Օգոստոս 21, 2016 20:18 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 249-252-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 249-րդ այան:

فلما فصل طالوت بالجنود قال ان الله مبتليكم بنهر فمن شرب منه فليس

مني و من لم يطعمه فانه مني الا من اعترف غرفه بيده فشربوا منه الاقليلا

منهم فلما جاوزه هو والذين امنوا معه قالوا لاطاقه لنا اليوم بجالوت و

جنوده قال الذين يظنون انهم ملاقواالله كم من فئه قليله غلبت فئه كثيره

باذن الله و الله مع الصابرين

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Երբ Թալութը  որպես բանակի հրամանատար իր զորքը դուրս բերեց քաղաքից, նրանց ասաց. Աստված կփորձի ձեզ մի ջրհորով: Նա, ով այդ ջրից խմի, իմ հետ չէ և ով դրանից չխմի, ինձ հետ է: Բացի նրանցից, ովքեր ձեռքով մի բուռ ջուր առնեն և թրջեն իրենց բերանը, նրանց ներվելու է:  Երբ ջրհորին հասան, բացի մի փոքրիկ խմբից, բոլորը ջուր խմեցին: Երբ Թալութը և նրան ուղեկցող հավատացյալները անցան ջրհորից, մյուսները  ասացին. Մենք այսօր անկարող ենք դիմագրավել Ջալութին և նրա զորքին: Սակայն նրանք, ովքեր հավատում էին հանդերձյալ  կյանքին,  և Աստծո հետ հանդիպմանը, ասացին. Պատահել է, որ մի փոքրիկ խումբ, Աստծո կամքով, հաղթել է մի մեծ խմբի, որովհետև Աստված համբերատարների և դիմադրողների հետ է>:

Նախորդ այաներում ասվում է ,որ երբ Աստված Թալութին Իսրայելի ժողովրդի հրամանատար նշանակեց, այդ ժողովրդի մեծամեծները պատրաստ չէին ընդունել նրա հրամանատարությունը և պատրվակներ էին փնտրում պատերազմից  փախչելու համար: Երկրորդ փուլում, այն  խումբը,  որ ընդունել էր Թալութի հրամանատարությունը, նրա գլխավորությամբ դուրս եկավ քաղաքից: Թալութը,  նրանց հավատարմության և հնազանդության աստիճանը որոշելու համար, խոսեց իր զինվորիների հետ ջրհորի մասին և ասաց. Իմ իսկական բարեկամները նրանք, են, ովքեր չնայած ծարավ լինելուն, չեն խմի այդ ջրից և միայն մի բուռ առնելով , կթրջեն իրենց բերանները:

Այս այան ասում է. Այս փորձության մեջ շատերը պարտվեցին և տեսնելով ջուրը, չկարողացան դիմադրել: Երրորդ փուլում, երբ նրանք հանդիպեցին թշնամուն, կորցրեցին իրենց և միայն իսկական հավատացյալները որ Աստծո սերը իրենց սրտերում էր, դիմադրեցին և չվախեցան այդ հսկա զորքից:

Այս այայից սովորում ենք . 

1.  Ուտելիքը և խմելիքը ասվածային փորձություններից են և պետք է հրաժարվել ոչ միայն հարամից, այլ երբեմն նաև հալալից, որպեսզի  իսկական հավատացյալները կեղծ հավատացյալներից զատվեն:

2. Հավատքը աստվածային խոստումներին, ուժեղացնում է մարդուն դժվարությունների դեմ:

3. Պայքարի մեջ շատ կարևոր է համբերությունը և դիմադրությունը: Թալութի և Ջալութի դեպքում շատերը կոչեր արեցին, բայց քչերը դիմադրեցին թշնամուն:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 250-րդ այան:

ولما برزوالجالوت و جنوده قالوا ربنا افرغ علينا صبرا وثبت اقدامنا

و انصرنا علي القوم الكافرين

Այս այայի թարգմանությունը հետևյան է. <Հավատացյալ խումբը հանդիպեց Ջալութի զորքին և ասաց. Տեր Աստված, մեզ համբերություն և դիմադրելու ուժ տուր ,մեր քայլերը ամուր դարձրու և թող որ մենք հաղթենք անհավատ խմբին>:

Ինչպես նշեցինք, Իսրայելի ժողովուրդը  տեսնելով Ջալութի զորքը, վախեցավ և միայն ճշմարիտ հավատացյաները պատրաստ եղան պատերազմել: Սակայն նրանք գիտեին, որ առանց Աստծո միջամտոթյան և օգնության, հնարավոր չէ հաղթել նման զորքի; Նրանք Աստծուց խնդրեցին, որ իրենց ուժ ու տոկունություն տա՝ պատերազմում հաղթելու համար:

Այս այայից սովորում ենք.

1. Աղոթքը այն ժամանակ է ճիշտ, երբ իրականացվում է շարժման և ջանասիրության հետ:

2. Հավատացյալների նպատակը այն է, որ հաղթի արդարը և ոչ թե ինչ որ ցեղ հաղթի մեկ ուրիշ ցեղի:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 251 և 252-րդ այաները:

فهزموهم باذن الله و قتل داود جالوت واتاه الله الملك والحكمه و علمه

مما يشاء و لولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الارض و لكن الله ذو فضل

علي العالمين تلك آيات الله نتلوها عليك بالحق و انك لمن المرسلين

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Աստծո կամքով, Թալութը և նրա զորքը հաղթեցին թշնամուն: Թալութի հետևորդներից մի քաջ պատանի՝ Դավիթ անունով, սպանեց թշնամու զորքի հրամանատար Ջալութին: Աստված նրան ուժ և իշխանություն տվեց և այն, ինչ անհրաժեշտ էր, նրան սովորեցրեց: Եթե Աստված որոշ մարդկանց անբարոյականությունը ուրիշների միջոցով չվերացնի, երկիրը և նրա բնակիչները կվերանան: Սակայն Աստված բարի է երկրայինների նկատամամբ: Ով մարգարե, սրանք Աստծո այաներն են, որ քեզ  համար ճշմարտացիորեն կարդում ենք և դու իրոք Աստծո առաքյալներից ես>:

Հավատացյալների շարժումը և աստվածային օգնությունը պատճառ դարձավ, որ այդ փոքրիկ խումբը հաղթի հզոր զորքին և մի քաջ և հավատացյալ պատանի՝ Դավիթ անունով սպանեց թշնամու ղեկավարին: Աստված այս քաջության և հավատքի համար նրան տվեց գիտություն և իմաստնություն և նրան այնպես բարձրացրերց, որ Սողոմոն մարգարեն նրա որդին էր: Այս պատմությունը, որ ներկայացվել է 5 այաներում, նրա համար է, որ Մեքքայից ու իրենց տներից վտարված մուսուլմանները  մխիթարվեն և զգուշանան: Նրանք փոքր խումբ էին և ոչ մի հարստություն չունեին: Եվ Մեքքայի անհավատները նրանց ասում էին . Մոհամմեդը ի՞նչ առավելություն ունի, որ մեր մարգարեն դառնա, երբ Մեքքայում  կան ավելի հզոր և ուժեղ մարդիկ:

Այս այաներից սովորում ենք.

1. Քանի դեռ մարդը ինքնուրույն չի ցուցաբերել արժանավորություն և ընդունակություն, չի արժանանա  Աստծո ուշադրությանը: Դավիթը իր նվիրվածությամբ կարողացավ մարգարեության արժանանալ:

2.Եթե թշնամիների դեմ ջիհադը անհրաժեշտ չլիներ, անբարոյականությունը կտարածվեր երկրում: Ուրեմն չպետք է վախենալ Աստծո ճանապարհին նահատակվելուց:

3. Հաղթանակի գործոնները մի քանիսն են:

. Ուժեղ և արժանավոր ղեկավար

. Հավատացյալ հետևորդներ

. Հավատք առ Աստված

. Դիմադրություն և համբերատարություն

. Աստվածային գործոնների առկայություն:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 65-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան