Օգոստոս 17, 2016 16:17 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 172-176-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 172-րդ այան:

ياايهاالذين آمنواكلوامن طيبات مارزقناكم واشكروالله ان كنتم اياه تعبدون

Այս այայում Աստված դիմելով հավատացյալներին, ասում է. <Ով դուք, որ հավատում եք, կերեք այն բոլոր անարատ բարիքները, որ որպես բարիք  ձեզ ենք պարգևել և փառաբանեք Աստծուն, եթե միայն նրան եք պաշտում >:

Աշխարհը նման է մի այգեստանի և առաքինիները այս այգու ծաղիկներն ու բույսերն են: Աստվածային բարիքները նման են ջրի, որը անհրաժեշտ է այգեպանին ծաղիկներ աճեցնելու համար: Սակայն ի՞նչ կարելի է անել, երբ մոլախոտերը նույնպես օգտվում են այդ ջրից:

Աստված հավատացյալներին պատվիրում է. <Օգտվեք բարիքներից և անտեղի ինչ որ բան հարամ մի համարեք, որովհետև այս բարիքները իրականում ստեղծվել են հենց ձեզ համար>:

Իհարկե, աստվածային օրերը ստամոքս լցնելու և ցանկությունները բավարարելու համար չեն, որովհետև աստվածային այգու պտուղը առաքինի գործն է և պետք է բարիքները ճիշտ օգատգործել և սա է իսկական փառաբանումը:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 173-րդ այան

انما حرم عليكم الميته و الدم و لحم الخنزير و ما اهل به لغيرالله
فمن اضطر غير باغ ولا عاد فلا اثم عليه ان الله غفور رحيم

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Աստված հարամ է համարել սատկած  միսը, արյունը, խոզի միսն ու այն կենդանիների միսը ուտելը, որոնք չեն մորթվել Աստծո անունով: Այդուհանդերձ, նրանց համար, ովքեր սովածության պատճառով պարտավոր լինեն ուտել այդ միսը, ոչ թե իրենց հաճույքները բավարարելու և կամ շատակերության համար  , դա մեղք չի համարվի, որովհետև Աստված գթած է և ողորմած>:

Ղուրանն անպես է ստեղծվել որ երբ մտադիր է մարդուն արգելել որևէ գործ կատարել, նրան նախ ցույց է տալիս, թե որոնք են հալալ և օրինական ճանապարհները և որն է հարամը:

Նախորդ այայում, Աստված հավատացյալներին ասում է, որ օգտագործեն մաքուր և հալալ ուտելիք:

Այս այան ասում է, որ ամեն ինչ հալալ է, բացի մի քանի բաներից, որ կարող են վնասել մարդուն: Ուրեմն արյան և սատկած կենդանու ու խոզի միս չուտելու պատճռը այդ ուտելիքների արտաքին տեսքն է: Իսկ կուռքերի ոտեքերի տակ մատաղ արված  կամ դրանց անունով գլխատված կենդանիների միսը ուտելու արգելքը  անհավատության պատճառով է: Քանի որ իսլամը համապարփակ և միևնույն ժամանակ հեշտ կրոն է, ոչ մի փուլում փակուղի չունի և եթե որոշակի պատվիրան է որոշել մարդու համար, ահրաժեշտության դեպքում այն վերացրել է: Սա Աստծո գթության նշանն է:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 174-րդ այան

ان الذين يكتمون ما انزل الله من الكتب و يشترون به ثمنا قليلا اولئك
ما ياكلون في بطونهم الا النار و لا يكلمهم الله يوم القيمه و لا يزكيهم و
لهم عذاب اليم

Այս այայի թարգմանությունը. <Նրանք, ովքեր կոծկում են Աստծո գրքի միջոցով ուղարկած ճշմարտությունը և դա վաճառում են չնչին գումարով,  միայն կրակ են լցնում իրենց ստամոքսի մեջ և ահեղ դատաստանի օրը Աստված նրանց հետ չի խոսում ու նրանց չի մաքրում և նրանց սպասվում են սարսափելի տանջանքներ>:

Նախորդ այան, խոսում էր որոշ ուտելիքների արգելված լինելու մասին, ինչպես՝ խոզի միսը կամ սատկած կենդանու միսը: Այս այան այդ կապակցությամբ ընդհանուր օրենք է ներկայացնում: Այն է. Եթե մարդը   հարամ և մեղավոր ճանապարհով ձեռք բերած գումարով գնի որևէ բան, թեկուզ հալալ  ուտելիք, դա նման է նրան, որ այդ մարդը կրակ ուտի և իրեն ցավ պատճառի: Այդ հարամ փողերից մեկն այն է, երբ մարդը ճշմարտությունը գիտի բայց փող ստանալու դիմաց կոծկում է դա: Աստված ասում է. Նրանք, ովքեր պատրաստ չեղան աստվածային խոսքը այս կյանքում հասցնել մարդկանց ականջին, հանդերձյալ կյանքում զրկվելու են աստվածային բարեգութ խոսքերը լսելուց:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 175 և 176 -րդ այան

اولئك الذين اشتروا الضلله بالهدي والعذاب بالمغفره فمااصبرهم علي
النار/ ذلك بان الله نزل الكتاب بالحق وان الذين اختلفوا في الكتاب لفي
شقاق بعيد

Այս երկու այաների թարգմանությունը հետևյալն է. <Ճշմարտությունը կոծկողները, առաջնորդությունը մոլորության և ներումը տանջանքի հետ փոխանակեցին: Նրանց համբերությունը դժոխքի կրակների առջև որքա՞ն է: Այդ պատիժը նրա համար է, որ Աստված գիրքը ճշմարտացիորեն է ուղարկել, սակայն ոմանք  տարաձայնություն են առաջացրել այդ գրքի վերաբերյալ և պայքարում են ճշմարտության դեմ>:

Այս երկու այաները խոսում են այն ճշմարտությունների մասին, որ կոծկվել են բարոյազուրկ գիտնականների կողմից: Նրանք կորցրել են առաջնորդության լույսը և խորտակվում են: Գիտությունը միայնակ չի կարող մարդուն երջանկացնել, իսկ երբեմն էլ կարող է մի մարդու, մի սերնդի և նույնիսկ մի ամբողջ ժողովրդի շեղել ճիշտ ճանապարհից: Ինչպես որ այն անբարո գիտնականները, որոնք ոչ միայն իրենց համար չեն գտնում առաջնորդություն, այլև շատ մարդկանց շեղում են ճիշտ ճանապարհից: Բնականաբար, այսպիսի գիտնականների պատիժը միայն իրենց չի վերաբերում: Որովհետև նրանք շատերին են շեղել իսկական ճանապարհից և պետք է պատժվեն այդ արարքների համար: Եվ որքան ծանր է այսպիսի պատիժը:

176-րդ այայում, ճշմարտությունը կոծկելը համարվում է ճշմատության դեմ կռվել և նրանով հանդերձ, որ ոմանք գիտեն և ճանաչում են ճշմարտությունը, պատրաստ չեն այն ընդունել և կռվում են դրա դեմ: Նրանք տարբեր միջոցներով մարդկանց մեջ տարաձայնություններ են առաջացնում ճշմարտության վերաբերյալ:

Իսկ այժմ այն դասերը, որ սովորում ենք այս այայից

1.  Իսլամն ուշադիր է սնունդի խնդրին և բազմիցս զգուշացրել է հալալ ու հարամ ճաշերի վերաբերյալ:

2. Աստծուն պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն պաշտամունքի կամ աղոթքի ժամանակ, այլ նաև ճաշի: Որովհետև ուտել այնպիսի կենդանու միս, որը Աստծո անունով չի մորթվել, անօրինական է:

3. Նույնիսկ ամենահալալ ճաշերը, որ գնվել և պատրաստվել են հարամ ճանապարհով ձեռք բերված փողով, նույնն է,  որ մարդ կրակ ուտի:

4. Նրանով հանդերձ, որ Աստված այս աշխարհում մարգարեների, ինչպես՝ Մովսեսի հետ, ուղիղ է խոսել, սակայն հանդերձյալ կյանքում բոլոր առաքինիները Աստծո հետ խոսել են:

5. Կրոն ծախելը, եթե դա լինի նույնիսկ ամբողջ աշխարհի հարստության դիմաց, մեծ վնաս է:

6. Որոշ մարդիկ անհավատ են դարձել ճշմարտությունը չիմանալու պատճառով: Շատ մարդիկ էլ պայքարում են ճշմարտության դեմ և եթե նույնիսկ իմանան, որ դա սխալ է, պատրաստ չեն այն ուղղել:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 48-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան