Օգոստոս 17, 2016 16:35 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 177-179-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 177-րդ այան:

ليس البر ان تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من امن بالله
واليوم الاخر و الملئكه والكتب والنبيين واتي المال علي حبه ذوي القربي
واليتمي والمسكين وابن السبيل والسائلين وفي الرقاب واقام الصلوه واتي
الزكوه والموفون بعهدهم اذا عاهدوا والصابرين في الباساء و الضراء و
حين الباس اولئك الذين صدقوا واولئك هم المتقون

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Առաքինությունը միայն այն չէ, որ աղոթելիս մեր երեսը դեպի արևելք կամ արևմուտք դարձնենք:Իսկական առաքինին նա է, ով հավատում է Աստծուն, հանդերձյալ կյանքին,   հրեշտակներին , մարգարեներին և  իր ունեցվածքից, որքան էլ այն իր համար կարևոր լինի և դրան կապված լինի, բաժին է տալիս իր հարազատներին, որբերին, անօթևաններին, խեղճերին, աղքատներին ու գերիների ազատագրմանը, աղոթք է անում և զաքաթ է վճարում: Առաքինին հավատարիմ է իր խոստմանը և դիմադրում է աղքատության ու զրկանքի,   ցավի ու հիվանդության և պատերազմի արհավիրքներին: Այո, սրանք այն մարդիկ են, որ իրոք հավատացյալ են և նրանց խոսքն ու գործը մեկն են և նրանք բոլորը առաքինիներ են>:

Այս այան, որ Ղուրանի ամենահամապարփակ այաներից է, նշում է բարեգործության ամենակարևոր սկզբունքները իսլամում: Աստծո մագարեն այս կապակլցությամբ ասել է. Նա, ով իրագործի այս այան, նրա հավատքը լիարժեք է: Եվ ինչպես  նախորդ այաներում աղոթելու ուղղության մասին ասացինք, հրեաները շատ խնդիրներ առաջացրեցին այս կապակցությամբ, փորձելով դա ներկայացնել որպես մեծ խնդիր, վերոնշյալ այան հենց այս մասին է: Այն ասում է. Մի կարծեք, որ կրոնը սահմանափակվում է նրանով, թե որ կողմ եք աղոթում, որպեսզի ձեր ողջ ուժը վատնեք այդ հարցի վրա: Աստվածային կրոնները երեք բաժիններից են բաղկացած և իսկական հավատացյալը նա է, ով հաշվի է առնում բոլոր բաժինները: Այդ բաժիններից մեկը վերաբերում է հավատալիքներին: Այսինքն՝ մարդը պետք է Աստծուն ու հրեշտակներին, երկնային գրքերին ու մարգարեներին սրտանց  հավատա:

Պարզ է, որ այսպիսի հավատքը գործնականում պետք է դրսևորվի կրոնական պարտականություններում և նամազում և բացի դրանից, իսկական հավատացյալը պետք է մշտապես ուշադիր լինի զրկվածներին ու կարիքավորներին, որը կրոնի մեկ այլ բաժինն է: Իսկ այստեղ միայն արարչի ու նրա արարածների հետ շփումը բավական չէ: Այս կապը պետք  է մշտական և կայուն լինի և դրա համար պետք է պահպանել բարոյական սկզբունքները, ինչպես՝ համբերատարությունը, հավատարմությունը , հատկապես՝  աստվածային պայմանների նկատմամբ: Այս այան նրան է համարում բարեգործ հավատացյալ, ով և զաքաթ է վճարում և կատարում է իր բոլոր պարտականությունները և ուշադիր է լինում զրկվածների նկատմամբ:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 178-րդ այան

ياايهاالذين امنوا كتب عليكم القصاص في القتلي الحر بالحر والعبد بالعبد
والانثي بالانثي فمن عفي له من اخيه شي ء فاتباع بالمعروف و آداء اليه
باحسان ذلك تخفيف من ربكم و رحمه فمن اعتدي بعد ذلك فله عذاب اليم

Աստված այս այայում, դիմելով հավատացյալներին, ասում է.  <Ով   հավատացյաներ, սպանվածների վերաբերյալ  ձեզ համար արդար հատուցում է սահմանված, որպեսզի  ազատ մարդը ազատ մարդու, ստրուկը ստրուկի , կինը կնոջ նկատմամբ ճիշտ ձևով պատժվի:  Իսկ եթե ղեսասի դատապարտվածը իր կրոնական եղբոր կողմից ներվի և նրա ղեսասը վերածվի արյան գնի հատուցման, պետք է այդ գինը ստանալու ժամանակ ընտրել ճիշտ ձև և դա սրտանց ու բարությամբ, արյան տերերին վճարել: Այս հատուցման փոխարինումը արյան գնի վճարով, ձեր Աստծո գթության նշաններից է: Եվ եթե որևէ մեկը չհարգի այդ օրենքը, նրան սպասում են խիստ տանջանքներ>:

Իսլամը համապարփակ կրոն է, որ օրենքներ ու կանոններ է հաստատել մարդկանց համար: Ոչ միայն նրանց անհատական, այլ նաև հասարակական շրջանակներում, որպեսզի մարդկային հասարակությունը անվտանգ լինի ու կայուն: Սպանությունը այն դեպքերից է, որ առկա է բոլոր հասարակություններում: Իսլամը   սպանությունը կանխելու և մարդկանց անվտանգությունը  ապահովելու համար հաստատել է հատուցման օրենքը, որի համաձայն, եթե սպանությունը կանխամտածված է, մարդասպանը պետք է դատապարտվի մահվան, որպեսզի վերջ տրվի անտեղի սպանությոններին և մյուսները թույլ չտան  մարդկանց կյանքին վտանգ սպառնալ: Իհարկե, հատուցման օրենքում պետք է պահպանվի հավասարությունը՝ սպանվածի ու մարդասպանի միջև: Դրա համար էլ տղամարդը տղամարդու և կինը կնոջ նկատմամբ է հատուցվում: Եթե մարդասապանը և սպանվածը նույն սեռից չեն, պետք է նրանց արյան գնի տարբերությունը վճարվի: Այս օրենքը կարևոր է այն պատճառով, որ տգետ արաբների մեջ կային անպիսի ցեղեր, որ եթե ցեղից մեկը սպանվում էր, ցեղակիցները կարող էին ոչնչացնել սպանողի ողջ ցեղին և այդ հողի վրա մեծ պատերազմներ էին տեղի ոնենում: Սակայն իսլամը արդարության հիման վրա թույլ չի տալիս այսպիսի արարք և մյուս կողմից սպանվածի տերերին առաջարկում է ցանկության դեպքում ստանալ արյան գինը և հրաժարվել հատուցումից: Սակայն այս դեպքում չպետք է արդարությունը ոտնահարվի:

Բաղարա սուրայի 179 - րդ այայն խոսում է այն մասին, թե  այս օրենքը որքան կարևոր է մարդկային հասարակության կյանքում:

ولكم في القصاص حيوه ياولي الالبب لعلكم تتقون

Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով գիտակից մարդիկ, ձեր կյանքը հատուցման օրենքում է: Թող որ առաքինություն որդեգրեք>:

Դժբախտաբար, որոշ մարդիկ, որ իրենց գիտուն էին համարոմ, առանց քննարկելու հատուցման օրենքը, քննադատեցին այն, ասելով. Միթե մարդսպանին սպանելով սպանվածը կվերակենդանանա: Նրանք ասում էին նաև, որ այս օրենքը սպանում է մի այլ մարդու, ինչը նշանակում է մեկ այլ մարդասպանություն: Ղուրանը այս կապակցությամբ ասում է , որ մարդկային հասարակության կյանքը չի կարող գոյատևել առանց արդարության և անվտանգության պահպանման: Իսկ դրանք պահպանելու համար պետք է կիրառել հատուցման օրենքը: Այնպես, ինչպես երբ մարդու մարմնում կա հիվանդ օրգան, այն պետք է ոչնչացնել: Իրականում, հատուցման օրենքը նախքան որ անհատական վրեժխնդրություն լինի, հասարակության անվտանգության պահպանման երաշխիքն է: Իրոք, այսօր ո՞ր երկրներում են ավելի շատ ոճրագործությունն ու հանցանքը: Այն երկրներում, որտեղ հատուցման օրենքը թեկուզ ոչ լիարժեք, բայց կիրառվում է, թե՞ այն երկրներոմ, որ իրենց համարում են մարդու իրավունքների պահապան և հատուցման օրենքը հավասարեցնում  մարդասպանության հետ:

Իսկ ի՞նչ ենք սովորում այս այաներից

1. Աստծուն հավատալը առանց ընչազուրկների, անճարների և մարդկանց իրավունքները հարգելու, հնարավոր չէ:

2. Հանուն Աստծո  ունեցվածքից անեցնելը, ցույց է տալիս մարդու հավատքի խորությունը

3. Հավատքի անհրաժեշտությունը համբերությունն է և դիմադրությունը աղքատության ու պատերազմների արհարվիրքների նկատմամբ և հավատքը , միայն հանգստի ու բարության ապահովության ժամանակ չի:

4. Իսլամը հատուցման օրենքի հետ միասին  ընդունում է նաև ներման կամ արյան գինը վճարելու օրենքը:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 49-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան