Ելք դեպի լույս 65
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 249-252-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 249-րդ այան:
فلما فصل طالوت بالجنود قال ان الله مبتليكم بنهر فمن شرب منه فليس
مني و من لم يطعمه فانه مني الا من اعترف غرفه بيده فشربوا منه الاقليلا
منهم فلما جاوزه هو والذين امنوا معه قالوا لاطاقه لنا اليوم بجالوت و
جنوده قال الذين يظنون انهم ملاقواالله كم من فئه قليله غلبت فئه كثيره
باذن الله و الله مع الصابرين
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Երբ Թալութը որպես բանակի հրամանատար իր զորքը դուրս բերեց քաղաքից, նրանց ասաց. Աստված կփորձի ձեզ մի ջրհորով: Նա, ով այդ ջրից խմի, իմ հետ չէ և ով դրանից չխմի, ինձ հետ է: Բացի նրանցից, ովքեր ձեռքով մի բուռ ջուր առնեն և թրջեն իրենց բերանը, նրանց ներվելու է: Երբ ջրհորին հասան, բացի մի փոքրիկ խմբից, բոլորը ջուր խմեցին: Երբ Թալութը և նրան ուղեկցող հավատացյալները անցան ջրհորից, մյուսները ասացին. Մենք այսօր անկարող ենք դիմագրավել Ջալութին և նրա զորքին: Սակայն նրանք, ովքեր հավատում էին հանդերձյալ կյանքին, և Աստծո հետ հանդիպմանը, ասացին. Պատահել է, որ մի փոքրիկ խումբ, Աստծո կամքով, հաղթել է մի մեծ խմբի, որովհետև Աստված համբերատարների և դիմադրողների հետ է>:
Նախորդ այաներում ասվում է ,որ երբ Աստված Թալութին Իսրայելի ժողովրդի հրամանատար նշանակեց, այդ ժողովրդի մեծամեծները պատրաստ չէին ընդունել նրա հրամանատարությունը և պատրվակներ էին փնտրում պատերազմից փախչելու համար: Երկրորդ փուլում, այն խումբը, որ ընդունել էր Թալութի հրամանատարությունը, նրա գլխավորությամբ դուրս եկավ քաղաքից: Թալութը, նրանց հավատարմության և հնազանդության աստիճանը որոշելու համար, խոսեց իր զինվորիների հետ ջրհորի մասին և ասաց. Իմ իսկական բարեկամները նրանք, են, ովքեր չնայած ծարավ լինելուն, չեն խմի այդ ջրից և միայն մի բուռ առնելով , կթրջեն իրենց բերանները:
Այս այան ասում է. Այս փորձության մեջ շատերը պարտվեցին և տեսնելով ջուրը, չկարողացան դիմադրել: Երրորդ փուլում, երբ նրանք հանդիպեցին թշնամուն, կորցրեցին իրենց և միայն իսկական հավատացյալները որ Աստծո սերը իրենց սրտերում էր, դիմադրեցին և չվախեցան այդ հսկա զորքից:
Այս այայից սովորում ենք .
1. Ուտելիքը և խմելիքը ասվածային փորձություններից են և պետք է հրաժարվել ոչ միայն հարամից, այլ երբեմն նաև հալալից, որպեսզի իսկական հավատացյալները կեղծ հավատացյալներից զատվեն:
2. Հավատքը աստվածային խոստումներին, ուժեղացնում է մարդուն դժվարությունների դեմ:
3. Պայքարի մեջ շատ կարևոր է համբերությունը և դիմադրությունը: Թալութի և Ջալութի դեպքում շատերը կոչեր արեցին, բայց քչերը դիմադրեցին թշնամուն:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 250-րդ այան:
ولما برزوالجالوت و جنوده قالوا ربنا افرغ علينا صبرا وثبت اقدامنا
و انصرنا علي القوم الكافرين
Այս այայի թարգմանությունը հետևյան է. <Հավատացյալ խումբը հանդիպեց Ջալութի զորքին և ասաց. Տեր Աստված, մեզ համբերություն և դիմադրելու ուժ տուր ,մեր քայլերը ամուր դարձրու և թող որ մենք հաղթենք անհավատ խմբին>:
Ինչպես նշեցինք, Իսրայելի ժողովուրդը տեսնելով Ջալութի զորքը, վախեցավ և միայն ճշմարիտ հավատացյաները պատրաստ եղան պատերազմել: Սակայն նրանք գիտեին, որ առանց Աստծո միջամտոթյան և օգնության, հնարավոր չէ հաղթել նման զորքի; Նրանք Աստծուց խնդրեցին, որ իրենց ուժ ու տոկունություն տա՝ պատերազմում հաղթելու համար:
Այս այայից սովորում ենք.
1. Աղոթքը այն ժամանակ է ճիշտ, երբ իրականացվում է շարժման և ջանասիրության հետ:
2. Հավատացյալների նպատակը այն է, որ հաղթի արդարը և ոչ թե ինչ որ ցեղ հաղթի մեկ ուրիշ ցեղի:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 251 և 252-րդ այաները:
فهزموهم باذن الله و قتل داود جالوت واتاه الله الملك والحكمه و علمه
مما يشاء و لولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الارض و لكن الله ذو فضل
علي العالمين تلك آيات الله نتلوها عليك بالحق و انك لمن المرسلين
Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Աստծո կամքով, Թալութը և նրա զորքը հաղթեցին թշնամուն: Թալութի հետևորդներից մի քաջ պատանի՝ Դավիթ անունով, սպանեց թշնամու զորքի հրամանատար Ջալութին: Աստված նրան ուժ և իշխանություն տվեց և այն, ինչ անհրաժեշտ էր, նրան սովորեցրեց: Եթե Աստված որոշ մարդկանց անբարոյականությունը ուրիշների միջոցով չվերացնի, երկիրը և նրա բնակիչները կվերանան: Սակայն Աստված բարի է երկրայինների նկատամամբ: Ով մարգարե, սրանք Աստծո այաներն են, որ քեզ համար ճշմարտացիորեն կարդում ենք և դու իրոք Աստծո առաքյալներից ես>:
Հավատացյալների շարժումը և աստվածային օգնությունը պատճառ դարձավ, որ այդ փոքրիկ խումբը հաղթի հզոր զորքին և մի քաջ և հավատացյալ պատանի՝ Դավիթ անունով սպանեց թշնամու ղեկավարին: Աստված այս քաջության և հավատքի համար նրան տվեց գիտություն և իմաստնություն և նրան այնպես բարձրացրերց, որ Սողոմոն մարգարեն նրա որդին էր: Այս պատմությունը, որ ներկայացվել է 5 այաներում, նրա համար է, որ Մեքքայից ու իրենց տներից վտարված մուսուլմանները մխիթարվեն և զգուշանան: Նրանք փոքր խումբ էին և ոչ մի հարստություն չունեին: Եվ Մեքքայի անհավատները նրանց ասում էին . Մոհամմեդը ի՞նչ առավելություն ունի, որ մեր մարգարեն դառնա, երբ Մեքքայում կան ավելի հզոր և ուժեղ մարդիկ:
Այս այաներից սովորում ենք.
1. Քանի դեռ մարդը ինքնուրույն չի ցուցաբերել արժանավորություն և ընդունակություն, չի արժանանա Աստծո ուշադրությանը: Դավիթը իր նվիրվածությամբ կարողացավ մարգարեության արժանանալ:
2.Եթե թշնամիների դեմ ջիհադը անհրաժեշտ չլիներ, անբարոյականությունը կտարածվեր երկրում: Ուրեմն չպետք է վախենալ Աստծո ճանապարհին նահատակվելուց:
3. Հաղթանակի գործոնները մի քանիսն են:
. Ուժեղ և արժանավոր ղեկավար
. Հավատացյալ հետևորդներ
. Հավատք առ Աստված
. Դիմադրություն և համբերատարություն
. Աստվածային գործոնների առկայություն:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 65-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան