Օգոստոս 20, 2016 11:57 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեզ հետ ենք «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարով, որտեղ քննարկելու ենք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն  իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:

Անցած շաբաթ քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում էին գտնվում ԼՂ-ի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը:

Դա ի տես այն բանի, որ ԼՂ-ի հարցով երկու հարևան երկրներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է:

Անցած շաբաթ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցեցին Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարք Այրոն:

Այս խորհրդակցությունները կարևոր են համարվում այն տեսակետից, որ ըստ երևույթին այս երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ համաձայնություն է ձեռք բերվել: Որոշ շրջանակներ երևանյան վերջին զարգացումները ինչ-որ կերպով հայ-ադրբեջանական կուլիսներում կայացած համաձայնության հանդեպ բացասական հակազդեցություն են բնութագրել:

 Ի դեպ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը մեծ նշանակություն ունի:

---

Ղարաբաղյան բանակցություններում այսօր խոսել փոխզիջումների մասին պարտվողականություն է, և Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի խոսել կարգավորումից, որովհետև այդ հարցերը Լեռնային Ղարաբաղի իրավասության ներքո են՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

---

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներն անցած շաբաթ Երևանում քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության ու անվտանգության հետ կապված հարցեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս նիստում հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ընդունել է երկկողմ նիստ գումարելու և ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու հրավերը և այդ հանդիպումը երկկողմ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունների քննարկման պատեհ առիթ համարեց:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց, որ նման հանդիպումները ռազմական ու տեխնիկական տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման և առկա հարցերի քննարկման առիթ են ստեղծում:

---

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցած շաբաթ Բաքու կատարած աշխատանքային երկօրյա ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Երկու երկրի միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունը երկու երկրի պաշտոնատարների բանակցությունների գլխավոր առանցքն է հայտարարվել: Այդ շրջագծում չի կարելի անտեսել Ռուսաստանից Ադրբեջանի ռազմական գնումների ծավալի մեծացման շուրջ երկու երկրի պաշտպանության նախարարների ընդգծումները:

Այդուհանդերձ կասկած չկա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացը Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտոնատարների բանակցության թեմաներից է եղել:

-----------------------

Չնայած Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումների մասին օրինագծի վավերացմանն, այդ երկրի քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել այդ թեման: Որոշ շրջանակներ վարչապետի դերակատարության ընդլայնումը և խորհրդարանի անկախության թուլացումը Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումների գլխավոր պատճառներից են համարում:

Տարածաշրջանի հարցերի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կնյազովը համոզված է, որ Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների նախագծի հեղինակների հավակնությամբ այս քայլն առնվել է երկրի իշխանական համակարգը կատարյալ խորհրդարանականի փոխելու նպատակով, սակայն Սահմանադրության մեջ կատարված բարեփոխումները քննարկելով պարզվում է, որ իրականությունը որոշ չափով տարբերվում է այդ մասին կատարված հավակնություններից:

Նրա համոզմամբ նկատի առնելով ներկայացված նախագծում եռյակ իշխանությունների համար հստակեցված լիազորություններն ու պարտականությունները, կարելի է հանգել այն եզրակացության, որ Ղրղզստանում իշխանական նոր համակարգն ավելի շուտ կարելի է վարչապետական անվանել:

Ղրղզստանի անկախությունից անցած 25 տարիների ընթացքում այդ երկրում պաշտոնավարել են 28 վարչապետներ, որոնցից վերջինը գործող վարչապետ Սարան Բեյկ Ժին Բեյկովն է, որը հայտնի չէ, թե մինչև երբ է մնալու այդ պաշտոնում:

Նոր Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն վարչապետը խորհրդարանի վրա ճնշում գործադրելու նոր լծակներ է ունենում: 2010 թվականին վավերացված Սահմանադրության համաձայն վարչապետը տարվա ընթացքում միայն մեկ անգամ կարող է խորհրդարանից կրկին վստահության ձայն ստանալու դիմում ներկայացնել ու եթե այդ վստահությունը գոյություն չունենա նախագահը պարտավոր է կամ ընդունել կառավարության հրաժարականը և կամ լուծարել խորհրդարանը:

Սակայն նոր Սահմանադրությամբ վարչապետն առանց որևէ սահմանափակության կարող է խորհրդարանի վստահությունը պահանջել: Բնականաբար խորհրդարանը լուծարման հավանականության պատճառով նման դեպքերում գերադասում է քայլ պահել կառավարության հետ: Նաև 87-րդ հոդվածի համաձայն վարչապետy կարող է հեռացնել կառավարության որևէ անդամի կամ ամբողջ կառավարությանը պաշտոնազրկել:  

Իրականությունն այն է, որ նկատի առնելով Ղրղզստանի հասարակության ներկա պայմանները, որ առավելապես ցեղախմբային տեսք ունի, այս քայլը էլիտայի տարածաշրջանային դասակարգման է հանգեցնելու և մեծացնելու է նրանց շահերի միջև բախումը, ինչը կարող է մտահոգիչ հետևանքներ ունենալ այս երկրի կայունության ու անվտանգության վրա:

---

Տաջիկստանում Թուրքիայի դեսպանության բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ Անկարան իր բոլոր միջոցներն ու հնարավորությունները կօգտագործի դադարեցնելու համար Տաջիկստանում Գյուլենին կապված կառույցների գործունեությունը:

Տաջիկստանում Թուրքիայի դեսպանորդ Ֆաթեհ Ղահրամանն անցած շաբաթ Դուշանբեում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ակնարկելով «Շալալա» տաջիկական-թրքական կրթական հաստատությանն, ասաց. «Եթե այս միջազգային կրթական հաստատությունը և կամ կրթական այլ կառույցներ կապի մեջ լինեն Ֆաթոլլահ Գյուլենին կապված կառույցների հետ Անկարան անկասկած տաջիկ պաշտոնատարներից կպահանջի փակել դրանք»:

Նա ընդգծելով, որ Տաջիկստանում Թուրքիայի դեսպանության բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ Անկարան իր բոլոր միջոցներն ու հնարավորությունները կօգտագործի դադարեցնելու համար Տաջիկստանում Գյուլենին կապված կառույցների գործունեությունն, ասաց. «Իհարկե դա դժվար գործ է լինելու, քանի որ այս կառույցները մի կողմից աշխատում են մարդասիրական ու խաղաղասիրական անվան ներքո ու միևնույն ժամանակ կարող են ահաբեկչական արյունալի միջադեպերի պատճառ դառնալ»:

Նա իր արտահայտությունների մի այլ բաժնում մերժելով Ստամբուլի «Աթաթուրք»-ի օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողությանը տաջիկ քաղաքացիների դերակատարության մասին շրջանառված շշուկներն, ասաց. «Մինչև այժմ Տաջիկստանի որևէ քաղաքացի Թուրքիայում չստացված հեղաշրջմանը մասնակցության պատճառով բերման չի ենթարկվել»:

Թուրքիայի դեսպանորդը Տաջիկստանում Գյուլենին կապված համալասարաններում սովորող տաջիկ ուսանողների ճակատագրի մասին ասաց. «Այդ համալսարանները փակվելու դեպքում ջանք են գործադրելու, որ տաջիկ ուսանողները չտուժեն և հարկ եղած դեպքում նրանց կփոխադրենք այլ համալսարաններ»:

«Շալալա» կրթական հաստատությունը մինչև 2022 թվականը Տաջիկստանում աշխատելու արտոնություն ունի:

Տաջիկական-թրքական կրթական հաստատությունները տարբեր անունների ու կառույցների ներքո աշխատում են Տաջիկստանի Դուշանբեի, Ղորղանթափեի, Թուսունզադեի, Քոլաբի և Խոջանդի տարածքներում:

---

Ռուսաստանի ծովուժն անցած շաբաթ 20 ռազմանավերի ու պաշտպան նավակների մասնակցությամբ ծավալուն զորավարժություն սկսեց Կասպից ծովում:

Կասպից ծովում զորավարժությանը մասնակցել են Դաղստանի ու Թաթարստանի մի քանի ռազմանավեր ու հրթիռաձիգ նավակներ, ինչպես նաև պաշտպանական նավակներ:

Ռուս պաշտոնատարների հայտարարության համաձայն Ռուսաստանի ծովուժի զորավարժությանը մասնակցած նավախումբը ռազմական տարբեր համակարգերի, այդ թվում հրթիռների ու թնդանոթների օգնությամբ ոչնչացրել է նախապես որոշված թիրախները: