ընդունում են այդ հավաքի գույնը, որպեսզի իրենց այնտեղ ընդունեն: Իսկ կրոնը չի ընդունում անընդհատ գույն փոխելը: Աստվածային կրոնը չի ընդունում այն, որ մարդը որևէ գույնով կարող է արտոնյալ լինել: Աստվածային կրոնի համար անունը, պաշտոնը, դիրքը և հարստությունը ընդհանրապես անարժեք են: Այստեղ մնայուն է միայն աստվածային գույնը:
Այս այաներից սովորում ենք.
1. Մեր նախնիներին հենվելու և նրանցով հպարտանալու փոխարեն մեր մասին մտածենք, քանզի ամեն մարդ ճանաչվում է իր գործով:
2. Արդարացի լինենք, ոչ թե հատվածապաշտ: Արդարամտությունը մարդու աչքն ու ականջը բացում է ճշմարտությունն ընկալելու համար: Իսկ հատվածապաշտությունը` աչքերը կուրացնում է`թուլությունները և այլոց կատարելությունն ու իմաստությունը տեսնելու համար:
3. Սրտանց հավատալու հետ միասին, պետք է գործով ցույց նաեւ տալ հավատքը: Չի կարելի ասել. Ես հավատում եմ, և աստվածային պատվերները կատարելու փոխարեն, հետևել մեր ցանկասիրությանը:
4. Ամենակատարյալ գույնը աստվածային գույնն է: Այն գույնը, որը մարդու էության մեջ մշտական է և պարգևում է միասնություն ու բարեկամություն:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 40-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան