Ելք դեպի լույս 63
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 238-244-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 238 և 239-րդ այաները.
حافظواعلي الصلوات والصلوه الوسطي و قوموالله قانتين / فان خفتم فرجالا او
ركبانا فاذا امنتم فاذكروالله كماعلمكم مالم تكونوا تعلمون
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ուշադիր եղեք բոլոր աղոթքներին, հատկապես՝ կեսօրվա: Եվ Աստծո հրամանը կատարելու համար համեստությամբ կանգնեք աղոթելու: Եթե թշնամուց որևէ վտանգ կամ վախ ունեցաք, կանգնած կամ նստած աղոթեք և այն ժամանակ, երբ ապահով եղաք, հիշեք Աստծուն: Քանի որ ձեզ սովորեցրեց այն, ինչ չգիտեիք>:
Առողջ մարդը և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես ճիշտ է սնվում: Եթե մեր մարմնին մի քանի օր սնունդ չհասնի, մենք վատ ինքնազգացողություն կունենանք: Մեր հոգին էլ այդպես է: Որպեսզի այն թև առնի և մոտենա Աստծուն, պետք է մշտական կապ ունենա արարչի հետ: Ուստի աղոթքը մեզ անհրաժեշտ է ամեն օր, սնունդի նման, օրվա տարբեր ժամերին: Քանզի մեր հոգին էլ մարմնի նման պետք է զարգանա և աճի և մաքուր ու առողջ լինի: Հենց այս պատճառով էլ այս այաները խոսում են, որ պետք է պահպանել աստվածային պատվիրանները, նույնիսկ պատերազմի և թշնամուց սարսափի ժամանակ, որովհետև ամեն դեպքում դա անհրաժեշտություն է և իսլամը դա ընդունում է ցանկացած ձևով:
Այս այաներից սովորում ենք.
1. Աղոթելու կարիքը մշտական է, նույնիսկ եթե դա պատերազմի ժամանակ լինի: Աղոթքը ոչ միայն չի խանգարում ինքնապաշտպանությանը և պատերազմելուն, այլ ավելի է ուժեղացնում մարդու հոգեվիճակը:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 240, 241 և 242-րդ այաները.
والذين يتوفون منكم و يذرون ازواجا وصيه لازواجهم متاعاالي الحول غيراخراج
فان خرجن فلا جناح عليكم في مافعلن في انفسهن من معروف و الله عزيزحكيم
/وللمطلقت متاع بالمعروف حقا علي المتقين / كذلك يبين الله لكم اياته لعلكم
تعقلون
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Եվ եթե ձեզանից ոմանք մահամերձ են իսկ նրանց կանայք շարունակելու են ապրել, իրենց կանանց մասին պետք է մտածեն և մինչև մեկ տարի անց տնից չհեռացնեն ու հոգան ապրելու ծախսերը: Իսկ եթե դուրս գնան և արժանի որոշում կայացնեն , ձեզ համար մեղք չի համարվում: Աստված ամենակարող է և իմաստուն:
Եվ ամուսնացած կանայք նույնպես ունեն իրավունքներ, որ պետք է արժանի կերպով մատուցվի նրանց ամուսնու կողմից: Եվ այս պարտավորությունը առաքինի տղամարդկանց է վերագրված:
Այսպես Աստված իր այաներոը ուղարկում է ձզ համար, որ մտածեք>:
Այստեղ մեկ անգամ ևս խոսվում է ընտանիքի և այրի կամ ամուսնալուծված կանանց մասին: Այս այայում նախ ասվում է, որ եթե կինը իր ամուսնուն հարգելու նպատակով որոշի մնալ իրենց տանը և չամուսնանալ, նրա ծախսը պետք է արժանի կերպով վճարել և ոչ ոք իրավունք չունի նրան հեռացնել ամուսնու տնից: Իսկ եթե չորս ամիս ու 10 օր անց կինը որոշի կրկին ամուսնանալ, ոչ ոք իրավունք չունի նրան խանգարել: Այնուհետև նշվում է, որ տղամարդիկ ամուսնալուծության ժամանակ ոչ միայն կանանց պետք է տան նրանց հասանելիքը, այլ նաև նրանց ընծայեն բարի և արժանի նվեր, որպեսզի որոշ չափով մեղմացնեն անհանգստությունը;
Այս այաներից սովորում ենք.
1. Իսլամը կարևորում է ընտանիքում կնոջ իրավունքները և նրանց կյանքի ապահովությունը, նույնիսկ եթե նրան ամուսինը մահացել է կամ բաժանվել:
2. Կինը ազատ է ընտրել իր ամուսնուն և այս կապակցությամբ նրա իրավունքը ընտանիքում, պետք է պահպանվի :
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 243 և 244 -րդ այաները.
الم تر الي الذين خرجوا من ديارهم و هم الوف حذرالموت فقال لهم الله موتوا
ثم احياهم ان الله لذو فضل علي الناس ولكن اكثرالناس لايشكرون / و قتلوا
في سبيل الله واعلموا ان الله سميع عليم
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Արդյոք չե՞ս նկատել այն մարդկանց ճակատագիրը, ովքեր մահվան վախից հեռացան իրենց տներից և Աստված նրանց ասաց. Մահացեք և նրանք մեռան: Ապա Աստված նրանց վերակենդանացրեց, որպեսզի նրանց համար դաս լինի: Քանզի Աստված բարեգութ է և ներող: Սակայն մարդկանցից շատերը երախտագետ չեն:
Ով հավատացյաներ, մի վախեցեք մահից և հանուն Աստծո պայքարեք ու ջիհադ արեք: Եվ իմացեք, որ Աստված լսող է և իմաստուն>:
Այս այաներում նախ խոսվում է այն ցեղի մասին, որ չի ցանկանում հանուն իր սկզբունքների դուրս գալ թշնամու դեմ և մահվան վախից հեռանում է իր հայրենիքից: Սակայն Աստված, որպեսզի հասկացնի, թե մահը միայն ռազմաճակատում չէ, այլ ամեն տեղ որտեղ մարդը գոյություն ունի նրանց մահացրեց և վերակենդանացրեց, որպեսզի ապագա սերունդը զգուշանա: Անուհետև, դիմելով մուսուլմաններին Աստված ասաց. Այս դեպքից դաս առեք և իմացեք, որ պատերազմից փախչելը չի նշանակում մահից փախչել: Գուցե հենց այդ փախուստը պատճառ դառնա, որ Աստված բարկանա: Ուրեմն պայքարեք կրոնի թշնամիների դեմ և իմացեք, որ Աստված բոլոր դժվարություններից որ դուք ջիհադի ժամանակ դիմագրավում եք տեղյակ է և դրանք առանց պարգևի չեն մնալու:
Այս այաներից սովորում ենք.
1. Մահացածների վերակենդանացումը հանդերձյալ կյանքում անհնար չէ: Աստված հենց այս կյանքում բազմիցս վերակենդանցրել է մահացածներին;
2. Գուցե մարդ կարողանա ռազմաճակատից փախուստ տալ, սակայն Աստծո կամքից երբեք չի կարող:
3.Իսլամական ջիհադը Աստծո կրոնը պաշտպանելու համար է և ոչ թե երկրի սահմանները ընդարձակելու կամ բռնության:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 63-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան