Օգոստոս 17, 2016 18:43 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 196-199-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 196 -րդ այան:

واتموا الحج و العمره لله فان احصرتم فمااستيسر من الهدي ولا تحلقوا

روء سكم حتي يبلغ الهدي محله فمن كان منكم مريضا او به اذي من راسه ففديه

من صيــام اوصدقه اونسك فاذا امنتم فمن تمتع بالعمره الي الحج فما

استيسرمن الهدي فمن لم يجد فصيام ثلثه ايام في الحج وسبعه اذا رجعتم تلك

عشره كاملــه ذلك لمن لم يكن اهل حاضري المسجد الحرام و اتقوالله واعلموا

ان الله شديد العقاب

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ուխտագնացությունը եւ այցելությունը (դեպի Մեքքա) հանուն Աստծո ավարտեք և եթե շրջապատվեցիք ու որոշ արգելքներ թույլ չտվեցին, որ  Մեքքա մտնեք, ուրեմն մատաղից  մորթեք այն, ինչ հնարավոր է և Ահրամից դուրս եկեք և ձեր գլուխները մի սափրեք, մինչև որ մատաղը իր տեղը հասնի ու հենց մատաղանոցում մորթվի: Բայց եթե մեկը հիվանդ եղավ կամ գլխի հիվանդության պատճառով պարտավոր եղավ ավելի շուտ սափրել իր գլուխը, որպես փախհատուցում պետք է կամ պահք պահի, կամ մատաղ անի, կամ բարեգործություն: Եվ նա, ով մատաղացու կամ դրա փողը չունի, պետք է երեք օր Հաջի ժամանակ և յոթ օր վերադարձի ժամանակ պահք պահի, որպեսզի ամբողջությամբ լրացնի տասը օրը: Այս պատվիրանը նրանց համար է, ովքեր Մեքքայում են կամ նրա շրջակայքում և Աստծուց վախեցեք և իմացեք, որ Աստծո պատիժը խիստ է>:

Հաջի հիմնադիրը Աբրահամն էր և արաբների մեջ նրա ժամանակվանից այս արարողությունը տարածվել է: Իսլամը նույնպես համաձայնել է Հաջի արարողության հետ: Եվ  յուրաքանչյուր մուսուլման, եթե հնարավորություն ունի, պետք է մեկնի Հաջ ուխտագնացության: Սակայն Օմրեն, որ նույն  ուխտագնացությունն է, անհրաժեշտ է միայն նրանց, ովքեր պետք է Մեքքա մտնեն: Նրանք պետք է որոշ գործողություններ կատարեն, այդ թվում՝ պտույտ Աստծո տան շուրջը , որը կոչվում  է Թավաֆ և աղոթք : Հնարավոր է Հաջի և Օմրեի  ուխտագնացության ժամանակ  որոշ խնդիրներ առաջանան: Այս այան նրա համար է, որպեսզի պարզվի, որ Աստծո կողմից մարդկանց տրված պարտավորությունները նրանց հնարավորոթյունների չափով են և Աստված մարդուց ավելին չի պահանջում, քան նա կարող է:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամը փակուղի չունի և  պայմանների համաձայն, որոշ պատվիրաններ է ներկայացնում: Օրինակ, եթե մեկը չի կարող գնալ ուխտագնացության, փոխարենը կարող է պահք պահել, բարեգործություն կամ մատաղ անել և միսը բաժանել աղքատներին:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 197-րդ այան:

الحج اشهرمعلومات فمن فرض فيهن الحج فلا رفت و لافسوق ولا جدال في الحج وما

تفعلوامن خيريعلمه الله و تزودوا فان خيرالزاد التقوي واتقون يا اولي

الالباب

Այս այայի մեկնաբանությունը հետևյալն է. <Հաջը որոշակի ամիսներին է նախատեսված: Ուրեմն ով այս ամիսների ընթացքում կատարի այս ծիսակարգը, պիտի իմանա, որ իր ամուսնու  հետ կենակցելը և մեղք գործելը և ուրիշների հետ կռիվ տալը Հաջում ընդունելի չէ: Եվ իմացեք, Աստված գիտի ձեր բարի գործերի մասին և հավաքեք ձեր պաշարը, որովհետև ամենալավ պաշարը առաքինությունն է: Ով խելացիներ, միայն ինձնից զգուշացեք> :

Հաջի արարողությունը կատարվում է  տարին մեկ անգամ և որոշակի ժամկետում: Նա, ով Հաջ է գնում, պետք է հենց սկզբից բարությունը և առաքինությունը իր ճամփորդության ուղեկիցը դարձնի և դրա հետ միասին, խուսափի մեղքից ու կռիվ տալուց :

Այս այայից սովորում ենք, որ Մեքքան անվտանգության , միասնության և աստվածապաշտության կենտրոն է, ուրեմն Հաջի ժամանակ պետք է այս վայրը հեռու պահել ամեն տեսակ քաշքշուկներից, վեճերից , մեղքերից ու սեռական հաճույքներից, քանի որ այստեղ մեր խոսքը և գործը միայն Աստծուն է վերաբերում:

Այժմ կլսենք Բաղարա սուրայի 198 և 199-րդ այաները

ليس عليكم جناح ان تبتغوا فضلا من ربكم فاذا افضتم من عرفت فاذكـــروا

الله عندالمشعرالحرام واذكروه كماهديكم وان كنتم من قبله لمن الضالين/ ثم

افيضوامن حيت افاض الناس واستعفروالله ان الله غفور رحيم

Այս այաների թարգմանությունը հետևյան է. < Հաջի ժամանակ առևտուր անելը  ընդունելի է և մեղք չի համարվում այս օրերին ձեր Աստծուց բարություն խնդրելը: Երբ Արաֆաթ անապատից  գնում եք, Մաշար Ալ Ահրամ տարածքում հիշեք Աստծուն, քանի որ մինչ այդ դուք մոլորվածներից  էիք և  ձեզ առաջնորդեցԵվ այնտեղից, որ մարդիկ գաղթում են դեպի Մանի տարածք, գաղեթեք և Աստուց ողորմություն խնդրեք, քանզի  բարեգութ է և ողորմած>:

Նախորդ այաներում այնպիսի արարքներ, որոնք կարող են վտանգել մուսուլմանների միասնությունը և անվտանգությունը, արգելված են: Այս այան խոսում է այն մասին, որ  տգետ արաբները մեղք համարեցին Հաջի ժամանակ առևտուր անելը և ասում է,  առևտուրը, որ անհրաժեշտ է այս շքեղ ու գեղեցիկ արարողության համար, ոչ միայն ընդունելի է, այլև անհրաժեշտ: Ապա խոսում է նաև Հաջի այլ արարողություններից, որն է Արաֆաթից Մաշար գաղթելը և ասում է. Այս ընթացքում հիշեք Աստծուն, որ ձեզ մոլորոթյունից փրկեց,  և առաջնորդեց դեպի ճշմարտություն: Դրանից բացի, խմբով և ժողովրդի հետ քայլեք և ձեզ մի առանձնացրեք ուրիշներից:

Այս այաներից սովորում ենք.

1. Իսլամը համապարփակ կրոն է և ծիսակարգերի հետ միասին, ուշադրություն է դարձնում  նաև մարդկանց նյութական կարիքներին:

2. Ճամփորդության ժամանակ պետք է օգտվենք նյութական բարիքներից, սակայն չմոռանանք Աստծուն:

3.Հաջի ժամանակ բոլորը միասին են և ոչ ոք չպետք է առանձնանա մյուսներից:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 54-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան