Ելք դեպի լույս 61
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 228-232-րդ այաներին:
Իսլամը շատ է կարևորում ամուսինների իրավունքները ընտանիքում և դեմ է ամեն տեսակ ֆիզիկական ու հոգեբանական բռնության և արգելում է դա: Ուստի, երբ ամուսինները չեն կարողանում շարունակել համատեղ կյանքը, ամուսնալուծությունը ամենալավ ելքն է համարվում:
Ամուսնալուծության հարցին վերաբերող այաները հետևյալն են.
Նախ կլսենք Բաղարա սուրայի 228-րդ այան:
والمطلقات يتربصن بانفسهن ثلثه قروء و لايحل لهن آن يكتمن ماخلق الله في
ارحامهن ان كن يومن بالله واليوم الاخر و بعولتهن احق بردهن في ذلك ان
ارادوااصلاحا و لهن مثل الذي عليهن بالمعروف و للرجال عليهن درجه والله
عزيز حكيم
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ամուսնալուծված կանայք պետք է երեք ամիս սպասեն մաքրվելու համար և չամուսնանան: Եվ եթե հավատում են Աստծուն և ահեղ դատաստանի օրվան, նրանց համար թույլատրելի չէ թաքցնել այն, ինչ նրանց արգանդներում է ստեղծվել: Պետք է մինչև ծննդաբերության ժամանակը սպասեն, իսկ այդ ընթացքում եթե իրենց ամուսինները ցանկանում են բարեփոխվել և ամուսնական պայմանհը վերականգնել, նրանց վերադարձը ավելի նպատակահարմար է, քան մյուսների հետ կապվելը: Տղամարդիկ պետք է իմանան, որ հենց այն չափով, որ իրենք ունեն պարտավորություններ, կանայք նույնպես ունեն իրավունքներ: Իսկ կանայք պետք է իմանան, ընտանիքի կառավարելու հարցում տղամարդիկ ավելի գերադասելի են: Եվ Աստված ամենակարողն է, միակը և իմաստունը>:
Այս այան ընտանիքի և երեխաների պահպանման մասին ասում է, որ ամուսնալուծության դեպքում կինը պետք է երեք ամիս սպասի և չամուսնանա, իսկ եթե պարզվի որ ծննդաբերելու է, պահպանի երեխային, քանզի նորածինը կարող է առիթ հանդիսանալ, որ ամուսինները չամուսնալուծվեն: Բացի այդ, հնարավոր է, որ այդ ընթացքում ամուսինները զղջան իրենց արարքի համար և ցանկանան շարունակել համատեղ կյանքը : Եվ բնականաբար, այդ դեպքում ավելի նպատակահարմար է վերականգնել նախկին կապը, քան հաստատել նոր կապ:
Այայի վերջում, թյուրիմացությունները վերացնելու և նախկին կապը ճիշտ ձևով վերականգնելու համար, Ղուրանը դիմելով տղամարդկանց, ասում է. Եթե ձեր կանայք ունեն ընտանիքի վերաբերյալ որոշակի պարտավորություններ, ունեն նաև իրավունքներ, որոնք պետք է հարգել: Իսկ կանանց դիմելով, ասում է. Տան կառավարումը տղմարդու պարտականությունն է և այս առումով, տղամարդիկ ավելի արժանի են:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 229-րդ այան:
الطلاق مرتان فامساك بمعروف او تسريح باحسن ولايحل لكم آن تاخذوا مما
ء اتيتموهن شيئا الا ان يخافا الايقيماحدودالله فان خفتم الا يقيما حدودالله
فلاجناح عليهما فيماافتدت به تلك حدودالله فلا تعتدوها و من يتعد حدودالله
فاولئك هم الظالمون
Այս այայի մեկնաբանությունը հետևյալն է. <Իհարկե, յուրաքանչյուր տղամարադու համար վերադարձը դեպի իր նախկին կինը և ամուսնալուծությունը, երկու անգամ է թույլատրվում: Ուրեմն, ամեն դեպքում նա պետք է արժանի կերպով պահպանի իր կնոջը , կամ բարի ձևով նրանից հրաժարվի: և տղամարդկանց համար անթույլատրելի է կնոջից հետ վերցնել այն ամենը ինչ տվել են նրան: Դա կլինի այն դեպքում, երբ երկուսն էլ վախենան և չկարողանան իրականացնել աստվածային պատվիրանները: Խնդիր չէ, եթե ամուսնալուծվելիս կինը հրաժարվի իր հասնելիքից : Սրանք աստվածային պատվիրանների սահմաններն են: Այդ սահմաններից մի անցեք: Եվ նա, ով անցնի աստվածային սահմանից, չարիք է գործում>:
Նախորդ այայում խոսվում է այն մասին, որ կինը պետք է ամուսնալուծությունից հետո երեք ամիս սպասի, եթե պարզվի որ հղի է: Եվ գուցե այդ ընթացքում ամուսինը զղջա ու վերադառնա: Իհարկե այս այան ասում է, որ տղամարդը միայն երկու անգամ իրավունք ունի ամուսնալուծվել և նորից վերադառնալ: Իսկ եթե երկրորդ անգամ ամուսնալուծվի, այլևս չի կարող վերադառնալ: Ապա կարևորում է մի սկզբունք, որ շատ անհրաժեշտ է կյանքի կառավարման հարցում: Այն ասում է, որ պետք է կյանքը լուրջ ընդունել և արժանի կերպով ապրեք ձեր կնոջ հետ, իսկ եթե հնարավոր չէ շարունակել համատեղ կյանքը, բարի կերպով ձեր կնոջը թողեք: և իհարկե պետք է նրա հասանելիքը վճարեք: Իսկ եթե կինը դիմի ամուսնալուծության, նա կարող է հրաժարվել իր հասանելիքից: Ամեն դեպքում, տղամարդը իրավունք չունի նեղացնել կնոջը, որ նա պարտավորված հրաժարվի իր հասանելիքից և ամուսնալուծության դիմում գրի:
Այս այայից սովորում ենք.
1.Բացի կնոջ մարդկային իրավունքներից, պետք է պահպանվեն նաև նրա նյութական իրավունքները և տղամարդը իրավունք չունի բռնազավթել կնոջ ունեցվածքը:
2.Եթե ամուսնալուծությունը անհրաժեշտ է, այն պետք է լինի բարի վրաբերմունքով և ոչ թե ատելությամբ ու բռնությամբ:
3.Երջանիկ ընտանիքը այն ընտանիքն է, որի անդամների հարաբերությունները հիմնված են աստվածային պատվիրանների կատարման վրա: Իսկ եթե ամուսինները ցանկանան կյանքը մեղքի հիման վրա շարունակել , ավելի լավ է, որ ամուսինները ամուսնալուծվեն:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 230, 231 և 232 -րդ այաները:
فان طلقها فلاتحل له حتي تنكح زوجا غيره فان طلقها فلاجناح عليهما آنيتراجعا ان ظنا ان يقيماحدودالله و تلك حدودالله يبينهالقوم يعلمون/
واذا طلقتم النساء فبلغن اجلهن فامسكوهن بعمروف او سرحوهن بمعروف ولا
تمسكوهن ضرارا لتعتدوا و من يفعل ذلك قد ظلم نفسه و لاتتخذوا ايات الله
هزوا واذكروا نعمت الله عليكم و ما انزل عليكم من الكتب والحكمه يعظكم
به اوتقوالله واعدموا ان الله بكل شي ء عليم / و اذاطلقتم النساء فبلغن
اجلهن فلاتعضلوهن اين ينكحن ازوجهن اذاترضوابينهم بالمعروف ذلك يوعظ به من
كان منكم يومن بالله واليوم الاخر ذلكم ازكي لكم واطهروالله يعلم وانتم لا
تعلمون
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Եթե տղամարդը երկու անգամ ամուսնալուծվի և վերադառնա իր կնոջ մոտ և եթե երրորդ անգամ նույնպես ցանկանա հեռանալ, նրա կինը այլևս իր համար հալալ չէ: Միթե որ նա այլ տղամարդու կին դառնա: Եվ եթե երկրորդ ամուսինը նրանից բաժանվեց, խնդիր չկա, որ երկու նախկին ամուսինները միանան: Իհարկե, եթե հույս ունեն, որ հարգելու են աստվածային սահմանները : Սրանք աստվածային պատվիրաններ են այն մարդկանց համար, ովքեր ուզում են տեղեկանալ:
Եթե ձեր կանանցից բաժանվեցիք և մոտեցաք նրանց ժամկետի ավարտին կա՛մ նրանց նկատմամբ բարի եղեք, կա՛մ բարությամբ հեռացեք նրանցից: Եվ նրանց տանջելու նպատակով մի պահեք, որովհետև սա բռնություն է և նա, ով այսպես անի, հենց իր դեմ է կատարում այդ բռնությունը: Աստծո այաները կատակի և ծաղրանքի մի վերածեք: Դա բարիք է, որ Աստված ձեզ պարգևել է և այն, ինչ գրքից ու իմաստնությունից ձեզ խրատելու համար ուղարյել է, հիշեք և վախեցեք Աստծուց: Իմացեք, որ Աստված տեղյակ է ամեն ինչից:
Եթե կնոջից բաժանվեցիք ու հասաք ժամկետի ավարտին, նրանց մի արգելեք, իրենց նախորդ ամուսինների հետ ամուսնանալ, իհարկե եթե նրանց միջև գոյություն ունի ընդունելի համաձայնություն: Ձեզանից ովքեր Աստծուն և ահեղ դատաստանի օրվան հավատում են, խրատվում են: Հենց այս պատվիրաններին հետևելը ազդեցիկ է ձեր հոգու մաքրության և հասարակությունը մեղքից ու անբարոյականությունից մաքրելու համար: Աստված գիտի, ինչն է հարմար և դուք չգիտեք>:
Իսլամը կարևորում է մարդկանց օրինական իրավունքները, և երբ կին ու տղամարդ իրենց երեխաներին մեծացնելու համար նորից միանում են, թույլ է տալիս: Եթե կինը մեկ այլ տղամարդու հետ ամուսնանա ու բաժանվի, կարող է իր նախկին ամուսնու հետ համաձայնության գալով, նորից միանալ նրա հետ: Եվ հնարավոր է, որ նրանց կյանքը ավելի լավ լինի: Պարզ է, որ այս դեպքում կնոջ ընտանիքը կամ ուրիշները, իրավունք չունեն արգելել այս միասնությունը և կնոջ ու տղամարդու համաձայնությունը բավական է կրկին ամուսնանալու համար:
Այս այաներից սովորում ենք.
Կնոջ որոշումը՝ ամուսնանալու հարցում ընդունելի է և ընդհանրապես, ամուսնության հարցում կարևոր է երկու կողմերի համաձայնությունն ու գոհունակությունը:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 61-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան