Ելք դեպի լույս 66
Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 253-255-րդ այաներին:
Նախ կլսենք Բաղարա սուրայի 253-րդ այան:
تلك الرسل فضلنا بعضهم علي بعض منهم من كلم الله و رفع بعضهم درجات و
اتينا عيسي ابن مريم البينت وايدنه بروح القدس ولو شاء الله مااقتتل الذين
من بعدهم من بعد ماجاء تهم البينت ولكن اختلفوا فمنهم من امن و منهم من
كفر ولو شاء الله مااقتتلوا ولكن الله يفعل مايريد
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Մարգարեներից որոշներին մյուսներից ավելի շատ արտոնություններ տվեցինք: Նրանց մեջ կար մեկը, որի հետ խոսեց Աստված : Եւ Աստված նրանցիցի որոշներին բարձրացրեց: Մենք Մարիամի որդի Հիսուսին պարզ նշաններ տվեցինք և սուրբ հոգով նրան հզոր դարձրինք; Եվ եթե Աստված կամենար, նրանք, ովքեր այս մարգարեից հետո եկան, միմյանց դեմ չէին պայքարի այն բանից հետո, երբ նրանց պարզ նշաններ հասան: Բայց Աստված չի կամեցել մարդկանց ստիպել, որ առաջնորդվեն: Ուստի մարդիկ, հավատալու հարցում տարաձայնություններ ունեցան: Նրանց մի խումբը հավատաց, իսկ մյուս խումբը անհավատ դարձավ; Եվ եթե Աստված կամենար, այս երկու խմբերը իրար դեմ չէին պայքարի, սակայն Աստված այն, ինչ իմաստության հիմամբ տնօրինի, կատարում է >:
Նախորդ այան խոսում է այն մասին, որ Աստված Դավթին իշխանություն և իմաստնություն նվիրեց: Այս այան խոսում է մարգարեների դիրքի մասին և ասում է. Իհարկե, աստվածային բոլոր մարգարեները նույն դիրքը չունեն և նրանցից որոշները ունեն առավելություններ: Ինչպես Մովսեսը, որ խոսեց Աստծո հետ և Հիսուսը, որ մշտապես Գաբրիելի կողմից հաստատվում էր: Այնուհետև, այս այան անդրադառնալով կարևորագույն աստվածային ավանդույթին, ասում է. Մարդիկ ազատ են ընտրելու՝ հավատացյալ դառնան թե՞ անհավատ; Այս մարգարեներին միանան կամ հավատան մեկ այլ մարգարեի առաքելությանը: Անշուշտ, եթե Աստված կամենար, թույլ չէր տա, որ տարաձայնությոններ լինեին և բոլորին մի ուղու վրա կդներ: Սակայն Աստծո ավանդույթն է, որ մարդիկ կամ ընդունում են որևէ կրոն, կամ մերժում այն:
Այս այայից սովորում ենք.
1. Այն կրոնն է արժեքավոր, որը մարդն ինքը ընտրի: Որեմն տարաձայնությունը այս հարցում բնական է:
2. Աստված մարգարեներին պարզ փաստերով է ուղարկել և եթե մարդիկ երբեմն չեն ընդունում նրանց, դա ցանկասիրությունից է կամ տգիտությունից:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 254-րդ այան:
ياايهاالذين امنوا انفقوا مما رزقناكم من قبل ان ياتي يوم لابيع فيه ولا
خله ولاشفاعه والكافرون هم الظالمون
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Ով հավատացյաներ, այն ինչ տվել ենք ձեզ, նվիրաբերեք նախքան այն օրը, որ չի լինի առուծախ, բարեկամ ու միջնորդ: Եվ իմացեք, որ անհավատները չարիքներ են>:
Այս այան հավատացյալներին զգուշացնում է, որ քանի դեռ ապրում են երկրի վրա, մտածեն հանդերձյալ կյանքի մասին; Այստեղ Աստծո հետ առևտուր անեն և իրենց ունեցվածքից նվիրեն ուրիշներին, քանի որ հանդերձյալ կյանքում չկա առևտուր, որպեսզի հնարավոր լինի գնել երջանկություն, կամ փրկվել պատժից, չկա բարեկամ, որի վրա կարելի է հույս դնել, ոչ մեկը չկա որ օգնի, և ոչ մի միջնորդ չի աջակցի :
Այս այայից սովորում ենք.
1. Որպեսզի նվիրելու հոգեբանությունը մեր մեջ կենդանանցի, Աստված արծարծում է երեք խնդիր.
. Այն ինչ ունեք, ձերը չէ, մենք ենք ձեզ տվել:
. Ասացինք. Ձեր ունեցվածքի միայն մի բաժինը նվիրեք և ոչ ամբողջը:
. Այս նվիրատվությունը հանդերձյալ կյանքում պետք է ամեն տեսակ բարեկամից ու ընկերից:
Այժմ կլսենք Բաղարա սուրայի 255-րդ այան:
الله لااله الاهوالحي القيوم لاتاخذه سنه ولانوم له مافي السموات ومافي الارض من
ذاالذي يشفع عنده الاباذنه يعلم مابين ايديهم و ماخلفهم ولايحيطون بشي ء من
علمه الابماشاء وسع كرسيه السموات والارض ولايوده حفظهما وهوالعلي العظيم
Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Աստծուց բացի չկա ուրիշ պաշտելի, նա՝ ով միշտ ապրող է եւ հավերժ: Նա չի քնում: Թեթև կամ ծանր՝ այն ինչ երկինքներում և է և այն, ինչ երկրում է նրան է պատկանում: Ո՞վ առանց նրա կամքի ու հրամանի կկարողանա նրա մոտ միջնորդ հանդիսանալ; Նա գիտի ներկան և ապագան , այն ինչ առջևում է և այն, ինչ այնցյալից է և հետևում : Ոչ ոք չի կարող նրա գիտությունից ինչ որ բանի տիրապետել: Միայն այն դեպքում, եթե նա կամենա: Նրա թագավորության գահը տարածված է երկրի և երկնքի վրա և դրանց պահպանելը դժվար չէ իր համար; Նա է վսեմը և բարձրյալը>:
Այս այան խոսում է Աստծո միակ և բացարձակ լինելու մասին : Հենց այս գաղափարն է, որ մարդուն փրկել է կուռքերից և շինծու Աստվածներից, նրան տվել է ազատություն և ազատամտություն, որպեսզի ստրուկ չդառնա և չհնազանդվի բռնատերերին;
Լա էլա հա էլա լա: Սա այն խոսքն է, որ յուրաքնաչյուր մուսուլման երեխայի ականջում ու սրտում է : Սա նշանակում է, որ նրանից բացի ոչ ոք կատարյալ չէ և ամեն ինչ, ինչ գոյություն ունի, նրանն է և ոչ ոք չունի այդ կարողությունը, որ մենք նրանից վախենանք և նրան սիրենք:
Իսկական կյանքը նրանն է, որ չի ավարտվում, և բացի նրանից, ամեն ինչ վերջանում է: Միայն նա է, որ ոչ մեկից կախված չէ և բոլորը նրա կարիքը ունեն: Նա չի թուլանում, չի հոգնում և չի քնում: Եթե մի պահ տիեզերքին չհսկի, ոչ մի բան իր տեղում չի մնա: Նա է ամբողջ տիեզերքի տերը: Նա է արարիչը; Ուրեմն ինչո՞ւ մեր արարչին և տիրոջը չենթարկվենք և հետևենք ուրիշին; Իհարկե, անհավատները Աստծուն ընդունում էին որպես աշխարհի արարիչ, սակայն ապավինում էին կուռքերին; Այս այան ասում է . Հհրաժարվեք ձեր շինծու ապաստարանից: Իսկ ավարտին ասում է, որ Աստծո ուժը և գիտությունը անսահման են:
Այս այայից սովորում ենք.
1. Ենթարկվենք այն Աստծուն, որ ունի կատարյալ ուժ ու գթություն և հեռու է թերությունից:
Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 66-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան