Օգոստոս 17, 2016 16:01 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 167-171-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 167-րդ այան:

وقال الذين اتبعوا لو ان لنا كره فنتبرا منهم كماتبرء وامنا كذلك
يريهم الله اعمالهم حسرات عليهم و ماهم بخارجين من النار

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ

<Նրանք, ովքեր մոլորված առաջնորդներին են հետևել, ահեղ դատաստանի օրը ասելու են. Երանի մեզ համար վերադարձի ճանապարհ լիներ դեպի երկիր, որպեսզի այդ առաջնորդներին հայտնեինք մեր ատելությունը: Այնպես, ինչպես նրանք են այսօր ատում մեզ: Այսպես, Աստված նրանց արարքները, որ ցավ է պատճառում իրենց  ցույց է տալիս նրանց, և նրանք երբեք դուրս չեն գա դժոխքի կրակից>:

Նախորդ այաներում ասացինք, որ երբ հանցագործները Աստծո պատիժն են տեսնում, (առաջնորդները իրենց հետևորդների),  ուզում են արդարանալ որովհետև այն սերը, որ ցանկասիրության և երազանքի վրա է  հիմնված, հանդերձյալ կյանքում  ատելության է վերածվում:

Այս այան ասում է. Դժոխայինները Աստծուց ուզում են, որպեսզի վերադանան երկիր և արտահայտեն իրենց ատելությունը նրանց նկատմաբ: Որովհետև իրենց արարքներից բացի ցավ ու ափսոսանք, ոչ մի օգուտ չեն շահել: Ինչ օգուտ, որովհետև այդ ափսոսանքից ու ցավից, նրանք ոչ մի արդյունք չեն ստանալու և ոչ էլ վերադարձի ճանապարհ կա: Այս այան դիմում է նրանց, ովքեր հավատում են ճակատագրին և ասում է, որ մարդը կարող է իր ճակատագիրն առնել իր ձեռքը: Որովհետև ափոսանքն ու ցավը նշանակում են, որ կարող էինք այլ բան անել, սակայն կամակոր եղանք և սխալ ճանապարհ ընտրեցինք: Ինքերս որոշեցինք այդ ճանապարհը:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 168-րդ այան

انما يامركم بالسوء والفحشاء و ان تقولوا علي الله مالاتعلمون

Այս այայի թարգմանությունը հետևյալն է . <Ով մարդիկ այն, ինչ որ երկրում հալալ է և օգտակար, կերեք, և մի հետևեք սատանայի գայթակղություններին, որովհետև նա ձեր բացահայտ թշնամին է>:

Ուտելը և խմելը բնազդային արարք են և ընդհանրապես ուտելիքի նկատմամբ կարիքը մարդկանց հիմնական կարիքներից է: Եվ ինչպես մյուս կարիքների, այս հարցում էլ գոյություն ունեն ծայրահեղություններ: Որոշ մարդիկ ցանկանում են առանց օրենքի և չափի ուտել և խմել այն, ինչ ցանկանում են և անտարբեր են թե տրամաբանությունն ու օրենքը այդ կապակցությամբ ինչ են ասում, դա ճիշտ են համարում թե ոչ, և արդյոք այդ ուտելիքը օրինավոր ձևով է ձեռք բերվել թե ոչ: Նրանք միայն մտածում են լցնել իրենց ստամոքսը և բավարարել ցանկասիրությունը: Կա մարդկանց մի խումբ, որ առանց որևէ պատճառի և նույնիսկ եթե բանականությունն ու օրենքը թույլ են տալիս, հրաժարվում է ուտելիքից, կարծելով, որ այդպիսով պայքարում են ցանկասիրության դեմ: Իսլամը, որ համապարփակ կրոն է, ուտելիքի և խմիչքի վերաբերյալ նույնպես ունի որոշակի օրենքներ և հալալ է հայտարարել այն, ինչն օգտակար ու անհրաժեշտ է օրգանիզմին և հարամ՝ այն, ինչը կարող է վնասել մարմնին, թե' ֆիզիկապես և թե' հոգեպես:

Այս այան ասում է. Այն ինչ երկրում է Աստված ստեղծել է ձեզ համար: Կերեք միայն այն, ինչ հալալ է ու մաքուր և համապատասխանում է ձեր օրգանիզմին և անտեղի որևէ բանը հալալ կամ հարամ մի համարեք, որովհետև դա սատանայի ծրագիրն է՝ ձեզ շեղելու համար, ինչպես որ Ադամին ու Եւային Եվային խաբեց, որպեսզի օգտվեն արգելված ծառի պտուղից:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 169-րդ այան

انما يامركم بالسوء والفحشاء و ان تقولوا علي الله مالاتعلمون

Այս այան ասում է. <Սատանան  ձեզ պատվիրում է որ կատարեք վատը և սխալը և Աստծուն մի վերագրեք  բաներ, որոնց մասին գաղափար անգամ չունեք>:

Նախորդ այան ասում է. Սատանան ձեր թշնամին է; Այս այան ասում է. Սատանայի թշնամանքի նշաններից է այն, որ մշտապես հրավիրում է ձեզ վատ արարք կատարել, ինչը բացի դժբախտությունից, որևէ այլ հետևանք չիկարող ունենալ: Իհակե, սատանան մեզ վրա չի իշխում: Սակայն այստեղ Ղուրանն ուզում է ասել, որ  մեղքերը, որ սատանա մեզ պատվիրում է անել, նրա գայթակղություններն են և որքան մարդու հավատքը թույլ լինի, նա ավելի շատ է ազդվում սատանայից: Սատանան կարողանում է նրան գայթակղել մեղք գործել և արդարացում գտնել այդ մեղքերի համար: Եվ այդպես է լինում, որ մարդը սխալ քայլ է կատարում իր տգիտության ու սնոտիապաշտության պատճառով ու իրեն արդարացնելու համար, դա վերագրում է Աստծուն:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 170-րդ այան

واذاقيل لهم اتبعوا ما انزل الله قالوا بل نتبع ما الفينا عليه آباء نا
او لو كان ء اباوهم لايعقلون شيئا ولايهتدون

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Եվ երբ նրանց ասվի. Հետևեք նրան, ինչ ուղարկվել է Աստծո կողմից, ասում են. Մենք հետևում ենք նրան, ինչին հետևել են մեր հայրերը, դա այն դեպքում, երբ  նրանց հայրերը ոչ մտածել են , ոչ  առանջնորդվել են>:

Մշակույթի և ավանդույթների պահպանումը եկել է հնուց ի վեր և արժեք ունի: Սակայն  այդ մշակույթը արժեքավոր է, երբ հիմնված է բանականության և մտքի ու աստվածային ներշնչանքի վրա և ոչ միայն սնոտիապաշտության և ցեղային կարծրամտության ու միակողմանի մտածելակերպի: Սատանան մարդու հոգու մեջ  ներթափանցում է հենց այդ ճանապարհներից մեկով, որը առանց մտածելու և կույր աչքերով նախորդներին հետևելն է: Դրա հետևանքով, մարդը աստվածային պատվիրաններին հետևելու փոխարեն, շարունակում է իր նախնիների սխալը, նրանով հանդերձ որ գիտի դրա սխալ լինելու մասին:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 171-րդ այան

ومثل الذين كفروا كمثل الذي ينعق بما لايسمع الا دعاء ونداء صم بكم عمي
فهم لا يعقلون

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով մարգարե, քո հրավերը անհավատներին, նման է այն հովվին, որ քամու ժամանակ  կանչում է իր ոչխարներին: Սակայն նրանք բացի աղմուկից ոչինչ չեն լսում, և չեն հասկանում թե ի՞նչ է ասում հովիվը: Այս անհավատները ոչ լսում են, ոչ տեսնում , ոչ էլ խոսում և ընդհանրապես ոչինչ չեն հասկանում :

Նախորդ այայում ասվում է. <Անհավատները հետևում են իրենց նախնիների սնոտիապաշտական հավատալիքներին, կույր աչքերով: Դա այն դեպքում, երբ նրանց հայրերը այդ գաղափարները ոչ թե բանականության, և ոչ էլ աստվածային կամքով են ձեռք բերել: Այս այան ասում է. Անհավատները չեն մտածում գտնել ճշմարտությունը: Նրանք փակել են իրենց ականջները ճշմարտության և արդարության դեմ, որպեսզի ո'չ լսեն և ո'չ էլ տեսնեն: Ինչպես այն ոչխարները, որ ինչքան էլ հովիվը ցանկանում է զգուշացնել նրանց վտանգի մասին,  նրանք ընկալում են միան աղմուկը:

Նրանք ինչպես կենդանիները ունեն աչք, ականջ և լեզու, սակայն չեն մտածում: Որովհետև նրանք չեն ընկալում ճշմարտությունը և շարունակում են հետևել իրենց նախնիների սխալ ավանդույթներին և նրան, ինչ նրանք են ասել, առանց այլևայլի:

Իսկ այժմ այն դասերը, որ ստացել ենք այս այաներից

1. Մարդը կենդանի չէ, որ ծառայի միայն իր ստամոքսին: Նա պետք է աստվածային պատվիրանների շրջանակներում բավարարի ուտելիքի իր կարիքները, նկատի առնելով հալալը և մաքուրը

2. Նա, ով մարդուն դեպի չար և վատ արարք է հրավիրում, սատանա է, թեկուզ արտաքինով նման լինի մարդուն

3. Նախնիների ավանդույթներին հետևելը այն ժամանակ է արժեքավոր, եթե հիմնված է գիտության և բանականության վրա: Իսկ եթե դա հիմնված է սնոտիապաշտական հավատալիքների փոխանցմանը սերնդից սերունդ, կբերի կործանման

4. Մարդուն արժևորում են իր մտքի և ուղեղի համար: Որովհետև կենդանիներն էլ ունեն աչք ,  լեզու և ականջ:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 47-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան