Ելք դեպի լույս 53
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 190-195-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 190 -րդ այան:
وقتلوا في سبيل الله الذين يقتلونكم ولاتعتدوا ان الله لايحب المعتدين
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Հանուն Աստծո պայքարեք ձեր դեմ կռվողների դեմ, սակայն չափը չանցնեք: Որովհետև Աստված չի սիրում ոտնձգողներին>:
Ինքնապաշտպանությունը մարդու առաջին և հիմնական իրավունքներից է: Ղուրանը ընդգծելով այդ հարցը, ասում է. նախքան թշնամուն դեպի իսլամ հրավիրելը, զենքի մի դիմեք և պատերազմը դուք մի սկսեք: Խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների դեմ մի կռվեք և նույնիսկ պատերազմում հարգեք մարդկային խիղճը:
Աս այայից սովորում ենք.
1. Ջիհադը պետք է լինի հանուն Աստծո և ոչ թե երկրի սահմանները ընդլայնելու համար, կամ ազգային տարաձայնությունների հիման վրա:
2. Նույնիսկ պատերազմում պետք է պահպանել արդարությունը և չանցնել չափը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 191 և 192-րդ այաները
واقتلوهم حيت ثقفتموهم واخرجوهم من حيت اخرجوكم والفتنه اشد من القتل ولا
تقتلوهم عندالمسجدالحرام حتي يقاتلوكم فيه فان قتاتلوكم فاقتلوهم كذلــك
جزاء الكافرين / فان انتهوا فان الله غفور رحيم
Այս այաների թարգմանությունը հետևյալն է: <Եվ նրանց ,որտեղ որ գտաք, սպանեք, քանի որ ձեզ վտարեցին, որովհետև սադրանքը սպանությունից էլ վատ է: Եվ Ալ հարամ մզկիթում նրանց դեմ կռվեք միայն եթե իրենք այնտեղ են ձեզ հետ պատերազմում: Եվ եթե պատերազմ սկսեցին, սպանեք նրանց: Այսպես է աշխարհում անհավատների պատիժը: Բայց եթե նրանք զսպեն իրենց, իմացեք, որ Աստված ներող է և բարի >:
Այս այաները մուսուլմաններին պատվիրում են Մեքքայի անհավատների հետ վարվել այնպես, ինչպես նրանք են վարվում մուսուլմանների հետ: Որովհետև նրանք մուսուլմաններին տանջելով հեռացրին իրենց երկրից: Եվ դա ըստ Ղուրանի, սպանելուց էլ վատ էր: Իհարկե, Աստված Ալ հարամ մզկիթի հարգանքը պահպանելու համար , թույլ չի տալիս այնտեղ պատերազմել և հիշեցնում է. Որտեղ որ անհավատները պայքարեն ձեր դեմ, հենց այնտեղ էլ պաշտպանվեք:
Այս այաներից սովորում ենք.
1. Պայքարեք նրանց դեմ, ովքեր ամեն առիթից օգտվում են մուսուլմաններին և իսլամին հարվածելու համար և թույլ մի տվեք, որ ձեր դեմ սադրանքներ իրագործեն:
2. Թեև Աստծո տունը պետք է հարգել, սակայն մուսուլմաններին նույնպես պետք է հարգել և դա ավելի անհրաժեշտ է:
3. Իսլամը կարևորում է թշնամիների դեմ ակն ընդ ական սկզբունքը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 193-րդ այան:
وقاتلوهم حتي لاتكون فتنه ويكون الدين لله فان انتهوا فلا عدوان الا علي
الظالمين
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Պայքարեք Աստծո կրոնի թշնամիների դեմ, որպեսզի անհավատությունը վերանա և կրոնը միայն Աստծո համար լինի: Իսկ եթե ոտնձգությունից և բռնությունից հրաժարվեն, նրանց մի խանգարեք, որովհետև ոտնձգությունը հատուկ է միայն բռնատերերին >:
Իսլամի տեսակետից, ջիհադի նպատակը տարածքներ գրավել կամ պատերազմական ավար ձեռք բերելը չէ: Ընդհակառակը, իսլամի նպատակն է վերացնել բռնությունը և անհավատությունը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել արդարությունը և մարդկանց առաջնորդել դեպի աստվածային կրոն: Ուստի մենք պայքարում ենք նրանց դեմ, ովքեր ցականում են նեղացնել մուսուլմաններին և պայքարում են կրոնի դեմ: Սակայն եթե նրանք հրաժարվեն իրենց քայլերից, մեր կողմից որևէ պատերազմ չի լինի և ընդհանրապես, ոչ մեկին չպետք է նեղացնել իր կարծիքի համար:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծո կրոնը երկրում հաստատելու համար, պետք է պայքարել բռնատերերի դեմ, որոնք սխալ գաղափարներ են տարածում
2. Դարձի և զղջալու ճանապարհը երբեք փակ չէ և եթե անհավատը իր կարծիքը փոխի, Աստված նրան ներելու է:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 194-րդ այան:
الشهر الحرام بالشهر الحرام و الحرمت قصاص فمن اعتدي عليكم فاعتدوا
عليه بمثل ما اعتدي عليكم و اتقواالله و اعلمواان الله مع المتقين
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Հարամ ամիսը հարամ ամսվա դեմ է և բոլոր հարգանքները արժանի հատուցման: Որեմն եթե նա Հարամ ամսվա ժամանակ ձեր դեմ ոտնձգի, դուք էլ վարվեք այդպես , բայց Աստծուց վախեցեք և չափը մի անցեք և իմացեք, որ Աստված առաքինիների հետ է >:
Իսլամի մեջ պատերազմը հարամ է տարվա չորս ամիսների ժամանակ: Դրանք են. Ռաջաբ, Զիլղադդե, Զիլհաջջե ևՄոհառռամ: Անհավատները ցանկանում էին չարաշահել այս աստվածային պատվիրանը և մուսուլմաններին շրջապատել այս ամիսների ընթացքում: Նրանք գիտեին, որ այդ ժամանակ մուսուլմանները իրավունք չունեն կռվել այդ ամսիներին, սակայն մոռացել էին մի կարևոր բան, որ մուսուլմանի արյան հարգանքը ավելի կարևոր է այդ ամիսներից: Իսկ նա, ով մոռանա դա, նրա դեմ պետք է պայքարել:
Այս այայից սովորում ենք.
1. Թշնամին միշտ պատրաստ վիճակում է և չպետք է թույլ տանք, որ առիթից օգտվի:
2. Պայմանները և պայմանագրերը այն ժամանակ են հարգանքի արժանի, երբ դիմացինը նույնպես հավատարիմ է դրանց և չի չարաշահում դրանք:
3. Նույնիսկ թշնամու նկատմամբ պետք է պահպանել արդարությունը և չափը չանցնել:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 195-րդ այան:
وانفقوا في سبيل الله و لاتلقوا بايديكم الي التهلكه و احسنوا ان الله
يحب المحسنين
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Հանուն Աստծո ծախսեք և դրանից հրաժարվելով, ինքներդ ձեզ մի ոչնչացրեք և բարի եղեք, որովհետև Աստված սիրում է բարեգործներին>:
Նախորդ այաները խոսում էին ջիհադի և պայքարի մասին: Սակայն պարզ է, որ պատերազմում հնարավոր չէ հաղթել առանց ծախսերի և մարտնչողների կարիքները հոգալու: Եվ եթե մուսուլմանները պատրաստ չլինեն Աստծո ճանապարհին անցնել իրենց կյանքից ու փողից, կպարտվեն ու կոչնչացնեն իրենց:
Իհարկե, եթե խաղաղ ժամանակ հարուստները չմտածեն հասարակության զրկված խավի մասին, և չկատարեն իրենց պարտավորությունները, բնական է, որ հասարակության մեջ դասակարգային տարանջատումը ավելի կխորանա, և անարդարությունը ավելի կտարածվի: Ուստի ծախսելը և բարեգթությունը ուրիշների նկատմամբ, պատճառ է դառնում, որ հարստությունը պահպանվի: Ինչպես որ իմամ Ալին ասում է. <Պահպանեք ձեր հարստությունը՝ զաքաթ վճարելով>:
Այս այայից սովորում ենք.
1. Երբ նյութապաշտությունն է դառնում իշխող, հասարակության կյանքը վտանգվում է:
2. Յուրաքանչյուր գործ, որը վնասի մարդկային արժանապատվությունը և ինչ որ ձևով ոչնչացման առիթ հանդիսանա, հարամ է :
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 53-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան