Ելք դեպի լույս 50
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 180-182-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 180-րդ այան:
كتب عليكم اذا حضر احدكم الموت ان ترك خيرا الوصيه للولدين و الاقربين
بالمعروف حقا علي المتقين
Այն թարգմանվում է հետևյալ կերպ . <Երբ ձեզանից մեկն ու մեկի մահը վրա հասավ, գրվել է, որ եթե ունեցվածք ունեք, այն կտակեք ձեր ծնողներին ու հարազատներին, արժանի կերպով: Սա իրավունք է, որը սահմաված է առաքինիների համար>:
Մենք բոլորս, մի օր ծնվել ենք՝ և մի օր գնալու ենք այս աշխարհից: Ծնվելիս մեր ձեռքը դատարկ է եղել և մեռնելիս էլ այն դատարկ է լինելու: Այս ընթացքում մենք ձեռք ենք բերել հարստություն, որ պետք է թողնենք ու հեռանանք: Իսլամի օրենքով, նա, որ հեռանում է այս աշխարհից, պետք է իր հարստության մեկ երրորդը բաժանի երեխաների և կնոջ, կամ այլ ժառանգների միջև և կտակի կարիք չունի: Սական յուրաքանչյուր մարդ կարող է իր հարստության մեկ երրորդը կտակել որևէ գործի համար: Այս այան ասում է, որ առաքնիները, որոնց հարստությունը հալալ է և բարի ճանապարհով է ձեռք բերվել, մահվան ժամանակ պետք է բաժին տան իրենց ծնողներին ու հարազատներին: Որովհետև նրանց կինը և երեխաները բնական կերպով ստանում են հարստության երկու երրորդը: Իհարկե, կտակը պետք է լինի տրամաբանական և ոչ թե սիրո կամ վրեժխնդրության հիման վրա մեկը զրկվի կտակից և մյուսին բաժին հանսի ողջ ունեցվածքը:
Այս այայից սովորում ենք, որ ծնողները արժանի են հարգանքի ու նրանց գնահատելու համար պետք է մեր ունեցվածքից մի մասը կտակենք նրանց:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 181-րդ այան
فمن بدله بعد ما سمعه فانما اثمه علي الذين يبدلونه ان الله سميع عليم
Աս այայի թարգմանությունը հետևյալն է. <Նա, ով կտակը փոփոխի, նրանով հանդերձ որ դա լսել է, իմացեք, որ այդ դեպքում մեղքը իրենն է: Քանզի Աստված ամենաիմաստուն լսողն է>:
Երբեմն զավակները կամ բարեկամները, նրանով հանդերձ, որ լսել են կտակը, փոփոխության է ենթարկում այն: Ղուրանն այս կապակցությամբ ասում է. Կտակողը պարգևատրվում է Աստծո կողմից և նա, ով այդ գումարը սխալ ձևով է ստացել, մեղք չունի: Այստեղ մեղք է գործում նա, ով փոփոխության է ենթարկում կտակը:
Այս այայից սովորում ենք , որ պետք է կտակը լիարժեք կերպով իրականացնել և փոփոխությունն այս հարցում դավաճանություն է համարվում:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 182-րդ այան
فمن خاف من موص جنفا او اثمافاصلح بينهم فلا اثم عليه ان الله غفور رحيم
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Իսկ եթե կտակ անողը շեղվի և մեղք գործի, և իր կտակը սխալ գործի համար կազմի և վախենա դրա հետևանքներից ու որոշ փոփոխությոններ անելով ճշտի, դա մեղք չի համարվի, քանզի Աստված ներող է և բարի> :
Նախորդ այաներոմ ասված է, որ նա, ով միտումնավոր փոփոխոություն անի կտակում, մեղք կգործի: Սակայն երբեմն կտակողը սխալ է կազմում իր կտակը, ինչը պատճառ է դառնում, որ մեծ սխալներ առաջանան: Այս դեպքում կարելի է կտակը այնպես փոխել, որ նման խնդիրներ չառաջանան:
Այս այայից սովորում ենք, որ իսլամում փակուղի գոյություն չունի և շատ կարևոր է հարգանքը կտակի նկատմամբ, սակայն կարևոր են նաև այնպիսի արարքներ, որոնք թույլ չեն տալիս, որ արյունահեղություն լինի:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 39-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան