Օգոստոս 17, 2016 18:50 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 200-205--րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 200-202-րդ այաները:

فاذا قضيتم مناسكم فاذكرواالله كذكركم اباء كم او اشد ذكرا فمن الناس من

يقول ربنا اتنا في الدنيا و ماله في الاخره من خلق / و منهم من يقول ربنا

اتنا في الدنيا حسنه و في الاخره حسنه وقناعذاب النار/ اولئك لهم نصيب مما

كسبوا والله سريع الحساب

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Երբ կատարում եք Հաջի արարողությունը, հիշեք Աստծուն, այնպես ինչպես հիշում էիք ձեր հայրերին ու դրանից առավել>:Սակայն մարդիկ այստեղ երկու մասի էին բաժանվում: Նրանց մի խումբը միայն  աշխարհիկ կյանքի  մասին էր մտածում և  աղոթքներում  ասում  էր. <Տեր Աստված, մեզ այս կյանքում ինչ որ բան նվիրիր> : Այս խումբը հանդերձյլա կյանքում ոչինչ չի ունենալու:

Մյուս խումբը ասում է. <Տեր Աստված , այս աշխարհում մեր նկատմամբ բարի եղիր և հանդերձյալ կյանքում մեր նկատմամբ բարեգթություն ցուցաբերիր և մեզ պահպանիր դժոխքի տանջանքից>

Այս խումբը հանդերձյալ կայնքում կստանա այն, ինչ ձեռք է  բերել աշխարհում ջանքերով և աղոթքով, և Աստված  շատ արագ կարգավորելու է նրանց խնդրանքը>:

Պատմությունը վկայում է, որ իսլամից առաջ, արաբները, նախքան Հաջի ծիսակարգը հավաքվում էին մի վայրում և նրանցից  յուրաքնաչյուրը պատմում էր իր նախնիների քաջագործությունների մասին ու հպարտանում  դրանցով: Ղուրանը ասում է. Նախնիներով հպարտանալու փոխարեն, հիշեք Աստծուն, փառաբանեք նրա բարությունը և նրանից ուզեք ձեր ապագան:

Այնուհետև Ղուրանը շարւոնակում է. Մարդիկ երկու խմբի են բաժանվում: Նրանք, որ սրբավայրում Հաջի ծիսակարգից հետո մտածում են միայն իրենց աշխարհիկ կարիքների մասին և դրանից բացի, Աստծուց այլ բան չեն ուզում; Հանդերձյալ կյանքում, երբ մարդուն ահրաժեշտ է ամեն ինչ, այս խումբը ոչինչ չի ունենա: Իսկ երկրորդ խումբը իր աղոթքներում ուշադիր է և աշխարհիկ կյանքին, որ զարգանալու միջոց է և Աստուց ուզում է, որ հանդերձյալ կյանքում հեռու մնա դժոխքի տանջանքներից :

Այս այաներից սովորում ենք.

1. Աղոթքի ժամանակ Աստծուն հիշելիս մակերեսային չլինենք և  միայն մեր ոտքի առաջը չտեսնենք ու չխաբվենք աշխարհիկ կյանքի մի քանի օրով:

2. Իսլամը չափավոր կրոն է և աշխարհիկ ու հանդերձյալ կյանքը միասնաբար է տեսնում: Որպեսզի ոմանք չկարծեն, որ մուսուլմանը չպետք է մտածի իր և իր հասարակության նյութական զարգացման մասին:

3. Աստծուց  բարիք ուզենք և  ոչ թե չնչին  բաներ, որովհետև մենք ոչ գիտենք, թե ինչ է լինելու ապագայում և ոչ էլ այն, թե ինչն է մեզ համար բարին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 203 -րդ այան:

واذكرواالله في ايام معدودات فمن تعجل في يومين فلا اثم عليه و من تاخر فلا

اثم عليه لمن اتقي واتقوالله واعلموا انكم اليه تحشرون

Այն թագմանվում է հետևյալ  կերպ. <Հաջի ծիսակատարության ժամանակ Աստծուն հիշեք որոշակի օրերի: Յուրաքանաչյուր մարդ, որ երկու օր Մանի տեղավայրում  մնալով շտապի, ոչ մի մեղք չի գործում և նույն կերպ, եթե մեկը ուշանա և երեք օր մնա Մենա տեղավայրում, մեղավոր չի : Իհարկե, դա այն դեպքում, երբ ուշացումը կամ շտապողականությունը Աստծո հրամանին դեմ կագնելու նպատակով չէ: Ուրեմն , Աստծուց վախեցեք և իմացեք, որ դուք գնում եք դեպի նա >:

Շարունակելով նախորդ այաները, որտեղ ասվում էր. ձեր նախնիների արարքներով հպարտանալու փոխարեն հիշեք Աստծուն, այս այայում խոսվում է նաև ժամանակի մասին: Ղորբան տոնի  ժամանակ, որը մատաղի տոնն է և համընկնում է արաբակալն Զիհաջջե ամսվա 10 -րդ օրվան, 11, 12 և 13-րդ օրերին ուխտագնացները մնում են Մենա տեղավայրում: Այս վայրը հնարավորություն է տալիս, որ ուխտագնացը մտածի իր աշխարհիկ կյանքի մասին, շփվի Աստծո հետ ու աղոթի: Հենց դրա համար էլ  այս այան ասում է. Ձեր նախնիներով հպարտանալու փոխարեն, այս օրերին ձեր Աստծուն հիշեք:

Այս այայից սովորում ենք.

1. Եթե մարդը առաքինի լինի, Աստված նրա նկատմամբ ավելի բարի կլինի և եթե նա մի բան չկատարի, Աստված կընդունի:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 204-րդ այան:

ومن الناس من يعجبك قوله في الحيوه الدنيا ويشهدالله علي مافي قبله

وهوالدالخصام

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Մարդկանցից ոմանց խոսքերը աշխարհիկ կյանքի մասին, զարմանքի և ուշադրության տեղիք են տալիս: Սակայն Աստված վկա է հավատացյալների նկատմամբ նրանց ատելությանը և նրանք ամենադաժան թշնամիներն են>:

Այս այան խոսում է պառակտիչների մասին և ասում է. Մարդկանցից ոմանք այնպես են խոսում կայնքի մասին, որպեսզի հավատացյաները լսելով դա զարմանան: Ղուրանը խոսում է այս մարդկանց մասին և ասում է. Մի վստահեք նրանց: Նրանց սրտում չկա հավատք և նրանք հավատացյալների հետ են թշնամի ,սակայն թաքցնում են իրենց թշնամությունը: 

Այս այաից սովորում ենք.

 Չխաբվել մարդկանց արտաքինին և տեսնել, թե նա, ով միտք է արտահայտում, ի՞նչ նպատակ ունի,  նրա խոսքը մեզ ի՞նչ է տալիս, բացի աշխարհիկ կյանքի հետ կապվելը, թե հակառակը՝ մեզ ստիպում է ուշադիր լինել Աստծո նկատմամբ:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 205 -րդ այան:

واذاتولي سعي في الارض ليفسد فيها و يهلك الحرت و النسل والله لايحب الفساد

Այն թարգմանվում է հետևյալ  կերպ. <Հավատացյաների նկատմամբ պառակտիչների թշնամության նշաններից մեկն այն է, որ երբ հասնում են որևէ իշխանության կամ ուժի, ջանում են  երկրում տարածել անբարոյականությունը, ուստի հողամշակության  և մարդկային սերունդի ոչնչացման պատճառ են հանդիսանում, այն դպքում, երբ Աստված չի սիրում անբարոյականությունը և անբարոյականներին>:

Նրանք, ովքեր գեղեցիկ խոսքեր են ասում և խոստանում են, որ եթե ուժ ունենային, հասարակության մեջ կտարածեին անվտանգությունն ու ապահովությունը, երբ հասնում են իշխանության, իրենց ցանկություններին հասնելու համար ոչնչացնում են  հասարակության կյանքը, տնտեսությունը, շեղում են  երիտասարդներին:  Ղուրանը այլ այաներում ասում է, որ երբ առաքինիները հասնում են իշխանության, ջանում են մարդկանց կյանքը բարելավել, տարածել նամազը, և զաքաթը, այնսինքն՝  ամրապնդել հարուստների և ընչազուրկների միջև կապը:

Այս այայից սովորում ենք.

1. Ուրիշների հետ շփման ժամանակ ուշադիր չլինենք միայն նրանց խոսքերին, այլ նաև գործերին, որպեսզի տեսնենք , նրանք հասարակության մեջ տարածում են բարոյականություն թե՞ անբարոյականություն:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 55-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան