Օգոստոս 21, 2016 20:52 Asia/Yerevan

Բաղարա սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բաղարա սուրայի 264-267-րդ այաներին:

Նախ կլսենք Բաղարա սուրայի 264 և 265-րդ այաները:

يا ايها الذين امنوا لاتبطلوا صدقاتكم بالمن و الاذي كالذي ينفق ما له

رئاء الناس ولا يومن بالله واليوم الاخر فمثله كمثل صفوان عليه تراب فاصابه

وابل فتركه صلدا لايقدرون علي شي ء مما كسبوا والله لايهدي القوم الكافرين

/ ومثل الذين ينفقون اموالهم ابتغاء مرضات الله وتثبيتا من انفسهم كمثل

جنه بربوه اصابها وابل فاتت اكلها ضعفين فان لم يصبها وابل فطل والله

بما تعملون بصير/

Այս այաների թարգմանությունը հետևյալն է. <Ով հավատացյաներ, ձեր բարեգործությունը կարիքավորներին երեսով տալով և նրանց նեղելով մի ոչնչացրեք: Այնպես ինչպես այն մարդը, որ իր հարստությունը ցուցամոլության և մարդկանց ներկայացնելու համար է նվիրաբերում և չի հավատում ոչ Աստծուն, ոչ էլ հանդերձյալ կյանքին: Այս մարդկանց օրինակը նման է այն գետնին, որը կարծր է և հարթ, նրա վրա հողի մի շերտ կա և  հորդառատ անձրևը նրա մեջ ոչ միայն ոչ մի սերմ չի աճեցնելու և արմատավորվելու, այլ այդ հողն էլ լվանալու է և գետինը մնալու է նույն կարծր վիճակում: Կեղծ նվիրաբերողները իրենց բարեգործությունից ոչ մի բան ձեռք չեն բերելու : Եւ Աստված չի առաջնորդում անհավատ մարդկանց:

Սակայն նրանք, ովքեր իրենց հարստությունից նվիրում են Աստծո գոհունակությունը ձեռք բերելու և իրենց բարոյական արժանիքները հզորացնելու համար,   նման են մի այգեստանի, որը մշտապես գտնվում է բարձունքում: Անձրևը հասնում է նրան և բերքը կրկնակի է դառնում: Եվ եթե հորդառատ անձրև չլինի, մեղմ անձրևը տեղալու է և այդ այգին անձրևի  կաթիլներով ու ցողերով մշտապես թարմ  ու գեղեցիկ է լինելու: Եվ իմացեք, Աստված տեսնում է այն, ինչ կատարվում է>:

 Այս այաները այն մասին են,  թե ինչպես պետք է բարեգործություն անել և թե որ բարեգործությունն  է ընդունվում Աստծո կողմից և որը՝ մերժվում: Այստեղ այն մարդը, ով ցուցամոլության համար է բարեգործություն անում, նմանեցվում է կարծր հողի, որի խորքը քար է և այն բերրի չէ: Նրա բարեգործությունն էլ, թեև օգուտ է բերում որևէ մեկին, սակայն ինքը դրանից ոչ մի շահ չի ստանում: Իսկ նրանք, ովքեր իրենց բարեգործությունը անում են Հանուն Աստծո, նման են բերքառատ հողում գտնվող սերմի, որը հորդառատ անձրևը ոչ միայն չի  քշում տանում, այլ հողը  ավելի բերքառատ է դարձնում:

Այս այաներից սովորում ենք.

1. Բարեգործությունը այն ժամանակ արժեք ունի , երբ մաքուր սրտով է արվում և դրանից հետո տգեղ արարք չի կատարվում:

2.  Աստծո գոհունակությունը պատճառ է դառնում, որ մարդկանց մեջ դրական հատկություններ զարգանան և ուրիշներին ծառայելու դրդապատճառները ճիշտ լինեն:

3. Ցուցամոլությունը և կեղծավորությունը անհավատության նշաններ  են:

Այժմ  կլսենք Բաղարա սուրայի 266-րդ այան.

ايود احدكم ان تكون له جنه من نخيل واعناب تجري من تحتها الانهار له فيها

من كل الثمرات و اصابه الكبر و له ذريه ضعفاء فاصابها اعصار فيه نار

فاحترقت كذلك يبين الله لكم الايات لعلكم تتفكرون

Այս այայի թագմանությունը հետևյալն է. <Արդյոք ձեզանից մեկը ցանկանո՞ւմ է ունենալ արմավի և խաղողի այգի: Այգի, որի ծառերի կողքից գետակներ են հոսում և այնտեղ կա ամեն տոսակ միրգ: Եվ  նրա ծերությունը մոտ է, իսկ նա ունի անչափահաս և անկարող երեխաներ: Երբ այդ այգուն կրակը հասնի, այն ամբողջությամբ կվառվի: Այպսես Աստված իր այաները ներկայացնում է ձեզ, որպեսզի խորհեք>:

Այս այան խոսում է այն մարդկանց մասին, որ բարի գործ են անում, սակայն անազնվությամբ, կարիքավորների երեսին տալով կամ նրանց անհանգստացնելով: Իսկ նման արարքները ոչնչացնում են բարգերծության ազդեցությունը: Բարի գործը և կարիքավորներին օգնելը նման է հասարակության այգում ծառ տնկելուն: Շատ ջանք պետք է գործադրել, որ այդ ծառը բերք տա: Սակայն եթե այդ բարի գործի նկատմամբ ուշադիր չլինենք և մեզ համակի ցուցամոլությունը, շատ կարճ ժամանակում բարգերոծության ազդեցությունը ոչնչանում է և մնում է միայն զղջումը: Ասում են, որ մի օր, մարգարեն մուսուլմաններին ասաց. Աստծո անունը տվեք, քանզի յուրաքանչյուր անգամ այդ անունը տալով, դրախտում մի ծառ է բաժին հասնելու ձեզ: Մարդկանցից մեկը ասաց. Ուրեմն մենք այդ դրախտում բազմաթիվ այգիներ կունենանք: Մարգարեն պատասխանեց. Իհարկե, սակայն նույն լեզվով որ Աստծո անունն եք տալիս, նաև բամբասում եք և դրանով հրկիզում եք այդ բոլոր ծառերը: Չնայած որ մարդ հանդերձյալ կյանքում բարգերծության կարիքը ունի, դժվար է տեսնել, թե ինչպես է ուրիշներին նեղելը և անանզվությունը ոչնչացնում նրա բարի գործերի ազդեցությունը;

Այս այայից սովորում ենք.

1. Բարի գործը չպետք է մեզ մեծամիտ դարձնի: Քանի որ սխալ արարքով կարող ենք վերացնել  բարեգործության ազդեցությունը: Տարիներ են հարկավոր որ, այգու ծառերը աճեն և բերք տան, սակայն կրակը անմիջապես կարող է դրանք այրել ու մոխրի վերածել:

Այժմ  կլսենք Բաղարա սուրա 267-րդ այան.

ياايهاالذين امنوا انفقوامن طيبات ماكسبتم وممااخرجنالكم من الارض و

لاتيموا الخبيت منه تنفقون ولستم باخذيه الا ان تغمضوا فيه و اعلموا ان

الله غني حميد

Այս այայի թարգմանությունը հետևյալն է. <Ով հավատք ընծայողներ, ուրիշին բաժին հանեք ձեր արդար վաստակից ու եւ հողի բերքից որ տվել ենք ձեզ, և մի գնացեք անընդունելի և ոչ մաքուր հարստության հետևից, որ նույնիսկ  ինքներդ  պատրաստ  չեք ստանալ դա: Եվ իմացեք, որ Աստված ձեր օգնության կարիքը չունի և փառաբանված է> :

Մուսուլմանները մարգարեից մշտապես հարցնում էին, թե ինչ պետք է նվիրել աղքատներին: Այս այան, ի պատասխան ներկայացնում է մի ընդհանուր սկզբունք, ասելով. նվիրաբերեք այն մաքուր հարստությունից, որ ձեռք եք բերել: Եվ դա կարող է լինել գումարը, որ ձեռք եք բերել առևտրի ժամանակ, կամ այն ուտելիքներն ու իրերը, որ ունեք: Կարևորը այն է, որ դա լինի հալալ և մաքուր հարստություինց: Եվ ոչ թե ամեն տեսակ թափելու ճաշ կամ հագուստ, որ կորցրել է իր արժեքը, նվիրեք ուրիշներին: Ինչպես որ ասվում է, Մեդինայի որոշ բնակիչներ, նվիրատվության ժամանակ չոր և ոչ պիտանի արմավներն էին նվիրում կարիքավորներին, իսկ լավերը պահում էին իրենց: Այս այան քննադատում է նման արարքը ասելով. Այն ինչ տալիս եք աղքատներին, արդյոք եթե ձեզ տան, կընդունե՞ք:

Այս այայից սովորում ենք.

1. Բարեգործության ժամանակ պետք է պահպանել կարիքավորի արժանապատվությունը: Անարժեք բաներով բարեգործությունը ոչ միայն արժեք չունի, այլ վիրավորում է կարիքավորներին:

2.Բարեգործության իսկական նպատակը նախանձից ու եսամոլությունից փրկվելն է և ոչ թե անպիտան իրերից:

3. Մարդու խիղճը ամենալավ չափանիշն է ուրիշների հետ վերաբերվելիս: Այն ինչ ինքդ չես ցանականա ստանալ, մի նվիրիր ուրիշներին:

Հարգելի բարեկամներ, այստեղ ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 69-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան