Օգոստոս 21, 2016 20:29 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 253-255-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 253-րդ այան:

تلك الرسل فضلنا بعضهم علي بعض منهم من كلم الله و رفع بعضهم درجات و

اتينا عيسي ابن مريم البينت وايدنه بروح القدس ولو شاء الله مااقتتل الذين

من بعدهم من بعد ماجاء تهم البينت ولكن اختلفوا فمنهم من امن و منهم من

كفر ولو شاء الله مااقتتلوا ولكن الله يفعل مايريد

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Մարգարեներից որոշներին մյուսներից ավելի շատ արտոնություններ  տվեցինք:  Նրանց մեջ կար մեկը, որի հետ խոսեց Աստված : Եւ Աստված նրանցիցի որոշներին բարձրացրեց: Մենք Մարիամի որդի  Հիսուսին պարզ նշաններ տվեցինք և սուրբ հոգով նրան հզոր դարձրինք; Եվ եթե Աստված կամենար, նրանք, ովքեր այս մարգարեից հետո եկան, միմյանց դեմ չէին պայքարի այն բանից հետո, երբ նրանց պարզ նշաններ հասան:  Բայց Աստված չի կամեցել մարդկանց ստիպել, որ առաջնորդվեն: Ուստի մարդիկ, հավատալու հարցում տարաձայնություններ ունեցան: Նրանց մի խումբը հավատաց, իսկ մյուս խումբը անհավատ դարձավ; Եվ եթե Աստված կամենար, այս երկու խմբերը իրար դեմ չէին պայքարի, սակայն Աստված այն, ինչ իմաստության հիմամբ տնօրինի, կատարում է >: 

Նախորդ այան խոսում է այն մասին, որ Աստված Դավթին իշխանություն և իմաստնություն նվիրեց: Այս այան խոսում է մարգարեների դիրքի մասին և ասում է. Իհարկե, աստվածային բոլոր մարգարեները նույն դիրքը չունեն և նրանցից որոշները ունեն առավելություններ: Ինչպես Մովսեսը, որ խոսեց Աստծո հետ և Հիսուսը, որ մշտապես Գաբրիելի կողմից հաստատվում էր: Այնուհետև, այս այան անդրադառնալով կարևորագույն աստվածային ավանդույթին, ասում է. Մարդիկ ազատ են ընտրելու՝ հավատացյալ դառնան թե՞ անհավատ; Այս մարգարեներին միանան կամ հավատան մեկ այլ մարգարեի առաքելությանը: Անշուշտ, եթե Աստված կամենար, թույլ չէր տա, որ տարաձայնությոններ լինեին և բոլորին մի ուղու վրա կդներ: Սակայն Աստծո ավանդույթն է,  որ մարդիկ կամ ընդունում են որևէ կրոն, կամ մերժում այն:

Այս այայից սովորում ենք.

1. Այն կրոնն է արժեքավոր, որը   մարդն ինքը ընտրի: Որեմն տարաձայնությունը այս հարցում բնական է:

2. Աստված մարգարեներին պարզ փաստերով  է ուղարկել և եթե մարդիկ երբեմն չեն ընդունում նրանց, դա ցանկասիրությունից է կամ տգիտությունից:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 254-րդ այան:

ياايهاالذين امنوا انفقوا مما رزقناكم من قبل ان ياتي يوم لابيع فيه ولا

خله ولاشفاعه والكافرون هم الظالمون

Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով հավատացյաներ, այն ինչ տվել ենք ձեզ, նվիրաբերեք նախքան այն օրը, որ չի լինի  առուծախ,   բարեկամ ու   միջնորդ: Եվ իմացեք, որ անհավատները չարիքներ են>:

Այս այան հավատացյալներին զգուշացնում է, որ քանի դեռ ապրում են երկրի վրա, մտածեն հանդերձյալ կյանքի մասին; Այստեղ Աստծո հետ առևտուր անեն և իրենց ունեցվածքից նվիրեն ուրիշներին, քանի որ հանդերձյալ կյանքում չկա առևտուր, որպեսզի հնարավոր լինի գնել երջանկություն, կամ փրկվել պատժից, չկա բարեկամ, որի վրա կարելի է հույս դնել, ոչ մեկը չկա որ օգնի, և ոչ մի միջնորդ չի աջակցի :

Այս  այայից սովորում ենք.

1. Որպեսզի նվիրելու հոգեբանությունը մեր մեջ կենդանանցի, Աստված արծարծում է երեք խնդիր.

 . Այն ինչ ունեք, ձերը չէ, մենք ենք ձեզ տվել:

. Ասացինք. Ձեր ունեցվածքի միայն մի բաժինը նվիրեք և ոչ ամբողջը:

. Այս նվիրատվությունը  հանդերձյալ կյանքում պետք է ամեն տեսակ բարեկամից ու ընկերից:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 255-րդ այան:

الله لااله الاهوالحي القيوم لاتاخذه سنه ولانوم له مافي السموات ومافي الارض من

ذاالذي يشفع عنده الاباذنه يعلم مابين ايديهم و ماخلفهم ولايحيطون بشي ء من

علمه الابماشاء وسع كرسيه السموات والارض ولايوده حفظهما وهوالعلي العظيم

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Աստծուց բացի չկա ուրիշ պաշտելի, նա՝ ով միշտ ապրող է եւ հավերժ: Նա չի քնում: Թեթև կամ ծանր՝ այն ինչ երկինքներում և է և այն, ինչ երկրում է նրան է պատկանում: Ո՞վ   առանց նրա կամքի ու հրամանի կկարողանա նրա մոտ միջնորդ հանդիսանալ; Նա գիտի ներկան և ապագան , այն ինչ առջևում է և այն, ինչ այնցյալից է և  հետևում : Ոչ ոք չի կարող նրա գիտությունից ինչ որ բանի տիրապետել: Միայն այն դեպքում, եթե նա կամենա:  Նրա թագավորության գահը տարածված  է երկրի  և երկնքի վրա  և դրանց պահպանելը դժվար չէ իր համար; Նա է վսեմը  և բարձրյալը>:

Այս այան խոսում է Աստծո միակ և բացարձակ լինելու մասին : Հենց այս գաղափարն է, որ մարդուն փրկել է կուռքերից և շինծու Աստվածներից, նրան տվել է ազատություն և ազատամտություն, որպեսզի ստրուկ չդառնա և չհնազանդվի բռնատերերին;

Լա էլա հա էլա լա: Սա այն խոսքն  է, որ յուրաքնաչյուր մուսուլման երեխայի ականջում ու սրտում է : Սա նշանակում է, որ նրանից բացի ոչ ոք կատարյալ չէ և ամեն ինչ, ինչ գոյություն ունի, նրանն է և ոչ ոք չունի այդ կարողությունը, որ մենք նրանից վախենանք և նրան սիրենք:

 Իսկական կյանքը նրանն է, որ չի ավարտվում, և բացի նրանից, ամեն ինչ վերջանում է:  Միայն նա է, որ ոչ մեկից կախված չէ և բոլորը նրա կարիքը ունեն: Նա չի թուլանում, չի հոգնում և չի քնում: Եթե մի պահ տիեզերքին չհսկի, ոչ մի բան իր տեղում  չի մնա: Նա է ամբողջ տիեզերքի տերը: Նա է արարիչը; Ուրեմն ինչո՞ւ մեր արարչին և տիրոջը չենթարկվենք  և հետևենք ուրիշին; Իհարկե, անհավատները Աստծուն ընդունում էին որպես աշխարհի արարիչ, սակայն ապավինում էին կուռքերին; Այս այան ասում է .  Հհրաժարվեք ձեր շինծու ապաստարանից: Իսկ ավարտին ասում է, որ Աստծո ուժը և գիտությունը անսահման են:

Այս այայից սովորում ենք.                                                          

1. Ենթարկվենք այն Աստծուն, որ ունի կատարյալ ուժ ու գթություն և հեռու է թերությունից:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 66-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան