Ելք դեպի լույս 43
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 148-152-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 148 -րդ այան:
ولكل وجهه هو موليهافاستبقواالخيرات اين ما تكونوا ياء ت بكم الله
جمعيا ان الله علي كل شي ء قدير/
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ յուրաքանչյուրի համար աղոթելու ուղղությունը այն ուղղությունն է, որ երեսը դեպի այդ կողմ է դարձնում աղոթելիս: Ուրեմն, այդ կապակցությամբ վիճելու փոխարեն, բարեգործություն և լավություն անելու մեջ մրցակցեք իրար հետ և իմացեք, որ որտեղ էլ լինեք, Աստված ձեզ բոլորի համար հաներձյալ կյանքում տեղ է պատրաստում, որովհետև Աստված ամենազորեղն է>:
Ինչպես ասացինք նախորդ ծրագրերում, կարևոր չէ, թե յուրաքանչյուր ոք ինչպես կամ դեպի որ կողմն է աղոթում: Որովհետև պատմության ընթացքում տարբեր կրոններ տարբեր ղեբլեներ /աղոթելու ուղղություններ/ են ունեցել: Կարևորը Աստծո հրամանին ենթարկվելն է: Ուրեմն չպետք է անտեղի վիճել այն հարցերի մասին, որոնք չեն համարվում կրոնի հիմքը: Աստծո մոտ չափանիշը բարի գործն է: Մարդը պետք է այս հարցում ուրիշներից առաջ անցնի և նրանց փոխարեն բարի գործ անի: Մրցակցությունը այն հարցերից է, որի հետ առընչվել է մարդկությունը ամենահին ժամանակներից ի վեր: Այն կարող է լինել և սպորտային և գիտական և այլ բնագավառներում: Ղուրանը, առանց որոշելու այդ բնագավառը ասում է, որ այն հարցերում, որտեղ կա բարեգործություն՝ մարդու և հասարակության համար, մրցակցեք իրար հետ և փորձեք առաջ անցնել մեկդ մյուսից: Սակայն քանի որ այդ մրցությունը պետք է աստվածային հատկություն ունենա, ինչ որ բան անելիս մտածեք նաև հանդերձյալ կյանքի մասին և նրա համար աշխատեք: Որովհետև ձեզ իսկապես այնտեղ են պարգևատրելու:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 149 և 150-րդ այաները:
و من حيت خرجت فول وجهك شطرالمسجد الحرام و انه للحق من ربك و
ماالله بغافل عما تعملون / و من حيت خرجت فول وجهك شطرالمسجد الحرام
و حيت ماكنتم فولوا وجوهكم شطره لئلايكون للناس عليكم حجه الا الذين ظلموا
منهم فلاتخشوهم و اخشوني و لاتم نعمتي عليكم و لعلكم تهتدون /
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ: Նախ առաջինը. <Ով մարգարե, որտեղից որ ճամփորդելու նպատակով դուրս եկար, նամազի ժամանակ երեսդ դարձրու դեպի Ալ հարամ մզկիթը: Այս հրամանը Աստծո ճշմատությունն է և Աստված տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է>;
Եվ երկրորդը. <Ով մարգարե, մեկ անգամ ևս շեշտում եմ. որտեղից որ դուրս եկար, երես դարձրու միայն դեպի Ալ հարամ մզկիթ: Եվ դուք, ով մուսուլմաններ, որտեղ էլ որ լինեք, ձեր երեսը դարձրեք այդ ուղղությամբ, որպեսզի մարդիկ ոչ մի պատրվակ չունենան ձեր դեմ, բացի բռնատերերից, ովքեր ամեն դեպքում չեն հրաժարվում կարծրամտությունից և տարբեր պատրվակներ բերելուց: Նրանցից մի վախեցեք: Վախեցեք միայն ինձանից: Նամազի ուղղությունը միայն նրա համար է, որպեսզի բարիքը ձեր նկատմամբ ավարտին հասցնեմ և թող որ առաջնորդվեք>:
Այս երկու այաները կրկին ուշադրությունը դարձնում են Մեքքային որպես աղոթելու ուղղություն և մարգարեին ու մուսուլմաններին պատվիրում է աղոթել այդ ուղղությամբ: Պատճառը հետևյալն է. Նախ՝ մուսուլմանների մի մասը, հրեաների կողմից նվաստանալու վախից, դժվարությամբ էին ընդունում աղոթելու ուղղությունը փոխելու հրամանը: Որովհետև Աստված ասում է մի վախեցեք հրեաներից, վախեցեք Աստծուց եվ մի երկմտեք նրա պատվիրանը կատարելու հարցում:
Երկրորդը. Աստվածային գրքերի հետևորդները իրենց գրքերում կարդացել են, որ իսլամի մարգարեն երկու ուղղությամբ էր նամազ անում: Իսկ եթե դա իրականություն չդառնար, նրանք կասեին, որ իսլամի մարգարեն չունի այն նշանները, որոնց մասին խոսվել է:
Երրորդ հերթին, նախորդ այաները վերաբերում են բնակության վայրում նամազ անելու հարցին, իսկ այս այան վերաբերում է ճամփորդության ժամանակ դեպի Ալ հարամ մզկիթ նամազ անելուն: Ամեն դեպքում, իսլամական ժողովրդի անկախությունը, աստվածային մեծ բարիք է, որը պետք է պահպանել:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 151-րդ այան:
كماارسلنا فيكم رسولا منكم يتلوا عليكم ء ايتنا ويزكيكم و يعلمكم
الكتاب والحكمه و يعلمكم ما لم تكونوا تعلمون /
Այս այայի թարգմանությունը հետևյան է. <Ով մուսուլմաններ, իմ բարիքները ձեր նկատմամբ ավարտեցի և ստեղծեցի ձեզ առաջնորդելու հնարավորություն: Ձեզ ուղարկեցինք մի մարգարե, ոպեսզի մեր այաները ձեզ համար կարդա, և ձեզ մաքրի ու սովորեցնի գիրք, իմաստնություն, և այն ինչ չէիք կարող իմանալ>:
Աստված նախորդ այայում ասում է, որ մուսուլմանների աղոթելու ուղղությունը փոխելու պատճառներից մեկը իր բարիքների ավարտն էր մուսուլմանների և նրանց առաջնորդների համար: Այս այան նրանց ասում է. <Աստված ձեզ արժանացրել է նաև այլ մեծ բարիքների, որոնցից ամենակարևորը մարգարե ունենալու բարիքն է:
Մի մարգարե, որն իր ժողովրդի ուսուցիչն է և նրանց սովորեցնում է աստվածային այաներն ու պատվիրանները ու ինչպես սրտացավ մարզիչ, մտածում է նրանց զարգանալու մասին:
Աստվածային այաների ընթերցումը, որը մաքրում է մարդու հոգին, այնուհետև պատվիրանների և իմաստնության վերաբերյալ ուսուցումը, ինչպես նաև ճիշտ աշխարհայացք փոխանցելը, աստվածային մարգարեի կարևոր գործերից են՝ մարդուն առաջնորդելու համար: Մագարեները միայն չեն եղել մարդկանց հավատքի առաջնորդները; Նրանք մտածել են հասարակության գիտական զարգացման մասին: Սակայն նրանք տարածել են միայն այն գիտությունը, որը եղել է Աստծուն հավատալու լույսի ներքո և ոչ թե նրանից առանձին:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 152-րդ այան:
فاذكروني اذكركم واشكروا لي و لاتكفرون
<Ուրեմն ինձ հիշեք, որպեսզի ես ձեզ հիշեմ: Եվ փառաբանեք իմ բարիքները և ապերախտ մի եղեք>:
Ուրեմն երբ Աստված մեզ արժանացրել է նման մեծ բարիքի, տրամաբանությունը մեզ ասում է, որ պետք է ուշադիր լինենք նրա նկատմամբ, ով դրա ստեղծողն է և իմանանք, որ այն ինչ ունենք, նա է ստեղծել և պետք է բարիքները ի գործ դնենք այն ճանապարհին, որը ունի նրա գոհունակությունը: Եթե մարդ Աստծուն մոռանա, կմոռանա բոլոր բարիքների սկզբնաղբյուրը և բնականաբար, Աստված կմոռանա մարդուն: Իսկ Աստծուն հիշել չի նշանակում միայն լեզվով հիշել նրան:
Իսկական հիշողությունն այն է, երբ մարդը հանուն Աստծո մեղք չգործի, իսկ Աստծո փառաբանումն այն է, որ մարդ այդ բարիքները օգտագործի հենց այն նպատակի համար, որի համար դրանք ստեղծվել են:
Ի՞նչ ենք սովորում այս այաներից.
1. Կրոնների միջև տարաձայնությունները շեշտելու փոխարեն, ինչը արդյունք չունի, մտածենք բարի գործի վերաբերյալ և դրական կետերի մասին:
2. Մուսուլմանները պետք է հեռու մնան այն բոլոր արարքներից, որոնցից օգուտ են քաղում թշնամիները և նրանց որևէ պատրվակի հնարավորություն չտան:
3. Աղոթքի ուղղությունը փոխելը պատճառ դարձավ, որ մուսուլմանների միջև ներքին միասնություն առաջանա և նպաստեց նրանց անկախությանը:
4. Մարգարեները ուսուցիչներն ու մարզիչները սրտցավ են մարդու նկատմամբ: Նրանք դաստիարակելով մարդուն, մտածում են նրա հոգեկան և ֆիզիկական խաղաղության մասին:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 43-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան