Ելք դեպի լույս 60
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 222-227-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 222 և 223-րդ այաները:
ويسئلونك عن المحيض قل هواذي فاعتزلواالنساء في المحيض ولاتقربوهن حتــي
يطهرن فاذا تطهرن فاتوهن من حيت امركم الله ان الله يحب التوابين ويحب
المتطهرين / نساوكم حرت لكم فاتوا حرثكم اني شئتم وقدموا لانفسكم واتقوالله
واعلموا انكم ملقوه وبشرالمومنين
Այս երկու այաների թարգմանությունը հետևյալն է. <Ով մարգարե, կհարցնեն դաշտանում գտնվող կնոջ նկատմամբ վերաբերմունքի մասին: Ասա. Դա անհանգստություն և նեղություն կբերի: Ուրեմն, այդ վիճակում գտնվող կանանցից հեռու մնացեք և նրանց մի մոտեցեք, որպեսզի մաքրվեն: Երբ մաքրվեցին, դեպի նրանք գնացեք այնպես, ինչպես Աստված է պատվիրել: Քանի որ Աստված սիրում է նրանց, ովքեր զղջում են և նրանց, ովքեր մաքրվել են: Ով մուսուլման տղամարդիկ, կինը ձեզ համար նման է մշակվող դաշտի: Ուրեմն երբ ցանկացաք մուտք գործել այդ դաշտը, փորձեք այս բնազդային գործողության մեջ ապագայի համար նույնպես ինչ որ օգուտ քաղել: Նախապես մաքրեք ձեր հոգին և ցանեք խաղաղության զավակի սերմը : Աստծուց վախեցեք և իմացեք, որ հանդերձյալ կյանքում հանդիպելու եք նրան: Ով մարգարե, մարդկանց ասա այս մասին>:
Ամուսնության նպատակներից մեկը զավակ ունենալն է և մարդկային ցեղի շարունակությունը: Իսկ այս հարցում և՛ տղամարդը և՛ կինը կարևոր են: Սակայն երեխայի դաստիարակության գործը առաջին հերթին համարվում է մոր պարտականություններից: Ղուրանը այս կապակցությամբ գեղեցիկ մի խոսք ունի, որով կնոջը ներկայցնում է որպես մշակովի դաշտ, որտեղ ցանվել է տղամարդու սերմը: Ինը ամսվա ընթացքում կինը իր ողջ կյանքը նվիրում է այդ երեխային, որպեսզի ինը ամիս անց, այդ բարակ շիվը դուրս գա հողից և միանա մարդկային հասարակության ծաղկաստանին: Սակայն դաշտը սերմ ընդունելու համար պետք է պատրաստ լինի և դաշտանի ժամանակաշրջանը կնոջ համար հենց այդ պատրաստությունն է: Ուստի Աստված պատվիրել է որշակի օրերի կնոջը չմոտենալ, քանզի դա կարող է նրանց նեղություն պատճառել և այդ օրերին նրանք պատրաստ չեն երեխա ունենալ:
Ղուրանը նաև ասում է. Մտածեք, որ բարի երեխաներ դաստիարակեք ու հանձնեք հասարակությանը և իմացեք, որ Աստծո առջև պետք է պատասխան տաք ձեր երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար:
Այս այաներից սովորում ենք.
1.Իսլամը համապարփակ կրոն է և բոլոր հարցերի համար ունի պատասխան:
2.Կրոնի պատվիրանները ներդաշնակ են արարչագործության հետ և այն, ինչ վնաս է, արգելվում է, որպեսզի պահպանվի հասարակության մաս կազմող անհատների առողջությունը:
3.Պետք է կառավարել բնազդները և անընդունելի է ընտանիքում հաճույք փնտրելը:
4.Իսլամի տեսանկյունից, կինը մի մեծ բուրաստան է, որը ապահովում է ամուսնու անդորրը և ստեղծում է հնարավորություն՝ ճիշտ երեխաներ դաստիարակելու համար:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 224 և 225-րդ այաները.
ولا تجعلوا الله عرضه لايمانكم ان تبروا وتتقوا وتصلحوابين الناس والله
سميع عليم / لايواخذكم الله باللغو في ايمانكم و لكن يواخذكم بما كسبت
قلوبكم والله غفورحليم
Այս այաները թարգմանվում են հետևյալ կերպ. <Աստծո անունով սուտ մի երդվեք, քանի դեռ բարեգութ, ժուժկալ և բարեփոված չեք: Իմացեք, որ Աստված լսում է և իմաստուն է: Աստված ձեզ չի նախատում անտեղի երդումների համար, սակայն քննում է այն ամենի համար, որ ձեր սիրտը ցանկացել է կատարել: Աստված բարեգութ է և համբերատար>:
Ինչպես նշվում է որոշ տեղերում, մարգարեի ընկերերից մեկի դստեր և փեսայի միջև տարաձայնություն է առաջանում: Նա երդվում է, որ չի միջամտի խնդիրը լուծելու համար: Այս այան իջավ և ասաց. Երդումը մի օգտագործեք որպես ելք՝ պատասխանատվությունից փախնելու համար, որն է մարդկանց բարեփոխելը: Անտեղի երդումներով ձեզ մի զրկեք բարի գործերից և ընդհանրապես, նման երդումները որևէ արժեք չունեն և Աստված ոչ մեկին չի նախատում դրանց համար: Նա ներում է նման արարքները, որ անուշադրության հետևանք են և կատարվում են առանց մտածելու:
Այս այայից սովորում ենք.
1.Երդումը չպետք է արգելք լինի բարի գործի համար : Աստծո անունը պետք է հարգել և ամեն ինչի համար այն չօգտագործել:
2.Ինչպես և Աստված, մենք նույնպես ներենք այն խոսքերը, որ մարդիկ ասել են մեզ բարկացած ժամանակ և վրեժխնդիր չլինենք:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 226 և 227-րդ այաները.
للذين يولون من نسائهم تربص اربعه اشهرفان فاء و فان الله غفوررحيم
وان عزمواالطلاق فان الله سمبيع عليم
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Նրանց համար, որ իրենց կողակիցներին նեղացնելու պատճառով երդվում են, որ կհեռանան իրենց կանանցից, չորս ամիս ժամանակ կա: Եթե այս ընթացքում հետ կանգնեք ձեր երդումից, Աստված ողորմած է և գթառատ: Եթե որոշեցիք ամուսնալուծվել, իմացեք, որ Աստված լսում է և իմաստուն է>:
Իսլամից առաջ, արաբների մոտ տարածված էր մի սովորություն: Որոշ տղամարդիկ, իրենց կանանց ճնշելու նպատակով երդվում էին, որ կթողնեն նրանց և կանանց թողնում էին անորոշ վիճակում: Նրանք ոչ ամուսնալուծվում էին և ոչ էլ վերադառնում իրենց կանանց մոտ: Իսլամը այս անընդունելի վարքագծի համար հայտարարեց, որ նա, ով այսպիսի երդում տա, միայն չորս ամիս ժամանակ ունի իր կնոջ վիճակը պարզելու՝ կամ երդումից հրաժարվելու, կամ կնոջ մոտ վերադանալու , կամ եթե չկա նման հնարավորություն, պաշտոնապես ամուսնալուծվելու համար:
Այս այաներից սովորում ենք.
1.Որպեսզի հասարակությունը բարեփոխվի, Մարգարեները մշտապես պայքարել են սնոտիապաշտության դեմ:
2.Նրանով հանդերձ, որ տունը կառավարելու իրավունքը տղամարդունն է, նա իրավունք չունի նեղացնել կնոջը:
3.Իսլամը ընդունում է ամուսնալուծությունը, իր բոլոր դառնություններով, սակայն կնոջ անորոշ վիճակում թողնելը չի ընդունում: Իհարկե այն ամուսնալուծությունն է ճիշտ, երբ ընտանիքի օգտին լինի և ոչ թե այն, որ կատարվել է անտեղի:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 60-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան