Օգոստոս 16, 2016 14:02 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 134-138-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 134 -րդ այան:

تِلْكَ أُمَّةٌ قَدْ خَلَتْ لَهَا مَا كَسَبَتْ وَلَكُمْ مَا كَسَبَتُمْ وَلاَ تُسئَلونَ عَمَّا كَانُواْ يَعْمَلُونَ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Նրանք այն ժողովուրդն էին, որ անցան: Այն ինչ ձեռք բերեցին լավ ու վատ արարքներից իրենց համար է և այն, ինչ դուք ձեռք բերեցիք, ձեզ համար է: Եվ դուք չեք հարցաքննվելու այն բանի համար, ինչ կատարել են նրանք>:

Իսրայելի ժողովուրդը միշտ հպարտացել է իր նախնիներով և միշտ մտածել է, որ ինչքան էլ սխալ լինեն, հանուն իրենց նախնիների, կներվեն: Ուստի  սեփական սխալը ճշտելու փոխարեն, նրանք մշտապես խոսել են իրենց նախնիների գործերի մասին: Այս այան նրանց, ինչպես նաև այլ մարդկանց ու մուսուլմաններին զգուշացնում է, որ ամեն մարդ պատասխանատու է իր գործերի համար և ահեղ դատաստանի օրը հայրական, որդիական ու բարեկամական կապերը որևէ դեր չեն կատարելու: Ուրեմն մի կարծեք, որ ձեր նախնիների բարի գործերը կարող են ձեր համար փրկություն դառնալ:

Իմամ Ալին ասում է. <Մարդու արժանապատվությունը նրա վեհությունից է և ոչ թե իր նախնիների փթած ոսկորներից>:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 135-րդ այան:

وَقَالُواْ كُونُواْ هُوداً أَوْ نَصَرَى‏ تَهْتَدُواْ قُلْ بَلْ مِلَّةَ إِبْرَهِيمَ حَنِيفاً وَمَا كَانَ مِنَ الْمُشْرِكِينَ‏

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Սուրբ գրքերի հետևորդներից յուրաքանչյուրը ասաց. Հրեա կամ քրիստոնյա եղեք, որպեսզի ճիշտ ճանապարհով գնաք: Ասա. Այդպես չէ: Եվ Աբրահամի ուսմունքին հետևելը, որը արդարացի է, հենց առաջնորդության հիմքն է: Նա անհավատ չէր>:

Ղուրանը ասում է, որ առաջնորդվելու համար պետք է լինել արդարամիտ, ոչ թե հատվածապաշտ: Այդ արդարամտությունը պետք է սովորել Աբրահամից, որովհետև նա երբեք եսամոլ չեղավ, երբեք իր հավատքը չուրացավ:

Այս այան մեզ սովորեցնում է, որ կարևորը ոչ թե պաշտոնն է, այլ հավատքը և բարի գործը, քանզի այն ինչ կարևոր է, միաստվածությունն է և միակ Աստծուն հավատալը:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 136-րդ այան:

قُولُواْ ءَامَنَّا بِاللَّهِ وَمَآ أُنْزِلَ إِلَيْنَا وَمَا أُنْزِلَ إلَى‏ إِبْرَهِيمَ وَإِسْمَعِيلَ وَإِسْحَقَ وَيَعْقُوبَ وَالأَسْبَاطِ وَمَا أُوتِىَ مُوسى‏ وَعِيسى‏ وَمَآ أُوتِىَ النَّبِيُّونَ مِنْ رَّبِّهِمْ لا نُفَرِقُ بَيْنَ أَحَدٍ مِنْهُمْ وَنَحْنُ لَهُ مُسْلِمُونَ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով սուրբ գրքերի հետևորդներ: Իրար մերժելու փոխարեն ասացեք. Մենք հավատում ենք Աստծուն, նրան ինչ ուղարկվել է Աբրահամին, Իսմայիլին, Իսահակին Հակոբին ու նրանց սերունդների մարգարեներին: Հավատում ենք նաև նրան,  ինչ Քրիստոսին ու Մովսեին է ուղարկվել, և մյուս մարգարեներին`իրենց արարչի կողմից: Նրանցից ոչ մեկին չենք առանձնացնում և միայն ենթարկվում ենք Աստծո կամքին>:

Այս այան բոլոր կրոնների հետրոդներին ասում է, որ աստվածային մարգարեների միջև տարբերություն չկա, որովհետև նրանք բոլորը եկել են մի Աստծո կողմից: Այն, ինչ նրանց ներշնչվել և ուղարկվել է, եղել է մի Աստծո կողմից; Ուրեմն ամեն աստվածապաշտ պետք է հավատա բոլոր աստվածային մարգարեներին և այն ամենին, ինչ ներշնչվել է նրանց և ոչ թե հավատա միայն իր մարգարեին և այլ մարգարեներին ու նրանց գրքերը մերժի: Աստվածային մարգարեները նման են նույն դպրոցի ուսուցիչներին: Նրանցից յուրաքանչյուրը մի որոշակի ժամանակահատվածում առաջնորդել և դաստիարակել է մարդկանց մի խմբի:

Եվ պատմության ընթացքում, Աստված մարդկանց համար ավելի կատարյալ գրքեր է ուղարկել:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 137-րդ այան:

فَإِنْ ءَامَنُواْ بِمِثْلِ مَآ ءَامَنْتُمْ بِهِ فَقَدِ اهْتَدُواْ وَّإِنْ تَوَلَّواْ فَإِنَّمَا هُمْ فِى شِقَاقٍ فَسَيَكْفِيكَهُمُ اللَّهُ وَهُوَ السَّمِيعُ الْعَلِيمُ

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եթե սուրբ գրքերի հետևորդները հավատան այնպես ինչպես մուսուլմաններն են հավատում, անպայման կառաջնորդվեն: Իսկ եթե չհնազանդվեն, ուրեմն պայքարի մեջ են ձեր դեմ: Բայց Աստված ձեզ կպաշտպանի նրանցից, որովհետև նա իմաստուն լսող է>:

Այս այան դիմելով մուսուլմաններին, ասում է, որ եթե գրքի հետևորդները ձեր նման հավատային բոլոր մարգարեներին և սուրբ գրքերին, կառաջնորդվեին: Բայց եթե նրանք միայն իրենց են ճիշտ համարում, իսկ այլ կրոնների հետևորդներին սխալ, նշանակում է   պայքարում են ճշմարտության դեմ և բաժանվում են այն խմբից, որը  ճշմարտություն է փնտրում:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 138-րդ այան:

صِبْغَةَ اللَّهِ وَمَنْ أَحْسَنُ مِنَ اللَّهِ صِبْغَةً وَنَحْنُ لَهُ عَبِدُونَ

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Այսպիսին է աստվածային գունավորումը: Եվ ով է ավելի

հմուտ գունավորող և նկարիչ: Մենք միայն նրան ենք պաշտում

Աստված առաջին նկարիչն է աշխարհում: Նա արարչագործության սկզբում մարդու հոգին գունավորեց մաքուր էությամբ, սակայն մարդիկ աստվածային գույնի վրա ներկեցին իրենց ցանկասիրության ներկը և մաքրեցին իրենց աստվածային էության գույնը:

Կարծրամատությունն ու հատվածապաշտությունը այն գույներն են, որոնց պատճառով մարդկանց միջև առաջացել են տարաձայնություններ: Բոլոր ազգերի ու ցեղերի գույները աստվածային գույների մի մասն են:

Բոլոր գույները ժամանակի ընթացքում խամրում են: Եվ միայն աստվածային գույնն է, որ իսկական է: Բոլոր գույները տարաձայնություն են սերմանում, բացի աստվածային գույնից, որ միասնության ու եղբայրության գույնն է, և դա Աստծուն հավատալու լույսի ներքո:

Ընդհանրապես մարդիկ ընդունում են տարբեր գույներ: Երբ նրանք որևէ խումբ են մտնում, անմիջապես ընդունում են այդ հավաքի գույնը, որպեսզի իրենց այնտեղ ընդունեն: Իսկ կրոնը չի ընդունում անընդհատ գույն փոխելը: Աստվածային կրոնը չի ընդունում այն, որ մարդը որևէ գույնով կարող է արտոնյալ լինել: Աստվածային կրոնի համար անունը, պաշտոնը, դիրքը և հարստությունը ընդհանրապես անարժեք են: Այստեղ մնայուն է միայն աստվածային գույնը:

Այս այաներից սովորում ենք.

1. Մեր նախնիներին հենվելու և նրանցով հպարտանալու փոխարեն մեր մասին մտածենք, քանզի ամեն մարդ ճանաչվում է իր գործով:

2. Արդարացի լինենք, ոչ թե հատվածապաշտ: Արդարամտությունը մարդու աչքն ու ականջը բացում է ճշմարտությունն ընկալելու համար: Իսկ հատվածապաշտությունը` աչքերը կուրացնում է`թուլությունները և այլոց կատարելությունն ու իմաստությունը տեսնելու համար:

3. Սրտանց հավատալու հետ միասին, պետք է գործով ցույց նաեւ տալ հավատքը: Չի կարելի ասել. Ես հավատում եմ, և աստվածային պատվերները կատարելու փոխարեն, հետևել մեր ցանկասիրությանը:

4. Ամենակատարյալ գույնը աստվածային գույնն է: Այն գույնը, որը մարդու էության մեջ մշտական է և պարգևում է միասնություն ու բարեկամություն:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 40-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան