Օգոստոս 21, 2016 19:48 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 233-237-րդ այաներին:

Նախորդ այաները ամուսնալուծության և ամուսինների հարաբերությունների մասին էին:

 Հաջորդ այաները վերաբերում են երեխաների իրավունքներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 233 -րդ այան:

والولدات يرضعن اولادهن حولين كاملين لمن اراد ان يتم الرضاعه و علي المولود

له رزقهن وكسوتهن بالمعروف لاتكلف نفس الاوسعها لاتضار والده بولدهاولامولود

له بولده وعلي الوارت مثل ذلك فان ارادا فصالا عن تراض منهماوتشاورفلاجناح

عليهماوان اردتم ان تسترضعوا اولادكم فلاجناح عليكم اذا سلمتم ماء اتيتم

بالمعروف واتقواالله و اعلموا ان الله بماتعملون بصير

Այս այայի թարգմանությունը հետևյալն է . <Կանայք իրենց երեխաներին պետք է կաթ տան:  Եթե  ցանկանան այդ կաթ տալը լիարժեք կերպով կատարել,  մայրերի ուտելիքը և հագուստը ապահովելը երեխայի տիրոջ պարտականությունն է, նույնիսկ եթե նա բաժանվել է: Իհարկե, ոչ ոք իր կարողությունից ավել պարտավոր չէ կատարել՝ ոչ մայրը, և ոչ էլ հայրը: Ծնողները չպետք է  իրենց տարաձայնությունների պատճառով վնասեն երեխաներին: Եվ եթե հայրը չլինի, ժառանգորդը ունի նույն պարտավորությունները և պետք է ապահովի մոր սնունդը և հագուստը:  Եթե հայրը և մայրը համաձայնությամբ և խորհրդակցելով ցանկական երեխային երկու տարուց ավելի շուտ զրկել կաթից, դա մեղք չի համարվում, ինչպես նաև եթե ցանկանաք ձեր երեխայի համար դայակ վարձել: Եթե մոր իրավունքը արժանի կերպով հարգվի: Աստծուց վախեցեք և իմացեք, որ Աստված տեղյակ է ամեն ինչից>:

Ընտանիքը յուրաքանչյուր հասարակության հիմքն է և եթե այն փլվում է, հասարակության մեջ նույնպես խնդիրներ են առաջանում: Նախորդ այաներում խոսվեց կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին: Այս այայում խոսվում է ծնողների ամուսնալուծությունից հետո երեխաների, հատկապես՝ նորածինների վիճակի մասին: Այս այան անդրադառնալով մայրական զգացմունքներին և նորածնի համար մոր կաթի կարևորությանը, առաջարկում է երեխային երկու տարի կաթ տալ և եթե նույնիսկ հայրը մահացած է , մայրը պետք է ուշադրություն դարձնի այս իրավունքին: Ծնողների միջև տարաձայնությունները չպետք է պատճառ դառնան, որ երեխան ենթարկվի ֆիզիկական կամ հոգեկան վնասների: Իհարկե, երեխայի հայրը պարտավոր է ապահովել և մոր և երեխայի սնունդը և թույլ չտալ, որ նրանցից որևէ մեկը վնասվի:

Այս այայից սովորում ենք.

1.Երեխաների իրավունքները պետք է հարգել, նույնիսկ ամուսնալուծությունից հետո երեխաները չպետք է ծնողների տարաձայնությունների զոհը դառնան:

2.Իսլամական համակարգում, տղամարդը ընտանիքի կարիքների բավարարման պատասխանատուն է, իսկ կինը կյանքի ծախսերը հոգալու հարցում պարտավորություն չունի:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 234-րդ այան.

والذين يتوفون منكم و يدرون ازواجا يتربصن بانفسهن اربعه اشهر وعشرا

فاذابلعن اجلهن فلا جناح عليكم فيمافعلن في انفسهن و الله بماتعملون خبير

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ձեզանից նրանք, ովքեր մահանում են թողնելով իրենց կանանց, նրանց կանայք պետք է սպասեն չորս ամիս և տասը օր: Իսկ այդ ժամկետի ավարտին, նրանց ծնողների համար մեղք չի համարվում, որ այս կանայք այնպես, ինչպես որ ցանկանում են, կատարեն արժանի կերպով և ամուսնանան իրենց սիրած տղամարդու հետ: Եվ իմացեք, որ Աստված տեղյակ է այն ամենի մասին, ինչ անում եք>:

Ամուսնալուծությունից բացի, կան նաև այլ անախորժություններ, որ կարող են առաջանալ կնոջ համար, օրինակ՝ ամուսնու մահից հետո: Տարբեր ազգերի մեջ այրի կանանց նկատմամբ բացասական վերաբերմունքն կա: Որոշ ազգեր կարծում են, որ ամուսնու մահից հետո կինը պետք է մահանա և նրան կենդանի թաղում են ամուսնու կողքին: Որոշ ազգություններ էլ սխալ են համարում կնոջ երկրորդ ամունսությունը: Որոշ ազգեր էլ ասում են որ ամուսնու մահից հետո կինը կարող է անմիջապես ամուսնանալ:

Այս ծայրահեղությունների դիմաց, իսլամը ամուսնու հարգանքը պահպանելու և կնոջ հղի լինելու հարցը պարզելու համար անհրաժեշտ է համարում որոշակի ժամանակ սպասելը: Այդ ժամկետի ավարտին, կնոջը թույլատրվում է ամուսնանալ այն տղամարդու հետ, ում սիրում է և այս կապակցությամբ ուրիշների կարծիքին հետևելը անհրաժեշտ չի համարում:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 235-րդ այան.

ولاجناح عليكم فيما عرضتم به من خطبه النساء او اكننتم في انفسكم علم الله

انكم ستذكرونهن ولكن لاتواعدوهن سرا الاان تقولوا قولا معروفا ولاتعزموا عقده

النكاح حتي يبلغ الكتب اجله واعلموا ان الله يعلم مافي انفسكم فاحذروه

واعلموا ان الله غفور حليم

Այն թարգմանվում է հետևյալ կերպ <Տղամարդիկ մեղավոր չեն, երբ ցանկանում են ինչ որ ձևով ամուսնության առաջարկություն անել այն կանանց, ում ամուսնինները մահացել են կամ բաժանվել և նրանք տեղյակ են, որ անհրաժեշտ է որոշակի ժամանակ սպասել: Եվ կամ իրենց սրտում որոշեն ամուսնանալ: Իմացեք, որ Աստված տեղյակ է, որ դուք նրանց կհիշեք: Սակայն նրանց հետ թաքուն մի ժամադրվեք, այլ դա կատարեք միայն այն ժամանակ, եթե ցանկանում եք արժանի խոսք ասել, և ամեն դեպքում ամուսնական կապ մի հաստատեք, մինչև հաստատված ժամանակը անցնի: Եվ իմացեք, որ Աստված տեղյակ է թե ինչ կա ձեր սրտում, ուրեմն հրաժարվեք նրա պատվիրաններին հակառակվելուց և իմացեք, որ Աստված ողորմած է և համբերատար>:

Նախորդ այայից հետո, որը այրի կանանց թույլ է տալիս կրկին ամուսնանալ, այս այան ասում է, որ այդ ժամանակահատվածում անթույլատրելի է ամուսնությունը, սակայն տղամարդկանց քայլը ամուսնություն առաջարկելու վերաբերյալ կամ բանակցությունները սխալ չեն, եթե իհարկե այդ հանդիպումները արժանի կերպով լինեն և համապատասխանեն մի կնոջ, որ կորցրել է իր ամուսնուն:

Այս այայից սովորում ենք.

1.Իսլամի հիմքը մարդու էությունն է: Իսլամը կարևորում է մարդու էությունը: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է ամուսնանալ: Իսլամը ոչ միայն չի հակառակում այս պահանջին, այլ ստեղծում է դրա համար օրինավոր հնարավորություններ:

2.Պետք է խուսափել ամուսնության համար թաքուն հանդիպումներից կամ անհարմար խոսքերից ու վարքերից:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 236 և 237-րդ այաները.

لاجناح عليكم ان طلقتم النساء مالم تمسوهن او تفرضوا لهن فريضه و متعوهن  علي الموسع قدره و علي المقتر قدره متعا بالمعروف حقا علي المحسنين/  

وان طلقتموهن من قبل ان تمسوهن وقد فرضتم لهن فريضه فنصف مافرضتم الا ان

يعفون او يعفوالذي بيده عقده النكاح وان تعفوا اقرب للتقوي ولاتنسواالفضل

بينكم ان الله بماتعملون بصير

Այս այաների թարհգմանությունը հետևյալն է. <Եթե բաժանվեցիք ձեր կնոջից, մինչեւ այն ժամանակ,որ նրա հետ չեք կենակցել, կամ չեք որոշել նրա հասանելիքը, ձեզ համար մեղք չի: Սակայն նրան տվեք արժանի նվեր: Եղեք առատաձեռն, ձեր կարողության չափով և ոչ առատաձեռն, նույնպես ձեր կարողության հիման վրա: Քանզի առաքինիներին սա է վայել:

Սակայն եթե կանանցից բաժանվեք նախքան կենակցելը և այն դեպքում, երբ որոշել եք նրանց հասանելիքը, պետք է դրա կեսը տաք նրանց , իհարկե, եթե ներում են իրենց իրավունքը և նրանց ծնողները կամ նա, ում ձեռքում է կնոջ ամուսնության թույլտվությունը, ների դա: Իսկ եթե դուք ներեք և վճարեք նրանց հասանելիքը, ավելի առաքինի կլինեք և մի մոռացեք այդ նվիրումը, քանզի Աստված տեսնում է այն, ինչ անում եք>:

Այս երկու այաները կարևորում են կնոջ նյութական իրավունքները ամունսալուծվելիս և ասում են, որ եթե ամուսնության ժամանակ կնոջ համար որոշված հասանելիքը տղամարդը նվիրի իր հնարավորությունների սամաններում , այդպիսով կկարողանա մեղմել ամուսնալուծության դառնությունը և սա առաքինիների վարքագիծն է : Իսկ եթե ամուսինը կենակցել է կնոջ հետ, նա պետք է կնոջը տա այն ողջ հասանելիքը, որ որոշել է նրա համար: Թեև մեկ օր լինի: Եվ եթե չեք կենակցել, ավելի լավ է, որ այդ բոլորը միանգամից վճարեք և սա մեծահոգության նշան է: Հակառակ դեպքում, կանանց հասանելիքի կեսը վճարեք նրանց, իհարկե, եթե նրանք չեն հրաժարվում այդ հասանելիքից, կամ նրա մի մասից:

Այս այաներից սովորում ենք.

1.Ղուրանյան ընտանիքը այն ընտանիքն է, որ նույնիսկ ամուսնալուծվելու դեպքում չի մոռանում բարոյական արժեքները և մարդկային արժանապատվությունը :

 2.Ամուսնալուծության դեպքում, կողմերը պետք է պահպանեն միմյանց իրավունքները և վեհ լինեն ու ներող: Եվ եթե բաժանվում են, դա լինի վեհությամբ և ոչ թե ատելությամբ:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 62-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան