Ելք դեպի լույս 41
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 139-142-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 139 -րդ այան:
قُلْ أَتُحَآجُّونَنَا فِى اللَّهِ وهو ربنا و ربکم و َلَنَآ أَعْمَلَنَا وَلَكُمْ أَعْمَلَكُمْ وَنَحْنُ لَهُ مُخْلِصونَ
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, սուրբ գրքի հետևորդներին ասա. արդյոք դուք իրար հետ վիճում եք Աստծո վերաբերյալ: Այն դեպքում, երբ նա մեր եւ ձեր արարիչն է և մեր գործը մեր համար է, իսկ ձեր գործը` ձեր համար: Եվ մենք սրտանց նրան ենք պաշտում>:
Դժբախտաբար, որոշ կրոնների հետևորդներ, որոնք այնքան էլ չեն տիրապետւմ կրոնական իմաստությանը, ենթադրում են, որ իրենք Աստծո մոտ հատուկ տեղ են զբաղեցնում և Աստված միայն նրանց է ընդունում ու միայն նրանց համար է մարգարե ուղարկել: Ուստի այդ մարդիկ չեն ընդունում այլ մարգարեների և նրանց հետևորդների:
Դա այն դեպքում, երբ Աստված ոչ մի ցեղի ու ազգի հետ որևէ ազգակցական կապ չունի: Նրա մոտ բոլորը հավասար են: Եվ միայն մարդու արարքը կարող է նրան մոտեցնել Աստծուն, կամ հեռացնել նրանից: Ամեն մարդ իր արարքով է իր տեղը որոշում: Իհարկե, այն գործն է ընդունվում, որ սրտանց Աստծո համար է կատարվել: Այդ գործը ցույց է տալիս մարդու իսկական հավատքը և անհավատությունից հեռու լինելը:
Այս այան ասում է, որ մարդու մենաշնորհը երբեմն հասնում է մի տեղ, որ նա նույնիսկ Աստծուն միայն իր համար է ուզում և ոչ ուրիշների: Նա Աստծուն համարում է միայն իրենը այն դեպքում, երբ Աստված ոչ մի ազգի, ցեղի կամ կրոնի չի պատկանում: Նա բոլոր արարածների արարիչն է:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 140-րդ այան:
أَمْ تَقُولُونَ إِنَّ إِبْرَهِيمَ وَإِسْمَعِيلَ وَإِسْحَقَ وَيَعْقُوبَ وَالأَسْبَاطَ كَانُواْ هُوداً أَوْ نَصَرى قُلْ ءَأَنْتُمْ أَعْلَمُ أَمِ اللَّهُ وَمَنْ أَظْلَمُ مِمَّنْ كَتَمَ شَهَدَةً عِنْدَهُ مِنَ اللَّهِ وَمَا اللَّهُ بِغَفِلٍ عَمَّا تَعْمَلُونَ
Այս այայի թարգմանությունը այսպիսին է. <Ով գրքի հետևորդներ, արդյոք ասո՞ւմ եք որ Աբրահամը, Իսմայիլը, Իսահակը և Հակոբն ու նրանցից սերող մարգարեները հրեաներ էին կամ քրիստոնյաներ: Ով մարգարե, ասա. Դուք լավ գիտեք թե՞ Աստված; Եվ ո՞վ է ավելի չարագործ, եթե ոչ նա, ով մարգարեների մասին աստվածային վկայությունը, որ իր մոտ է, կոծկում է: Եվ Աստված անտեղյակ չէ ձեր արարքներից>:
Մովսեսի և Հիսուսի հետևորդներից ոմանք, իրենց կրոնի ճշմարտացիությունը ապացուցելու և այլ կրոնները մերժելու նպատակով ասում էին, որ նույնիսկ Աբրահամը և նրանից հետո եկած մարգարեները հավատում էին իրենց ուսմունքներին;
Պատմությունը վկայում է, որ Մովսեսը և Հիսուսը հայտնվել են վերոնշյալ մարգարեներից հետո և նման հայտարարությունը կարծրամտության հետևանք է: Ղուրանը սխալ է համարում ճշմարտության խեղաթյուրումը, որովհետև դա կարող է արգելք հանդիսանալ մարդկային հասարկության մշակութային զարգացման առջեւ:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 141-րդ այան:
تِلْكَ أُمَّةٌ قَدْ خَلَتْ لَهَا مَا كَسَبَتْ وَلَكُمْ مَا كَسَبْتُمْ وَلاَ تُسئَلُونَ عَمَّا كَانُواْ يَعْمَلُونَ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Այնուամենայնիվ, այն ժողովուրդը անցավ: Այն, ինչ նրանք ձեռք բերեցին, իրենց համար է, իսկ այն, ինչ դուք եք ձեռք բերում, ձեզ է պատկանում: Եվ դուք նրանց արարքների համար չեք հարցաքննվելու>:
Այս այան ասում է, որ հասարակությունը պետք է հենվի միայն իր արարքների վրա և ոչ թե անցյալի: Առաքինությունը մի ձեռքբերովի հմտություն է, որ պետք է ձեռք բերի յուրաքանաչյուր անձ: Այն չի փոխանցվում սերնդե սերունդ:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 142-րդ այան:
سَيَقُولُ السُّفَهَآءُ مِنَ النَّاسِ مَا وَلَّهُمْ عَنْ قِبْلَتِهِمُ الّتِى كَانُواْ عَلَيْهَا قُلْ لِلَّهِ المَشْرِقُ وَالمَغْرِبُ يَهْدِىَ مَنْ يَشَآءُ إِلَى صِرَطٍ مُّسْتَقِيمٍ
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Տգետներն ասում են. Ի՞նչը պատճառ դարձավ, որ նրանք փոխեցին իրենց աղոթելու ուղղությունը: Ասա. Արևելքն ու արևմուտքն Աստծունն են և ում որ ցանկանա, կառաջնորդի դեպի ճիշտ ճանապարհ>:
Հրեաների կողմից մուսուլմանների դեմ բերվող պատրվակներից մեկն այն էր, թե ինչպես եղավ, որ մուսուլմանները դեպի Երուսաղեմ էին նամազ անում, իսկ հետո իրենց նամազի ուղղությունը փոխեցին դեպի Մեքքա: Այս և մի քանի այլ այաներ, վերաբերում են հենց այս խնդրին:
Երբ Իսլամի Մարգարեն Մեքքայում էր, նա 13 տարի նամազ անում էր դեպի Երուսաղեմ: Որովհետև դա բոլոր աստվածապաշտների սրբավայրն էր և հարգվում էր բոլոր աստվածային կրոնների կողմից: Դրանից բացի, անհավատները Քաաբեն դարձրել էին կռապաշտարան և երբ Մարգարեն Ալհարամ մզկիթում դեպի Քաաբե կանգներ և աղոթեր, նրա աղոթքն ուղղված կլիներ կուռքերի կողմը: Երբ Իսլամի մարգարեն գաղթեց Մադինա, մուսուլմանները մի քանի ամիս աղոթում էին դեպի Երուսաղեմ, մինչև հրեաները դա պատրվակ դարձրին ու ասացին. Դուք մեզ եք հետևում, չունեք որևէ անկախություն, որովհետև չունեք աղոթելու անկախ ուղղություն: Այս խոսքերը վիրավորական էին մարգարեի և մուսուլմանների համար: Մինչև որ Աստված հրամայեց, որ աղոթելու ուղղությունը փոխվի: Երբ մարգարեն մզկիթում կեսօրյա նամազն էր անում, Գաբրիելը Աստծո կողմից նրա նամազի մեջ մտավ և նրան դեպի Մեքքա շրջեց: Ուստի այս մզկիթը կոչվեց Զո ղեբլաթայն: Այսինքն` մզկիթ, որն ունի երկու ուղղություն: Հրեաները շարունակեցին այլ պատրվակներ բերել և ասացին. Եթե նախկին ուղղությունը ճիշտ էր, ուրեմն ինչը պատճառ դարձավ, որ նրանից երես թեքեիք և եթե այս ուղղությունն է ճիշտ, ուրեմն ինչու եք մինչև հիմա դեպի Երուսաղեմ նամազ անում:
Ղուրանն ի պատասխան ասում է. <Նամազի ուղղությունը չի նշանակում, որ Աստված ունի որոշակի տեղ, կամ վայր, որպեսզի դրա շուրջ վիճենք: Աստված և' արևելքում է և' արևմուտքում: Եվ ընդհանրապես, բոլոր ուղղությունները նրան են պատկանում: Ոչ մի վայր չի կարող առանց նրա հրամանի հարգանքի արժանանալ: Կարևորն այն է, որ նրան հետևեք և նայեք դեպի այն կողմ, որտեղ որ նա է հրամայում. Լինի դա Քաաբան թե Երուսաղեմը: Եվ նրանք, ովքեր աստվածային ճանապարհով են առաջնորդվում, նրանք, են, ովքեր հետևում են նրա հրամաններին և ոչ թե իրենց ցանկություններին>:
Այս այաներից սովորում ենք՝.
1. Աստված բոլոր էակների արարիչն է: Նա ոչ մի ազգի կամ ուսմունքի մենաշնորհը չէ և ոչ ոք արտոնություն չունի նրա մոտ: Միայն մարդկանց արարքն է նրանց մոտեցնում Աստծուն կամ հեռացնում նրանից:
2. Կրոնական և պատմական ճշմարտությունների խեղաթյուրումը մշակութային բռնություն է, որն ուղղված է ողջ մարդկությանը: Ղուրանի տեսակետից այն համարվում է ամենամեծ բռնություններից:
3 Խորհենք մեր արարքների մասին և ոչ թե մեր անցած պատմությամբ հպարտանանք, որովհետև ոչ նրանց բարությունն է մեզ պարգև բերելու և ոչ էլ նրանց վատության պատճառով մենք կդատվենք:
4 Աղոթքի ուղղություն, այսնիքն լինենք դեպի այն կողմը, որը Աստված է մեզ հրամայել: Դա չի նշանակում, որ Աստված հենց այդ կողմում է: Ուրեմն տարբերություն չկա դեպի Երուսաղեմ աղոթենք, թե դեպի Քաաբա, որովհետև դա կատարվում է Աստծո հրամանով և ոչ թե մեր կամքով:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի41-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան