Օգոստոս 16, 2016 14:19 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 143-147-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 143 -րդ այան:

وكذلك جعلنكم امه وسطا لتكونوا شهداء علي الناس ويكون الرسول عليكم

شهيدا وما جعلناالقبله التي كنت عليها الا لنعلم من يتبع الرسول ممن

ينقلب علي عقبيه وان كانت لكبيره الا علي الذين هدي الله وماكان ليضيع

ايمنكم ان الله بالناس لروف رحيم

Աստված այս այայում ասում է. <Եվ այսպես, մենք ձեզ չափավոր ժողովուրդ կարգեցինք, որպեսզի վկա լինեք մարդկանց և մարգարեն վկա լինի ձեզ: Ով մարգարե, մենք փոխեցինք այն ուղղությունըորի աղղությամբ դու աղոթում էիր, որպեսզի իմանայինք թե ովքեր են հետեւում մարգարեին եւ ովքեր են  նրանից երես թեքել : Թեև աղոթելու ուղղության փոփոխելը  բացի նրանցից, ում Աստված առաջնորրդել է, մյուսների համար դժվար է եղել: Իմացեք, որ Աստված երբեք  չեղյալ  չի համարել ձեր այն աղոթքները, որոնք դեպի Երուսաղեմ են եղել եւ ըստ ձեր հավատքի և Աստծուն հետեւեելու: Որովհետև Աստված բարի է մարդկանց նկատմամբ>:

Նախորդ  այաներում  ասված էր ,թե ինչպիսին էին Իրայելի ժողովրդի պատրվակները՝ աղոթքի ուղղությունը  փոխելու վերաբերյալ: Աստված ի պատասխան ասաց, որ արևելքն ու արևմուտքը պատկանում են իրեն և իրական առջնորդությունը աստվածային ճիշտ ճանապարհով ընթանալն է: Չպետք է մտածել, որ աստված արևելքում է կամ արևմուտքում և դեպի այդ կողմ թեքվել:            

Այս այան իսլամական ժողովրդին համարում է  չափավոր ժողովուրդ , որը հեռու է ծայրահեղությունից և կյանքի բոլոր ասպարեզներում ՝ նյութական, բարոյական, հավատքին կամ կենցաղին վերաբերող հարցերում պահպանում է չափավորությունը, օրինակ դառնալով ուրիշների համար: Պարզ է, որ բոլոր մուսուլմանները այսպես չեն և նրանցից ծայրահեղ են:  

Այս այայի նպատակն է ասել, որ իսլամական ուսմունքը չափավոր ուսմունք է և միայն նրանք, ովքեր կկատարեն բոլոր հրամանները կհասնեն այն բանին, որ Աստված նրանց իր վկան կնշանակի մարդկանց համար:

Այնպես, ինչպես մարգարեի հետևորդները, որ  առաջինը հետևեցին Աստծո հրամաններին: Նրանք ասացին. Մենք ենք այն չափավոր ժողովուրդը, որին Աստված որպես վկա է նշանակել: Այնուհետև այս այան շատ կարևոր մի կետ է արծարծում  Աստծուն աղոթելու ուղղությունը փոխելու մասին  և ասում է, որ Աստծո բոլոր հրամանները աստվածային փորձություններ են: Այդ փորձությունները առանձնացնում են հավատացյալներին նրանցից, ովքեր հետևում են իրենց ցանկասիրությանը: Որովհետև երբ մարդիկ ստացան այս հրամանը, սկսեցին տարբեր պատրվակներ բերել և դժվարությամբ ընդունեցին դրանք:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 144-րդ այան:

قدنري تقلب وجهك في السماء فلنولينك قبله ترضها فول وجهك شطر

المسجد الحرام و حيت ماكنتم فولوا وجوهكم شطره وان الذين اوتواالكتب

ليعلمون انه الحق من ربهم وماالله بغفل عمايعملون /

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով մարգարե, տեսնում ենք, թե ինչպես ես ներշնչանքի  պահին երեսդ դեպի երկինք բարձրացնում: Այժմ քեզ թեքում ենք դեպի աղոթելու այն ուղղությունը, որից դու գոհ կլինես: Ուրեմն, երեսդ դարձրու դեպի Ալ հարամ մզկիթ: Եվ դուք, մուսուլմաներ, որտեղ էլ որ լինեք, ձեր երեսը դարձրեք դեպի այդ ուղղությունը: Աստվածային գրքի հետևորդները նախապես գիտեն, որ այս արդար  հրամանը իրենց արարչի կողմից է և Աստված գիտի նրանց բոլոր արարքների մասին>:

Երբ հրեաները սկսեցին մուսուլմաններին նեղացնել, ասելով որ նրանք  աղոթելու անկախ ուղղություն չունեն, մարգարեն սպասում էր, որ աղոթքի ուղղությունը փոխվի: Եվ երբ մարգարեն կեսօրյա նամազ էր անում, այս հրամանը նրան ներշնչվեց: Նա Երուսաղեմից դեպի Մեքքա շրջվեց և նրան հետևեցին այն մուսուլմանները, որ աղոթում էին Քաբեյում: Հետաքրքիրն այն է, որ աստվածային նախորդ գրքերում իսլամի մարգարեի մասին նշաններից էր այն, որ նա երկու ուղղությամբ էր աղոթք անում: Ուստի այս այան սուրբ գրքի հետևորդներին ասում է . <Եթե դուք գիտեք, որ այս հրամանը արդար է, ուրեմն ինչո՞ւ եք բողոքում>:

 Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 145-րդ այան:

ولئن اتيت الذين اوتواالكتب بكل ايه ماتبعوا قبلتك وماانت بتابع

قبلتهم ومابعضهم بتابع قبله بعض ولئن اتبعت اهواء هم من بعد ما جاء ك من

العلم انك اذا لمن الظلمين

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, իմացիր, որ ինչ պատճառ բերես կամ  ինչ հրաշք գործես, սուրբ գրքի հետևորդները չեն հետևի քո ուղղությանը և դու նույնպես նրանց աղոթելու ուղղության հետևորդը չես, ինչպես որ նրանցիցի ոմանք չեն հետևում ուրիշների աղոթելու ուղղությանը: Ով մարգարե, ուրեմն երբ դու արդարացիորեն տեղեկացվեցիր, և հետևեցիր նրանց ցանկությանը, դու էլ կլինես չարագործներից >:

Այս այան մարգարեին մխիթարում է ասելով.  Եթե սուրբ գրքի հետևորդները չեն հետևում քեզ, պետք չէ տխրել, որովհետև կարծրամտությունը թույլ չի տալիս, որ նրանք ընդունեն ճշմարտությունը և ինչ պատճառ էլ որ բերես, նրանք չեն ընդունելու: Սակայն նրանց վերաբերմունքը չպետք է պատճառ դառնա, որ դու թուլանաս քո աղոթելու ուղղության նկատմամբ և պետք է հստակ հայտարարես, որ մենք չենք հանձնվելու այդ հարայհրոցին ու մեր որոշման  մեջ փոփոխություն չի լինելու:

Քանի որ իսլամում օրենքը բոլորի համար է, ուստի Աստված իր մարգարեին զգուշացնում է. Եթե դու էլ ցանկանաս նրանց գրավելու համար հրաժարվել քո Ղեբլեի ճշմարտացիությունից, մեծ մեղք կգործես քո ժողովրդի նկատմամբ:

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 146 և 147-րդ այաները

الذين ء اتينيهم الكتب يعرفونه كمايعرفون ابناء هم وان فريقا

منهم ليكتمون الحق وهم يعلمون 

الحق من ربك فلاتكونن من الممترين

Այս այաների թագմանությունը հետևյալն է. Նախ 146-րդ այան  <Նրանց, ում աստվածային գիրք ենք տվել, իսլամի մարգարեին ճանաչում են ինչպես իրենց  որդիներին: Սակայն նրանցից  ոմանք, թեև գիտեն մարգարեի մասին ճշմարտությունը, կոծկում են այն: >

Եվ. <Արդարությունը քո արարչի կողմից է, ուրեմն երբեք մի եղիր կասկածյալների թվում>:

Իսլամի մարգարեի նշանները եղել են և Թորայում և Ավետարանում: Ուստի սուրբ գրքի հետևորդները ճանաչում են մարգարեին: Սակայն կարծրամտության պատճառով, նրանցից մի խումբը  չընդունեց ճշմարտությունը:

Իհարկե, սուրբ գրքի հետևորդներից ոմանք տեսնելով մարգարեի նշանները, հավատացին նրան, որովհետև այդ ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները նախորդ գրքերում այնպես են նկարագրվել, որ Ղուրանի ասելով, նրանք ճանաչում էին մարգարեներին, ինչպես իրենց որդիներին; Եվ այս բաժնի վերջին այան շատ կարևորում է այն հանգամանքը, որ այն, ինչ Աստծո կողմից է, արդար է և նույնիսկ եթե մարդկանց մեծամասնությունը երես թեքի դրանից, չպետք է պատճառ դառնա, որ աստվածային ճշմարտության վերաբերյալ կասկածներ առաջանան:

Այս այաներից սովորում ենք.

1. Ղեբլեն, կամ այն ուղղությունը, որին հետևում են մուսուլմանները աղոթելիս, անկախության նշան է, և ցույց է տալիս այն փաստը, որ Աստծո հրամանին պետք է հետևել առանց այլևայլի:

2. Իսլամը չափավոր կրոն է և եթե մուսուլմանները աստվածային  ճիշտ ճանապարհի վրա լինեն, կարող են օրինակ ծառայել այլ ժողովուրդներին:

3 Կարծրամտությունը թույլ չի տալիս, որ մարդու բանականությունը զարգանա և մարդը հետևի ճշմարտությանը: Ուստի կրոնը պայքարում է այսպիսի հոգեբանության դեմ:

4. Եթե չլինի ճշմարտացիություն, գիտությունը միայն չի կարող բավարար լինել, որովհետև մարդու ցանկասիրությունը երբեմն կոծկում կամ խեղաթյուրում է  գիտելիքը:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 42-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան