Ելք դեպի լույս 46
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 163-166-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 163 և 164-րդ այաները:
و الهكم اله وحد لااله الا هوالرحمن الرحيم / ان في خلق السموت والارض
و اختلف الليل و النهار و الفلك التي تجري في البحر بما ينفع الناس و
ماانزل الله من السماء من ماء فاحيا به الارض بعد موتها و بت فيها من كل
دابه و تصريف الريح و السحاب المسخر بين السماء والارض لايت لقوم يعقلون
Նախ՝ 164-րդ այան. <Ձեր Աստվածը միակն է, որից բացի չկա ուրիշ պաշտելի: Նա բարեգութ է և գթառատ: Երկինքների ու երկրի արարումը, գիշերի ու ցերեկի փոփոխությունը և ծովում նավերի շարժվելը, այն ամենն, ինչ օգուտ է մարդկանց, այն ջուրը որ երկնքից իջել է և երկիրն ու հողը վերակենդանացրել ու կենդանի էակներին տեղավորել է երկրի երեսին:Եվ քամիների ու ամպերի շարժումը, որոնք կախված են երկնքի ու երկրի միջև, նշաններ են մարդկանց համար, ովքեր մտածում են Աստծո միակ լինելու մասին ամպի ու քամու, անձրևի ու հողի, որպես բնության տարրերի ներդաշնակությունն է, որը նպաստում է կյանք ստեղծելու և տարբեր էակներ այնտեղ աճեցնելուն>:
Այս ներդաշնակ համակարգը մի կողմից Աստծո միակ լինելու նշանն է և մյուս կողմից ցույց է տալիս նրա գիտության և ուժի անսահմանությունը: Կարելի է ասել, որ աշխարհը մի երկար ու գեղեցիկ բանաստեղծություն է, որ տարբեր տողեր ունի, սակայն բոլորն ունեն նույն հանգը և խոսում են այն մասին, որ նրանց ստեղծել է մի ճաշակով բանաստեղծ: Այս այաները անդրադառնալով Աստծո միակ լինելուն, շեշտում են արարչագործության վեց առանձնահատկությունները: Դրանք են.
1. Երկինքների ու երկրի ստեղծումը: Այն երկիրը, որում մենք ապրում ենք, ընդամենը մի փոքրիկ մոլորակ է ողջ տիեզերքում:
2. Երկրի պտույտը արևի շուրջը, որը գիշերի ու ցերեկի և չորս եղանակների պատճառ է հանդիսանում:
3. Նավերը, որոնք ուղևորներ ու բեռ են փոխադրում և նրանով հանդերձ, որ շատ ծանր են ու մեծ, չեն խորտակվում, այլ քամու ուղղությամբ երկար ճանապարհ են գնում:
4. Անձրևը, որ Աստված երկնքից իջեցնում է և որը վերակենդանացնում է բույսերին, կենդանիներին, հողը և թարմացնում է օդը:
5. Քամիները, որոնք ոչ միան նավեր են տեղաշարժում, այլ նաև պատճառ են դառնում, որ ամպերը շարժվեն և բույսերի փոշոտումը կատարվի, տաք ու սառը եղանակները փոփոխվեն, մաքուր օդը փոխարինի քաղաքների աղտոտված օդին:
6. Ամպերը, որ մեծ քանակությամբ ջուր են պարունակում, սակայն հակառակ երկրի ձգողության ուժին, կախված են երկնքի ու երկրի միջև ու մի կետից շարժվում են մյուսը:
Իհակե պարզ է, որ այս նշաններով միակ Աստծո գոյության մասին գիտակցում են նրանք, ովքեր խորհում են և այս ամենի կողքով անտարբեր չեն անցնում:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 165-րդ այան
و من الناس من يتخذ من دون الله اندادا يحبونهم كحب الله و الذين
امنوا اشد حبا لله ولو يري الذين ظلموا اذ يرون العذاب ان القوه لله
جميعا و ان الله شديد العذاب
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Մարդկանցիցի ոմանք, միակ Աստծուն պաշտելու փոխարեն, կուռքերի են պաշտում, որպես նրան հավասար Աստվածներ: Սակայն հավատացյալները ամեն ինչից առավել սիրում են իրենց միակ Աստծուն: Նրանց սերը ավելի զորեղ է, քան անահավատներինը, որոնք պաշտում են կուռքերին: Սակայն նրանք, ովքեր մեղք գործեն և պաշտեն կուռքերին, կտեսնեն տանջանքը և կհասկանան, որ ամբողջ ուժը և կարողությունն Աստծունն է և Աստծո պատիժը խիստ է ու ծանր>:
Նրանով հանդերձ, որ տիեզերքի բոլոր նշանները երկնքում, երկրում ու ծովում և կենդանիներն ու բույսերը խոսում են Աստծո միակ լինելու մասին, սակայն որոշ մարդիկ այս նշանների մասին չխորհելով, տեսնում են միայն արտաքինը և Աստծո փոխարեն պաշտում են կուռքերի: Երբեմն մարդիկ պաշտում ե աստղերին և դիմում են բախտագուշակությանը՝ գերագնահատելով աստղերի դերը իրենց կյանքում: Երբեմն պաշտում են որևէ կենդանու, օրինակ՝ կովին, իսկ երբեմն էլ քարից կամ փայտից կուռք են ստեծում և խոնարհվելով դրա առջև, իրենց սերն են նվիրոմ դրանց: Երբեմն պաշտում են մի մարդու, ինչպես Աստծուն և պատրաստ են զոհվել նրա համար: Այս բոլոր սերերը պատճառ են դարձել, որ այդ մարդիկ չիմանան, թե ինչ է իսկական հավատքը: Իսկ աստվածապաշտությունն այն է, երբ մարդին իր ողջ սերը նվիրում է Աստծուն և նրա ճանապարհով է քայլում: Իսկ այդ սերը ձեռք է բերվում իմաստնության և գիտության շնորհիվ: Իհարկե, եթե նրանք մտածեին հանդերձյալ կյանքի մասին, կհասկանային, որ ողջ ուժը Աստծո ձեռքերում է և Աստծուց բացի այլ էակների նկատմամբ նրանց պաշտամունքը, անիմաստ է:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 166-րդ այան
اذ تبرا الذين اتبعوا من الذين اتبعوا و راواالعذاب و تقطعت بهم
الاسباب
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Այն ժամանակ, երբ գա ահեղ դատաստանի օրը, անհավատության առաջնորդները կատեն իրենց հետևորդներին և բոլորը կտեսնեն Աստծո պատիժը և կբացվեն բոլոր կապերի թելերը>:
Այս այան մարդուն զգուշացնում է ասելով. Ով մարդ, զգուշացիր և տես թե ով է քո առաջնորդը, ում ես հետևում և ում ես սիրում: Նրան սիրեք, որ ձեզ իր համար չի ուզում, որպեսզի ձեր միջոցով իր ցակություններին ու մուրազներին հասնի: Առաջնորդին և ղեկավարին ընտրելու հարցում զգուշացեք, որովհետև ձեր ճակատագիրը նրանից է կախված:
Իսկ այժմ այն դասերը, որ քաղում ենք այս այներից
1. Բնագիտությունը աստվածագիտության ճանապարհներից է, որորվհետև այն ցույց է տալիս Աստծո ուժն ու իմաստությունը:
2. Բացի Աստծուց, այլ բանի պաշտամունքը անհավատության նշան է
3. Հավատքի նշանը սեր է դեպի միակ Աստվածը, որը ի հայտ է գալիս նրան հետեւելու շնորհիվ:
4.Հանդերձյալ կյանքում սուտ սերերը, որ հիմնվել են ցանկասիրության վրա վերածվելու են ատելության ու թշնամանքի:
5.Անաստված առաջնորդները ահեղ դատաստանի օրը ոչ միայն ուժ չունեն այլեւ այնքան անհավատարիմ են, որ իրենց հետեւորդներից հրաժարվում են:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 46-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան