Օգոստոս 17, 2016 15:15 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 158-162-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 158 -րդ այան:

ان الصفا و المروه من شعائر الله فمن حج البيت او اعتمر فلاجناح عليه ان

يطوف بهما و من تطوع خيرا فان الله شاكر عليم

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Սաֆան և Մորվան Աստծո նշաններից են: Ուրեմն նա, ով Աստծո տուն գնա, Թող Սաֆայի և Մորվայի շուրջ պտույտ անի: Եվ ով ենթարկվի Աստծո հրամաններին ու բարի գործ անի, Աստված գոհ է նրանից>:

Հաջի ուխտագնացության արարողությանը, որն առկա է Աբրահամի ժամանակվանից, դարերի ընթացքում տգետ և կռապաշտ մարդկանց կողմից ավելացվել են սնոտիապաշտական ծեսեր: Իսլամը, պահպանելով այդ մեծ արարողությունը,  վերանորոգեց այն և մաքրեց սնոտիապաշտությունից: Որպես օրինակ, հաջի արարողություններից մեկը Սաֆա սարից  Մարվա սարը ընկած ճանապարհն է, որով քայլում է ուխտագնացը:   Այդ երկու սարերը գտնվում են Ալհարամ մզկիթի կողքին: Կռապաշտները այս սարերի կողքին որոշ կուռքեր էին տեղադրել և պտույտի պաշտամունք էին կատարում նաև դրանց շուրջը: Երբ  մուսուլմանները կատարում էին Հաջի ուխտագնացությունը, նրանց անհանգստացնում էր այդ փաստը և որոշները հրաժարվում էին այդ արարողությունից: Աստված այս այայում ասում է, որ  երկու լեռները աստվածային ուժի նշաներն են և Աբրահամ մարգարեի, որպես ուխտագնացության հիմնադրի հիշատակը ամրապնդող փաստ: Եթե տգետ մարդիկ իրենց աղտոտել են կռապաշտությամբ դուք չպետք է ձեր ուխտը մի կողմ դնեք և դուրս գաք ասպարեզից: Դուք պետք է ձեր ներկայությամբ կարճեք կռապաշտների ձեռքը այնտեղից:

Աբրահամն երբ իր կնոջ և որդու՝ Իսմայիլի հետ Մեքքա եկավ, որպեսզի կատարի այն ինչ Աստված էր պատվիրել, նրանց թողնելով այդ ցամաք անապատում եւ  հանձնելով Աստծուն գնաց: Սակայն Իսմայիլը ջուր գտնելու հույսով, մի սարից մյուս սարն էր վազում: Եվ Աստված, երեխայի մատների արանքից մի աղբյուր հոսեցրեց, որը կոչվեց Զամզամ: Մարդիկ  ուխտագնացության գնալիս, հիշում են այս դեպքը և Աբրահամի կնոջն ու նրա նվիրվածությունը: Դա նաև Աստծո փառաբանության նշան է, ինչը մեզ սովորեցնում է մտածել, որ մարդիկ տեղյակ են մեր լավ գործերից և հարկավոր չէ, որ անպայման շնորհակալ լինեն, որովհետև Աստված գնահատում է մեր արարքը:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 159-րդ այան:

ان الذين يكتمون ما انزلنا من البينات و الهدي من بعد مابينه للناس

في الكتب اولئك يلعنهم الله ويلعنهم اللعنون

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Նրանք, ովքեր մարդկանցից թաքցնեն առաջնորդության պարզ միջոցներն ու պատճառները, որոնց բացահայտել ենք գրքերումԱստված նրանց կանիծի և բոլոր անեծք անողներն էլ նրանց կանիծեն>:

Այս այան հրյա եւ քրիստոնյա այն գիտնականների մասին է, որոնք ժխտում են իսլամի մարգարեի հայտնվելու վերաբերյալ այն նշանները, որոնք գոյություն ունեն իրենց գրքերում:

Եթե ճշմարտությունը թաքցնելը կատարվի տգետ մարդկանց կողմից, հետևանքները այնքան մեծ չեն լինի, քան այն ժամանակ, երբ դա կատարում են գիտուն մարդիկ: Դա մեծ սխալ է համարվում մարդկանց, մարգարեների և Աստծո նկատմամբ: Ուստի նրանց մշտական անեծքը իրենց հետ կմնա: Այս այան ցույց է տալիս, որ պետք է առաքինի մարդկանց հետ մշտապես բարեկամություն անել և հեռու լինել ու  ատելություն ցուցաբերել անազնիվ ու ոչ առաքինի մարդկանց նկատմամբ:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 160-րդ այան:

الاالذين تابوا و اصلحوا و بينوا فاولئك اتوب عليهم و انا التواب

الرحيم

<Բացի նրանցից, ովքեր զղջացել են և բարի գործերով փոխարինում են սխալ գործերը, և այն ինչ թաքցրել են, ի հայտ են բերումիմ բարությունը վերադարձնում եմ նրանց, որովհետև ես բարի եմ և ընդունում եմ զղջումը>:

Իսլամի ուսմունքների մեջ փակուղի գոյություն չունի: Աստված մշտապես հույսի դուռը և վերադարձի ճանապարհը բացել է հավատացյալների առջև , որպեսզի նույնիսկ ամենամեղավոր մարդիկ միշտ իմանան, որ կարող են արժանանալ նրա բարությանը: Իհարկե, պարզ է, որ յուրաքանչյուր մեղքի զղջումը համապատասխանում է մեղքին և պետք է հնարավորության դեպքում փոխարինել դրա հետևանքները: Նրանք, ովքեր թաքցնում են ճշմարտությունը և զղջում են, պարտավոր են բացհայտել այն:

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 161 և 162-րդ այաները

ان الذين كفروا و ماتوا وهم كفار اولئك عليهم لعنه الله والملئكه والناس

اجمعين خالدين فيها لايخفف عنهم العذاب ولاهم ينظرون

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Նրանք, ովքեր անհավատ դարձան և հենց այդպես էլ հեռացան աշխարհից, Աստծո և հրեշտակների ու բոլոր մարդկանց անեծքը նրանց հետ է լինելու> և հաջորդը. <Նրանք այդ անեծքի մեջ մնալու են և ոչ նրանց տանջնանքն է նվազելու և ոչ էլ նրանց հնարավորություն է տրվելու>:

Նախորդ այայում ասվեց, որ եթե  ճշմարտությունը կոծկողները այն բացահայտեն մարդկանց համար, Աստծո բարությանը կարժանանան: Այս այան կրկին խոսում է այն մասին, որ եթե հավատացյալները կոծկեն ճշմարտությունը, Աստծո կողմից և հրեշտակների կողմից անեծքի կարժանանան: Պետք է ասել, որ զղջումը պետք է լինի նախքան մահը և մահվան նշաների հայտնվելով, այն այլևս օգուտ չունի: Անպես որ փարավոնը խորտակվելու պահին զղջաց, բայց դա ոչ մի օգուտ չունեցավ: Հենց այս պատճառով, հավատացյալների աղոթքներից մեկն այն է, որ մուսուլման մեռնեն, որովհետև անհավատ մահը այնպիսի ցավ է, որ ոչ մի բուժում չունի: Դա մարդուն հեռացնում է աստվածային բարությունից: Եվ դա պատիժ է, որ թե' աշխարհիկ և թե' հանդերձյալ կայնքում լինելու է ճշմարտությունը կոծկողների նկատմամբ և մարդկությունը ատելություն է տածելու նրանց նկատմամբ: Քանի որ աստվածային պատիժները արդար են և իմաստուն և արդարության ու իմաստության վրա են հիմնված և ոչ  վրեժխնդրության, ուստի նրանք, որ իրենց կամքով ճշմարտությունը թաքցնում են, չեն ներվելու և նրանց ոչ մի հնարավորություն չի տրվելու:

ի՞նչ ենք սովորում այս այաներից

1. Եթե աստվածային կենտրոնները, ինչպես՝ մզկիթները և աղոթավայրերը, տգետ մարդկանց կողմից վերածվեն սնոտիապաշտական կենտրոնների, չպետք է դրանցից հրաժարվել: Պետք է մեր ներկայությամբ մաքրենք այդ վայրերը և վերակենդանացնենք ճշմարիտ պաշտամունքը:     

2. Այն վայրերը, որ աստվածային բարության, ուժի և հրաշքի նշաններն ունեն, ինչպես՝ Սաֆան և Մարվան, պետք է մշտապես հարգվեն և ուշադրության կենտրոնում լինեն, որովհեև առաքինի մարդկանց են հիշեցնում:

3. Ճշմարտությունը չպետք է թաքցնել, որովհետև դա մի մեղք է, որը մշտապես դատապարտված է մարդկության կողմից, քանի որ Աստված մարդկանց մեջ դրել է արդարամտության հոգի:    

4. Աստված  զղջման ճանապարհ է բացել նրանց համար, ովքեր սխալ են կատարում և զղջում  են:
5. Գործի վերջն է կարևոր. Մարդը հավատացյալ մեռնի թե անհավատ: Եվ այս հարցին մենք պատասխանում ենք մեր կյանքի ընթացքում:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 45-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան