Ելք դեպի լույս 51
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 183-186-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 183-րդ այան:
ياايهاالذين امنوا كتب عليكم الصيام كما كتب علي الذين من قبلكم
لعلكم تتقون
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով հավատացյալներ, պահքը ձեզ համար է գրվել, ինչպես որ գրվել էր ձեր նախնիների համար, թերեւս առաքինի լինեք>:
Աստծո հրամաններից մեկը պահքն է, որը չի վերաբերում միայն իսլամին: Այն առկա է նաև աստվածային մյուս կրոններում: Պահքը հավատքի այն նշաններից է, որ անտեսանելի է, հակառակ նամազի և ուխտագնացության, որոնք տեսանելի են: Պահքի ժամանակ չի կարելի ցուցամոլություն անել: Պահքը հզորացնում է մարդու կամքը և այն մարդը, ով մեկ ամիս հրաժարվում է ուտելուց , խմելուց և օրինավոր հաճույքներից, կարող է ուրիշի հարստության և սրբության նկատմաբ զուսպ լինել: Պահքը ուժեղացնում է մարդկային և կրոնական զգացողությունները: Նա, ով մեկ ամիս սովածություն կրի, կհասկանա չունևորների ցավը և կմտածի նրանց մասին: Պահքը նաև հարմար առիթ է ՝ հրաժարվելոըւ մեղքերից, որովհետև դրանց մեծ մասը կատարվում են ստամոքսի և շվայտության պատճառով: Իհարկե, ճաշ չուտելը և ջուր չխմելը միայն պահքի արտաքին մասն են: Դրանց զուգահեռ պետք է խուսափել նաև մեղք գործելուց:
Իսկ այս այայից սովորում ենք
1 . Պահքը առաքինության նշան է: Այն ընդգծում է մարդու առաքինությունը:
2 . Աստծո հրամաններին հետևելը մարդու օգտին է:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 184-րդ այան
اياما معدودات فمن كان منكم مريضا او علي سفر فعده من ايام اخر و
علي الذين يطيقونه فديه طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له و ان
تصوموا خير لكم ان كنتم تعلمون
Այս այան թարգմանվում է հետևյալ կերպ . <Որոշ օրերի պահքը անհրաժեշտ է ձեզ: Եթե ձեզանից որևէ մեկը հիվանդ է կամ ուղևորության մեջ, կարող է պահք պահել ուրիշ ժամանակ: Իսկ նրանք, ովեր չեն կարող պահք պահել, ինչպես օրինակ ծերերը, պետք է պահքի ընթացքում կերակրեն մի աղքատի: Եվ նա, ով ավելի շատ բարեգործություն անի այդ ընթացքում, նրա ահամար ավելի լավ կլինի: Այնուամենայնիվ պահքը ավելի լավ է, եթե հասկանայիք>:
Աստծո հրամանները դժվար են և համբերոթյուն են պահանջում: Յուրաքանչյուր մարդ պետք է դրանք կատարի իր ուժերի և կարողությունների համապատասխան: Այնպես որ պահքի մեկ ամիսը, որ համապատասխանում է Ռամազան ամսին, անհրաժեշտ է, և նա, ով այս ամսվա ընթացքում ճամփորդության մեջ կամ հիվանդ լինի, պետք է ուրիշ ժամանակ պահք պահի: Իսկ եթե չունի նման հնարավորություն, որպեսզի համբերի սովածությանը, ուրեմն պետք է օգնի ու կշտացնի աղքատներին: Իհակե, այս դեպքում մարդը պետք է ավելի շատ սոված մարդկանց կշտացնի և դա ավելի լավ է: Սակայն նա, ով գիտի թե ինչ արժեք ունի պահքը, երբեք չի հրաժարվի դրանից և սովածին կշտացնի: Պահքի ամիսը նրա համար է, որ մարդիկ հրաժարվեն շատակերությունից:
Իսլամը համապարփակ կրոն է և յորաքանչյուր մարդու համար, իր պայմանների համաձայն, որոշակի օրենք է նախատեսել: Այնպես որ պահքի ժամանակ հիվանդի և ծերի վիճակը տարբեր է մյուսներից:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 185-րդ այան
شهر رمضان الذي انزل فيه القرآن هدي للناس و بينات من الهدي و الفرقان
فمن شهد منكم الشهر فليصمه و من كان مريضا او علي سفر فعده من ايام اخر
يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العده و لتكبروا الله
علي ماهديكم و لعلكم تشكرون
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ռամազան ամիսը այն ամիսն է երբ հայտնվել է Ղուրանը: Ղուրանը, որ մարդկանց ուղեցույցն է և առաջնորդության շատ պարզ պատճառներ ոնի: Եվ նա է չափանիշը արդարը անարդարից զատելու: Եվ նա ով հասկանա այս ամիսը, պետք է պահքի մեջ լինի և նա, ով հիվանդ է կամ ուղևոր, հենց դրան հավասար պետք է պահք պահի ավելի ուշ: Աստված ուզում է, որ ձեզ համար հեշտ լինի: Որեմն ընդունք պահքը, որպեսզի օրերի քանակը լրացնեք և որովհետև Աստված ձեզ առաջնորդել է, փառաբանեք նրան և գուցե փառաբանող լինեք>:
Նախորդ այաները խոսում են պահքի անհրաժեշտության մասին: Իսկ այս այան խոսում է այն մասին, որ Ռամազան ամիսը, որի ընթացքում իրականացվում է պահքը Ղուրանի հատնության ամիսն է: Ընդհանրապես, Ռամազան ամսվա իսկական արժեքը կայանում է հենց նրանոմ, որ Ղուրանը հայտնվել է այդ ամսին: Ամիսների մեջ հենց Ռազաման ամիսն է Ղուրանում նշվել և նշանակում է վառել: Ըստ երևույթին այս ամսին վառվում են պահք պահողերի մեղքերը: Իսլամը հեշտ կրոն է և հիմնված է հենց հեշտության և ոչ թե խիստ լինելու վրա: Նրանք, որ պահք են պահում Ռամազան ամսին, և դա նրանց համար դժվար է, կարող են տարվա մեջ մեկ ուրիշ ժամանակ նույն 30 օրով պահք պահել: Եվ եթե ինչ որ պատճառով հնարավորություն չունեն պահքի մեջ լինել, պետք է բարեգործություն անեն: Ինչպես որ որևէ մեկի համար դժվար է կատարել աղոթքի արարողությունը, նա կարող է դա անել նստած կամ պառկած: Ուրեմն մարդը պետք է փառաբանի Աստծուն, որովհետև նա չի պահանջում ավելին, քան ինքը ունի հնրավրություն:
Այս այայից սովորում ենք.
Ռամազան ամսին պահք պահելով, մաքրում ենք մեր հոգին մեղքից և շփվում ենք Ղուրանի հետ:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 186-րդ այան
و اذا سالك عبادي عني فاني قريب اجيب دعوه الداع اذا دعان فليستجيبوا
لي لعلهم يرشدون
Այս այայի թարգմանությունը հետևյալն է <Եվ երբ իմ արարածները իմ մասին քեզանից հարցրեցին, ասա. Ես մոտիկ եմ և երբ աղոթողի աղոթքը ինձ կանչի, իրականացնում եմ այն: Ուրեմն նրանք պետք է ընդունեն իմ հրավերը և ինձ հավատան, որպեսզի նրանց առջև ճանապարհ բացվի և առաջ գնան ու աճեն>:
Իսլամի մարգարեներից մեկը հարցնում է. Արդյոք Աստված մեզ մոտիկ է որպեսզի նրա հետ ցածր ձանով խոսեմ, թե՞ հեռու է և պետք է բարձր ձայնով կանչեմ:
Այս այան հենց պատասխանն է այդ հարցին և ասում է, որ Աստված մոտիկ է իր արարածներին և անքան մոտիկ, որ նրանք չեն պատկերացնում:
Ղուրանում ասվում է. Աղոթքը չունի ժամանակ ու տեղ; Եվ մարդ երբ որ ցանկանա և ինչ վիճակում էլ որ լինի, կարող է Աստծուն կանչել : Սակայն Ռամազանը աղոթքի և զղջման ամիս է: Ուրեմն, դրա համար էլ աղոթելու այան տեղադրվել է Ռամազանի և պահքի այաների միջև: Այս փոքրիկ այայում, Աստված յոթ անգամ իր մաքուր էությանը և յոթ անգամ իր արարածներին է ակնարկել, ոպեսզի պատկերի մարդու և Աստծո անվերջ միասնությունը:
Այս այայից սովորում ենք.
Աստված լսում է մեր աղոթքը և հոգում է մեր կարիքները: Մենք էլ պետք է նրան կանչենք և հետևենք , որովհետև այդպես ենք երջանիկ:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 51-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան