Ելք դեպի լույս 56
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 206-210-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 206 և 207-րդ այաները:
واذاقيل له اتق الله اخذته العزه بالاثم فحسبه جهنم ولبئس المهاد
/ومن الناس من يشري ابتغاء مرضات الله والله رئوف بالعباد
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Երբ անբարոյականներին ասվում է. Վախեցեք Աստծուց և անբարո քայլեր մի կատարեք, ավելի են հակառակվում և իրենց գոռոզությունը և կարծրամտությունը մեղքի պատճառ են դառնում: Դժոխքի կրակը նրանց համար է և ինչպիսի ահավոր տեղ>: < Սակայն որոշ մարդիկ /հավատացյալ և նվիրված/ իրենց կյանքը նվիրոմ են Աստծո գոհունակությունը ձեռք բերելուն և Աստված բարի է նրանց նկատմամբ>:
206-րդ այան խոսում է խառնակիչների գոռոզամտության մասին և ասում է. Եթե մեկը նրանց խրատի ու զգուշացնի, որ սխալ քայլեր չկատարեն, ոչ միայն չեն լսում այդ խրատը, այլ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի իրենց ասածը լինի: Սակայն այս գոռոզամիտ ու աշխարհիկ կյանքին նվիրված մարդկանց փոխարեն, կան նաև նվիրված ու մաքուր հոգով մարդիկ, ովքեր հետևում են միայն Աստծուն և նրա գոհունակությունը ստանալու համար պատրստ են նվիրել իրենց կյանքը: Մեկնաբանությունների մեջ ասվում է, որ երբ Մեքքայի անհավատները որոշեցին գիշերով հարձակվել Մարգարեի տան վրա ու սպանել նրան, մարգարեն ներշնչանքի միջոցով տեղեկացավ նրանց ծրագրի մասին և որոշեց հեռանալ Մեքքայից: Սակայն որպեսզի թշնամիները այդ մասին տեղյակ չլինեն, իմամ Ալին քնեց նրա փոխարեն և զոհեց իրեն : Եվ 207-րդ այան իջավ ու այդ գիշերը կոչվեց Լեյլաթ ոլ մաբիթ, այսինքն՝ հանգրվանելու գիշեր :
Այս այաներից սովորում ենք.
1. Մեղքի շարունակական լինելու պատճառներից մեկը կարծրամտությունն է ու գոռոզամտությունը, որի պատճառով, մարդը իր արածների համար զղջալու փոխարեն, ավելի շատ մեղք է գործում:
2. Հավատացյալը գործի մարդ է: Նա Աստծո հետ առևտուր է անում և մշտապես փորձում է ձեռք բերել նրա գոհունակությունը: Իսկ խառնակչի առևտուրը աշխարհի հետ է և նա ուզում է ձեռք բերել միայն մարդկանց գոհունակությունը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 208 և 209-րդ այաները
ياايها الذين آمنوا ادخلوا في السلم كافه ولاتتبعوا خطوات الشيطان
انه لكم عدو مبين / فان زللتم من بعد ماجاء تكم البينت فاعلموا ان الله
عزيز حكيم
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ով հավատացյալներ, հաշտ եղեք և խաղաղ և միայն Աստծուն ենթարկվեք և հրաժարվեք սատանայական քայլերից, քանզի նա ձեր բացահայտ թշնամին է>: <Սակայն այսքան հրաշքներից ու պարզ պատճառներից հետո մոլորվեցիք ու սխալ ճանապարհ գնացիք: Իմացեք, որ Աստված կարող է և իմաստուն>:
Այս այաները, բոլոր հավատացյաներին հրավիրում են խաղաղության, որպեսզի իսլամական հասարակությունը լինի խաղաղ և այնտեղ չլինեն կռիվներ: Կռիվը սատանայի ամենակարևոր լծակներից է՝ մարդկանց մեջ ատելություն և տարաձայնություն սերմանելու համար: Ընդհանրապես, որոշ հարցեր, ինչպես՝ ազգությունը, սեռը, լեզուն, հարստությունը և այլ արտաքին ու նյութական տարբերություններ, պատճառ են դառնում, որ մարդկանց մեջ տարաձայնություններ առաջանան: Եվ միայն հավատքն է, որ կարող է միասնություն սերմանել հասարակության մեջ և ապահովել ճշմարիտ համաշխարհային խաղաղությունը: Ուստի պետք է ասել, որ յուրաքանչյուր քայլ, որ խաթարի իսլամական հասարակության անվտանգությունը և խաղաղությունը, շեղում է հավատքից և այն մարդը, ով նման քայլեր է կատարում, պետք է իմանա, որ իր առջև կանգնած է իմաստուն և կարող Աստված:
Այս այաներից սովորում ենք.
1. Խաղաղությունը հնարավոր է միայն իսկական հավատքի լույսի ներքո: Իսկ առանց Աստծո նկատմամբ հավատքի, երբեք հնարավոր չի լինի վերացնել պատերազմը և անապահովությունը:
2. Սատանան միասնության թշնամին է և յուրաքանաչյուր պառակտողի նպատակն է խաթարել հասարակության անդորրը:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 210 -րդ այան:
هل ينظرون الا ان ياتيهم الله في ظلل من الغمام والمليكه وقضي الامر و
الي الله ترجع الامور
Այս այայի թարգմանությունն է. <Արդյոք մոլորվածները այսքան պարզ խոսքերից հետո սպասում են, որ Աստված և իր հրեշտակները ամպերի միջից հայտնվեն նրանց և նոր պատճառնե՞ր բերեն, որպեսզի հավատան: Աստվածային հրամանը մարդկանց առաջնորդելու և հավատքի վերաբերյալ կատարվել է և բոլոր գործերը վերադառնում են դեպի Աստված>:
Մարդկանցից շատերը սպասում են, որ տեսնեն Աստծուն և հրեշտակներին, որպեսզի հավատան: Սակայն դա հնարավոր չէ, որովհետև Աստված և հրեշտակները իրեղեն չեն, որպեսզի երևան, բացի այդ, Աստված մարդուն տվել է բանականություն և առաջնորդել է նրան և կարիք չկա քննարկել այսպիսի անտեղի պահանջներ:
Այս այայից սովորում ենք, որ Աստծուն տեսնելու պահանջը անտեղի է և անընդունելի պատրվակ: Աստծուն հավատալը այն ժամանակ է արժեքավոր, երբ կատարվում է տրամաբանության, բանականության և մարդկային էության հիման վրա:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի56-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան